Էս տարվա սկզբերում մի քանի տելեգրամյան կանալների էի բաժանորդագրված, որտեղ ցույց էին տալիս մահ:
Մահը՝ իր ամենատարբեր դրսևորումներով՝ ճանապարհային պատահարներ, քրեական հաշվեհարդարներ, մանյակների արխիվային կադրեր և այլն:
Չեմ կարող բացատրել, թե ինչու էի դրանց բաժանորդագրվել, քանի որ դրանից առաջ ու հետո երբևէ մոտս սադիստական հակումներ չեմ նկատել:
Ինչևէ՝ էդ վիդեոներն ու տեսարաններն ահագին ծանր էի տանում, բայց համ էլ միառժամանակ շարունակում էի հետևել, մինչև որ վերջնականապես չզգացի տրամադրություններիս վրա դրանց կործանարար ու նեգատիվ ազդեցության չափը:
*
Սեպտեմբերի 27-ից սկսած՝ ես էլ էի մի շարք ազերիական կանալների բաժանորդագրվել ու թարգմանելով հետևում իրենց ամեն ինչին՝ համադրելով հայկական պաշտոնական տեղեկատվության հետ ու վերլուծություններ անելով:
Էս ամբողջ ընթացքում չափից շատ վիդեոներ եմ նայել, թե ինչպես են հոշոտում թե զինվորական ու թե քաղաքացիական ձեռքներն ընկած բոլոր հայերին:
Ընդ որում՝ ամեն մեկը մի քանի անգամ էի նայում՝ փորձելով ամենատարբեր դետալների ուշադրություն դարձնել:
Էս դեպքում էլ զգում էի, որ էդ ամենը կրկնակի ու եռակի է վրաս վատ ազդում, քանի որ, եթե վերը նկարագրված նյութերում ինչ-որ չեզոք մարդիկ էին, էս անգամ կարծես հենց քո հարազատին էին կտտանքների ենթարկում:
Մի քանի օր առաջ, հարևան թեմայում, մի քանի հոգի պատմեցին, որ իրենք էլ են բոլոր վիդեոներին հետևել (ու հաստատ իրենք էլ են շատ ծանր տանելով դրանց հետևել) ու եղան մարդիկ, որոնք դեմ արտահայտվեցին էդ վիդեոները նայելուն:
Հետաքրքիր երևույթ ա.
Եկեք քննարկենք նման վիդեոներին հետևելու հոգեբանությունը, ընդ որում՝ երբ ոնց-որ բոլորս էլ հիանալի հասկանում ենք, թե ինչ նպատակներով է թշնամին դրանք տարածում,
բայց, միևնույն է, շարունակում ենք հետևել..
Էջանիշներ