User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Թարգմանչական զրույցներ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թարգմանչական զրույցներ

    Հայերեն թարգմանած երկու նոր գիրք ընկավ աչքովս։
    Մեկը Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունն» է՝ Հայկ Ֆելեքյանի (մեր Կլօրի) թարգմանությամբ
    Ի դեպ, սա Հայկի որերո՞րդ տպագրված թարգմանությունն է։




    Մյուսը՝ Նարինե Աբգարյանի «Զուլալին»՝ Նարինե Գիժլարյանի թարգմանությամբ։



    Հավես է, որ լավ գործեր են թարգմանվում հայերեն։

    Հետաքրքիր է՝ արդյո՞ք նաև հակառակ ուղղությամբ են արվում թարգմանություններ՝ հայերենից օտար լեզուներ, որ հայ գրականությունը մատուցվի աշխարհին։

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.12.2020), Smokie (12.12.2020), Srtik (13.12.2020), Tiger29 (11.12.2020), Աթեիստ (11.12.2020), Գաղթական (12.12.2020), Հայկօ (15.12.2020), Ուլուանա (12.12.2020)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկի թարգմանություններից էս երկուսն էլ գիտեմ․





    Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար»-ը հենց Ակումբում էր թարգմանում

    @Հայկօ, ուրիշ տպագրած թարգմանություններ էլ ունե՞ս։

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.12.2020), Smokie (09.03.2021), Srtik (13.12.2020), Աթեիստ (12.12.2020), Հայկօ (15.12.2020), Նարե (13.12.2020), Ուլուանա (12.12.2020)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ վերաբերում է հայերեն գրականությունը ուրիշ լեզուներ թարգմանելու, իմ հիշելով Շինարարն էր մի ժամանակ ուզում Մաթևոսյան թարգմանել անգլերեն։
    Շին, ինչ-որ բան արեցի՞ր էդ ուղղությամբ։

    Մաթևոսյանից մի թարմ թարգմանություն գտա Գրանիշ-ում՝ "The Trees", հայերենը՝ էստեղ։
    Ի՞նչ կարծիքի եք։
    Վերջին խմբագրող՝ ivy: 13.12.2020, 22:37:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (12.12.2020)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    @Հայկօ, ուրիշ տպագրած թարգմանություններ էլ ունե՞ս։
    Դեռ էս երեք գրքերն են, պլյուս մանր-մունր՝ ամսագրերում-բաներում: Մյուս տարի ուզում եմ ժամանակ գտնել, մի փոքրիկ վեպ էլ սկսել-վերջացնել:
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.12.2020), ivy (15.12.2020), Tiger29 (16.12.2020)

  9. #5
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ էս երեք գրքերն են, պլյուս մանր-մունր՝ ամսագրերում-բաներում: Մյուս տարի ուզում եմ ժամանակ գտնել, մի փոքրիկ վեպ էլ սկսել-վերջացնել:
    Ինչ-որ գերբնական մութ ուժ ինձ ստիպեց, որ մեջբերեմ ու գրեմ՝ Ժելյազնի թարգմանի
    Չգիտեմ էդ ինչ ա նշանակում
    The cake is a lie.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (16.12.2020)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ գերբնական մութ ուժ ինձ ստիպեց, որ մեջբերեմ ու գրեմ՝ Ժելյազնի թարգմանի
    Չգիտեմ էդ ինչ ա նշանակում
    Ժելյազնի մի ժամանակ Ռայն էր թարգմանում:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (16.12.2020)

  13. #7
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժելյազնի մի ժամանակ Ռայն էր թարգմանում:
    Չէի հիշում, բայց տեսել էի։
    Ամեն դեպքում Հայկօից ժելյազնիի թարգմանություն պահանջելը հիմա ֆեյսում ֆլեշմոբ ա ։Դ
    The cake is a lie.

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (16.12.2020), Հայկօ (16.12.2020)

  15. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ գերբնական մութ ուժ ինձ ստիպեց, որ մեջբերեմ ու գրեմ՝ Ժելյազնի թարգմանի
    Չգիտեմ էդ ինչ ա նշանակում
    Ռոջեր Ժելյազնիի Lord of Light վեպի ֆլեշմոբն ա: Իմ կարդացած ամենալավ բաներից ա հաստատ: Մի օր ձեռքս դրան էլ կհասնի: Բայց հիմա փորձում եմ hitchhiker բառի ամենալավ թարգմանությունը գտնեմ :
    DIXI
    carpe noctem

  16. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հիմա փորձում եմ hitchhiker բառի ամենալավ թարգմանությունը գտնեմ :
    Իսկ ի՞նչ տարբերակներ ունես։
    Ինչո՞ւ չթողնել «հիթչհայքեր»․ ինտերնետում հանդիպել եմ էդ գործածությանը, վատ չի ոնց որ։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (16.12.2020)

  18. #10
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հիմա փորձում եմ hitchhiker բառի ամենալավ թարգմանությունը գտնեմ :
    Ասենք՝ պատահակից, կանգառավոր, ճամփանակ (անակ = առանց անիվ)

    ՈՒ, ամենաանկապը, հետաքըշ )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ գրականության թարգմանությունների հետքերով գնացի ու մի նախագիծ գտա, որտեղ թարգմանությունների մասին հետազոտական անդրադարձ կա՝ 1991-2012 թթ․ կտրվածքով։

    Նախագիծը՝ «Գրքի հարթակ»։
    Հետազոտությունը՝ «Թարգմանություններ հայերենից»։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (17.12.2020), Հայկօ (17.12.2020)

  21. #12
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերեն թարգմանած երկու նոր գիրք ընկավ աչքովս։
    Մեկը Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունն» է՝ Հայկ Ֆելեքյանի (մեր Կլօրի) թարգմանությամբ
    Ի դեպ, սա Հայկի որերո՞րդ տպագրված թարգմանությունն է։



    Ուրեմն` էս նոր տարի նվեր եմ ստացել "Աղախնի պատմությունը": Նվիրողը հենց իմացել էր, որ էս նոր հրատարակված թարգմանված գրքում շատ բառախաղեր կան` արդեն գիտեր, որ սա ա նվիրելու:

    Ուսումնասիրեցի, մեկ էլ հանկարծ որ չտեսաաա... ճանաչում եմ թարգմանչին: Հայկի պոստն էլ էդ նույն օրը գտա, գրեթե պատահաբար: Ուրեմն` ուրախ-ուրախ ասում եմ @Հայկօ-յին ու իր պատասխանից հետո ասեցի, նայեմ-տեսնեմ ֆիդբեքը ի՞նչ ա: Հենց էդպես էլ իր ոտով եկավ: Դե, ես էլ ոգևորված share-եցի:
    Բայց հետաքրքիր ա` փաստորեն ես դեռ անցած տարի տեսել էի էս թեման, կարդացել Այվիի գրառումը, դրել շնորհակալությունը ու հետո մոռացել:

    Իսկականից շատ հավես ա հայերեն լեզվով տեսնել բազմաթիվ հետաքրքիր գրքերը: Ու երևի շատ ավելի հավես կլինի` եթե անգլերեն թարգմանվեն տարբեր հայերեն ստեղծագործություններ: Գուցե էդ օրն էնքան էլ հեռու չի:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 09.03.2021, 19:48:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fragile (09.03.2021), Sambitbaba (10.03.2021), Հայկօ (19.04.2021), Ուլուանա (09.03.2021)

  23. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց նաև ախմախ գրքեր են թարգմանվում հայերեն, ու վախենամ, թե էս տեսակի «գրականությունը» շատ էլ մեծ պահանջարկ ունի Հայաստանում։
    Մի ինչ-որ Ռեյչլ դրել հերթական «մոտիվացնող իմաստությունն» է բստրել կյանքի մասին, թե ոնց դառնալ էն, ինչ ուզում ես դառնալ կամ նման մի բան։
    Անունն էլ՝ "Girl, Wash Your Face", հայերն էլ մեծ շուքով (ինչպես երևում է տեսանյութից) վերցրել, գիրքը թարգմանել են, վերնագիրն էլ դրել՝ «Աղջիկ ջան, ուշքի արի»։
    Սկզբում հայերեն տարբերակը աչքովս ընկավ, զարմացած մտածեցի՝ էս ինչ է, հետո պարզեցի, որ թարգմանություն է։ Էս տեսակ մի այլ կարգի աչք ծակող վերնագրերից մեկ էլ «Ցտեսություն, ծիտ»-ն եմ հիշում, չնայած էս մեկը թարգմանություն չէր։ Ոչ մեկն եմ կարդացել, ոչ մյուսը, բայց նման վերնագրերը ակամայից ուշադրություն են գրավում ու մեխվում հիշողության մեջ։
    Թե բա՝ աղջիկ ջան, ուշքի արի կամ ավելի տնավարի ասած՝ աղջի, մի հատ քեզ հավաքի


  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (05.04.2021)

  25. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց նաև ախմախ գրքեր են թարգմանվում հայերեն, ու վախենամ, թե էս տեսակի «գրականությունը» շատ էլ մեծ պահանջարկ ունի Հայաստանում։
    Մի ինչ-որ Ռեյչլ դրել հերթական «մոտիվացնող իմաստությունն» է բստրել կյանքի մասին, թե ոնց դառնալ էն, ինչ ուզում ես դառնալ կամ նման մի բան։
    Անունն էլ՝ "Girl, Wash Your Face", հայերն էլ մեծ շուքով (ինչպես երևում է տեսանյութից) վերցրել, գիրքը թարգմանել են, վերնագիրն էլ դրել՝ «Աղջիկ ջան, ուշքի արի»։
    Սկզբում հայերեն տարբերակը աչքովս ընկավ, զարմացած մտածեցի՝ էս ինչ է, հետո պարզեցի, որ թարգմանություն է։ Էս տեսակ մի այլ կարգի աչք ծակող վերնագրերից մեկ էլ «Ցտեսություն, ծիտ»-ն եմ հիշում, չնայած էս մեկը թարգմանություն չէր։ Ոչ մեկն եմ կարդացել, ոչ մյուսը, բայց նման վերնագրերը ակամայից ուշադրություն են գրավում ու մեխվում հիշողության մեջ։
    Թե բա՝ աղջիկ ջան, ուշքի արի կամ ավելի տնավարի ասած՝ աղջի, մի հատ քեզ հավաքի

    Իսկ հատկապես ինչի՞ց ես եզրակացրել, որ ախմախություն ա: Վերնագիրը գուցե էնքան էլ հաջող չի, թարգմանությունն էլ, բայց առանց գիրքը կարդալու ո՞նց ես տենց կարծիք կազմել: Թե՞ ուղղակի ցանկացած մոտիվացնող գրքի նկատմամբ վերաբերմունքդ էդպիսին ա:

    Հ.Գ. Ես ոչ կարդացել եմ, ոչ էլ նույնիսկ լսել էի էդ գրքի մասին, գաղափար չունեմ, թե ինչպիսին ա: Գուցե իրոք լավը չի: Ուղղակի միշտ զարմանում եմ չկարդացած գրքի մասին համոզված կարծիքներ լսելուց:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հատկապես ինչի՞ց ես եզրակացրել, որ ախմախություն ա: Վերնագիրը գուցե էնքան էլ հաջող չի, թարգմանությունն էլ, բայց առանց գիրքը կարդալու ո՞նց ես տենց կարծիք կազմել: Թե՞ ուղղակի ցանկացած մոտիվացնող գրքի նկատմամբ վերաբերմունքդ էդպիսին ա:

    Հ.Գ. Ես ոչ կարդացել եմ, ոչ էլ նույնիսկ լսել էի էդ գրքի մասին, գաղափար չունեմ, թե ինչպիսին ա: Գուցե իրոք լավը չի: Ուղղակի միշտ զարմանում եմ չկարդացած գրքի մասին համոզված կարծիքներ լսելուց:
    Էդ տիպի գրքերի նկատմամբ ընդհանուր վատ եմ տրամադրված: Goodreads-ում էլ մի երկու բան կարդացի բովանդակության մասին, ավելի համոզվեցի:
    Վերջին խմբագրող՝ ivy: 04.04.2021, 22:05:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (05.04.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •