Վերջերս համարյա ամենուր քննարկվում է, թե, եթե Նիկոլը հեռանա, բա ո՞վ գա իր փոխարեն:
ՈՒ երկարատև փնտրտուքներն ու քննարկումները նշանակալի արդյունքների չեն հանգեցնում:
Քննարկվում է նաև, այսպես կոչված, ժամանակավոր «ազգային համաձայնության կառավարության» գաղափարը:
Բայց էստեղ էլ հարցերի հարցն է, թե ով պիտի ընդգրկված լինի էդ մարմնում ու հատկապես ինչ լիազորություններով այն պիտի լինի օժտված:
*
Դեռևս վաղուցվանից էր մոտս նման մի միտք ծագել ու կարծում եմ հիմա ճիշտ ժամանակն է քննարկել այն:
Ի՞նչ կարծիքի եք, եթե նոր Սահմանադրություն ընդունվի ու դրանով ամրագրվի որպես ՀՀ ղեկավար մարմին Ծերակույտի ձևավորումը:
Դրանում ընդգրկված կլինեն ինչ-որ կենտ քանակով մարդիկ՝ ասենք 5 կամ 7 հոգի, ու կիրականացնեն երկրի կառավարումը՝ կոնսենսուսային կամ քվեարկության հիման վրա:
Իսկ ներկայացուցչական այցելությունների կամ ընդունելությունների համար կարող է ամեն տարի Ծերակույտից հերթական մեկը նշանակվել՝ ռոտացիոն հիմունքներով:
Այսինքն՝ մենք էլի Խորհրդարանական երկիր ենք մնում, 5-ամյա ռեժիմով ընտրում ենք Խորհրդարան, իսկ նրանք իրենց մեջ էլ փակ քվեարկությամբ Ծերակույտի ընտրություններ են անցկացնում (ոնց-որ հիմա ասենք 1 հոգի Վարչապետ են ընտրում):
Ընթացակարգերը, արարողակարգերն ու մնացած ամեն ինչ կարելի է հղկել:
Ես կոնցեպտն եմ առաջարկում:
ՈՒ, բացի մնացած առավելություններից, սրա ամենակարևոր ձեռքբերումն այն կլինի, որ վերջապես մենք կվերանանք մեր բախտը անհատների հետ կապելուց ու կկառչենք համակարգին:
Խնդրեմ՝ կարծիքներ.
Էջանիշներ