User Tag List

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567
Ցույց են տրվում 91 համարից մինչև 104 համարի արդյունքները՝ ընդհանուր 104 հատից

Թեմա: ՕՇՈ - "Ադամանդասփյուռք"

  1. #91
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Թախիծն իր սեփական գեղեցկությունն ունի:
    Նրա մեջ հսկայական խորություն կա, կա իր գեղեցկությունը, հանգստությունը, փափկությունը: Դա սքանչելի փորձ է, այդ պատճառով մի ջանացեք նրանից խուսափել: Եթե խուսափում եք նրանից, չեք նկատի դեպի լռություն տանող դուռը:
    Վայելեք թախիծը, ձեր բաց գիրկն ընդունեք նրան, խորասուզվեք նրա մեջ: Որքան ավելի շատ եք ողջունում նրան, այնքան ավելի շուտ թախիծը կփոխակերպվի լռության:
    Իսկ լռությունը, քիչ առ քիչ, կդառնա երաժշտություն առանց հնչյունների:


    * * *

    Կա շատ նուրբ, շատ բարակ գիծ տգիտության և անմեղության միջև: Երեխան տգետ չէ, անմեղ է: Իսկ երբ դուք վերածնվում եք հոգևորի ճանապարհին, դառնում եք երեխայի նման: Հիշեք, ես ասում եմ “ինչպես երեխա”: Ես չեմ ասում, որ դուք երեխա դառնաք` դուք դառնում եք ինչպես երեխա, անմեղ:
    Բաժանումը տգիտության և անմեղության միջև այնքան բարակ է, բայց տգետ մարդը միշտ ջանում է տգետ չլինել, այդպիսին են ախտանիշները, նա ջանում է գիտակ դառնալ: Անմեղ է մարդը ջանում դառնալ, ավելի անմեղ: Եթե նրա մոտ մնացել է ինչ-որ գիտելիք, նա ջանում է դեն նետել այն, նա ցանկանում է կատարելապես մաքուր լինել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (12.03.2021), Բարեկամ (11.03.2021)

  3. #92
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Ուղղակի արհամարհեք, ուղղակի մի կողմ քաշվեք, ուղղակի թույլ տվեք մտքին անել այն, ինչ նա ցանկանում է: Երբ միտքը զգում է, որ իրեն չեն ողջունում, երբ միտքը տեսնում է, որ դուք իրենով այլևս հետաքրքրված չեք, որ պետք չէ շարունակել ճչալ, որ դուք նույնիսկ չեք էլ լսում նրան, որ ձեզ չի հետաքրքրում, թե ինչ է նրա հետ կատարվում` նա կանգ է առնում:


    * * *

    Ես ցանկանում եմ, որ դուք ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Գոյատևությունը ձեզ հենց այդպիսին էր ցանկանում տեսնել: Այդ դուք չէ, որ ձեզ այդպիսին եք ստեղծել; բնական է, ամբողջ պատասխանատվությունը կրում է գոյատևությունը և, ակնհայտ է, որ կարիք կար այնպիսի մարդու, ինչ դուք եք, - հակառակ դեպքում դուք գոյություն չէիք ունենա:
    Գոյատևությունն ունի ձեր կարիքը, այնպիսի ձեր, ինչպիսին դուք կաք:


    * * *

    “Մեղք” բառն իր հիմքում նշանակում է մոռացկոտություն: Այն ընդհանուր ոչինչ չունի այն մեղքի հետ, ինչը մենք սովոր ենք հասկանալ:
    Սեփական անձը մոռանալը միակ մեղքն է:
    Իսկ ինքդ քեզ հասկանալը` միակ առաքինությունը:


    * * *

    Կյանքը` սքանչելի փորձ է, որպեսզի խնդիրներդ լուծես: Որքան ավելի շատ խնդիրներ ես լուծում, այնքան ավելի ինտելիգենտ ես դառնում:
    Խնդիրներից խուսափելը` ելք չէ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (12.03.2021)

  5. #93
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Եթե դուք կյանք եք ուզում, լիառատ կյանք, պատրաստ եղեք մեռնել:Մեռնել ամեն ակնթարթ այնպես, որ վերածնվեք նորից` բոլոր կրոնների հիմնական գաղտնիքը սա է:


    * * *

    Ասում են, որ նախքան գետը կթափվի օվկիանոսի մեջ, նա դողում է վախից: Նա նայում է իր ամբողջ ճամփորդությանը, սարերի կատարներին, երկար ոլոր-մոլոր արահետին անտառներում, մարդկանց մեջ, և հետո նա տեսնում է իր առջև այնպիսի անծայրածիր օվկիանոս, որ մտնել նրա մեջ ոչ այլ ինչ է, քան վերանալ հավետ: Բայց այլ ճանապարհ չկա:
    Գետը չի կարող հետ վերադառնալ:
    Դուք էլ հետ վերադառնալ չեք կարող:
    Գոյատևության համար հետդարձի ճանապարհն անհնար է; դուք կարող եք միայն առաջ ընթանալ: Գետը պետք է համարձակվի և լցվի օվկիանոս:
    Բայց երբ նա լցվում է օվկիանոս, վախն անհետանում է, որովհետև այդ ժամանակ միայն գետն իմանում է, որ ոչ թե անհետանում է օվկիանոսի մեջ, այլ դառնում է օվկիանոս:
    Մի կողմից դա անհետանալ է, իսկ մյուս կողմից` համբարձում:


    * * *

    Վարպետը ձեզանից վերցնում է այն միայն, ինչ դուք չունեք: Բայց դուք մտածում եք, թե ունեք: Եվ նա շարունակում է տալ ձեզ բաներ, ինչ դուք ունեք, բայց լիովին մոռացել եք, որ ներքնապես նրանք հատուկ են հենց ձեզ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #94
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    * * *

    Հավանաբար, իմ հին խրատներում պայծառացումը ձեզ ավելի հեշտ բան էր թվում: Դա այդպես էր, որովհետև ես չէի ցանկանում, որ դուք անհանգստանաք:
    Այժմ ես հավատում եմ, որ եթե ասեմ ճշմարտությունն էլ, դուք չեք անհետանա. Պայծառացումը հեշտ չէ:


    * * *

    Այն պահին, երբ դուք բացում եք դուռը, անմիջապես ձեր մեջ է թափանցում ծաղիկների բուրմունքը, առանց որևէ աղմուկ ներթափանցում են արևի շողերը: Թեթև քամին է այցելում ձեզ: Դուք բացել եք ձեր դուռն ամբողջ Տիեզերքի առջև:
    Վարպետին հասանելի լինելն ընդամենն արդարացում է: Դուք վախենալու եք բաց լինել ամբողջ տեզերքի առաջ` դա չափից դուրս կլինի:
    Վարպետը ձեզ համոզում է, որ բոլոր դռներն ու պատուհանները բացելու կարիք չկա. “Միայն մի փոքրիկ պատուհան բաց արա` մի հատուկ պատուհան ինձ համար”:
    Բայց եթե դուք բացել եք նույնիսկ մի փոքրիկ պատուհան, - ներս է մտնում ամբողջ Տիեզերքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #95
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *


    Ամենը, ինչ դուք գիտեք` մի փոքրիկ կյանք է: Եվ այդ փոքրիկ կյանքի մեջ դուք գիտեք երկու բան. կյանքի դժբախտությունն ու ցավը, և այդ դժբախտությունն ու ցավը մոռանալու ուղիներն ու մեթոդները: Դա դուք անվանում եք ձեր զվարճալիքը, հաճույքը` գնալ կինո, գնալ կրկես: Դա ձեր կյանքը մոռանալու ձեր միջոցն է: Այստեղ երկու-երեք ժամ դուք այլ աշխարհում կլինեք:
    Պայծառացած մարդու դուք դժվար թե կարողանանք պատկերացնել…
    Երբ դուք մտածում եք պայծառացման մասին, խդիրն այն է, որ դուք չեք հասկանում, որ պայծառացած մարդը այլևս էգո չէ: Դուք կարող եք վիրավորել նրան, բայց չեք կարող դիպչել, կարող եք հարձակվել նրա վրա, դատի տալ նրան, բայց նրա վարքի մեջ փոփոխություններ տեղի չեն ունենա:
    Դուք նույնիսկ կարող եք սպանել նրան, և այնուամենայնիվ նա կմնա նույնը:
    Ձեզ դժվար է հասկանալ, թե ինչպես պայծառացած մարդը կարող է կինո, կրկես չգնալ և այլ հիմարություններ էլ չանել:
    Բայց այնքան քիչ պայծառացածներ են եղել, որ նրանց մասին հայտնի է շատ քիչ, իսկ այն, ինչ հայտնի է, այնպիսի բան է, որ քանի դեռ ինքներդ այդ չեք փորձել, չեք կարող հասկանալ:
    Պայծառացած մարդու համար նրա շուրջ կատարվող ամեն բան` կրկես է: Նրան պետք չէ տոմս գնել` նրա խնդիրն այն է, որպեսզի կրկեսից հեռանա՛: Նա չի ցանկանում գնալ կինո, նա ցանկանում է այնտեղից հեռանալ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #96
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Իմ ամբողջ սերն ու հարգանքն ուղղված է այն մարդու վրա, ով ընդունում է իրեն ամբողջությամբ, այնպիսին, ինչպիսին ինքը կա: Նա համարձակ է: Նա ունի համարձակություն, որպեսզի դեմ հանդիման ընդունի հասարակության ամբողջ ճնշումը, ուղղված այն բանի վրա, որպեսզի բաժանի նրան լավի և վատի, մեղավորրի և սրբի: Նա իրոք խիզախ է, համարձակորեն կանգնել է միայնակ մարդկության ամբողջ պատմության առջև, ի դեմս բարոյականության, և երկնքին է հայտարարում իր իրականությունը, ինչպիսին էլ այն լինի:
    Եվ գոնե վարպետի հետ աշակերտը պետք է բացարձակապես մաքուր ու հստակ լինի, այնպես, որպեսզի վարպետը կարողանա աշխատել ձեր իրականության, այլ ոչ թե ձեր կեղծիքի հետ: Որովհետև ամենը, ինչ արվում է ձեր կեղծիքի հետ` զուտ ժամանակի ծախս է:
    Միայն իրական դուք եք աճի, ծաղկունքի ընդունակ:


    * * *

    Եթե դուք ցանկանում եք փոխել աշխարհը, մի սկսեք աշխարհի փոփոխություններից` դա սխալ ճանապարհ է, որին հետևել է մարդկությունը մինչև օրս, - փոխել հասարակությունը, փոխել էկոնոմիկական կառուցվածքը, փոխել այս, փոխել այն, բայց չփոխել անձը:
    Ահա թե ինչու բոլոր հեղափոխություններն անհաջողության են մատնվել: Միայն մեկ հեղափոխություն կարող է հաջողության հասնել, այն, ինչ մինչև օրս չեն փորձել` դա անձի հեղափոխությունն է:
    Փոխեք ինքներդ ձեզ:
    Եղեք զգոն, որպեսզի չներմուծեք աշխարհ այն, ինչն այն դժոխք է դարձնում: Եվ հիշեք` պետք է աշխարհ ներմուծել այն, ինչն այն դարձնում է դրախտ:
    Դա է հոգևոր մարդու ամբողջ գաղտնիքը: Եվ եթե ամեն մարդ սկսի այդ անել, տեղի կունենա հեղափոխություն առանց որևէ արյունահոսության:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #97
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Լացի ֆենոմենը խորհրդավոր է: Այն չի նշանակում, որ դուք տխուր եք, պարտադիր չէ: Պարտադիր չէ, որ այն տոնակատարության դեմ լինի, ուրախության դեմ լինի, ծիծաղի դեմ լինի. Ոչ:
    Արցունքները մի շատ տարօրինակ ֆունկցիա ունեն. երբ ձեր սրտում մի բան այնքան մեծ է, որ սովորական միջոցներով արտահայտվել չի կարող, արցունքները` արտակարգ ելք են, այդ պատճառով նրանք կարող են նշանակել ամենն, ինչ ասես:
    Դուք կարող եք շատ երջանիկ լինել, այնքան երջանիկ, որ ծիծաղը հիմար բան կթվա, բայց արցունքներն այդ դեպքում լրիվ տեղին կլինեն:
    Ձեր արցունքները ցույց կտան, որ ձեր երջանկությունը` սովորական երջանկություն չէ, - այն այնքան խորն է, որ միայն արցունքները կարող են դա արտահայտել; այնքան արտասովոր է այն խորը, որ օգտագործվում է ծայրահեղ մեթոդը:
    Երկու ընկեր, հանդիպելով շատ օրերի, շատ տարիների բաժանումից հետո, կարող են զգալ, որ զրուցելու իմաստ չկա, դա չափազանց պարզունակ կլիներ: Նրանք կարող են ուղղակի գրկել մեկմեկու և թփթփացնել մեկմեկու ուսերը: Այդպես նրանք շատ բանի մասին են խոսում… շատ հիշողություններ, շատ հարցեր. կյանքի, սիրո չլուծված խնդիրներ: Արցունքները կօգնեն այդ ամենն ազատ արձակել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #98
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Հիշեք, եթե դուք զգում եք ինձ ձեր սրտում, ուրեմն ես քայլում ես ձեր հետ: Ուր էլ որ դուք գնաք, ես գալիս եմ ձեզ հետ` անտոմս ուղևոր, որովհետև դեռևս ոչ ոք չի գտել որևէ միջոց, որպեսզի պարզի, ճամփորդու՞մ է արդյոք մարդը նրա հետ, ով թաքնված է իր սրտում:


    * * *

    Երաժշտությունը ծնվում է ներդիտարկման խորը փորձից; դա ներդիտարկման տարածքն է: Ներդիտարկման օգնությամբ դուք կարող եք առնչվել երաժշտությանը, բայց ճշմարիտ է նաև հակառակը. երբ դուք ամբողջովին խորասուզվել եք երաժշտության մեջ, ձեր սրտին կդիպչի ոչ միայն երաժշտությունը, այլ նաև ներդիտարկումը:
    Երաժշտությունը` ձայն է: Ներդիտարկումը` անձայնություն: Բարձրագույն երաժշտությունը սկսվում է այնտեղ, որտեղ հնչողությունների միջև դադարի ընթացքում ձայնը չի ավերում պահի անձայնությունը: Իր ավելի ու ավելի վարպետանալու հետ միասին երաժիշտը կարող է հնարամտորեն ստեղծել ձայն և հնչողությունների միջև դադարի ժամանակ նա կարող է տալ ձեզ անձայնության փորձը:
    Անձայնությունը դիպչում է ձեր սրտին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #99
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Միտքը` սովորություն է:
    Նույնիսկ այն ակնթարթներին, երբ սիրտը երգում է և ամբողջ գոյատևությունը լիքն է ուրախությամբ, միտքն իր հին սովորությունը թողնել չի կարող:
    Սովորաբար նա հարցնում է, թե ինչ է տեղի ունեցել:
    Դուք չեք կարող իրերին թույլ տալ տեղի ունենալ առանց “ի՞նչ”, “ինչու՞” հարցերի:
    Հասկանու՞մ եք դուք արդյոք, թե ինչու եք նման հարցեր տալիս:
    Միտքն է տալիս այդ հարցերը, որովհետև ցանկանում է հսկել ձեր ապրելակերպը, նա ցանկանում է իմանալ ամենի մասին, ինչ տեղի է ունենում: Ոչինչ առանց նրա մասնակցության տեղի ունենալ չի կարող. ամեն ինչ նրա համար պետք է հսկելի լինի:
    Միտքը` մեծագույն հսկիչն է: Եվ եթե ամեն ինչ մնում է նրա հսկողության տակ, դա ողբերգություն է, որովհետև այդ դեպքում հանճարեղ ոչինչ ձեզ հետ տեղի ունենալ չի կարող:
    Ամեն հանճարեղ, հիանալի բան գտնվում է մտքի սահմաններից դուրս:
    Եվ միտքը երբեք չի հարցնում, թե ինչ, ինչու, ինչպես:
    Դուք պետք է սերտեք մի բան. անհրաժեշտություն չկա բավարարել մտքին, հայտնելով նրան ամեն փորձի մասին…
    Պետք չէ սրտի փորձը, գոյատևության փորձը, անարտահայտելիության փորձը դարձնել հետաքննության առարկա: Դուք չպետք է հարցնեք, թե ինչու, դուք պետք է դրան ուրախանաք:
    Դուք չպետք է հարցնեք, թե ինչ է տեղի ունենում, որովհետև եթե դուք պնդում եք այդ հարցերի վրա, ուրեմն ամենն, ինչ տեղի էր ունենում, կանգ է կառնի: Այդ հարցերը ձեր բարեկամները չեն:
    Թող միտքը հարցեր տա միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան սխալ է ընթանում: Դուք հիվանդ եք, ցավում է ձեր գլուխը, ձեր ստամոքսը չի մարսում` թող ուրեմն միտքը հարցնի; դա այն ոլորտն է, որտեղ մտքի կարիք կա:


    * * *

    Պայծառացումը մտքի հետ ընդհանուր ոչինչ չունի; նա ինչ-որ ընդհանուր բան ունի մտքի գիտակցվածության հետ: Մտքի մանրամասերին նա չի դիպչում, չի դիպչում նրան, թե ինչպես է միտքը գործում, նրա ամբողջ մեխանիկային: Գիտակցվածությունը, դա ուղղակի ապանույնացում է մտքի հետ; միտքը, որպես մեխանիզմ, մնում է հետևում:
    Այն պահը, երբ միտքը մնում է հետևում, հենց մաքուր գիտակցվածությունն ինքն է, այդ ճառագայթումը հենց ինքը պայծառացումն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #100
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Ես ընդունում եմ ձեզ այնպիսին, ինպիսին դուք կաք, բայց դա չի նշանակում, որ ես ցանկանում եմ, որ դուք մնաք այնպիսին, ինչպիսին կաք: Ես սիրում եմ ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք, ես սիրում եմ ձեզ, որովհետև դուք այնպիսի ներուժ ունեք, աճի այնպիսի հզոր հնարավորություն, որ մի փոքրիկ ջանք միայն, և դուք կարող եք լույս դառնալ ինքներդ ձեզ համար:
    Ով էլ դուք լինեք, վայելեք դա: Բայց շատ ավելի շատը կա, այդ պատճառով կանգ մի առեք դրա վրա: Դուք սանդուղքի առաջին աստիճանին եք` և դա հիանալի է, որովհետև, եթե դուք ոտք չեք դրել առաջին աստիճանին, ինչպե՞ս կարող եք լինել երկրորդի վրա, և ինչպե՞ս կարող եք հասնել վերջին, ամենաբարձրին:


    * * *

    Ոչ ոք մեղյալ չէ:
    Այո, կան մարդիկ, որոնք սխալներ են գործում, բայց նրանք մեղյալներ չեն: Եվ բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն, որովհետև դա ինչ-որ բան սովորելու միակ ճանապարհն է: Բոլորն էլ սայթաքելու են մթնում: Դրա մեջ առանձնահատուկ ոչինչ չկա; բոլորն էլ երբեմն սխալվում են, և դա լավ մարզանք է:
    Ըստ իս ամենն, ինչ տալիս է գոյատևությունը, նա տալիս է ձեր օգտի համար: Ուղղակի օգտագործեք դա, և նայեք հեռավոր աստղերին, նրանք էլ ձեզ են պատկանում: Որքան էլ հեռու լինեն նրանք, նրանց դիպչել դուք կկարողանաք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #101
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Ոչինչը` իմ սուրն է:
    Նա այնքան բարակ է, որ դուք նրան տեսնել չեք կարող:
    Իսկ աշխատանքն այնքան նրբին է, որ կոպիտ գործիքներով ի կատար ածել այն անկարելի է:
    Տեսնու՞մ եք արդյոք իմ սուր “ոչինչն” իմ ձեռքին:
    Նա այնտեղ է:


    * * *

    Այնպիսի հիմարություններ են ասել մարդկանց դարեր շարունակ, ասես թե հոգևորը` աշխարհագրության բաժին է, երբ ձեզ քարտեզներ և հրահանգներ են տրված:
    Հետևեք ճշգրիտ ցուցմունքներին, և կհասնեք նպատակին:
    Զգոն եղեք, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Գոյություն չունի հրահանգների քարտեզ, որովհետև ամեն անհատականություն այնքան եզական է, որ այն, ինչ կարող է հրահանգ լինել մեկի համար, մեկ ուրիշի համար կարող է լինել վերացություն: Այն, ինչ կարող է դեղահաբ լինել մեկի համար, մյուսի համար կարող է դառնալ թույն:
    Անհատականություններն այնքան տարբեր են… Ոչ մի ընդհանութ ցուցմունքներ չկան:


    * * *

    Շատ բան ես ձեզ ասում եմ, առանց խոսելու: Հաճախ ես ուղղակի մթնոլորտ եմ ստեղծում, ասելով շատ բաներ, որոնց մեջ դուք կարող եք լսել չասվածը:
    Որովհետև կան որոշ բաներ, որոնք կարելի է միայն շշնջալ, այլ ոչ թե գոչել: Եվ կան բաներ, որոնք նույնիսկ շշնջալ էլ չի կարելի, այլ միայն թեթևակի հուշել. միայն այդ ժամանակ են նրանք սքանչելի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.03.2021)

  15. #102
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Լավ է, որ ոչինչ ձեզ չի բավարարում լիովին և ամբողջությամբ, և դա տանում է դեպի երջանկություն: Դա նշանակում է, որ դուք չեք քարացել, նշանակում է, որ կարող եք շարունակել շարժվել:
    Քայլ առ քայլ, դուք կհասկանաք, որ կանգառը տուն չէ, որ շարժումն ինքն է տունը; որ ճամփորդությանը վերջ չկա, որ ճամփորդությունն ինքը նպատակն է:
    Դա շատ դժվար է հասկանալ, որովհետև մենք սովոր ենք որոշակի տրամաբանության. եթե մենք ցանկանում ենք ինչ-որ տեղ գնալ, շարժումը միշտ ընդամենը միջոց է, իսկ նպատակն է նվաճումը:
    Բայց ինչ վերաբերվում է ամբողջովին վերցրած կյանքին, չի կարող լինել մի տեղ, որտեղ դուք կարող էիք ասել. “Ես արդեն տեղ եմ հասել, և ուրիշ ոչիչ չկա”:
    Անհնար է պատկերացնել, որ դուք կարող եք գտնել մի տեղ, որը կդառնա նպատակ, և այնտեղ կլինի պարիսպ, որի վրա գրված է. “Այստեղ աշխարհի վերջն է”:
    Եվ եթե դուք նույնիսկ կարողանաք գտնել այդպիսի տեղ, ես կուզենայի, որ դուք թռչեք պարսպի վրայով, որովհետև նրանից հետո ինչ-որ բան պետք է լինի, պարսպից այն կողմ չի կարող որևէ բան չլինել: Հավանաբար մեկնումեկը կատակել է, կանգնեցնելով պարիսպ և տեղադրելով “Այստեղ վերջանում է աշխարհը” ցուցանակը: Մի խաբվեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #103
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Այս ամբողջ հասարակության մեջ դուք, որպես քաղաքակիրթ և զգոն մարդ, կզարմանաք. ինչու՞ ամեն ինչ շարունակում է տեղի ունենալ այնպես, ինչպես չպետք է լիներ:
    Պատերազմներ պետք չեն, խռովություններ պետք չեն, արյունահեղություններ պետք չեն, միջուկային զենք պետք չէ, մոլորակի կեսը մահանում է սովից, իսկ դուք ավելի ու ավելի շատ կործանարար զենքեր եք ստեղծում:
    Սա ուղղակի խելացնորություն է:
    Բայց խնդիրն այն է, որ բոլոր այդ խելակորույս մարդիկ մի ընդհանուր շահ ունեն: Բոլոր երկրների, բոլոր ազգերի նախագահները, վարչապետները մի ընդհանուր շահ ունեն. իշխել: Եթե ազգերը վերանան, իսկ նրանք կվերանան` ի՞նչ կլինի սրանց դեպի իշխանություն ձգտման հետ:


    * * *

    Ես ցանկանում եմ, որ դուք ամբողջովին էգոիստական լինեք, որ դուք ծաղկեք ձեր ամբողջ փառքի մեջ: Ձեր ծաղկունքը կարթնացնի ուրիշների ծաղկունքն էլ, ձեր հուրը լույս, կյանք և կրակ կբերի շատերին:
    Բայց պետք չէ դա անել ուղղակիորեն: Դա ձեր գործը չէ: Դա ընդամենը ձեր փոխակերպված կյանքի ազդեցությունն է:


    * * *

    Թվում է, թե ինքը կյանքի բնույթն այնպիսին է, որ այն մարդիկ, որոնք որոշիչ են մարդկային գիտակցության համար, միշտ իրենց ժամանակից առաջ են ընթանում` որովհետև մարդկանց անհրաժեշտ է հարյուր, երկու հարյուր տարի, որպեսզի նրանց հասկանան: Եթե մարդիկ եկել են իրենց սեփական ժամանակի մեջ, ուրեմն մինչև այն ժամանակը, երբ մարդիկ նրանց կհասկանան, նրանք արդեն մոդայից դուրս կմնան: Նրանք պետք է քայլեն իրենց ժամանակի առջևում, այնպես որ, երբ մարդկային գիտակցությունը, մարդկային միտքը հասնի այն կետին, երբ նրանք կարոող են հասկացված լինել, նրանց ուղերձը հասանելի կդառնա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #104
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Մի հարցրու, թե ինչ է տեղի ունենում:
    Թույլ տուր դրան տեղի ունենալ և դիտիր: Այն, ինչ ասում եմ ես, շատ քիչ է; տեղի կունենա հազար անգամ ավելին:


    * * *

    Հիշիր, որ ամեն փորձ ճանապարհին, սկզբում մեծ մեծ ցնցում կլինի: Կցնցվեն հենց արմատներդ: Այն, ինչ ճշմարտություն էր քեզ համար, այլևս ճշմարտություն չէ: Այն, ինչ քեզ համար իրական էր, պարզվեց, երազներ են միայն: Իսկ այն, ինչի մասին երբեք չէիր մտածել, բարձրագույն իրականություն դարձավ: Փոփոխությունն այնքան արագ կատարվեց, և այնքան է այն մեծ, որ մարդու համար բնական է վախենալը: Բայց վախն ի հայտ է գալիս միայն այն պատճառով, որ նման փորձը ձեզ հայտնի չէ:


    * * *

    Մարդը մեռած է, եթե նրան կյանքի մեջ մարտահրավեր չկա: Հենց մարտահրավերն է հաստատում այն, որ դուք կենդանի եք` ընդամենը շնչառությունն ու սրտի բաբախյունը չեն վկայում այն մասին, որ դուք կենդանի եք, նրանք ասում են այն մասին միայն, որ կենդանի է մարմինը: Իսկ կենդանի եք դու՛ք թե ոչ, դա արդեն այլ հարց է:
    Դուք կենդանի եք, երբ հեռավոր աստղերը ձեզ հրավիրում են ճամփորդության: Անծանոթ իրականություն, ճշմարտություն, որի մասին չեք լսել, անհայտ գեղեցկություն... Երբ նրանք են դառնում ձեր իրական աշխարհը, ձեր կյանքն ուրախությամբ, երգով ու պարով է լցվում:


    * * *


    Վ Ե Ր Ջ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (02.04.2021)

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •