* * *
Թախիծն իր սեփական գեղեցկությունն ունի:
Նրա մեջ հսկայական խորություն կա, կա իր գեղեցկությունը, հանգստությունը, փափկությունը: Դա սքանչելի փորձ է, այդ պատճառով մի ջանացեք նրանից խուսափել: Եթե խուսափում եք նրանից, չեք նկատի դեպի լռություն տանող դուռը:
Վայելեք թախիծը, ձեր բաց գիրկն ընդունեք նրան, խորասուզվեք նրա մեջ: Որքան ավելի շատ եք ողջունում նրան, այնքան ավելի շուտ թախիծը կփոխակերպվի լռության:
Իսկ լռությունը, քիչ առ քիչ, կդառնա երաժշտություն առանց հնչյունների:
* * *
Կա շատ նուրբ, շատ բարակ գիծ տգիտության և անմեղության միջև: Երեխան տգետ չէ, անմեղ է: Իսկ երբ դուք վերածնվում եք հոգևորի ճանապարհին, դառնում եք երեխայի նման: Հիշեք, ես ասում եմ “ինչպես երեխա”: Ես չեմ ասում, որ դուք երեխա դառնաք` դուք դառնում եք ինչպես երեխա, անմեղ:
Բաժանումը տգիտության և անմեղության միջև այնքան բարակ է, բայց տգետ մարդը միշտ ջանում է տգետ չլինել, այդպիսին են ախտանիշները, նա ջանում է գիտակ դառնալ: Անմեղ է մարդը ջանում դառնալ, ավելի անմեղ: Եթե նրա մոտ մնացել է ինչ-որ գիտելիք, նա ջանում է դեն նետել այն, նա ցանկանում է կատարելապես մաքուր լինել:
Էջանիշներ