User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 23 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Ո՞նց եք դիմանում

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. վերջին 12 գրառումները տեղափոխվել են «Արցախի հիմնախնդիրը» թեմա: Խնդրում եմ այս թեման չքաղաքականացնել ու մնալ թեմայի սահմաններում` պատասխանելով վերնագրի հարցին:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.11.2020)

  3. #17
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատերազմի օրերին ահագին լավ էի դիմանում. իհարկե, կար որոշակի անհանգստություն, բայց ընդհանուր առմամբ տրամադրությունս լատավեսական ու հաղթական էր, նաև ներքին համոզվածություն ունեի, որ ի վերջո ամեն ինչ լավ է լինելու, դե, ես էլ ինձնից կախվածն անում էի` թե՛ գումարներ ուղարկելով տարբեր հիմնադրամների, թե՛ սոցիալական հարթակներում որոշակի գործողություններ անելով (ինչ-որ գրառումներ լայքել, քոմենթել, տարածել և այլն): Իհարկե, ամեն ինչ քիչ էր թվում, ամենաշատը կուզենայի էդ օրերին Հայաստանում լինել ու նաև ֆիզիկապես օգնել` կամավորական աշխատանքների մասնակցելով, բայց դե դրա հնարավորությունը չկար, ցավոք: Զոհերի պահն էի շատ ծանր տանում, բայց փորձում էի ընկալել որպես անխուսափելի բան վերջնական հաղթանակին հասնելու համար: Չնայած ամեն օր առանց բացառության թե՛ զոհերի ցուցակները տեսնելիս, թե էս կամ էն գրառումից լացել եմ բազմաթիվ անգամներ, այնուամենայնիվ, էդ պահերը չեն ազդել ընդհանուր դրական տրամադրվածությանս վրա:

    Չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, ինչպես երևի համարյա բոլորի դեպքում, ես էլ էի շոկի մեջ: Ուղեղիս մեջ չէր տեղավորվում նման ավարտը, ես ախր ներքին զգացողություն ունեի, որ ամեն ինչ լավ է լինելու: Ու քանի որ իմ ներքին զգացողությունները սովորաբար ճիշտ են լինում, հիմա էլ, չնայած ներկա պահին դրա համար հիմքերի գրեթե բացակայությանը, էլի շարունակում եմ հավատալ, որ ի վերջո լավ է լինելու, իսկ թե ինչեր կլինեն մինչև էդ «ի վերջո»-ն` այլ հարց է: Ժամանակ առ ժամանակ մտքովս անցնում է, որ մի օր կարթնանամ, ու կպարզվի` էս ամենն ընդամենը վատ, շատ վատ երազ էր: Հիմա ավելի դժվարությամբ եմ դիմանում, քան պատերազմի շրջանում, հատկապես զոհվածների ընտանիքների, վիրավորների, իրենց տուն ու տեղը կորցրած ընտանիքների մասին մտածելիս, ու էլի միակ մխիթարանքը մնում է գումարով օգնել փորձելը, որն էլի քիչ ու անվերջ քիչ է թվում, էդ անզորությունից հաճախ էլի լացում եմ, բայց միաժամանակ ինչ-որ կերպ հաջողացնում եմ պահի տակ վերանալ ներկայից ու գիտակցել, որ էս մղձավանջը զուտ էս պահին է, որ սա էլ մի օր կանցնի, ու մի օր իսկապես լավ կլինի: Ինչ-որ ներքին զգացողություն ունեմ, որ լրիվ անսպասելի, ոչ մեկիս մտքով չանցնող շրջադարձներ ու զարգացումներ են լինելու, հնարավոր է` սկզբում խիստ բացասական, բայց ի վերջո` մեր օգտին:

    Ընդհանուր առմամբ լավ եմ դիմանում, արդեն քանի օր է` վերադարձել եմ բնականոն կյանքիս (մինչև էդ օրվա մեծ մասը կոմպից կամ հեռախոսից կպած էի), այ, որ կարողանամ ինձ ստիպել Ֆեյսբուք ընդհանրապես չմտնել էս օրերին, շատ ավելի լավ կդիմանամ: Պատերազմի հետևանքներից ոչ պակաս ծանր եմ տանում հայրենակիցներիցս շատերի ագրեսիվ, գերէմոցիոնալ ռեակցիաներն ու իրավիճակից կախված` պահվածքների փոփոխությունները: Չնայած կարծես ամենաշատ ագրեսիվ ու լալահառաչ գրառումներ անողներին սնուզ եմ արել, բայց ներկայումս նրանք էնքան շատ են, որ միակ ելքն ուղղակի չմտնելն է: Հուսով եմ` դա էլ կկարողանամ անել շուտով:

    Ու ընդհանրապես երբ պատկերացնում եմ, թե լիքը մարդիկ ինչեր են կորցրել էս պատերազմի հետևանքով, ինչերի միջով են անցել ու անցնում, ու նրանցից շատերն, էդքանով հանդերձ, դեռ լավ էլ դիմանում են, մտածում եմ` ախր ես ո՞վ եմ, որ չդիմանամ, ի՞նչ իրավունք ունեմ չդիմանալու:

    Հա, մի բան էլ ասեմ. ստեղծագործական աշխատանքն ու մարզանքը ահագին օգնում են դիմանալուն:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.11.2020, 20:22:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (26.11.2020), Sambitbaba (27.11.2020), Smokie (27.11.2020), Աթեիստ (26.11.2020), Արշակ (30.11.2020), Բարեկամ (27.11.2020), Գաղթական (27.11.2020)

  5. #18
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Չտրվելով մասսայական հիստերիային, չմասնակցելով ու չնպաստելով իրեն: Սպասելով, լսելով: Միգուցե ինչ-որ պահի կարողանամ կոնստրուկտիվ ներդրում ունենալ իրավիճակի մեջ: Միգուցե չունենամ: Բայց եղած վիճակն ավելի վատացնել չեմ ուզում:

    2. Կոնստրուկտիվ ներդրման մասին: Վաղը հարցազրույցներ պիտի ունենամ Արցախից փախստականների հետ՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստագրման ծրագրի շրջանակներում:

    3. Ինչքան ավելի երկար հերքես տեղի ունեցածն ու դեպրեսիայի մեջ լինես, էնքա երկար քեզ կկարողանան անպատիժ տշել:

    4. Զուգահեռ կովիդ տարանք ընտանիքով, մի պահ մտածում էինք՝ մամաս վսյո, բայց հիմա ավելի լավ է:

    5. Հարևաններից մեկն իրեն պատուհանից գցեց: Ասում են՝ երկար ժամանակ հիվանդ էր, արդեն չէր քայլում: Էդ իրա տարօրինակ դիրքն ասֆալտի վրա, կողքի կնոջ լացը: Կուզեի մոռանալ, չեմ կարողանա: Բայց Ղարաբաղի մարդկանց համար դրանից բեթար տեսարաններն էին առօրյա բան, բողոքելս չի գալիս:

    6. Մասսայական հիստերիայի առումով՝ ինձ իզոլացնելով մարդկանցից:

    7. Ֆոտոյի մասին լիքը գրառումներ եմ արել Ակումբում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.11.2020), ivy (27.11.2020), Sambitbaba (27.11.2020), Աթեիստ (27.11.2020), Արշակ (30.11.2020), Ձայնալար (30.11.2020), Շինարար (27.11.2020)

  7. #19
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար ամենածանրն էր էն պահը, երբ հեռուստավարուհին կարդում էր զոհվածների անուններն ու սկսեց լաց լինել: Հուզմունքից շունչս կտրվում էր: Ստիպված էի վալերյանկա խմել:
    Հետո, չնայած ամեն ինչ շատ ավելի ծանր էր, բայց պատերազմի ըմբռնումն արդեն կար:

    Մեծ-մեծ դժվարությամբ, բայց առայժմ դիմադրում եմ Նիկոլին դավաճանի դերում տեսնելուն: Ահավոր դժվար է դա օրեցօր ահագնացող բացասականի ծանրության տակ ու գիտեմ, որ ավելի է ծանրանալու: Իմ խնդիրն այն է, որ այսօրվա իրավիճակի մեջ ոչ մի կերպ չեմ կարողանում տրամաբանություն տեսնել, ոնց որ "Կազանովա Ֆելինի" ֆիլմի մեջի վենետիկյան կառնավալը լինի, ժանտախտի ժամանակ: Եվ այդ պատճառով իմ եզրահանգումները, որ արել էի արդեն մոտ երկու ամիս առաջ, ավելի ամրապնդվեցին էդ աբսուրդ թուղթը ստորագրելուց հետո, դեռևս շարունակում են իմ համար ավելի տրամաբանական լինել, քան էսօրվա տեսանելի իրականությունը:
    Ոնց գցում-բռնում եմ, էսօր շատերի համար դավաճան եմ դարձել նիսյա տեղը: Բայց դա ոչինչ: Վերջն էլ կամ ամենահիասթափվածն էմ լինելու, կամ անենամարգարեն...

    Երկու օր առաջ երկու ամիս դադարից հետո փորձեցի վերսկսել թարգմանություննրը: Ծանր է շատ: Բրոդսկին ընդհանրապես սպանեց: Բայց Անուկը ճիշտ է. պետք է վերադառնալ կյանք:


    Ռային էնքան վաղուց Ակումբում չէի տեսել...

    Ու գիտե՞ք ինչ հիշեցի: "Նվագախմբի տղաներ" ֆիլմը: Էն, որ վերջում, երբ ամեն զիբիլ պրծնում է, Ճուտոն մենակ դուրս է գալիս իր շվիով, ու հետո նրա հետևից կամաց-կամաց բոլորը սկսում են հավաքվել:
    Մի քիչ աբսուրդ է Ակումբի ամենաբիձա դեմքերից մեկին Ճուտոյի դեերում տեսնելը, բայց էսօր ի՞նչն աբսուրդ չի...
    Կներես, Ռայ ջան, բայց որ էդ ռոբոտդ տեսա, էնքան ուրախացա, որ հետդ մի լավ կհարբեի էս ամենից հետո: Համ էլ ուրախ եմ շար, որ բարով-խերով դուրս եկաք կովիդից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (29.11.2020), Rhayader (28.11.2020), Աթեիստ (27.11.2020)

  9. #20
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին ջան, ինչ կլինի, դու մի ջնջիր գրածներդ:
    Մի քիչ հասցրեցի կարդալ... Գրկում եմ:
    Իմ անձնական խնդիրների մասին ուղղակի պետք չէր գրեի։ Անկեղծանալ ու էմոցիաներին ազատություն տալ արժե միայն մեր ամենամտերիմների հետ։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.12.2020), Աթեիստ (27.11.2020)

  11. #21
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան, որ հաստատ գիտեմ, սա քաղաքականություն չի: Բայց թե ինչ է, ինքս էլ չգիտեմ, էնպես որ ավելի հարմար տեղ չգտա... Ճիշտ է, իմ օրագրում դրեցի, բայց թե էնտեղ գնացողն ով է:
    Իսկ կուզենայի, որ հնարավորինս շատերը կարդային, որովհետև ինքս շատ առաջնահերթային եմ համարում սա մեզ համար: Այդ պատճառով ՖԲ-ում էլ եմ դրել:

    * * *

    ՀՐԵՂԵՆ ՀՈԳՈՒ ՈՒՍՄՈՒՆՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՏԱՆԵԼՈՎ ՆԵՐԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՐՀ

    Մեր քաղաքակրթության նպատակն ամենայն հավանականությամբ պետք է լիներ հոգևորի և նյութականի ներդաշնակությունը: Այսինքն, հոգևորը և նյութականը պետք է զարգանային հավասարապես հզոր:

    Բայց մարդիկ հերքեցին այդ հավասարակշռությունը և սկիզբ դրեցին տարակշռության: Ու երբ դրվեց տարակշռության սկիզբը, հաստատվեց ինքնաոչնչացման սկզբունքը: Եվ այդ սխալը կարելի է ուղղել միայն նորից հավասարակշռությունը վերականգնելով:

    Իհարկե, գոյություն ունի նաև զարգացման այն տարբերակը, երբ երկու սկզբունքներից մեկը հնազանդեցվում է մյուսին, ցածրը հնազանդվում է բարձրին: Բայց դա նորմալ է այն հասարակարգի համար, որը դեռևս գտնվում է իր փոխակերպման պրոցեսում: Ընդ որում, թե սկզբունքներից որը կդառնա բարձրագուն, իսկ որը ցածրագույն, դա ընտրում է կոնկրետ քաղաքակրթությունը, իսկ մեր դեպքում մենք ընտրել ենք, ցավոք, նյութականը որպես բարձրագույն:

    Բայց ամենացավալին այն է, որ մենք արդեն այն քաղաքակրթությունը չենք, որը գտնվում է իր փոխակերպման պրոցեսում՝ այդ պրոցեսը մենք արդեն անցել ենք: Մենք անցել ենք զարգացման այդ փուլը և մտել ենք բարեշարջական հաջորդ փուլի մեջ, որտեղ ամենակարևորն է երկու Սկիզբների՝ հոգևորի և նյութականի հավասարակշռությունը, ներդաշնակությունը, բալանսը: Եվ եթե մեր իսկ ստեղծած տարակշռությունը մենք չենք փոխարինում հավասարակշռությամբ, ուրեմն մենք մեզ ենթարկում ենք ինքնաոչնչացման:

    Միայն հոգևորի և նյութականի ներդաշնակությունն է թույլ տալիս մեզ ստեղծագործել, արարել մեր նոր, բարեշրջված վաղը: Սա է Գոյության հիմքը ամբողջ Տիեզերքի համար և մենք նույնպես այն խախտել չենք կարող: Մենք այլ տարբերակ չունենք, բացի երկու Սկիզբների՝ հոգևորի և նյութականի ներդաշնակ ու համատեղ գործունեության հնարավորությունն ընդունել ու դա մեզ համար օրենք դարձնելը:

    Եթե դա ընդունենք, ուրեմն բարեշրջման շղթայի մեջ մեզ մեծ առաջընթաց է սպասվում:

    Եթե չընդունենք, ուրեմն դատապարտելու ենք մեզ ինքնաոչնչացման:

    Այլ տարբերակ չկա:

    Մարդը չի կարող խախտել Տիեզերքի Օրենքները:

    Հ.Գ.
    Ու մի բան էլ: Կարևոր բան:
    Ներկայիս քաղաքակրթության գիտակցական մակարդակի փոխակերպման պրոցեսը խթանել է հայը: Բայց այս մասին մենք հիմա չենք խոսելու, սա շատ երկար պատմություն է: Ձեր ընտրությունն է՝ հավատալ սրան կամ անվանել անհեթեթություն ու շրջանցել, ես ձեզ օգնել չեմ կարող:
    Բայց եթե այնուամենայնիվ թույլ տաք դրա հնարավորությունը, ուրեմն ավելի լավ կհասկանաք, թե ինչու ենք այսօր այս վիճակի մեջ:
    Քանզի մեր օրինակով մենք ցույց ենք տալիս ամբողջ մարդկությանը սպասվելիքը: Ինչ այսօր տեղի է ունենում մեզ հետ, վաղը տեղի է ունենալու մարդկության հետ: Մտածեք այս մասին լրջորեն, և կդադարեք մեղավորներին փնտրել ուրիշների մեջ:
    Որպես հուշում, կրկնեմ իմ նշանաբանը.

    ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ: ՀԱՅ ԼԻՆԵԼԸ՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #22
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ ծանր եմ տանում Տրիբունի անհետանալը ակումբից...

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.12.2020), One_Way_Ticket (03.12.2020), Sambitbaba (03.12.2020), Աթեիստ (03.12.2020), Գաղթական (03.12.2020), Ներսես_AM (03.12.2020), Ուլուանա (03.12.2020)

  14. #23
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կողմից մի քանի կետով պատասխանեմ
    Զոհերի մեծ թվին հանգիստ, որտև կարծես ոչ մի հարազատ չեմ կորցրել։
    Տարածքների կորստին ավելի հանգիստ, որտև երբեք չեմ եղել, որևէ կապվածություն չի եղել։
    Պարտվելուն էլի հանգիստ, որտև օրինաչափ էր։ Ինչքան էլ ընթացքում իրար դուխ էինք տալիս, բայց արդյունքը սպասելի էր։
    Իմ շրջապատում լիքը մարդ ծանր ա տանում, բայց ես փորձում եմ բացատրել, որ դրանից մենակ իրա առողջությունն ա տուժում։
    Ես նախանձում եմ քեզ, ազգակից, անկեղծ եմ ասում․․․․
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •