User Tag List

Էջ 312 336-ից ԱռաջինԱռաջին ... 212262302308309310311312313314315316322 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,666 համարից մինչև 4,680 համարի արդյունքները՝ ընդհանուր 5036 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #4666
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժող, մի հատ հասկացեք էլի. նույնիսկ համաձայնագիրը ստորագրելուց հետո ինչքան կենդանի հայ ռաստվում ա ադրբեջանցիքին, ականջ են կտրում, գլուխ են կտրում, կրակում են վրան, չարչարում են, հետո սպանում են կամ չեն սպանում։ Էս ամենը չոր փաստեր են, որևէ տեսակի պաթոս չկա մեջը, որևէ տեսակի ռազմահայրենասիրություն չկա մեջը։ Հիմա ո՞նց եք պատկերացնում, որ սահմանները բացվելուց հետո ո՜վ հրաշք էլ սենց բաներ չեն լինելու։ Դե էլ չասենք, որ Ադրբեջանը Սյունիքի վրա էլ տարածքային պահանջներ ունի, մնացյալ Արցախի վրա էլ, ՀՀ-ի որոշ ուրիշ մասերի վրա էլ։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ իրանք հրաժարվելու են էդ պահանջներից։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (27.11.2020), Գաղթական (26.11.2020)

  3. #4667
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,610
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ժող, մի հատ հասկացեք էլի. նույնիսկ համաձայնագիրը ստորագրելուց հետո ինչքան կենդանի հայ ռաստվում ա ադրբեջանցիքին, ականջ են կտրում, գլուխ են կտրում, կրակում են վրան, չարչարում են, հետո սպանում են կամ չեն սպանում։ Էս ամենը չոր փաստեր են, որևէ տեսակի պաթոս չկա մեջը, որևէ տեսակի ռազմահայրենասիրություն չկա մեջը։ Հիմա ո՞նց եք պատկերացնում, որ սահմանները բացվելուց հետո ո՜վ հրաշք էլ սենց բաներ չեն լինելու։ Դե էլ չասենք, որ Ադրբեջանը Սյունիքի վրա էլ տարածքային պահանջներ ունի, մնացյալ Արցախի վրա էլ, ՀՀ-ի որոշ ուրիշ մասերի վրա էլ։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ իրանք հրաժարվելու են էդ պահանջներից։
    Վերևում ասել եմ ինչի ա տենց, ի պատասխան Սամն ասում ա 30 տարեկան ադրբեջանցու նման ես մտածում։ Չգիտեմ ինչ պատասխանեմ, որովհետև գրածս հենց 30 տարեկան ադրբեջանցու տեսակետն ա, ոչ թե իմը, ու գրել էի թե ինչու են իրանք ատում հայերին, ու թե ինչու ա հիմա հնարավոր վերացնել էդ ատելությունը։ Սյունիքի ու ՀՀ ոչ մի տարածքի վրա ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան ոչ մի հավակնություն չունեն, ու չեն ունենալու, հռետորաբանությունը եղել ա մեր «Արցախը Հայաստան է ու վերջ» մակարդակի, ինչը վերացնելու հնարավորություն էլի կա հիմա։
    Ու վերևը էլի գրել եմ, թե հենց իրենց ազգային շահի տեսանկյունից ինչքան ավելի ձեռնտու ա բացել սահմաններն ու համատեղ պրոյեկտներ իրականացնել, ատելությունը շարունակելու փոխարեն։

  4. #4668
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ազգային շահի տեսանկյունից իրանց ձեռ ա տալիս, որ արանքում Հայաստան չլինի, Թուրքիա-Ադրբեջան իրար կպած լինեն։ Թուրքիայի ազգային շահից խիստ բխում ա էս պատերազմները դադարեցնել, բայց արի ու տես որ պետություն հասցնում, մտնում ա։ Հռետորաբանությունը հռետորաբանություն, երևի հռետորաբանությամբ ա Թուրքիան ՀՀ սահմանին մոտ զորք կուտակել, նենց, հավեսի համար, ԱՄՆ դեսպանատունն էլ իրա քաղաքացիներին շարունակում ա զգուշացնել՝ ցուցակին ավելացնելով նաև Արարատի մարզը (էս պատերազմից մեկ-երկու օր առաջ էլ զգուշացրել էին Արցախի կողմեր չգնալու մասին), դե Ալթայ օպերացիան էլ օդից ա, դավադրության տեսություն ա, ոնց որ դավադրության տեսություն էր, որ Ադրբեջանը հարձակման ա պատրաստվում։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (27.11.2020), Բարեկամ (27.11.2020)

  6. #4669
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,444
    Mentioned
    40 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ինչքան սենց մտածողները երկու կողմից շատ լինեն, էնքան Արեայի ասածն իրական կդառնա։

    Ու հա, եթե 3 տարի առաջ գրավել էինք Արցախն ու հարակից շրջանները ու դրանով դրանց դարձել էին Հայկական, հիմա էլ իրանք գրավեցին, ու դարձան ադրբեջանական։
    Իսկ եթե համարում ենք, որ տենց գրավելովը հաշիվ չի, ուրեմն դիմում ենք փաստաթղթերին, որոնցով, ինչքան հասկանում եմ, դրանք լրիվ ադրբեջանական հողեր են։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.11.2020), Freeman (26.11.2020), ivy (26.11.2020), Արէա (26.11.2020)

  8. #4670
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,226
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերևում ասել եմ ինչի ա տենց, ի պատասխան Սամն ասում ա 30 տարեկան ադրբեջանցու նման ես մտածում։ Չգիտեմ ինչ պատասխանեմ, որովհետև գրածս հենց 30 տարեկան ադրբեջանցու տեսակետն ա, ոչ թե իմը, ու գրել էի թե ինչու են իրանք ատում հայերին, ու թե ինչու ա հիմա հնարավոր վերացնել էդ ատելությունը։ Սյունիքի ու ՀՀ ոչ մի տարածքի վրա ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան ոչ մի հավակնություն չունեն, ու չեն ունենալու, հռետորաբանությունը եղել ա մեր «Արցախը Հայաստան է ու վերջ» մակարդակի, ինչը վերացնելու հնարավորություն էլի կա հիմա։
    Ու վերևը էլի գրել եմ, թե հենց իրենց ազգային շահի տեսանկյունից ինչքան ավելի ձեռնտու ա բացել սահմաններն ու համատեղ պրոյեկտներ իրականացնել, ատելությունը շարունակելու փոխարեն։
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչքան սենց մտածողները երկու կողմից շատ լինեն, էնքան Արեայի ասածն իրական կդառնա։

    Ու հա, եթե 3 տարի առաջ գրավել էինք Արցախն ու հարակից շրջանները ու դրանով դրանց դարձել էին Հայկական, հիմա էլ իրանք գրավեցին, ու դարձան ադրբեջանական։
    Իսկ եթե համարում ենք, որ տենց գրավելովը հաշիվ չի, ուրեմն դիմում ենք փաստաթղթերին, որոնցով, ինչքան հասկանում եմ, դրանք լրիվ ադրբեջանական հողեր են։
    Ներող բայց ձեր ու ադրբեջանցու ասածները բարի կենացներներ են։
    Դրանք իրականություն սարքելու համար պետք ա իրանք զիջումներ անեն։ Չի լինի որ իրանց ամեն ինչ, մեզ էլ քոռ կոպեկ։ Որը ցանկացած պահի կարանք էլի փակեն, ոնց որ հեսա 30 տարի ա Թուրքիան փակել ա ու տենց պահում ա։ Երբ որ Ալիևը կասի եկեք ԼՂԻՄը իրա ստատուսով բանով վերցրեք։ Այ էդ ժամանակ կարող ենք քննարկենք թե ինչ լավ բան ա խաղաղությունն ու առևտուրը հարևանների հետ։ Բայց քանի իրանք կացինը սրած սպասելու են երբ ա ռուսը ոտը քաշելու որ գան վերջին հարվածն էլ հասցնեն, չի կարա վաբշե խոսք լինի ինչ որ խաղաղության։ Ես էս ցավով եմ ասում։ Իմ երազանքը չի կռիվ ու պատերազմը։ Բայց էս իրավիճակում իմ գնահատականը էն ա, որ մենք պիտի ազգովի պատրաստվենք հաջորդ պատերազմին, որտև չգիտենք դա երբ կլինի։ Իսկ դա էլի իմ կարծիքով լինելու ա հենց որ որևէ պատճառով ռուսաստանում քաոս սկսվի։ Ոնց 1917–ին ռուս զինվորը որոշեց որ ինքը Էրզրումում անելիք չունի ավելի լավ ա գնա իրա հողը մշակի, նույն կերպ 1990-1991–ին, ու համոզված եմ մոտակա տասնամյակներում էլի ա տենց լինելու։ Պատճառը շատ պարզ ա։ Մարդկությունը ինչքան էլ իներտ ա, բայց նույնիսկ ԱՄՆ–ի պես կոնսերվատիվ երկրում արդեն սկսված ա նավթի ու գազի ալտերնատիվներին անցնելու շարժումը։ Իսկ մոլորակի վրա դեռ տենց երկիր չկա որ հաջողացրել ա նավթի ասեղից տնտեսությունը դիվերսիֆիկացնի, ու Ռուսաստանը հաստատ էդ երկիրը չի լինելու։ ՈՒ մենք եթե պատրաստ չեղանք էդ ժամանակ Արցախը վերջնականապես կհայաթափվի։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (26.11.2020), Varzor (27.11.2020)

  10. #4671
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    28
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒ մենք եթե պատրաստ չեղանք էդ ժամանակ Արցախը վերջնականապես կհայաթափվի։
    Ամենավատ սցենարը էն ա, որ Արցախը "հայաթափվի" գենոցիդով, ու մենք պատերազմից բացի ուրիշ ձև չունենք էդ կանխելու։ Օրինակ նույնիսկ տենց տարբերակ չկա, որ մոտակա 5 տարում Արցախի բնակչությանը դուրս գա, ու առանց զոհի ու առանց Արցախի հարցը փակվի։ Ռուսաստանը ամեն ինչ անելու ա էս ընթացքում, որ Արցախում հայեր ապրեն ու էդ մարդիկ պատանդի պես ապրելու են, մինչև հաջորդ պատերազմ։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (27.11.2020)

  12. #4672
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,070
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ուղղակի ապշած եմ..
    Խոսքեր չունեմ..
    Մարդիկ, ձեր մեջ ինքնապաշտպանական զգացումները լրի՞վ են բթացած...

    Վերջնական մի բան էլ ասեմ ու փորձեմ էլ չմասնակցել էս թեմային:

    ՈՒժն է ծնում իրավունք:
    Վերջ:
    ՈՒրիշ ճիշտ չկա:

    Կլինես ուժեղ՝ հետդ հաշվի կնստեն ու հանգիստ կթողեն, որ խաղաղ ապրես ու շարունակես զարգանալ:
    Կլինես հավերժ հանդուրժողի ու խնդրողի դերում՝ միշտ էլ ով չալարի գլխիդ կտա:

    թուրքն էլ՝ իր հերթին, ՄԻՇՏ բիրտ ու անտաշ ուժի կողմնակից ա եղել՝ սեղան նստելով ուժեղների հետ ու հալածելով ստորացրել իրենից թույլերին:

    ՈՒ նա մեր պես անողնաշար չի, որ սեփական ազգային ու պետական շահը ստորադասի կասկածելի ու կարճաժամկետ ինչ-որ տնտեսական օգուտների:

    Բնականաբար նա շարունակելու ա Հայաստանից մնացած պատառիկների շրջափակման, հայաթափման ու չեզոքացման գործընթացը:

    Մենք.
    Մենք վերջին հազարամյակում թերևս ամենանշանավոր հաղթանակներից էինք տարել Արցախում՝ 30 տարի առաջ՝ ազատագրելով մեր Հայրենիքի մի զգալի հատված: Ընդ որում՝ ոչ միայն Արցախի լեռնային հատվածը այլև, այսպես կոչված, 7 շրջաններն էին դրանց թվում:
    Վկա՝ Դադիվանքն ու Մաշտոցի Ամարասը, Տիգրանակերտն ու մնացած ամեն ինչ:

    Բայց մենք չկարողացանք, չբաշարեցինք դիվանագիտական ճակատում ամրապնդել զենքով գծված մեր հաղթական սահմանները:
    Փոխանակ հենց էն ժամանակ ազերփայչանին կապիտուլյացիայի մղելու՝ ստիպելով ճանաչել ողջ ազատագրվածը որպես Հայաստանի անբաժան մաս, ինչ-որ անհասկանալի պատճառներով կես ճամփին կանգ առանք ու սկսեցինք երկրորդ պետություն ու ինքնորոշման իրավունքի տունտունիկ խաղալ՝ ստալինի հրամանով ու առանց որևէ հիմքի նկարված սահմանների տեղը բուն Հայկական հողերի ճանաչում աշխարհից էլ պահանջելու փոխարեն:

    Անողոքաբար մսխել ենք ու քամուն տվել մեր հայրենիքն ու էդքան կարևոր հաղթանակը:
    Թալանել ու ավիրել ենք ամեն ինչ՝ ինչ հնարավոր էր:
    Մի հոգի չէ, երկուսը չէ, ազգովի ենք մեղավոր:
    Հենց սկզբից տականքը օրը ցերեկով գնդակահարեց ազգի նվիրյալներին (լիքը նվիրական անուններ) ու անցավ երկիրը հոշոտելուն՝ մնացյալ բոլորի լուռ ու հիասթափվելով հեռացող հայացքների ներքո:

    ՈՒ, թե սենց բարձիթողի շարունակվի, 100% ոչ մի Հայաստան անուն մուտք չի գործելու XXII-րդ դար:
    Էս ա իրականությունը:
    Լավագույն դեպքում կամ օբլըսծ ենք լինելու, կամ վիլայեթ՝ ընդհանուր հաշվով մի կես միլիոն հայ բնակչությամբ ու պըրծ:
    Ընդ որում՝ էդ կես միլիոնն էլ չի միատարր լինելու, այլ՝ երկրի ներկայիս տարածքում բնակվող ամենաքիչը մի 5մլն թյուրքալեզու խառնամբոխի մեջ ցրիվ տված..

    Էս ամենի Ալտերնատիվն էլ պարզից պարզ է.
    ձևավորել վերջապես ազգային գաղափարախոսություն ու ռևանշիստական նպատակներ,
    մոբիլիզացնել հնարավոր ու անհնար ամեն ինչ,
    զգալի ներդրումներով շեշտադրված զարգացնել ռազմարդյունաբերությունը, գիտությունն ու կրթությունը,
    ամենուր արմատախիլ անել խծբն ու կաշառակերությունը,
    օրենքի գերակայության ներքո իդեալականին մոտեցնել արդարադատությունը,
    ում համոզելով, ում խնդրելով, ում խաբելով ու ում գնելով՝ մոբիլիզացնել ՈՂՋ Սփյուռքն ու յուրաքանչյուր հաշվառված անհատի հնարավորությունները, ծանոթների շրջանակն ու կարողությունները

    Հայաստանը պիտի դառնա գերապահով, գերարդար ու տնտեսական գործունեություն ծավալելու լայն հնարավորությունների երկիր:
    Պիտի վերջապես պետական մակարդակով հիմնվեն ու օգտագործվեն գիտական, ռազմավարական, արդյունաբերական և այլ հետազոտական կենտրոններ, որ աշխարհում տեղի ունեցող ոչ մի բան չվրիպի մեր հայացքից ու Հայաստանում դա իմփլեմենթ անելու հնարավորություն աչքաթող չարվի:

    Պետք է ամեն օր ու ամեն ժամ պատրաստ լինել մեր խաղաղ ու ստեղծարար գոյությունը պաշտպանելու ու, հարկ եղած դեպքում, ցանկացած ուժի ջախջախիչ հարված հասցնելու:
    Հաջորդ պատերազմում պիտի հնարավորինս ոչ մի մարդկային զոհ չտրվի, այլ ամբողջ մարտը վարվի հայ գիտական մտքի ստեղծած ռոբոտալազերային տեխնոլոգիաների միջոցով:

    Էսքանը.
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (26.11.2020), Varzor (27.11.2020), Բարեկամ (27.11.2020)

  14. #4673
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,303
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. մի շարք գրառումներ «Ո՞նց եք դիմանում» թեմայից տեղափոխվել են այս թեմա` վերջինիս ավելի համապատասխան լինելու պատճառով: Խնդրում եմ այսուհետև քաղաքական գրառումներն անել այս թեմայում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.11.2020)

  16. #4674
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,343
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, գրառումներ կան, որ կարդալուց հետո ուղղակի այսահարվում եմ, որ էս տեսակ անհետառես, անիրատես և անտրամաբանական մտքեր հայերը կարող են համոզված արտահայտել։
    Ուղղակի նույնիսկ չեմ էլ ուզում առանձնացված անրադառնալ այդ տեսակ գրառումներին, քանզի նույնիսկ այդ անդրադարձից սեփական բանականությունս խիստ կվիրավորվի։

    Պետք է երկնքից գետին իջնել, վարդագույն ակնոցը դեն նետել և մի քիչ էլ ուղեղին զոռ տալ (եթե կա)։

    Միայն մի բան կասեմ․
    եթե ցանկանում եք հասկանալ, թե որևէ կենցաղային, հասարակական կամ քաղաքական երևույթ ինչու և ինչի համար է տեղի ունենում, ապա առաջին հերթին դետարկեք, թե ում է դա ձեռնտու։ Նաև այդ ձեռնտու լինելու տեսանկյունից էլ սերում են համապատասխան հնչող և արտահայտվող մտքերն ու գրառումները։

    ԻՀԿ աշխարհում, եթե երբևէ գոյություն ունեցել է, ապա ներկայումս պետական մակարդակներում գյություն չունի ազգային կամ պետական շահ իրականությունը։ Գոյություն ունեն գաղափարներ, որոնք ծառայում են անհատների և դրանց խմբերի շահերին՝ քողարկում կամ շղարշում են իրականությունը։
    Ցանկացած պրոցես, որի տրամաբանությունն առաջին հայացքից բնական կանոններին չի ենթարկվում, ծառայում է քողարկելու շատ ավելի պարզունակ, բնական և շոշափելի նպատակներն ու գործընթացները։

    Ինձ համար ակնհայտ է, որ այս պատերազմը, ինչպես և նախորդը, ոչ միայն նախապես ծրագրավորված, ալև հընթացս կառավարվող գործընթացներ էին։ Իսկ թե ում կողմից, ում միջոցով և ինչ նպատակի համար, դա թողնում եմ ձեր տրամաբանությանը։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (27.11.2020)

  18. #4675
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խնդրեմ, արդեն սկսել են Հայաստանի սահմաններից էլ պռճոկել, պետություն չկա, որ մի բան ասի։ Դե գնացեք, բարիդրացիականի ու տնտեսական աշխուժության մասին մտածեք։ Տնտեսությունը նաև էդ հողերից ա կախված, բայց դե հա հեչ, ադրբեջանցի տուրիստներ կգան իրանց գնացքներով։

  19. #4676
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,226
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @StrangeLittleGirl Հայաստանի սահմաններից չեն պռճոկում։ Հերթական անասուն ընդդիմադիրների ու անասուն լրատվամիջոցների սարքած սռաչն ա։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.11.2020)

  21. #4677
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    @StrangeLittleGirl Հայաստանի սահմաններից չեն պռճոկում։ Հերթական անասուն ընդդիմադիրների ու անասուն լրատվամիջոցների սարքած սռաչն ա։
    Ես ուշադիր լսում եմ, թե որ կողմն ինչ ա ասում։ Իշխանության կողմից անհաջող կռուտիտ։ Ոնց որ մնացած հարցերում, որ սկզբում հերքում են, հետո կրուտիտ են լինում, հետո պարզվում ա ճիշտ ա։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (27.11.2020)

  23. #4678
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,226
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացի դրանից @StrangeLittleGirl, @Varzor, @Գաղթական ջաներ ինչքան էլ որ @Արէա –ի, @Աթեիստ-ի ու մնացածի հետ համաձայն չեք եկեք մի իջեցրեք քննարկումը անձնական մակարդակի։ Ես չեմ կարծում, որ Արեան անխելք ա, չի գնահատում մեր հերոսների թափված արյունը և այլն։ Երկարատև կտրվածքով ես իր հետ համաձայն եմ, որ վերջը խաղաղություն պիտի ըլլա, որովհետև ոչ մենք էնք ստեղից գնալու ոչ իրանք։ Բայց կարճաժամկետ կտրվածքով չեմ կարող իր հետ համաձայնել ու ասածս վերևի գրառումումս փորձել եմ հիմնավորել։ Շատ կուզեի Արէան գար ու գրեր թե ինքը ոնց ա տեսնում էդ պրոբլեմի լուծումը։
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 27.11.2020, 02:40:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.11.2020)

  25. #4679
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,070
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արցախի հիմնախնդիրը

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի դրանից @StrangeLittleGirl, @Varzor, @Գաղթական ջաներ ինչքան էլ որ @Արէա –ի, @Աթեիստ-ի ու մնացածի հետ համաձայն չեք եկեք մի իջեցրեք քննարկումը անձնական մակարդակի։ Ես չեմ կարծում, որ Արեան անխելք ա, չի գնահատում մեր հերոսների թափված արյունը և այլն։ Երկարատև կտրվածքով ես իր հետ համաձայն եմ, որ վերջը խաղաղություն պիտի ըլլա, որովհետև ոչ մենք էնք ստեղից գնալու ոչ իրանք։ Բայց կարճաժամկետ կտրվածքով չեմ կարող իր հետ համաձայնել ու ասածս վերևի գրառումումս փորձել եմ հիմնավորել։ Շատ կուզեի Արէան գար ու գրեր թե ինքը ոնց ա տեսնում էդ պրոբլեմի լուծումը։
    Ներսես ջան, բայց ես մտադրություն էլ չեմ ունեցել Արէայի կամ մեկ ուրիշի անձին կպնել:
    Նույնիսկ մի տեղ հատուկ նշել եմ, որ խնդրում եմ անհատական չընդունել, քանի որ արտահայտածս տպավորությունը դեռ մինչև ակումբյան էս քննարկումն էր ձևավորվել:
    Հետն էլ՝ քննադատելուց ամեն տեղ «մենք»-ին եմ խոսքս ուղղել:

    Հուսով եմ ոչ ոքի անզգուշությամբ չեմ վիրավորել:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.11.2020)

  27. #4680
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,226
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուշադիր լսում եմ, թե որ կողմն ինչ ա ասում։ Իշխանության կողմից անհաջող կռուտիտ։ Ոնց որ մնացած հարցերում, որ սկզբում հերքում են, հետո կրուտիտ են լինում, հետո պարզվում ա ճիշտ ա։
    Ես կեսից ներվայնացա, սաղին ուղարկեցի գրողի ծոցը։ Բայց
    Փաստ 1. Սովետական սահմաններով սահմանը անցնում ա հանքի ուղիղ մեջտեղով‎, Գուգլ մափսը բացելով կարելի ա համոզվել։
    Փաստ 2. Սոտքի հանքու ու Սոտք գյուղը իրարից բավական հեռու են։
    Փաստ 3. Տարիներ առաջ ինչ որ մեկը որոշել ա Սոտք–Քարվաճառ ճանապարհի վրա մի տեղ (սովետական սահմանից ուղիղ գծով 1.5կմ հեռավորության վրա) ցուցանակ տնկի «Ազատ Արցախը ողջունում է ձեզ»։ Էս քանի օրը ինչ որ խելոքներ տանում էդ հանրահայտ դարպասը տեղադրում են էդ ցուցանակի կողքը։ Բնականաբար Ադրբեջանը պիտի գար ասեր ռադ արեք դարպասը մեր տարածքում ա։

    Մնացածը սաղ հիստերիկ ու անիմաստ մանիպուլյացիաներ են։

    ՈՒ էս ամեն ինչի մեջ ամենահոռին էն ա, որ մի խումբ քաջեր մինչև հիմա Հադրութի շրջանի երկու գյուղեր ու Դիզափայտ սարը, Կատարո եկեղեցով պահում են, իսկ իրենց մասին ոչ մեկ չի խոսում ու գրում։ Լաչինի շրջանը հանձնելուց հետո էլ ով գիտի կհայտնվեն ամբողջական շրջափակման մեջ

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (28.11.2020), Աթեիստ (27.11.2020), Արշակ (30.11.2020)

Էջ 312 336-ից ԱռաջինԱռաջին ... 212262302308309310311312313314315316322 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •