Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Սուբյեկտները կվերցնես, երկինքը չես վերցնի։ Ասենք, պարզ դեպքում, եթե ընդամենը մի հատ ծառ է foreground-ում, կարող ես մի քիչ հեռու գնալ ու ավելի նեղ ֆոկուսային հեռավորությամբ նկարել, ծառի առումով ոչինչ չես կորցնի, բայց երկինքն արդեն ուրիշ կլինի։ Երբևէ չե՞ս նկատել, որ նույնիսկ ցերեկը ինչքան ավելի լայն է անկյունը, այնքան երկինքն ավելի կապույտ է, որովհետև նեղ անկյան դեպքում հորիզոնին մոտ սպիտակավուն հատվածն է կադրում տեղավորվում, իսկ բարձր կապույտ մասը դուրս է մնում։
Մի խնդիր էլ կա (հավելումս նշածիդ, որ կարող է հետ գնալու տեղ չունենաս), եթե ուզում ես օբյեկտը լուսավորել, ապա ինչքան հեռու, այդքան դժվար։ Դրա համար նման կադրի դեպքում ես մնում եմ այն կարծիքին, որ ուլտրալայնանկյունը լավագույն լուծումն է։
Հա, բայց եթե իրա perspective distortion-ը ամբողջ կադրը փչացնելու է էլի գալիս ենք «քիչ բան նկարել, բայց ավելի լավ» vs «շատ բան նկարել, բայց ավելի վատ» տարբերակներին: Մյուս կողմից՝ քեզ ոչ մեկը չի խանգարում պանորամա վերցնել, աստրոյի համար լավ պանորամիկ ծրագրեր կան, եթե երկինքն էդքան կարևոր է մյուս կողմից՝ full frame ես վերցնում, ու էլ կարիք չունես 8մմ-ի հետ տառապել, իր համարժեքը 16մմ-ն է full frame-ի վրա: 16-ն էլի ինձ համար չափազանց շատ է, բայց դու կկարողանաս նույն էֆեկտը ստանալ՝ առանց ֆիշայի: