User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Աստղալուսանկարչության մի քանի խորհուրդներ

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,273
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աստղալուսանկարչության մի քանի խորհուրդներ

    Պլանավորման մասին

    Աստղալուսանկարչության մեջ ամենակարևոր բանը պլանավորումն է։ Խորհուրդ եմ տալիս պլանավորել առնվազն մեկ ամսվա հաշվարկով՝ անցնելով այստեղ նշված կետերի վրայով։

    Լուսային աղտոտման մասին

    Ընդհանուր առմամբ, այն, թե քանի աստղ կերևա երկնքում, կախված է նրանից, թե ինչքանով է աստղն ավելի պայծառ երկնքի ֆոնից։ Լուսային աղտոտումը (քաղաքների, ճանապարհների, այլ արհեստական լույսի աղբյուրների արձակած լույսը) ոչ միայն ընդհանուր լուսավորում է տարածքը, այլ նաև անդրադառնում մթնոլորտի մառախուղից ու ծխից՝ լուսավորելով երկինքը։ Դրա պատճառով էլ քաղաքում շատ ավելի քիչ աստղեր են երևում, քան հասարակությունից հեռու վայրերում։

    Եթե պլանավորում եք աստղալուսանկարչությամբ զբաղվել, հատկապես՝ եթե պատրաստվում եք նկարել Ծիր Կաթինը, ապա առավել լավ արդյունքների համար պետք է գտնեք ավելի քիչ լուսային աղտոտմամբ վայրեր։

    Լուսային աղտոտումը նաև կախված է ձեր դիրքի բարձրությունից ու մթնոլորտի խոնավությունից/օդի ջերմաստիճանից. ավելի բարձր, չոր, ցուրտ վայրերում լուսային աղտոտումն ավելի քիչ է։

    Լուսային փոքր աղտոտմամբ մի քանի վայրեր Հայաստանում

    • Գեղարքունիքի մարզ, Դրախտիկ ու Ճամբարակ գյուղերի արանքում ընկած հատվածը
    • Արագածի գագաթը
    • Արփի լիճ

    Լուսային աղտոտման քարտեզ, որը կարող եք օգտագործել ձեր պլանավորման համար, կարող եք գտնել այստեղ։

    Բացի լուսային աղտոտումից, շատ կարևոր է նաև ստուգել, թե որ օրերին է ձեր ուզած տիեզերական օբյեկտը, լինի դա Ծիր Կաթինը, Անդրոմեդայի գալակտիկան, թե Յուպիտերը, գտնվելու երկնքում: Արդյո՞ք այդ գիշերը կարողանալու եք լուսնից խուսափել: Ինչպիսի՞ն է լինելու եղանակը:

    Որոշեք, ինչ եք նկարելու, աստղազարդ երկինք, մոլորակներ, թե խորը տիեզերական օբյեկտներ:

    500-ի կանոնը

    Աստղազարդ երկինք նկարելու ժամանակ, որպեսզի հնարավորինս շատ լույս հասնի մատրիցային, exposure-ի երկար տևողություն եք օգտագործելու։ Բայց աստղալից երկինքը շարժվում է երկրի նկատմամբ, ու չափազանց մեծ տևողության դեպքում աստղերն աստիճանաբար կվերածվեն կոր գծերի։
    Որպեսզի խուսափեք դրանից, կարող եք օգտվել այսպես կոչված «500-ի կանոնից». կադրի տևողությունը հաշվարկեք հետևյալ բանաձևով։
    կադրի տևողություն=500/(օբյեկտիվի ֆոկուսային հեռավորություն * կրոպի ֆակտոր)
    Ստանդարտ կրոպ-ֆակտորների ցանկ.

    • full-frame - 1
    • Canon APS-C - 1.6
    • Nikon APS-C - 1.5
    • Micro 4/3 - 2

    Կրոպի ֆակտորը ցույց է տալիս, թե քանի անգամ է ձեր ֆոտոապարատի մատրիցայի մակերեսը փոքր 35mm ժապավենի կադրի մակերեսից։
    Ձեր ֆոտոապարատի կրոպ֊ֆակտորն ըստ մոդելի.

    Արդյո՞ք 500-ի կանոնը ճշգրիտ է՝ իհարկե ոչ, բայց ինքը լավ նախնական կետ է: Ավելի լավ արդյունքների համար կարող եք 500-ը փոխարինել 300-ով, կամ օգտագործել դրա համար նախատեսված օնլայն-կալկուլյատորներ, օրինակ՝

    https://www.lonelyspeck.com/advanced...me-calculator/

    Ամենացավոտ մասը՝ ISO-ն

    Փորձարկեք ձեր ֆոտոապարատը ամենամութ իրավիճակում՝ օգտագործելով ISO-ի տարբեր արժեքներ։ Նշեք ձեզ մոտ, թե որ պահից է կադրի մեջ այնքան աղմուկ, որ կադրն այլևս պիտանի չի օգտագործման։

    Աստղազարդ երկինք լուսանկարելու ժամանակ ձեզ լավագույն արդյունքների համար պետք է լինելու ISO1600 կամ ISO3200։ Ինչը շատ ցավոտ է ցածր ու միջին դասերի ֆոտոխցիկների համար։

    Դիաֆրագմայի, ֆոկուսային երկարության ու ֆոկուսի մասին

    Աստղազարդ երկինքը նկարելու եք հնարավորինս ամենալայն դիաֆրագմայով (որ շատ լույս հասնի մատրիցային), ամենակարճ ֆոկուսով օբյեկտիվով (որ կարողանաք կադրի տևողությունը մաքսիմալ դարձնել)։

    Նկարելու եք Live View-ով, որովհետև ուրիշ կերպ գրեթե ոչինչ չեք տեսնի։

    Մութ ժամանակ անվերջություն ֆոկուս բռնելու համար նայեք, թե ֆոկուսից ինչպես են փոխվում աստղի չափսերը։ Ձեզ պետք է, որ աստղն ամենափոքր հնարավոր չափսի լինի։ Մաքսիմալ խոշորացրեք կադրը թվային խոշորացման, այլ ոչ թե օբյեկտիվի զումի միջոցով, բռնեք ֆոկուսը մանուալ ռեժիմում, անջատեք խոշորացումն ու կոմպոզիցիա ընտրեք։
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,273
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու tutorial-ներ, անգլերեն:

    Ինչպես լուսանկարել Անդրոմեդայի գալակտիկան

    Բախտինովի մասկաների մասին (կամ ինչպես ֆոկուս բռնել հեռու աստղերի վրա).

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. #3
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,025
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ճիշտն ասած զուտ երկինքը սիրողական մակարդակով նկարելու իմաստը չեմ հասկանում։ Արվեստի համար տարածություն գրեթե չկա, ու այդ կադրերը քեզնից առաջ շատ ավելի լավ որակով արդեն արվել են։

    Ինձ ավելի հետաքրքիր է գետնի վրա էլ ինչ-որ բան ներառել կադրի մեջ։ Ասենք սենց, քեմփինգ աստղերի տակ։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Դրա համար էլ այն մյուս թեմայում գրել էի, որ անհրաժեշտ է հենց ուլտրա-լայնանկյուն օբյեկտիվ։ Պարզապես լայնանկյունը երկուսն իրար հետ չի վերցնի։

    Պրոֆեսիոնալները ցերեկն ու գիշերը առանձին կադրեր են անում նույն դիրքից, հետո միավորում, բայց դա ոնց որ այնքան էլ հեշտ գործ չէ։ Ես մի անգամ փորձեցի, ոչինչ չստացվեց։ Չգիտեմ, կադրերս լավը չէին, թե ծրագիրը ճիշտ չկարողացա օգտագործել։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (02.11.2020)

  5. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,273
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուլտրալայնանկյունի կարիք չկա իրականում, հատկապես մեծ մատրիցաների վրա (full frame 24mm-ն micro four-thirds-ի 12mm-ի էֆեկտ է տալիս՝ ավելի քիչ աղավաղելով կադրը):

    Մյուս կողմից, էստեղ նպատակն էնքան «ինչ-որ բան ստանալ, որ ուրիշները չեն ստացել»-ը չի՝ արդեն ավելի շատ սիրողական աստղագիտության նման բան է. երկինք ու հասկապես deep space object-ներ նկարելը մարտահրավեր է: Ամեն մարդ չի, որ կարող է էդ անել: Լիքը տեխնիկական բարդություններ կան՝ սկսած աստղի վրա ֆոկուս բռնելուց, վերջացրած ճիշտ էքսպոզիցիայով, ստեկինգով (եթե ստեկինգով ես աշխատում), և այլն: Ու մեկ էլ՝ օպա, նկարեցիր Յուպիտերն ու իր արբանյակները՝ մի բան, որ չէիր պատկերացնի, թե կարող ես անել: Էս ավելի շատ հոբբիիստական մոտեցում է պահանջում, էլի: Դու էլի ստանում ես քո ուզած կադրը, ու էական չի, որ ՆԱՍԱ-ն ավելի մեծ տեխնիկայով ավելի լավ կադրեր ունի արած: Դու ինքդ քեզ ու մնացած հոբբիիստներին մարտահրավեր ես նետում ու հաղթահարում էդ մարտահրավերը: Ու արդյունքում՝ լիքը թույն կադրեր, որոնք դու ինքդ ես արել, էլի:

    Լուսանկարչության ամբողջ ոլորտ կա դրան նվիրված:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (02.11.2020)

  7. #5
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,025
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա, եթե կադրը բավականաչափ թույն է, ուրիշ հարց։ Ես պարզապես շատ հեռու եմ եղել դրանից։ Իմ նկարած ծիր կաթինը ուրիշ հոբբիստների ծիր կաթիններից ոչ մի բանով չի առանձնացել։ Նույնիսկ ամենահայտնի տուրիստական օբյեկտները նկարելիս լիքը փոփոխականներ կան, որ քո կադրը մնացածներից տարբերակում են․ օրվա ժամը, երկնքում ամպերի դասավորությունը, և այլն։

    Ինչ վերաբերվում է լայնանկյունին, ապա վերոհիշյալ կադրը 8mm fisheye-ով է արված, ու ես նույնիսկ կուզեի մի քիչ ավելի շատ երկինք վերցնել։ 12mm-ն արդեն շատ նեղ է նման կադրի համար։

  8. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,273
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես որ ճիշտն ասեմ՝ ֆիշայից խուսափում եմ, ոնց բուբոնային ժանտախտից, ինքն ահավոր դժվար լինզա է (էլ հորիզոնը միշտ կենտրոնում դնելու խնդիրը, էլ դեֆորմացիայի ազդեցությունը կոմպոզիցիայի վրա, էլ էն, որ թանկ, ծանր, սպեցիֆիկ լինզա է, որ պիտի հետդ ման տաս, էլ խազվելու սովորությունը, բոլոր հնարավոր անկյուններից flare վերցնելը):

    Full frame-ի վրա քո 8մմի էֆեկտն առանց ֆիշայի կտար 16մմ լինզան, ու ոչ ֆիշայլ ուլտրալայները արդեն հասել են 10մմի (Saymyang XP10mm, բայց իրանով չեմ նկարել, որակը չգիտեմ): Դրա համար եմ ասում՝ MFT-ն լայն լինզաների հարցում ահավոր տուժում է:

    Մյուս կողմից՝ ավելի բաց երկնքի համար ես սովորաբար ավելի բաց տարածք եմ ընտրում, ու 24մմն իրականում ահագին շատ է լայն օբյեկտիվի համար: Ինչքան լայն օբյեկտիվը, էնքան դժվար իրենով նկարել, պրակտիկան էդ է ասում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,273
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասենք՝ էս 21 միլիմետր ա, համարվում ա իդեալական ֆոկուսային հեռավորությունը, ու միանգամից հասկանալի ա՝ ինչի: Լուսանկարն իմ արածը չի:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    24-ը համարյա նույնն ա, բայց գնի տարբերությունն արդեն համարյա կրկնակի ա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,025
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ֆիշայի պահով համաձայն եմ, ես էլ առանձնապես չեմ սիրում, պարզապես համենայն դեպս էն ժամանակ mft-ի համար ուլտրալայնանկյուն ուղղանկյուն արագ լինզա չկար։ Համ էլ 7-14mm-ն արդեն ունեի, որը այլ դեպքերում (երբ f/4-ը հերիք էր) բավարարում էր, որոշեցի fisheye առնել, որ բացի աստղազարդ երկնքից էլ նոր հնարավորություններ բացի։ Երբեմն իրենով կարելի է հետաքրքիր կադրեր անել։ Երբ ծայրերը բոկե են դառնում, իրենց կորությունը աչք է շոյում, մի տեսակ կախարդական-անիրական տրամադրություն ստեղծում։ Ասենք, սենց։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Ինչ վերաբերվում է 21mm-ին, ես այն լիովին գնահատում եմ ցերեկը, բայց այստեղ խոսքն աստղազարդ երկնքի մասին է։ Չգիտեմ, եթե դա գիշերը լիներ, ինչքանով երկինքը տպավորիչ կստացվեր։ Համենայն դեպս իմ սիրողական մակարդակի նկարներում հորիզոնի մոտ տենց շատ պայծառ աստղեր չէին ստացվում։ Պրոֆեսիոնալները գուցե և կարողանում են ստանալ։
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 02.11.2020, 21:48:

  11. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,273
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սաղ գաղտնիքը լուսային աղտոտումից խուսափելն ա, մի քիչ էլ պոստպրոցեսինգը
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,273
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ֆիշայի պահով համաձայն եմ, ես էլ առանձնապես չեմ սիրում, պարզապես համենայն դեպս էն ժամանակ mft-ի համար ուլտրալայնանկյուն ուղղանկյուն արագ լինզա չկար։ Համ էլ 7-14mm-ն արդեն ունեի, որը այլ դեպքերում (երբ f/4-ը հերիք էր) բավարարում էր, որոշեցի fisheye առնել, որ բացի աստղազարդ երկնքից էլ նոր հնարավորություններ բացի։ Երբեմն իրենով կարելի է հետաքրքիր կադրեր անել։ Երբ ծայրերը բոկե են դառնում, իրենց կորությունը աչք է շոյում, մի տեսակ կախարդական-անիրական տրամադրություն ստեղծում։ Ասենք, սենց։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Ինչ վերաբերվում է 21mm-ին, ես այն լիովին գնահատում եմ ցերեկը, բայց այստեղ խոսքն աստղազարդ երկնքի մասին է։ Չգիտեմ, եթե դա գիշերը լիներ, ինչքանով երկինքը տպավորիչ կստացվեր։ Համենայն դեպս իմ սիրողական մակարդակի նկարներում հորիզոնի մոտ տենց շատ պայծառ աստղեր չէին ստացվում։ Պրոֆեսիոնալները գուցե և կարողանում են ստանալ։
    Ես որ ultrawide-ի հետ մեծ փորձ չունեմ, մի քանի կարծիք էի կարդում:

    Կարճ ասած, լիքը մարդ համաձայնում է, որ 21մմ-ից հետո foreground-ը կարևոր է դառնում (ընդհանրապես, ինչքան լայն ես գնում՝ էնքան դժվարանում է լինզան օգտագործելը), որովհետև հակառակ դեպքում նկարները ոչ հաճելի են դառնում: Միգուցե էն, որ դու ինչ-որ բան էլ ես ստիպված կադրի մեջ վերցնել, մոտիկ, մասամբ հենց դրա պատճառով է:

    Զուտ Տերյե Սորգյերդի աշխատանքները նայի.

    Լինզայի սեմանտիկայի, լուսանկարի վիզուալ լեզվի խնդիր կա՝ որ լայն տեսադաշտը փոխանցես հանդիսատեսին, պետք ա իրան խարիսխային կետ տաս մոտիկ, որ կարողանա պատկերացնել պերսպեկտիվան, հակառակ դեպքում ինքն ընդամենը շփոթեցնող, աղավաղված պերսպեկտիվայով կադր ա տեսնելու:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 03.11.2020, 10:28:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. #11
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,025
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ ultrawide-ի հետ մեծ փորձ չունեմ, մի քանի կարծիք էի կարդում:

    Կարճ ասած, լիքը մարդ համաձայնում է, որ 21մմ-ից հետո foreground-ը կարևոր է դառնում (ընդհանրապես, ինչքան լայն ես գնում՝ էնքան դժվարանում է լինզան օգտագործելը), որովհետև հակառակ դեպքում նկարները ոչ հաճելի են դառնում: Միգուցե էն, որ դու ինչ-որ բան էլ ես ստիպված կադրի մեջ վերցնել, մոտիկ, մասամբ հենց դրա պատճառով է:

    Զուտ Տերյե Սորգյերդի աշխատանքները նայի.
    Նայեցի։ Տպավորիչ է, ինչ խոսք, բայց․
    1. որտեղ երկրագնդի շոշափելի հատված է ընդգրկած, կադրը փրկում է հյուսիսափայլը (ցերեկայիններն ընդհանրապես չեմ դիտարկում, թեմայից դուրս են)։ Ես ինքս երբեք հյուսիսափայլ չեմ տեսել (այս ձմեռ երևի փորձեմ, մեկ է հեռու տեղ գնալու ոչ մի հեռանկար չկա)։ Գուցե դրանք հորիզոնին բավականաչափ մոտ են, ու բարձր երկինք կադրում վերցնելու կարիք չկա։
    2. որտեղ սիրուն աստղազարդ երկինքն է, երկրագնդից ընդամենը ծառերի գլուխներն են մնացել։ Ես հենց սրա մասին եմ խոսում։ Իհարկե, տենց էլ է սիրուն, հատկապես պրոֆեսիոնալ լուսանկարչի կատարմամբ, բայց երկրի ու երկնքի համատեղ կադրին չի փոխարինի։

    Ասենք, դիտարկենք էս կադրը։ Մոռանանք որ ֆիշայ է, աղմուկը շատ է, обработка-ն կաղում է, և այլն։ Զուտ պերսպեկտիվայի առումով, ինքը mft 8mm է, ո՞նց իրան կտրես մինչև 12mm, որ կոմպոզիցիան չփչացնես։ Կամ երկինքն ես փչացնելու, կամ երկիրը։ Առավել ևս եթե լողափին էլ ուզենաս, ասենք, մի-երկու հոգի ունենալ, ով նստած աստղերին է նայում։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

  14. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,273
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայեցի։ Տպավորիչ է, ինչ խոսք, բայց․
    1. որտեղ երկրագնդի շոշափելի հատված է ընդգրկած, կադրը փրկում է հյուսիսափայլը (ցերեկայիններն ընդհանրապես չեմ դիտարկում, թեմայից դուրս են)։ Ես ինքս երբեք հյուսիսափայլ չեմ տեսել (այս ձմեռ երևի փորձեմ, մեկ է հեռու տեղ գնալու ոչ մի հեռանկար չկա)։ Գուցե դրանք հորիզոնին բավականաչափ մոտ են, ու բարձր երկինք կադրում վերցնելու կարիք չկա։
    2. որտեղ սիրուն աստղազարդ երկինքն է, երկրագնդից ընդամենը ծառերի գլուխներն են մնացել։ Ես հենց սրա մասին եմ խոսում։ Իհարկե, տենց էլ է սիրուն, հատկապես պրոֆեսիոնալ լուսանկարչի կատարմամբ, բայց երկրի ու երկնքի համատեղ կադրին չի փոխարինի։

    Ասենք, դիտարկենք էս կադրը։ Մոռանանք որ ֆիշայ է, աղմուկը շատ է, обработка-ն կաղում է, և այլն։ Զուտ պերսպեկտիվայի առումով, ինքը mft 8mm է, ո՞նց իրան կտրես մինչև 12mm, որ կոմպոզիցիան չփչացնես։ Կամ երկինքն ես փչացնելու, կամ երկիրը։ Առավել ևս եթե լողափին էլ ուզենաս, ասենք, մի-երկու հոգի ունենալ, ով նստած աստղերին է նայում։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Մի քիչ հեռվից ես նկարում՝ նույն կոմպոզիցիան, ուրիշ ֆոկուսային հեռավորությամբ: Կոմպոզիցիան ֆոկուսային հեռավորության հետ առանձնապես կապ չունի, ֆոկուսային հեռավորությունը տեսադաշտի անկյունն է փոխում: Դու էլի կարող ես լրիվ նույն սուբյեկտները կադրի մեջ վերցնել (եթե ֆիզիկապես սահմանափակված չես տեղաշարժվելու հնարավորության առումով՝ ասենք, հետևդ պատ կամ ծառեր չեն):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,273
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիշայի էդ «ծռված» վիճակն անկախ ամեն ինչից՝ ահավոր վանող է, դրա համար եմ ասում՝ իրենով ստիպված ես միշտ հորիզոնը կադրի կենտրոնում պահել:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Էս վերևի նկարում ամեն ինչ ավելի ադեկվատ է, ֆիշայն էլ աչք չի ուտում: Դրա համար եմ ասում՝ ինքը շատ քիչ սցենարներում աշխատող բան է:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 03.11.2020, 17:26:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. #14
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,025
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ հեռվից ես նկարում՝ նույն կոմպոզիցիան, ուրիշ ֆոկուսային հեռավորությամբ: Կոմպոզիցիան ֆոկուսային հեռավորության հետ առանձնապես կապ չունի, ֆոկուսային հեռավորությունը տեսադաշտի անկյունն է փոխում: Դու էլի կարող ես լրիվ նույն սուբյեկտները կադրի մեջ վերցնել (եթե ֆիզիկապես սահմանափակված չես տեղաշարժվելու հնարավորության առումով՝ ասենք, հետևդ պատ կամ ծառեր չեն):
    Սուբյեկտները կվերցնես, երկինքը չես վերցնի։ Ասենք, պարզ դեպքում, եթե ընդամենը մի հատ ծառ է foreground-ում, կարող ես մի քիչ հեռու գնալ ու ավելի նեղ ֆոկուսային հեռավորությամբ նկարել, ծառի առումով ոչինչ չես կորցնի, բայց երկինքն արդեն ուրիշ կլինի։ Երբևէ չե՞ս նկատել, որ նույնիսկ ցերեկը ինչքան ավելի լայն է անկյունը, այնքան երկինքն ավելի կապույտ է, որովհետև նեղ անկյան դեպքում հորիզոնին մոտ սպիտակավուն հատվածն է կադրում տեղավորվում, իսկ բարձր կապույտ մասը դուրս է մնում։
    Մի խնդիր էլ կա (հավելումս նշածիդ, որ կարող է հետ գնալու տեղ չունենաս), եթե ուզում ես օբյեկտը լուսավորել, ապա ինչքան հեռու, այդքան դժվար։ Դրա համար նման կադրի դեպքում ես մնում եմ այն կարծիքին, որ ուլտրալայնանկյունը լավագույն լուծումն է։

  17. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,273
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուբյեկտները կվերցնես, երկինքը չես վերցնի։ Ասենք, պարզ դեպքում, եթե ընդամենը մի հատ ծառ է foreground-ում, կարող ես մի քիչ հեռու գնալ ու ավելի նեղ ֆոկուսային հեռավորությամբ նկարել, ծառի առումով ոչինչ չես կորցնի, բայց երկինքն արդեն ուրիշ կլինի։ Երբևէ չե՞ս նկատել, որ նույնիսկ ցերեկը ինչքան ավելի լայն է անկյունը, այնքան երկինքն ավելի կապույտ է, որովհետև նեղ անկյան դեպքում հորիզոնին մոտ սպիտակավուն հատվածն է կադրում տեղավորվում, իսկ բարձր կապույտ մասը դուրս է մնում։
    Մի խնդիր էլ կա (հավելումս նշածիդ, որ կարող է հետ գնալու տեղ չունենաս), եթե ուզում ես օբյեկտը լուսավորել, ապա ինչքան հեռու, այդքան դժվար։ Դրա համար նման կադրի դեպքում ես մնում եմ այն կարծիքին, որ ուլտրալայնանկյունը լավագույն լուծումն է։
    Հա, բայց եթե իրա perspective distortion-ը ամբողջ կադրը փչացնելու է էլի գալիս ենք «քիչ բան նկարել, բայց ավելի լավ» vs «շատ բան նկարել, բայց ավելի վատ» տարբերակներին: Մյուս կողմից՝ քեզ ոչ մեկը չի խանգարում պանորամա վերցնել, աստրոյի համար լավ պանորամիկ ծրագրեր կան, եթե երկինքն էդքան կարևոր է մյուս կողմից՝ full frame ես վերցնում, ու էլ կարիք չունես 8մմ-ի հետ տառապել, իր համարժեքը 16մմ-ն է full frame-ի վրա: 16-ն էլի ինձ համար չափազանց շատ է, բայց դու կկարողանաս նույն էֆեկտը ստանալ՝ առանց ֆիշայի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •