User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 18 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Սթիվ ՄակՔերրի

  1. #16
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նույն կերպ էս նկարը.



    Աֆղանական պատերազմի ժամանակ ա արվել, փախստականների ճամբարում, ու փաստացի էս նկարն էդ փախստականներին դեմք ա տվել: Էլի գունային մինիմալիզմ ա: Կարմրի երանգներ, կանաչի երանգներ, աչքերի սպիտակն ու մաշկը: Մեկ էլ ստվեր: Փաստացի սաղ նկարը ֆոն ա, տեքստուրա ա՝ էդ աղջկա աչքերի համար: Եսիմինչ սիրուն աղջիկ չի, շատ տիպիկ ա աֆղանի համար, տիպիկ աֆղանական (շատ մաշված) շորերով: Բայց ինչ-որ կեղտոտ, տառապած կադր էլ չի, որ էդ աղջկա համար անձնապես ստորացուցիչ լինի: Որ նայես՝ իրականում բավականին հարգանքով ա մոտեցել թեմային: Արդյո՞ք ավելի լավ ձև կարար լիներ աֆղանական պատերազմի փախստականներին դեմք տալու համար:

    Նույնիսկ առանց կոնտեքստի էս նկարը ցնցող ա: Հիշի, ՄակՔերրիի աշխատանքների մեծ մասը ֆոտոժուռնալիստիկա ա, ոչ թե ստուդիայի ֆոտո, ինքը չի հագցրել, մակիյաժ արել, դիրքավորել էս աղջկան: Ինքը պարզապես Պակիստանի Փաշավարի էդ փախստականների ճամբարում էր էդ պահին, տեսել ա էդ կադրն ու նկարել (Nikon FM2 ֆոտոխցիկ, Nikkor 105mm f/2.5 օբյեկտիվ, Kodachrome ժապավեն):

    Ուրիշ կադրեր էդ նույն ճամբարից.



    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #17
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միակ պրոբլեմը, որ ես ունեմ իրա հետ՝ էդ իրա շփոթեցնող վարքն ա կարիերայի ավելի ուշ շրջանում: Ժամանակին ինքը National Geographic-ի ֆոտոժուռնալիստ էր (իրա ամենահայտնի ֆոտոներն էդ շրջանից են): Ինչ-որ պահից ինքը ֆոտոժուռնալիստիկայից անցել ա visual storytelling-ի, որին ինքն արդեն հակում ուներ, տարբերությունն էն ա, որ լուսանկարներդ արդեն ոչ թե ժուռնալներում ու այլ լրագրողական մեդիումում են, այլ ցուցահանդեսներում: Ինչն իրան ազատություն ա տվել ֆոտոմանիպուլյացիաներ անել՝ նկարների արտիստիկ արժեքը բարձրացնելու համար (ասենք հետևի ֆոնում, ֆոկուսից դուրս, մի քիչ շատ մարդիկ էին քայլում՝ մաքրել իրանց կադրից, կամ ասենք նկարելուց մեկի ոտը կամ ձեռը մտել ա կադրի մեջ): Ես մի կողմից հասկանում եմ իրա ամեն կադրը փրկելու, ցուցահանդեսային ստանդարտներին համապատասխանեցնելու մղումը, բայց մյուս կողմից՝ ինքը պիտի ավելի հստակ կոմունիկացներ իրա հանդիսատեսին, թե որ ֆոտոներն են ժուռնալիստիկա (ֆոտոմանիպուլյացիայից ազատ), ու որոնք՝ ցուցահանդեսային արվեստ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (04.11.2020)

  4. #18
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Եսիմ քո մեջբերած նկարում Ֆուշիմա Ինարի-տայշան ա Կյոտոյում, ավելի կոնկրետ՝ տաճարի նարնջագույն միջանցքը: Որն իրականում միջանցք չի՝ շինմեի տորիի դարպասներ են, որոնցից ամեն մեկը տաճարին մի ճապոնական բիզնես ա նվիրել: Իրանց մոտ կրոնի ընկալումը մերի նման չի՝ նվիրատվությունը նրա համար չի արվում, որ իրանց մոտ ամեն ինչ լավ լինի՝ իրանց ներդրումն ա ճապոնական մշակույթի, Ճապոնիայի բարեկեցության մեջ: Կարճ ասած, նախնիներին ցույց են տալիս, որ կարան իրանցով հպարտանան: Իրականում շատ ավելի բարդ ա, բայց չխորանանք: Ու տորիիները չեն փորձում առանձնանալ՝ իրանք համարյա իդեալական իրար հետ բռնում են:

    Ուրիշ կադր նույն տեղից, լուսանկարիչ՝ Պոլ Վլաար.



    ՄակՔերրիի կադրում գունային հետաքրքիր մինիմալիզմ ա, որ էդ վայրի կոկորոն (հոգին), իմ կարծիքով, ավելի լավ ա ներկայացնում՝ էն, որ էդ տորիի դարպասները փորձում են իրար հետ միաձուլվել, կադրում համարյա ոնց որ նարնջագույն վարագույր լինի:

    Էս էլ էդ նույն «միջանցքը» կողքից, լուսանկարիչ՝ Դարիուշ Եմելնյակ.



    Լուսանկարը, հավանաբար, արվել ա National Geographic Magazine-ի համար:

    Էս զուտ կոնտեքստի համար եմ ասում: Իմ կարծիքով, ինքն էս լուսանկարում շատ լավ կարողացել ա համ հաջող կադրավորել, համ տարածքի էությունը, զգացողությունը փոխանցել, համ էլ մեջը ներառել ժամանակակից ճապոնացի մարդ՝ ժամանակակից հագուստով, անկեղծ պահել կադրը դրանով, ոչ թե ռոմանտիզացնել: Ահագին միտք ա գնացել դրա մեջ:

    Իմ ասածից հետո մի հատ էլ նայի Սթիվի արած նկարին.



    Եթե մի նկար ընտրելու լինեիր Ֆուշիմա Ինարի-տայշայի շինմեի տորիիների նարնջագույն «միջանցքը» ներկայացնելու համար, արդյոք իրան չէիր ընտրի:

    Հետո լիքը մարդ փորձել ա էս կադրը նմանակել, բայց, իմ կարծիքով, ոչ մեկը նույն արդյունքը չի կարողացել ստանալ:

    Եթե ինձ պետք ա պարզապես հետաքրքիր ռակուրս, կընտրեմ 3-րդը։
    Իսկ եթե ուզենամ մարդկանց ցույց տամ միջանցքը, միանշանակ կընտրեմ 2-րդը։ Որտև 1 ու 3-ը լրիվ այլ բան են ստացել։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •