Նույն կերպ էս նկարը.
Աֆղանական պատերազմի ժամանակ ա արվել, փախստականների ճամբարում, ու փաստացի էս նկարն էդ փախստականներին դեմք ա տվել: Էլի գունային մինիմալիզմ ա: Կարմրի երանգներ, կանաչի երանգներ, աչքերի սպիտակն ու մաշկը: Մեկ էլ ստվեր: Փաստացի սաղ նկարը ֆոն ա, տեքստուրա ա՝ էդ աղջկա աչքերի համար: Եսիմինչ սիրուն աղջիկ չի, շատ տիպիկ ա աֆղանի համար, տիպիկ աֆղանական (շատ մաշված) շորերով: Բայց ինչ-որ կեղտոտ, տառապած կադր էլ չի, որ էդ աղջկա համար անձնապես ստորացուցիչ լինի: Որ նայես՝ իրականում բավականին հարգանքով ա մոտեցել թեմային: Արդյո՞ք ավելի լավ ձև կարար լիներ աֆղանական պատերազմի փախստականներին դեմք տալու համար:
Նույնիսկ առանց կոնտեքստի էս նկարը ցնցող ա: Հիշի, ՄակՔերրիի աշխատանքների մեծ մասը ֆոտոժուռնալիստիկա ա, ոչ թե ստուդիայի ֆոտո, ինքը չի հագցրել, մակիյաժ արել, դիրքավորել էս աղջկան: Ինքը պարզապես Պակիստանի Փաշավարի էդ փախստականների ճամբարում էր էդ պահին, տեսել ա էդ կադրն ու նկարել (Nikon FM2 ֆոտոխցիկ, Nikkor 105mm f/2.5 օբյեկտիվ, Kodachrome ժապավեն):
Ուրիշ կադրեր էդ նույն ճամբարից.
![]()
Էջանիշներ