Եսիմ

քո մեջբերած նկարում Ֆուշիմա Ինարի-տայշան ա Կյոտոյում, ավելի կոնկրետ՝ տաճարի նարնջագույն միջանցքը: Որն իրականում միջանցք չի՝ շինմեի տորիի դարպասներ են, որոնցից ամեն մեկը տաճարին մի ճապոնական բիզնես ա նվիրել: Իրանց մոտ կրոնի ընկալումը մերի նման չի՝ նվիրատվությունը նրա համար չի արվում, որ իրանց մոտ ամեն ինչ լավ լինի՝ իրանց ներդրումն ա ճապոնական մշակույթի, Ճապոնիայի բարեկեցության մեջ: Կարճ ասած, նախնիներին ցույց են տալիս, որ կարան իրանցով հպարտանան: Իրականում շատ ավելի բարդ ա, բայց չխորանանք: Ու տորիիները չեն փորձում առանձնանալ՝ իրանք համարյա իդեալական իրար հետ բռնում են:
Ուրիշ կադր նույն տեղից, լուսանկարիչ՝ Պոլ Վլաար.
ՄակՔերրիի կադրում գունային հետաքրքիր մինիմալիզմ ա, որ էդ վայրի կոկորոն (հոգին), իմ կարծիքով, ավելի լավ ա ներկայացնում՝ էն, որ էդ տորիի դարպասները փորձում են իրար հետ միաձուլվել, կադրում համարյա ոնց որ նարնջագույն վարագույր լինի:
Էս էլ էդ նույն «միջանցքը» կողքից, լուսանկարիչ՝ Դարիուշ Եմելնյակ.
Լուսանկարը, հավանաբար, արվել ա National Geographic Magazine-ի համար:
Էս զուտ կոնտեքստի համար եմ ասում: Իմ կարծիքով, ինքն էս լուսանկարում շատ լավ կարողացել ա համ հաջող կադրավորել, համ տարածքի էությունը, զգացողությունը փոխանցել, համ էլ մեջը ներառել ժամանակակից ճապոնացի մարդ՝ ժամանակակից հագուստով, անկեղծ պահել կադրը դրանով, ոչ թե ռոմանտիզացնել: Ահագին միտք ա գնացել դրա մեջ:
Իմ ասածից հետո մի հատ էլ նայի Սթիվի արած նկարին.
Եթե մի նկար ընտրելու լինեիր Ֆուշիմա Ինարի-տայշայի շինմեի տորիիների նարնջագույն «միջանցքը» ներկայացնելու համար, արդյոք իրան չէիր ընտրի:
Հետո լիքը մարդ փորձել ա էս կադրը նմանակել, բայց, իմ կարծիքով, ոչ մեկը նույն արդյունքը չի կարողացել ստանալ:
Էջանիշներ