Նան Գոլդինը ծնվել է 1953 թվականին: Իր աշխատանքները հաճախ անդրադարձնում են իր սեփական պայքարները թմրադեղերից կախվածության ու ընտանեկան բռնության դեմ, անդրադառնում են ՄԻԱՎ-ի ճգնաժամին, ԼԳԲՏ համայնքին, աղքատ խավի կյանքին:

Նան Գոլդինի նկարները տեխնիկական չեն, որովհետև հանգամանքներն ու լուսանկարչի հոգեվիճակը, ժամանակահատվածը տեխնիկական լուսանկարչության չէին տրամադրում: Փոխարենը նրա աշխատանքները ցնցող անկեղծ ու անմիջական են:

Դրա համար էլ պետք չի իրեն նայել զուտ լուսանկարչական կոմպոզիցիայի, լուսավորության տեսանկյունից: Նան Գոլդինը բոլորից լավ է նկարագրել մի ամբողջ սերնդի արյունը, քրտինքն ու արցունքները, ինքն այնտեղ էր՝ ֆոտոխցիկով: Ինչքան էլ ինչ-որ մեկը փորձի իրեն նմանակել «սիրողական» ոճի լուսանկարներով, Նան Գոլդին չի դառնա ու սխալ դաս կքաղի: Նան Գոլդինի արածը կրկնելու համար պետք չի «դիտավորյալ ոչ տեխնիկական ֆոտոներ անել»: Իմ կարծիքով, իրեն նմանվելու համար պետք է շատ կարևոր շրջանում լինել տեղում՝ ֆոտոխցիկով, լինել այդ շրջանի մասը, ու լինել բրուտալ անկեղծ ու քաջ:

 •
• 
 Սեղմել՝ ցույց տալու համար



 •
• 
 Սեղմել՝ ցույց տալու համար



 •
• 
 Սեղմել՝ ցույց տալու համար



 •
• 
 Սեղմել՝ ցույց տալու համար



 •
• 
 Սեղմել՝ ցույց տալու համար



 •
• 
 Սեղմել՝ ցույց տալու համար



 •
• 
 Սեղմել՝ ցույց տալու համար



 •
• 
 Սեղմել՝ ցույց տալու համար



 •
• 
 Սեղմել՝ ցույց տալու համար