Ֆան Հոն ծնվել է 1931 թ. Շանհայում, 1949 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հոնգ Կոնգ: 14 տարեկանում հայրն իրեն Rolleiflex TLR ֆոտոխցիկ է նվիրել, ու Ֆան Հոն ինքնուրույն սովորել է լուսանկարել՝ լուսանկարները երևակելով իրենց տան բաղնիքում:
Ֆան Հոյի լուսանկարների զգալի մասը ժամանակագրորեն ցույց է տալիս Հոնգ Կոնգի անցումը խոշոր քաղաքային կենտրոնի 1950-60-ական թվականներին:
Ֆան Հոն կյանքի վերջին շրջանում ապրել է Սան Ֆրանցիսկոյում, բայց առողջական խնդիրները թույլ չէին տալիս շարունակել լուսանկարչությամբ զբաղվել: 2016 թվականին մահացել է:«Ես միշտ կարծել եմ, որ ամեն արվեստի գործ պիտի բխի անկեղծ զգացումներից ու ընկալումներից: Ես ինչ-որ նպատակի զգացողությամբ չէի աշխատում: Որպես արվեստագետ, ես միայն փորձում էի արտահայտվել: Ես դա անում էի, որ իմ զգացմունքները կիսեմ հանդիսատեսի հետ: Ինձ պետք է էմոցիոնալ հուզել, որ իմաստավոր աշխատանքներ ստեղծեմ: Երբ աշխատանքդ արձագանք է ստանում հանդիսատեսի կողմից, դա բավարարության զգացողություն է, որ փողով չես գնի: Իմ նպատակը պարզ է. ես փորձում եմ չվատնել հանդիսատեսի ժամանակը» (ծիծաղում է):
- 2014 թ. Էդմունդ Լիի հետ հարցազրույցի ժամանակ
Էջանիշներ