Ընդհանուր առմամբ, ի՞նչ է նշանակում ադապտացնել լինզան
Օբյեկտիվն ադապտացնելը նշանակում է մի կցման (mount) օբյեկտիվը կցել ուրիշ կցման ֆոտոխցիկի: Սա վերաբերում է ֆոտոխցիկներին, որոնք լույլ են տալիս փոխել օբյեկտիվները:
Իսկ ի՞նչ է կցումը
Ամեն օբյեկտիվը՝ համապատասխան ֆոտոխցիկի միանալու համար, հատուկ ձև ունի: Օրինակ՝ սա Canon EF ֆոտոխցիկների հետ համատեղելի Canon EF 17-40mm f4 L USM օբյեկտիվի կցումն է.
Որպեսզի ամեն ֆոտոխցիկի մոդելի համար առանձին օբյեկտիվներ չարտադրեն, ֆոտոխցիկների արտադրողները ստանդարտացնում են իրենց կցումները: Կցումը թույլ է տալիս օբյեկտիվին կայուն ֆիքսված մնալ ֆոտոխցիկի վրա, ինչպես նաև, որոշ դեպքերում, ֆոտոխցիկի հետ ինֆորմացիա փոխանակել (ավտոֆոկուս, դիաֆրագմա, և այլն):
Canon ֆիրման, օրինակ, ունի հին FD կցումը, նոր EF կցումը՝ EOS հայելային ֆոտոխցիկների համար (թե՛ ժապավենային, թե՛ թվային), ու անհայելի EOS R ֆոտոխցիկների համար նախատեսված EF-M կցումը: Երեքն էլ իրարից տեխնիկապես ահագին տարբերվում են, դրա համար էլ FD, EF ու EF-M կցումներով օբյեկտիվները նույն ֆոտոխցիկի վրա չեք կարող օգտագործել:
Պատճառը՝ որովհետև FD-ն ստեղծվել էր, երբ Canon-ը դեռ մեխանիկական, ժապավենային ֆոտոխցիկներ էր արտադրում: EF-ը ստեղծվել է ավտոֆոկուսի ապահովման համար հայելային ֆոտոխցիկներում: EF-M-ը ստեղծվել է անհայելի ֆոտոխցիկների համար:
Մի օբյեկտիվն ուրիշ կցմամբ ֆոտոխցիկի հարմարացնելու համար օգտագործվում են ադապտերներ:
Հիշեք, որ ադապտացնելուց դուք հաճախ կորցնում եք օբյեկտիվների այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ավտոֆոկուսն ու ստաբիլիզացիան, դրա համար էլ սովորաբար ադապտացնում են հին օբյեկտիվները, որոնք նման բաներ չունեն: Բայց որոշ կցումներ իրար հետ բարձր համատեղելիություն ունեն: Օրինակ՝ EF կցմամբ օբյեկտիվները EF-M կցմամբ անհայելի ֆոտոխցիկների ադապտացիայի ժամանակ հնարավոր է օբյեկտիվի բոլոր ֆունկցիաները պահպանել:
Արդյո՞ք ցանկացած օբյեկտիվ կարելի է հարմարացնել ցանկացած ֆոտոխցիկի
Ոչ: Ու ամենակարևոր պատճառները կնշեմ մի քիչ հետո:
Էջանիշներ