Լինզայի արագությունը նկարագրում է, թե լինզան ինչքան լույս է թույլ տալիս իր միջով անցնել: Այն կախված է երկու գործոնից. ուղիղ համեմատական է դիաֆրագմայի առավելագույն լայնությունը՝ դիտված լինզայի դիմացից, ու հակառակ համեմատական՝ լինզայի ֆոկուսային հեռավորությունը:
Որ սա ինտուիտիվ հասկանաք՝ ինչքան ավելի լայն է լինզայի դիաֆրագման, այնքան իր մեջ ավելի շատ լույս է մտնում: Բայց ինչքան ավելի երկար է լինզայի ֆոկուսային հեռավորությունը, այնքան տեսադաշտի ավելի փոքր մասն է ներառում, ու այնքան ավելի քիչ լույս ստանում:
Կան նաև այլ, երկրորդային գործոններ՝ ապակու որակը, ապակու ծածկող նյութերը և այլն, բայց իրենց հիմա չենք քննարկի, քանի որ իրենք ոչ այնքան տեխնիկական նկարագրի, որքան որակի հատկանիշներ են:
Լինզայի արագությունը չափվում է f-stop-երով, ու այն հավասար է դիաֆրագմայի առավելագույն լայնությանը՝ դիտված լինզայի դիմացից բաժանած լինզայի ֆոկուսային հեռավորության վրա:
Սովորաբար լինզան, որը դուք ցանկանում եք գնել, նկարագրվում է այս ֆորմատով. [ֆիրմա] [մոդել] [ֆոկուսային հեռավորություն] [արագություն], օրինակ՝ Leica Noctilux 50mm f/0.95:
Ինչու ենք ասում «արագ լինզա»՝ քանի որ ավելի բարձր f-number-ով լինզաները նույն ժապավենի դեպքում թույլ են տալիս ավելի արագ exposure-ներ վերցնել, ու տերմինը լուսանկարչության ստեղծման չափ հին է:
f/2.8-ից բարձր f-number-ով լինզաները համարվում են «արագ լինզաներ»: f/4-ից պակաս f-number-ով լինզաները համարվում են դանդաղ լինզաներ:
Եկեք հասկանանք արագ ու դանդաղ լինզաների տարբերությունը:
Արագ լինզաներն իրենց միջով ավելի շատ լույս են բաց թողնում, հետևաբար՝ թույլ լուսավորության դեպքում ավելի լավ են աշխատում: Բայց իրենց ավելի դժվար է սարքել, դրա պատճառով իրենք ավելի թանկ են:
Բացի դրանից, լինզայի արագությունն ազդում է DOF-ի վրա (Depth of Field, կադրի խորություն):
Ինչ է DOF-ը
Ենթադրենք՝ դուք ֆոկուս եք բռնել 1 մետր հեռավորության վրա: Ֆոկուսի կետում գտնվող օբյեկտը կլինի ֆոկուսի մեջ: Բայց ավելի մոտ կամ ավելի հեռու գտնվող օբյեկտները կլինեն ֆոկուսից դուրս:
Բայց եթե դուք մարդ եք նկարում, ու ֆոկուսը բռնել եք իր դեմքի վրա, կնկատեք՝ սովորաբար իր աչքերը, մազերը, շուրթերն ու քիթը ֆոկուսի մեջ են, չնայած իրականում գտնվում են ֆոտոխցիկից տարբեր հեռավորության վրա:
DOF-ը ցույց է տալիս, թե ինչ «միջակայք» է ֆոկուսի մեջ: DOF-ը կախված է երկու բանից. լինզայի դիաֆրագմայի լայնությունից (ու լինզայի արագությունից), ու սուբյեկտից ձեր հեռավորությունից: Մեծ դիաֆրագման նշանակում է ավելի նեղ DOF (նեղ տարածք է ֆոկուսի մեջ): Փոքր դիաֆրագման նշանակում է ավելի լայն DOF: Երբ դուք սուբյեկտին ավելի մոտ եք, դուք ստանում եք ավելի նեղ DOF: Երբ դուք սուբյեկտից հեռու եք, դուք ստանում եք ավելի լայն DOF:
Ցանկացած օբյեկտիվ թույլ է տալիս փոքրացնել իր դիաֆրագման ու դրա միջոցով կառավարել DOF-ը՝ այդպիսով որոշելով, թե ինչն է ֆոկուսի մեջ, ու ինչը՝ ֆոկուսից դուրս:
Նեղ DOF-ի օրինակ՝
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Լայն DOF-ի օրինակ՝
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Հիշեք՝ նեղ DOF-ը չնայած ձեզ թույլ է տալիս իզոլացնել ձեր սուբյեկտը ֆոնից, այն նաև մի քիչ ավելի դժվար ու պահանջկոտ է դարձնում ֆոկուս բռնելը:
Ինչ ակնկալել տարբեր արագությամբ լինզաներից.
f/0.95 |
Դուք հարուստ եք, կամ ձեզ մի երիկամ է մնացել, ու գնել եք Leica Noctilux 50mm f/0.95, որը բավականին դժվար լինզա է (DOF-ը դանակի եզրի նման բարակ է), բայց գիշերը կարող եք հանգիստ նկարել |
f/1.2, f/1.4 |
Շատ արագ լինզաներ՝ սովորաբար շատ հարմար են դիմանկարների ու վատ լուսավորության համար |
f/1.8, f/2 |
Էլի բավականին արագ լինզաներ են, բայց էժան կամ հին ֆոտոխցիկով/դանդաղ ժապավենով ու վատ լուսավորության դեպքում, օրինակ՝ գիշերը քաղաքային լուսանկարչության ժամանակ, կարող են չբավարարել |
f/2.8 |
Մոտ է մարդու աչքի արագությանը (մարդու աչքը սովորաբար f/2.1-f/3.8 միջակայքում է), սա այն եզրային կետն է, որից հետո լինզաները սկսում են դժվար կիրառելի դառնալ վատ լուսավորության դեպքում ու ստվերում, ու ավելի բարձր պահանջներ են դնում ֆոտոխցիկի վրա |
f/3.5 |
Առավել կիրառելի են պայծառ ցերեկային ժամերին |
f/4 և ավելի |
Հուսով եմ՝ երկար տելեֆոտո է, 200մմ և ավելի, դանդաղ լինզաներ են՝ մեծ մասամբ պայծառ, բացօթյա լուսանկարների համար |
Առավել պրոֆեսիոնալ լինզաները հաճախ առավել արագ են, բայց մի խաբվեք լինզայի արագությանը՝ ես իմ կյանքի ընթացքում ահավոր վատ որակի արագ լինզաներ եմ տեսել: Լինզայի միայն տեխնիկական նկարագրերը բավական չեն լինզայի մասին պատկերացում կազմելու համար: Լավ f/2.8 լինզան անհամեմատ ավելի լավ է, քան վատ f/1.2 լինզան:
Էջանիշներ