Տեխնիկական հատկանիշներից մնացին ավելի փոքր բաներ, որոնք կադրի որակի վրա չեն ազդելու: Լինզայի քաշը, չափսը, ֆիլտրի օղակի տրամագիծը (երկար թեմա է, առանձին կքննարկենք)՝ սրանք նախընտրության հարցեր են:
Այ լրացուցիչ ֆունկցիաներից մի քանիսն առանձնացնեմ:
Մակրո: Եթե պատրաստվում եք մակրո-լուսանկարչությամբ զբաղվել, ձեզ պետք է մակրո լինզա, որը թույլ կտա շատ մոտ սուբյեկտների վրա ֆոկուս բռնել: Նման լինզաների անվան վերջում սովորաբար ավելացվում է Macro (EF-S 35mm f/2.8 Macro, օրինակ): Մակրո-օբյեկտիվները նկարագրվում են իրենց խոշորացման գործակցով, որը կախված է ինչպես լինզայի ֆոկուսային հեռավորությունից, այնպես էլ նրանից, թե ինչքան մոտիկ է լինզայի ֆոկուսը: Օրինակ՝ 50mm օբյեկտիվը, որը թույլ է տալիս 15 սանտիմետրի վրա ֆոկուս բռնել գործնականում նույն խոշորացման գործակիցը կունենա, ինչ 100mm օբյեկտիվը, որը թույլ է տալիս ֆոկուս բռնել 30 սանտիմետրի վրա:
Խոշորացման գործակիցը նշվում է հետևյալ ֆորմատով՝ 1:1, 1:2 և այլն:
Մակրո-օբյեկտիվները հազվադեպ են շատ արագ լինում:
Պատճառներից մեկն այն է, որ, ինչպես արդեն քննարկեցինք, DOF-ը կախված է հեռավորությունից, ու մակրոյի ժամանակ այն շատ, շատ նեղ է: Լայն դիաֆրագմայով արագ օբյեկտիվները հաճախ կիրառելի չեն մակրոյի ժամանակ: Առավել դանդաղ օբյեկտիվներն ավելի կիրառելի DOF են տալիս:
Մյուս պատճառն այն է, որ, ինչպես արդեն նշեցի, ամեն օբյեկտիվ կոմպրոմիս է: Մակրոյի ժամանակ կադրի պարզությունը շատ կարևոր է, ու կարելի է լուսազգայունությունը զոհաբերել կադրի պարզությանը: Բացի դրանից, մակրոլուսանկարիչները հազվադեպ են բնական լույսի հետ աշխատում ու հատուկ մակրոյի համար նախատեսվածլուսավորություն են օգտագործում:
Մակրո-լուսանկարի օրինակ.
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ