User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ինչպես ընտրել օբյեկտիվ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպես ընտրել օբյեկտիվ

    Եթե դուք արդեն ընտրել եք ձեր ֆոտոապարատն, այն թույլ է տալիս տարբեր օբյեկտիվներ օգտագործել, ու այժմ օբյեկտիվ եք ընտրում, այստեղ կփորձեմ ձեզ օգնել:

    Օբյեկտիվ ընտրելուց երեք գործոն կա, որ պետք է հաշվի առնել.

    - Օբյեկտիվի տեխնիկական բնութագիրը
    - Օբյեկտիվի որակը
    - Օբյեկտիվի լրացուցիչ հնարավորությունները

    Ու հիշեք՝ օբյեկտիվը չնայած ամենակարևոր բաներից է, թե ինչպես է կոնկրետ օբյեկտիվն աշխատելու ձեր ֆոտոապարատի վրա, կարող է կախված լինել հենց ֆոտոապարատից:

    Օբյեկտիվի տեխնիկական բնութագիրը

    Ֆոկուսային հեռավորությունը որոշելու է օբյեկտիվի խոշորացման գործակիցը:

    50 միլիմետրանոց օբյեկտիվները համարվում են նորմալ, քանի որ իրենք մոտ են մարդկային աչքի տեսադաշտին (մոտ 43 միլիմետր):

    45, 55, 58 միլիմետրանոց օբյեկտիվներն էլ են համարվում նորմալ, քանի որ բավականաչափ մոտ են 50-ին:

    50 միլիմետրանոց օբյեկտիվները կանվանենք 1:1 խոշորացմամբ: Եթե ուզում եք իմանալ ցանկացած այլ օբյեկտիվի խոշորացման գործակիցը, իր ֆոկուսային հեռավորությունը բաժանեք 50-ի: Օրինակ՝ 100 միլիմետրանոց օբյեկտիվի խոշորացումը կլինի 1:2, 300 միլիմետրանոցինը՝ 1:6 և այլն:

    Ավելի ցածր ֆոկուսային հեռավորությամբ օբյեկտիվներն անվանում են լայնանկյուն (wideangle), ավելի բարձր ֆոկուսայնությամբները՝ տելեֆոտո:

    Թե ինչպիսի ֆոկուսային հեռավորություն է ձեզ պետք՝ կախված է նրանից, թե ինչ եք ցանկանում նկարել:

    Ահա առավել հաճախ կիրառվող ֆոկուսային հեռավորությունների ցանկը.

    24mm Լայն բնապատկերներ, քաղաքային լուսանկարչություն՝ երբ կարևոր է շեշտել մասշտաբը
    35mm Ֆոտոժուռնալիզմ, քաղաքային լուսանկարչություն, սեղանի մյուս կողմում նստած մարդկանց նկարել, ուտելիքի լուսանկարչություն, տան ներսում լուսանկարներ
    50mm Ունիվերսալ ֆորմատ, ամբողջ մարմնով մեկ դիմանկարներ
    85mm Մոտ տելեֆոտո, դիմանկարներ. սովորաբար առավել թանկ են
    135mm Միջին տելեֆոտո, դիմանկարներ
    200mm+ Երկար տելեֆոտո, կենդանիներ վայրի բնության մեջ, տիեզերական օբյեկտներ, դիմացի շենքի աղջիկը

    Խնդիրն այն է, որ ամեն ֆոկուսային հեռավորություն ավելի լայն անկյուն է վերցնում, արդյունքում՝ ավելի լայն օբյեկտիվներն ավելի շատ բան են ներառում կադրի մեջ, թույլ տալով ձեզ ձեր սուբյեկտին ավելի մոտիկ լինել, բայց նաև ավելի շատ պերսպեկտիվ աղավաղում են պարունակում: Ավելի երկար լինզաներն ավելի քիչ բան են ներառում կադրի մեջ՝ նեղ տեսադաշտի պատճառով, բայց ավելի քիչ են աղավաղում պատկերը: Այս gif-ը ցույց է տալիս դա պրակտիկ՝ դիմանկարի դեպքում.



    Հիշեք նաև, որ ամենաէժան բարձրորակ օբյեկտիվները նորմալ 50 միլիմետրանոցներն են: Ավելի լայն կամ ավելի երկար բարձրորակ օբյեկտիվները թանկ են: Հատկապես ավելի լայն օբյեկտիվները. նույն որակի 12 միլիմետրանոց օբյեկտիվը 24 միլիմետրանոցից կարող է երեք անգամ ավելի թանկ լինել:

    50 միլիմետրանոց օբյեկտիվները նաև առավել կոմպակտ են: Լայն օբյեկտիվներն, ինչպես հուշում է անունը, ավելի ու ավելի լայն են դառնում, իսկ երկարները՝ ավելի ու ավելի երկար: Հատկապես երկար օբյեկտիվներն առնվազն իրենց ֆոկուսային հեռավորության երկարության են (բացի հայելայիններից, որոնք առանձին ու ավելի էզոթերիկ թեմա են):

    Գայթակղությունը կարող է մեծ լինել՝ վերցնել ու գնել 500 միլիմետրանոց օբյեկտիվ, բայց հաշվի առեք, որ այն առնվազն կես մետր երկարություն է ունենալու կարող է մինչև երկու կիլոգրամ կամ ավելի կշռել: Բացի դրանից, երկար օբյեկտիվները, բարձր խոշորացման գործակցի պատճառով, հակված են խրոմատիկ աբերացիաների (դրա մասին՝ ավելի ուշ):

    Ֆոկուսային հեռավորությունները հաշվարկված են 35 մմ ժապավենի/full frame ֆոտոխցիկի համար: Եթե ուզում եք իմանալ, թե ինչպիսի ֆոկուսային հեռավորության նման է իրեն պահելու տվյալ օբյեկտիվը ձեր ֆոտոխցիկի վրա, բազմապատկեք իր ֆոկուսային հեռավորությունը ձեր ֆոտոխցիկի crop-factor-ով.

    MFT - 2x
    APS-C Canon - 1.6x
    APS-C Nikon - 1.5x
    Full-frame - 1x
    6x7 medium format - 0.5x

    Հիշեք նաև, որ full frame-ի համար նախագծված օբյեկտիվները կարելի է օգտագործել ավելի փոքր ֆորմատների վրա, բայց փոքր ֆորմատների համար նախագծված օբյեկտիվները չի կարելի օգտագործել full frame-ի վրա (պատկերի շուրջը սև օղակ կստանաք).



    Առավել մանրամասն տարբեր ֆորմատների վրա տարբեր օբյեկտիվների վարքը հասկանալու համար կարող եք օգտվել mmcalc.com-ի հաշվիչից:

    Առակս ինչ կցուցանե. եթե ունեք MFT մատրիցայով ֆոտոապարատ, ու ցանկանում եք լայն բնապատկերներ նկարել, 24մմ ֆոկուսային հեռավորության համարժեք լինզա ունենալու համար ձեզ պետք է 24-ը բաժանել ձեր քրոփ-ֆակտորի վրա՝ 24/2=12, ու ընտրեք ստացված թվին ամենամոտ ֆոկուսային հեռավորությամբ ձեզ դուր եկող ու հարմար գնի լինզան (10, 12, 13, բայց ոչ 16՝ այն 32 է տալիս, ինչն ավելի մոտ է 35-ին): Եթե ունեք APS-C 1.5 քրոփ-ֆակտորով՝ 24/1.5=16: Եթե արդեն ունեք, օրինակ, 50մմ լինզա, ու ուզում եք իմանալ, թե այն իրեն ինչպես կպահի ցեր MFT մատրիցայով ֆոտոապարատի վրա՝ բազմապատկում եք ֆոկուսային հեռավորությունը ձեր քրոփ ֆակտորով, 50x2=100մմ, միջին տելեֆոտո: APS-C 1.5 քրոփի դեպքում՝ 50x1.5=75, կարճ տելեֆոտո, դիմանկարային: Կարճ ասած, որքան ավելի փոքր է ձեր մատրիցան, այնքան ավելի հեշտ է լինելու տելեֆոտոների հարցում, ու այնքան ավելի դժվար՝ նորմալ ու լայն օբյեկտիվներ ընտրելուց:

    Հաջորդ գրառման մեջ կշարունակենք լինզաների տեխնիկական նկարագրերի քննարկումը: Այս անգամ կխոսենք լինզայի արագությունից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինզայի արագությունը նկարագրում է, թե լինզան ինչքան լույս է թույլ տալիս իր միջով անցնել: Այն կախված է երկու գործոնից. ուղիղ համեմատական է դիաֆրագմայի առավելագույն լայնությունը՝ դիտված լինզայի դիմացից, ու հակառակ համեմատական՝ լինզայի ֆոկուսային հեռավորությունը:

    Որ սա ինտուիտիվ հասկանաք՝ ինչքան ավելի լայն է լինզայի դիաֆրագման, այնքան իր մեջ ավելի շատ լույս է մտնում: Բայց ինչքան ավելի երկար է լինզայի ֆոկուսային հեռավորությունը, այնքան տեսադաշտի ավելի փոքր մասն է ներառում, ու այնքան ավելի քիչ լույս ստանում:

    Կան նաև այլ, երկրորդային գործոններ՝ ապակու որակը, ապակու ծածկող նյութերը և այլն, բայց իրենց հիմա չենք քննարկի, քանի որ իրենք ոչ այնքան տեխնիկական նկարագրի, որքան որակի հատկանիշներ են:

    Լինզայի արագությունը չափվում է f-stop-երով, ու այն հավասար է դիաֆրագմայի առավելագույն լայնությանը՝ դիտված լինզայի դիմացից բաժանած լինզայի ֆոկուսային հեռավորության վրա:

    Սովորաբար լինզան, որը դուք ցանկանում եք գնել, նկարագրվում է այս ֆորմատով. [ֆիրմա] [մոդել] [ֆոկուսային հեռավորություն] [արագություն], օրինակ՝ Leica Noctilux 50mm f/0.95:

    Ինչու ենք ասում «արագ լինզա»՝ քանի որ ավելի բարձր f-number-ով լինզաները նույն ժապավենի դեպքում թույլ են տալիս ավելի արագ exposure-ներ վերցնել, ու տերմինը լուսանկարչության ստեղծման չափ հին է:

    f/2.8-ից բարձր f-number-ով լինզաները համարվում են «արագ լինզաներ»: f/4-ից պակաս f-number-ով լինզաները համարվում են դանդաղ լինզաներ:

    Եկեք հասկանանք արագ ու դանդաղ լինզաների տարբերությունը:

    Արագ լինզաներն իրենց միջով ավելի շատ լույս են բաց թողնում, հետևաբար՝ թույլ լուսավորության դեպքում ավելի լավ են աշխատում: Բայց իրենց ավելի դժվար է սարքել, դրա պատճառով իրենք ավելի թանկ են:

    Բացի դրանից, լինզայի արագությունն ազդում է DOF-ի վրա (Depth of Field, կադրի խորություն):

    Ինչ է DOF-ը

    Ենթադրենք՝ դուք ֆոկուս եք բռնել 1 մետր հեռավորության վրա: Ֆոկուսի կետում գտնվող օբյեկտը կլինի ֆոկուսի մեջ: Բայց ավելի մոտ կամ ավելի հեռու գտնվող օբյեկտները կլինեն ֆոկուսից դուրս:

    Բայց եթե դուք մարդ եք նկարում, ու ֆոկուսը բռնել եք իր դեմքի վրա, կնկատեք՝ սովորաբար իր աչքերը, մազերը, շուրթերն ու քիթը ֆոկուսի մեջ են, չնայած իրականում գտնվում են ֆոտոխցիկից տարբեր հեռավորության վրա:

    DOF-ը ցույց է տալիս, թե ինչ «միջակայք» է ֆոկուսի մեջ: DOF-ը կախված է երկու բանից. լինզայի դիաֆրագմայի լայնությունից (ու լինզայի արագությունից), ու սուբյեկտից ձեր հեռավորությունից: Մեծ դիաֆրագման նշանակում է ավելի նեղ DOF (նեղ տարածք է ֆոկուսի մեջ): Փոքր դիաֆրագման նշանակում է ավելի լայն DOF: Երբ դուք սուբյեկտին ավելի մոտ եք, դուք ստանում եք ավելի նեղ DOF: Երբ դուք սուբյեկտից հեռու եք, դուք ստանում եք ավելի լայն DOF:

    Ցանկացած օբյեկտիվ թույլ է տալիս փոքրացնել իր դիաֆրագման ու դրա միջոցով կառավարել DOF-ը՝ այդպիսով որոշելով, թե ինչն է ֆոկուսի մեջ, ու ինչը՝ ֆոկուսից դուրս:

    Նեղ DOF-ի օրինակ՝

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Լայն DOF-ի օրինակ՝

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Հիշեք՝ նեղ DOF-ը չնայած ձեզ թույլ է տալիս իզոլացնել ձեր սուբյեկտը ֆոնից, այն նաև մի քիչ ավելի դժվար ու պահանջկոտ է դարձնում ֆոկուս բռնելը:

    Ինչ ակնկալել տարբեր արագությամբ լինզաներից.

    f/0.95 Դուք հարուստ եք, կամ ձեզ մի երիկամ է մնացել, ու գնել եք Leica Noctilux 50mm f/0.95, որը բավականին դժվար լինզա է (DOF-ը դանակի եզրի նման բարակ է), բայց գիշերը կարող եք հանգիստ նկարել
    f/1.2, f/1.4 Շատ արագ լինզաներ՝ սովորաբար շատ հարմար են դիմանկարների ու վատ լուսավորության համար
    f/1.8, f/2 Էլի բավականին արագ լինզաներ են, բայց էժան կամ հին ֆոտոխցիկով/դանդաղ ժապավենով ու վատ լուսավորության դեպքում, օրինակ՝ գիշերը քաղաքային լուսանկարչության ժամանակ, կարող են չբավարարել
    f/2.8 Մոտ է մարդու աչքի արագությանը (մարդու աչքը սովորաբար f/2.1-f/3.8 միջակայքում է), սա այն եզրային կետն է, որից հետո լինզաները սկսում են դժվար կիրառելի դառնալ վատ լուսավորության դեպքում ու ստվերում, ու ավելի բարձր պահանջներ են դնում ֆոտոխցիկի վրա
    f/3.5 Առավել կիրառելի են պայծառ ցերեկային ժամերին
    f/4 և ավելի Հուսով եմ՝ երկար տելեֆոտո է, 200մմ և ավելի, դանդաղ լինզաներ են՝ մեծ մասամբ պայծառ, բացօթյա լուսանկարների համար

    Առավել պրոֆեսիոնալ լինզաները հաճախ առավել արագ են, բայց մի խաբվեք լինզայի արագությանը՝ ես իմ կյանքի ընթացքում ահավոր վատ որակի արագ լինզաներ եմ տեսել: Լինզայի միայն տեխնիկական նկարագրերը բավական չեն լինզայի մասին պատկերացում կազմելու համար: Լավ f/2.8 լինզան անհամեմատ ավելի լավ է, քան վատ f/1.2 լինզան:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Բայց Բայանդուր-սենսեյ, ի՞նչ կասես զում-լինզաների մասին»:

    Ահ, զում լինզաները:

    Հիշեք. ցանկացած լինզա կոմպրոմիս է: Լինզայի արագությունը զոհաբերում է կադրի պարզությունը: Լինզայի երկարությունը խրոմատիկ աբերացիաներ է ստեղծում (իրենց մասին՝ հետո): Լավ որակի լինզաները փորձում են քիչ կոմպրոմիսների գնալ:

    Շատ դժվար է լավ լինզա ստանալ, որը միանգամից շատ բան է անում: Դրա համար էլ զում-լինզաները ստիպված են ամենաշատ կոմպրոմիսներին գնալ: Կան լավ որակի զում-լինզաներ: Բայց իրենք թանկ են: Ձեր ֆոտոապարատը հավանաբար գալու է 18-55mm f/3.5-f/5.6 լինզայով, որն էշը ցեխից կհանի, բայց ասենք 50mm f/1.4 ֆիքսված ֆոկուսային հեռավորությամբ լավ լինզայի համեմատ շատ սահմանափակող գործիք կլինի:

    Երկրորդ խնդիրն այն է, որ զում-լինզայով լուսանկարել սկսելը ձեզ ստիպում է մտածել խոշորացման տեսանկյունից, բայց մենք արդեն քննարկել ենք, որ ֆոկուսային հեռավորությունը միայն խոշորացման վրա չի ազդում, ու ամեն ֆոկուսային հեռավորությունն ունի իր կիրառությունը:

    Զում-լինզաները երբեմն օգտակար են: Երբ չեք կարող ձեզ թույլ տալ մի քանի ֆիքսված ֆոկուսային հեռավորությամբ (prime) լինզա ունենալ, ձեզ հետ ման տալ ու նկարելու ընթացքում լինզաները փոխել: Երբ ձեր տեղաշարժվելու հնարավորությունը սահմանափակ է: Երբ ստիպված եք արագ աշխատել: Օրինակ՝ սպորտային կամ հարսանեկան պրոֆեսիոնալ լուսանկարչության դեպքում: Բայց ֆիքսված ֆոկուսային հեռավորությամբ, prime լինզաները ձեզ ստիպելու են քայլել, տարբեր տեսանկյուններից նայել ձեր սուբյեկտին, մտածել պերսպեկտիվայի մասին, ավելի լավ լուսանկարչական պրակտիկաներ ու մտածողական մոդելներ ձևավորել, ավելի լավ կադրեր ստանալ:

    Եթե դուք կամերան գնել եք զուտ ձեր ճանապարհորդությունների ժամանակ արագ կադրեր նկարելու համար, ու լուսանկարչության ավելի խոր ասպեկտները ձեզ հետաքրքիր չեն՝ զում-լինզան կարող է բավարար լինել: Մնացած դեպքերում՝ գրեթե միշտ նախընտրելի է ունենալ prime լինզաներ: Թե ինչ ֆոկուսային հեռավորության ու արագության՝ նայեք վերևի աղյուսակին, ու մտածեք, թե ինչպիսի կադրեր եք ուզում նկարել: Ըստ դրա կարող եք ձեր կոմպլեկտը հավաքել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեխնիկական հատկանիշներից մնացին ավելի փոքր բաներ, որոնք կադրի որակի վրա չեն ազդելու: Լինզայի քաշը, չափսը, ֆիլտրի օղակի տրամագիծը (երկար թեմա է, առանձին կքննարկենք)՝ սրանք նախընտրության հարցեր են:

    Այ լրացուցիչ ֆունկցիաներից մի քանիսն առանձնացնեմ:

    Մակրո: Եթե պատրաստվում եք մակրո-լուսանկարչությամբ զբաղվել, ձեզ պետք է մակրո լինզա, որը թույլ կտա շատ մոտ սուբյեկտների վրա ֆոկուս բռնել: Նման լինզաների անվան վերջում սովորաբար ավելացվում է Macro (EF-S 35mm f/2.8 Macro, օրինակ): Մակրո-օբյեկտիվները նկարագրվում են իրենց խոշորացման գործակցով, որը կախված է ինչպես լինզայի ֆոկուսային հեռավորությունից, այնպես էլ նրանից, թե ինչքան մոտիկ է լինզայի ֆոկուսը: Օրինակ՝ 50mm օբյեկտիվը, որը թույլ է տալիս 15 սանտիմետրի վրա ֆոկուս բռնել գործնականում նույն խոշորացման գործակիցը կունենա, ինչ 100mm օբյեկտիվը, որը թույլ է տալիս ֆոկուս բռնել 30 սանտիմետրի վրա:

    Խոշորացման գործակիցը նշվում է հետևյալ ֆորմատով՝ 1:1, 1:2 և այլն:

    Մակրո-օբյեկտիվները հազվադեպ են շատ արագ լինում:

    Պատճառներից մեկն այն է, որ, ինչպես արդեն քննարկեցինք, DOF-ը կախված է հեռավորությունից, ու մակրոյի ժամանակ այն շատ, շատ նեղ է: Լայն դիաֆրագմայով արագ օբյեկտիվները հաճախ կիրառելի չեն մակրոյի ժամանակ: Առավել դանդաղ օբյեկտիվներն ավելի կիրառելի DOF են տալիս:

    Մյուս պատճառն այն է, որ, ինչպես արդեն նշեցի, ամեն օբյեկտիվ կոմպրոմիս է: Մակրոյի ժամանակ կադրի պարզությունը շատ կարևոր է, ու կարելի է լուսազգայունությունը զոհաբերել կադրի պարզությանը: Բացի դրանից, մակրոլուսանկարիչները հազվադեպ են բնական լույսի հետ աշխատում ու հատուկ մակրոյի համար նախատեսվածլուսավորություն են օգտագործում:

    Մակրո-լուսանկարի օրինակ.

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մյուս հատկանիշը, որի վրա միգուցե ուզեք ուշադրություն դարձնել, ստաբիլիզացիան է: Կարճ ասած, ստաբիլիզացված օբյեկտիվի մեջ կան շարժվող էլեմենտներ, որոնք հնարավորինս չեզոքացնում են ձեր ձեռքերի շարժն ու դողը: Ստաբիլիզացված օբյեկտիվները հնարավորություն են տալիս առանց տրիպոդի (երեք ոտանի սարք է, որի վրա կարող եք ֆիքսել կամերան՝ տեսած կլինեք) ավելի դանդաղ exposure-ներ ստանալ: Իրենք հատկապես օգտակար են տելեֆոտո օբյեկտիվների դեպքում. հիշեք, որ խոշորացման գործակիցը գրեթե նույնությամբ բազմապատկում է ձեր ձեռքերի դողը, ու որ կադրը չլղոզեք, սովորաբար ձեռքով բռնած կադրի ամենափոքր արագությունը 1/(ֆոկուսային հեռավորություն * քրոփ ֆակտոր) բանաձևով է հաշվվում: Չստաբիլիզացված 50մմ լինզան 1.5x crop APS-C մատրիցայի վրա ամենադանդաղը 1/(50*1.5)=1/75 վայրկյան տևողությամբ կադրերի դեպքում է կիրառելի: Եթե շատ կայուն, չդողացող ձեռքեր ունեք՝ կարող է ավելի դանդաղ լինել, եթե ավելի դողացող են՝ ավելի կարճ: Ստաբիլիզացված լինզաները հնարավորություն են տալիս մի քիչ փափկացնել այս տեխնիկական սահմանափակումն ու ավելի պարզ կադրեր ստանալ՝ հատկապես երկար ֆոկուսային հեռավորությունների ու կադրի երկար տևողությունների դեպքում, բայց նույնիսկ ստաբիլիզացիան իր սահմաններն ունի: Այն ընդամենը մի քիչ հեշտացնելու է ձեր կյանքը:

    Ստաբիլիզացիան նշվում է լինզայի անվան մեջ՝ IS Canon-ի դեպքում, VR՝ Nikon-ի: Pentax-ի դեպքում լինզաները ստաբիլիզացիայի կարիք չունեն, քանի որ ստաբիլիզացիան իրականացվում է ֆոտոխցիկի ներսում (մատրիցան է շարժվում): Եվս մեկ պատճառ՝ Pentax-ը սիրելու համար: Մնացած ֆիրմաների համար առանձին պիտի նայեք:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա անցնենք լինզայի որակին: Հիշեք, լինզան լավն է, եթե այն ձեզ թույլ է տալիս ստանալ ձեր ուզած կադրը: Բացարձակ լինզա չկա, ամեն լինզա կոմպրոմիսներ ունի: Լինզա ընտրելուց միշտ մտածեք՝ ինչ եք պատրաստվում նկարել իրենով: Առավել բարձր որակի, թանկ լինզաներն ավելի քիչ կոմպրոմիսներ են պարունակում, ու ավելի ունիվերսալ են:

    Լինզայի որակը դիտարկվում է մի քանի կատեգորիայով:

    Պարզություն կենտրոնում
    Պատկերի պարզությունը լինզայի կենտրոնում: Առավել կարևոր է դիմանկարային լինզաների դեպքում: Այո, լինզաների պարզությունը կենտրոնում ու եզրերում տարբեր է՝ եթե մի օր առանձին քննարկենք, թե ինչ է field curvature-ը, կխոսենք, թե ինչու:

    Պարզություն եզրերում
    Պատկերի պարզությունը եզրերում: Գրեթե միշտ ինչ-որ չափով զիջում է պատկերի պարզությանը կենտրոնում: Առավել կարևոր է բնանկարների, քաղաքային լուսանկարչության ժամանակ:

    Հիշեք՝ մտածեք, թե որտեղ է լինելու ձեր կադրի հետաքրքրությունը՝ կենտրոնում, եզրերում, ամբողջ կադրով մեկ: Լինզաները տարբեր պարզություն են դրսևորում դիաֆրագմայի տարբեր արժեքների դեպքում: Ամեն լինզա «sweet spot» ունի, որտեղ իր համար բարձր պարզությունն է լինում:

    Բոկեի որակը
    Նախ՝ ինչ է բոկեն: Բոկեն ճապոներեն տերմին է, որը մոտավորապես նշանակում է «լղոզված»: Կադրի բոկեն այն է, ինչ ֆոկուսից դուրս է (DOF-ից դուրս):

    Լինզաները տարբեր բնույթի բոկե են ունենում: Լավ բոկեն իր վրա ուշադրություն չի գրավում, փափուկ է, օգնում է ուշադրությունը կենտրոնացնել սուբյեկտի վրա:

    Լավ (ես կասեի՝ գործնականում իդեալական) բոկեի օրինակ.

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Բայց երբեմն տարբեր օպտիկական էֆեկտներ, կախված ֆոնային օբյեկտների հեռավորությունից, բնույթից, լուսավորությունից, կարող են կադրի մեջ «կեղծ դետալներ» ստեղծել: Դա ոչ միշտ է աղետալի: Բայց երբեմն այդ «կեղծ դետալները» կարող են ուշադրությունը շեղել իրական սուբյեկտից, փչացնել կադրը: Օրինակ՝ այսպես կոչված «ներվային բոկեն».

    Բոկեի մասին ավելի մանրամասն, անգլերեն՝ այստեղ:

    Ոչ մի օբյեկտիվ բացարձակ չի, ու բոկեի որակը կախված է ոչ միայն լինզայից, այլ նաև հետին պլանի հեռավորությունից, բնույթից, և այլն: Մենք ասում ենք, որ օբյեկտիվը լավ բոկե ունի, երբ այն ավելի քիչ է հակված վատ բոկե տալու, ավելի հաճախ է դրական արդյունք տալիս:

    Կոնտրաստը
    Կոնտրաստը կադրի խավար ու լուսավոր կետերի միջև լուսավորության տարբերությունն է: Երբ այդ տարբերությունը փոքր է, կադրն ավելի խամրած ու փափուկ է ստացվում: Երբ այդ տարբերությունը մեծ է, կադրն ավելի ագրեսիվ, վառ է: Բարձր կոնտրաստը սովորաբար լավ է, բայց չափազանց բարձր կոնտրաստը կարող է բերել կադրի մեջ դետալների կորստի: Հիշեք՝ ցածր կոնտրաստն ուղղելն ավելի հեշտ է, քան չափազանց բարձր կոնտրաստը:

    Միկրոկոնտրաստը
    Միկրոկոնտրաստը լինզայի զգայունությունն է կոնտրաստի նուրբ փոփոխությունների նկատմամբ:



    Բարձր կոնտրաստով ժամանակակից էժան լինզաները հաճախ զոհաբերում են միկրոկոնտրաստը: Նկատե՞լ եք, որ կան նկարներ, որոնք ասես տարածական լինեն, «դուրս թռնեն» կադրից: Դա լավ միկրոկոնտրաստի նշան է: Իսկ երբ նկարը «չափազանց տափակ» է, գործ ունեք վատ միկրոկոնտրաստի հետ:

    Եթե կոնտրաստը բնութագրում է լույսի ու ստվերի արտահայտվածությունը նկարի մասշտաբով, ապա միկրոկոնտրաստը փոքր դետալների մակարդակով կոնտրաստի մանր փոփոխություններն է նկարագրում:

    Միկրոկոնտրաստի մասին ավելի մանրամասն, անգլերեն՝ այստեղ:

    Օպտիկական դեֆեկտները
    Ցանկացած օպտիկական համակարգ ունի օպտիկական դեֆեկտներ: Հարցը միայն այն է, արդյոք դրանք ակնհայտ տեսանելի են, ու արդյոք իրենց հնարավոր է հեշտ ուղղել: Դրա համար էլ ամեն օբյեկտիվ բաղկացած է մի քանի լինզաներից՝ ամեն մեկն ինչ-որ խնդիր է ուղղում:

    Ամենապարզերը պատկերի աղավաղումներն են: Barrel distortion-ը հատուկ է լայն օբյեկտիվներին, pincushion distortion-ը՝ երկար օբյեկտիվներին.



    Ընդ որում, ինչքան լայն/երկար է օբյեկտիվն, այնքան ավելի դժվար է իրենցից խուսափել: Էժան զում օբյեկտիվները կարճ ֆոկուսի ժամանակ հաճախ մեծ barrel distortion են դրսևորում, երկար ֆոկուսի ժամանակ՝ pincushion distortion: Երկու դեֆեկտ՝ մեկի գնով:

    Քանի դեռ այս աղավաղումներն այնքան շատ չեն, որ ուշադրություն գրավեն, ամեն ինչ նորմալ է: Իրենց նաև հնարավոր է ուղղել պոստպրոդուկցիայի ժամանակ՝ լավ ֆոտոխմբագրիչներն ամեն լինզայի համար առանձին պրոֆիլ ունեն (Camera Raw, DXO PhotoLab, Lightroom, Capture One), որն ուղղում է լինզայի հայտնի խնդիրները:

    Առանձին նշեմ fisheye լինզաները, որոնք այնքան դեֆեկտիվ են, որ դեֆեկտն արդեն որպես առանձնահատկություն է դիտարկվում: Որպես օրինակ նրա, թե երբ դեֆեկտը դեֆեկտ չի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #7
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս հատկանիշը, որի վրա միգուցե ուզեք ուշադրություն դարձնել, ստաբիլիզացիան է: Կարճ ասած, ստաբիլիզացված օբյեկտիվի մեջ կան շարժվող էլեմենտներ, որոնք հնարավորինս չեզոքացնում են ձեր ձեռքերի շարժն ու դողը: Ստաբիլիզացված օբյեկտիվները հնարավորություն են տալիս առանց տրիպոդի (երեք ոտանի սարք է, որի վրա կարող եք ֆիքսել կամերան՝ տեսած կլինեք) ավելի դանդաղ exposure-ներ ստանալ: Իրենք հատկապես օգտակար են տելեֆոտո օբյեկտիվների դեպքում. հիշեք, որ խոշորացման գործակիցը գրեթե նույնությամբ բազմապատկում է ձեր ձեռքերի դողը, ու որ կադրը չլղոզեք, սովորաբար ձեռքով բռնած կադրի ամենափոքր արագությունը 1/(ֆոկուսային հեռավորություն * քրոփ ֆակտոր) բանաձևով է հաշվվում: Չստաբիլիզացված 50մմ լինզան 1.5x crop APS-C մատրիցայի վրա ամենադանդաղը 1/(50*1.5)=1/75 վայրկյան տևողությամբ կադրերի դեպքում է կիրառելի: Եթե շատ կայուն, չդողացող ձեռքեր ունեք՝ կարող է ավելի դանդաղ լինել, եթե ավելի դողացող են՝ ավելի կարճ: Ստաբիլիզացված լինզաները հնարավորություն են տալիս մի քիչ փափկացնել այս տեխնիկական սահմանափակումն ու ավելի պարզ կադրեր ստանալ՝ հատկապես երկար ֆոկուսային հեռավորությունների ու կադրի երկար տևողությունների դեպքում, բայց նույնիսկ ստաբիլիզացիան իր սահմաններն ունի: Այն ընդամենը մի քիչ հեշտացնելու է ձեր կյանքը:

    Ստաբիլիզացիան նշվում է լինզայի անվան մեջ՝ IS Canon-ի դեպքում, VR՝ Nikon-ի: Pentax-ի դեպքում լինզաները ստաբիլիզացիայի կարիք չունեն, քանի որ ստաբիլիզացիան իրականացվում է ֆոտոխցիկի ներսում (մատրիցան է շարժվում): Եվս մեկ պատճառ՝ Pentax-ը սիրելու համար: Մնացած ֆիրմաների համար առանձին պիտի նայեք:
    Ես չէի ասի, թե այն ընդամենը մի քիչ է հեշտացնում կյանքը։ Իմ Panasonic-Leica 100-400mm-ի ստաբիլիզացիան հրաշքներ է գործում։ Նախկին GX7 կամերայիս վրա էլ էր արտակարգ, բայց հիմա G9-ի վրա նաև dual stabilisation է ապահովում։ Հետևյալ կադրը արված է 318mm ֆոկալ հեռավորության վրա, 1/50 վայրկյան shutter speed-ով։ Ըստ էդ հին ոսկե օրենքի, էդ հեռավորության վրա 1/636 վայրկյանից դանդաղը անապահով պիտի լիներ։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Եթե համեմատեմ Panasonic 35-100mm f/2.8 օբյեկտիվի հետ, ապա 100mm-ի դեպքում թույլ լույսի տակ (երբ արդեն ISO-ն առաստաղ եմ հասցրել) այդ օբյեկտիվով շատ ավելի դժվարությամբ եմ sharp կադրեր ստանում (չնայած դա էլ է ստաբիլիզացված լինզա), քան 100-400mm-ով, չնայած ավելի ծանր լինելուն ու f/4-ին։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (30.10.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •