User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Ինչպես ընտրել ֆոտոապարատ

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպես ընտրել ֆոտոապարատ

    Օքեյ, դուք վերջապես հասկացել եք, որ ձեր հեռախոսը ձեզ բավարար չի, ու որոշել եք լուսանկարչական ապարատ գնել: Ու մեկ էլ՝ խառնաշփոթ, լիքը ֆիրմաներ, ամեն մեկն իր ֆանատներով, ու ֆանատները ձեզ համոզում են, որ մենակ էդ ֆիրման իմաստ ունի առնել, մի հատ էլ ամեն տարի նոր մոդելներ են դուրս գալիս:

    Եկեք էս քաոսից գլուխ հանենք:

    Նախ՝ մի քանի հաճախ տրվող հարցեր:

    1. Ո՞ր ֆիրման է ամենալավը:

    Բոլորն էլ լավն են, ամեն մեկն ունի իր առավելություններն ու թերությունները, որոնք պետք է հաշվի առնել: Ինչպես եք պատկերացնում, որ վատ ֆիրման կարողանար գոյատևել լուսանկարչական ապարատների խիստ մրցակցային շուկայում:

    2. Ի՞նչ ֆոտոապարատ է ինձ պետք:

    Իսկ ի՞նչ եք պատրաստվում էդ ֆոտոապարատի հետ անել: Ներքևում մանրամասն կնկարագրեմ, թե ինչպես հասկանալ տարբեր ֆոտոապարատների բնութագիրները:

    3. Ես տանը հին Զենիտ ունեմ:

    Շնորհավորում եմ, լինզան կարող եք պահել, բայց բուն ապարատը նկարելու համար պիտանի չի, եթե ուշ մոդել չի՝ 122, օրինակ: Zenit-E ֆոտոապարատը, օրինակ, մոտ 80 տոկոս տառապանք է, մոտ 20 տոկոս՝ ֆոտոապարատ:

    4. Իմ ծանոթ լուսանկարիչն ինձ ասել է, որ նորմալ ֆոտո անելու համար 1000-2000 դոլար է պետք ծախսել:

    Նորմալ ֆոտո անելու համար նորմալ լուսանկարիչ է պետք: Մնացածն ընդամենը գործիքներ են, որոնք օգնում են լուսանկարչին՝ ստանալ իր ուզած կադրը: Իհարկե՝ 1000-2000 դոլարանոց ֆոտոապարտը լիքը լրացուցիչ հնարավորություններ է տալիս, բայց եկեք հասկանանք՝ գործիքն ընտրում են ըստ անհրաժեշտության: 1000-2000 դոլարանոց ֆոտոապարատը ձեզ լավ լուսանկարիչ չի դարձնելու, պարզապես կոնկրետ դեպքերում հեշտացնելու է ձեր կյանքը (երբեմն՝ նաև դժվարացնելու, որովհետև պրոֆեսիոնալ ֆոտոտեխնիկան հաճախ նաև մեծ ու ծանր է): Մյուս կողմից, լուսանկարիչների զգալի մասը պրետենցիոզ իդիոտներ են: Ձեր ծանոթ լուսանկարիչների մեծ մասը National Geographic-ում չի հրապարակվում: Կոնկրետացրեք ձեր ակնկալիքները ձեր առաջին ֆոտոապարատից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի հարց, որ դուք պետք է ինքներդ ձեզ տաք, նախքան լուսանկարչական ապարատ գնելը:

    1. Ինչի՞ վրա եք նկարելու:

    Կամ՝ թվայի՞ն, թե՞ անալոգ (ժապավեն): Ամեն մեկն իր առավելություններն ու թերություններն ունի:

    Թվային լուսանկարչության դեպքում դուք անմիջապես տեսնելու եք ձեր նկարածի արդյունքը: Դուք ստիպված չեք լինելու վճարել ձեր արած ամեն կադրի համար:

    Մյուս կողմից՝ բարձր կարգի անալոգային տեխնիկան անհամեմատ ավելի էժան է, ու ինքն օգնում է ավելի հեշտ ձևավորել լավ լուսանկարչական պրակտիկաներ:

    2. Ֆորմատը


    Թե՛ թվային, թե՛ անալոգային լուսանկարչության դեպքում դուք գործ եք ունենալու ֆորմատների հետ:

    Երևի լսել եք full-frame թվային ֆոտոխցիկների մասին: Իրենց թվային մատրիցան նույն չափսի է, ինչ 35mm (սովորական) ժապավենը: Ինքն ամենամեծ ֆորմատը չի:

    120 ժապավենը միջին ֆորմատի ստանդարտ է: Բայց նույնիսկ 120 ժապավենի վրա կարելի է, կախված ֆոտոխցիկից, մի քանի ֆորմատով նկարել՝ 6x7, 645 և այլն: 6x7 կադրը երկու անգամ ավելի մեծ մակերես ունի, քան 35mm ժապավենի կադրը (full frame-ից երկու անգամ ավելի մեծ է): Միջին ֆորմատի թվային ֆոտոխցիկների մատրիցաներն, իհարկե, նույնպես ավելի մեծ են, քան 35mm full frame-ը, բայց ոչ 120մմ ժապավենի չափ:

    Կան նաև մեծ ֆորմատներ (4x5, 8x10 և այլն), երբ դուք արդեն ոչ թե ժապավենի վրա եք նկարում, այլ առանձին մեծ թիթեղների:

    Հիշեք՝ ինչքան ֆորմատը մեծանում է, այնքան մեծանում են ծախսերը: Բայց միևնույն ժամանակ՝ ավելի մեծ ֆորմատը հնարավորություն է տալիս ավելի շատ ինֆորմացիա ներառել կադրի մեջ, ու օբյեկտիվներն իրենց ուրիշ կերպ են սկսում պահել՝ սրա մասին ավելի ուշ:

    Անալոգային լուսանկարչության դեպքում դուք ամենից հաճախ գործ եք ունենալու 35մմ ստանդարտ ժապավենի, 120 միջին ֆորմատի ժապավենի ու 4x5 ֆոտոթիթեղների հետ:

    Թվային տեսախցիկների դեպքում ամենահաճախը գործ եք ունենալու փոքր, կոմպակտ ֆորմատների հետ (ավելի լավ է՝ գործ չունենաք, չափազանց փոքր են, ու հավանաբար ձեր հեռախոսն իրենցից ավելի լավն է), Micro4/3-ների (երկու անգամ փոքր 35մմ ժապավենից), APS-C քրոփ ֆորմատի (1.6 անգամ փոքր 35մմ ժապավենից՝ Canon-ի դեպքում, 1.5 անգամ՝ մնացած դեպքերի մեծ մասում):

    Հիշեք՝ ինչքան մեծ է մատրիցան, այնքան ավելի շատ լուսային ինֆորմացիա է կարողանալու գրանցել իր վրա, բայց նաև ավելի թանկ է լինելու ապարատը: Մատրիցան ամեն ինչ չի ֆոտոապարատի դեպքում:

    Սովորաբար նույն սերնդի ֆոտոապարատների դեպքում ավելի մեծ մատրիցան հնարավորություն է տալիս ավելի մութ ժամանակ նկարել՝ առանց կադրի մեջ ավելորդ աղմուկ ստանալու:

    3. Բյուջեն

    Համապատասխանեցրեք ձեր ակնկալիքները ձեր բյուջեին: Դուք դժվար թե 100 դոլարանոց ֆոտոապարատից 1000 դոլարանոց ապարատի արդյունք ստանաք, բայց եթե դեռ պրոֆեսիոնալ չեք, հավանաբար 1000 դոլարանոց ու 100 դոլարանոց ապարատներով արած կադրերն իրարից առանձնապես չեն տարբերվի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ՝ հասկանանք լուսանկարչության մի կարևոր հասկացություն, որն է exposure-ը:

    Ինչ է exposure-ը՝ էդ էն լույսն է, որ գրանցվում է ձեր կադրի վրա, էական չի՝ թվային, թե անալոգային: Exposure-ը նաև ձեր կադրն է: Exposure-ը նաև ձեր կադրը նկարելու պահն է:

    Exposure-ը կախված է երեք բաղադրիչներից:

    1. Lens aperture
    Կարճ ասած՝ ձեր օգտագործած օբյեկտիվի դիաֆրագմայի բացվածքը, երբ դիտում եք լինզան դիմացից, բաժանած լինզայի ֆոկուսային հեռավորության վրա:

    Լրիվ բնական է, չէ՞, որ ինչքան լայն է օբյեկտիվի դիաֆրագմայի բացվածքը, այնքան ավելի շատ լույս է մտնում օբյեկտիվի մեջ: Բայց մյուս կողմից՝ ինչքան երկար է օբյեկտիվի ֆոկուսային հեռավորությունն, այնքան օբյեկտիվը պատկերը խոշորացնում է, այսինքն՝ պատկերի ավելի փոքր մասն է մտնում կադրի մեջ, դրա պատճառով՝ լույսի ավելի փոքր քանակ:

    50մմ ֆոկուսային հեռավորության օբյեկտիվը 35մմ ժապավենի կամ full frame-ի անվանում են «նորմալ», քանի որ ինքը մոտ է մարդու տեսադաշտին (~43մմ): 100մմ ֆոկուսային հեռավորությամբ օբյեկտիվը երկու անգամ խոշորացնում է պատկերը, հետևաբար՝ երկու անգամ քիչ լույս է հասնում կադրին:

    Դիաֆրագմայի բացվածքն ազդում է ոչ միայն օբյեկտիվի մեջ մտնող լույսի քանակի, այլ նաև DOF-ի վրա (depth of field), որի մասին կխոսենք ավելի ուշ:

    Լայն դիաֆրագմայով օբյեկտիվներն անվանում են «արագ», քանի որ իրենք հնարավորություն են տալիս ավելի կարճ տևողությամբ կադրեր անել (տե՛ս երրորդ կետը):

    2.Film sensitivity/ISO
    Լուսազգայունություն: Կարճ ասած՝ ինչքան ավելի զգայուն է լույսի նկատմամբ ֆոտոժապավենը, կամ թվային ֆոտոխցիկի մատրիցան: Ժամանակակից թվային ֆոտոխցիկները հնարավորություն են տալիս կարգավորել լուսազգայունությունը, բայց բարձր լուսազգայունությունը հաճախ նշանակում է ավելի շատ աղմուկ (noise, grain) կադրի մեջ: Որպես կանոն՝ որքան ավելի մեծ է մատրիցան, այնքան ավելի ներողամիտ է բարձր ISO-ների նկատմամբ:

    Մի երկու բառ ISO-ի մասին՝ ISO-ն (կամ ASA-ն) լուսանկարչական ժապավենի լուսազգայունության չափման միավոր է: ISO200 ժապավենը մոտ երկու անգամ ավելի լուսազգայուն է, քան ISO100-ը: Նույն տերմինը կիրառվում է թվային լուսանկարչության ժամանակ: Թվային ֆոտոխցիկ գնելիս կարևոր է տեսնել, թե ինչպես է ինքն իրեն պահում տարբեր ISO-ների ժամանակ:

    3. Exposure time

    Կադրի տևողությունը: Ինչքան ժամանակ է ձեր ժապավենը կամ մատրիցան լուսային ինֆորմացիա ստանում shutter-ի բացվելու ու փակվելու արանքում: Ինչքան կադրի տևողությունը բարձր է, այնքան թե՛ ձեր ձեռքի շարժն ու դողը, թե՛ օբյեկտների շարժվելն ազդելու են կադրի վրա: Ուզում եք լղոզված կադր՝ երկար տևողություն եք վերցնում: Ուզում եք ամեն ինչ «սառեցնել» շարժման մեջ՝ վերցնում եք ավելի կարճ տևողությամբ կադր:

    Այս երեք բաղադրիչները կազմում են exposure-ը, ու ինչպես տեսնում եք՝ երեքն իրենց ազդեցությունն են ունենալու արդյունքի վրա: Դուք, կախված նրանից, թե ինչ կադր եք ուզում ստանալ, պետք է սովորեք իրենց իրար հետ ճիշտ հավասարակշռել: Ֆոտոտեխնիկա ընտրելիս շատ կարևոր է հասկանալ ձեր սարքավորման սահմանափակումները, որ չհիասթափվեք արդյունքից ու կարողանաք ձեր ունեցած տեխնիկան ճիշտ օգտագործել ձեր ուզած կադրը ստանալու համար:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Compact, MFT, APS/C, Full Frame

    Եկեք կողմնորոշվենք թվային ֆոտոխցիկների ֆորմատի հարցերում:

    Ընդհանուր դեպքում, բոլոր լինզաների ֆոկուսային հեռավորությունները գրվում են 35մմ-ի համար, ու ինչքան փոքր է մատրիցան, այնքան 35մմ կադրի ավելի փոքր մասն է վերցնում: Արդյունքում՝ օրինակ, MFT մատրիցան, որը երկու անգամ փոքր է 35մմ-ից, երկու անգամ խոշորացում է տալիս. 50մմ լինզան MFT մատրիցայի վրա իրեն կպահի, ինչպես 100մմ լինզան՝ full frame-ի վրա: Արդյունքում՝ փոքր մատրիցաների վրա հեշտ է մեծ խոշորացում ստանալ, բայց իրենք իրենց շատ վատ են պահում վատ լուսավորության ժամանակ ու «լայն» օբյեկտիվների առումով:

    Փոքր մատրիցան նշանակում է ավելի էժան ու կոմպակտ ֆոտոապարատ:

    Կոմպակտ (MFT-ից փոքր) մատրիցան սովորաբար զիջելու է ձեր հեռախոսին, ու եթե դուք բարձր որակի հեռախոս ունեք, իրեն առնելը գրեթե անիմաստ է (բացի «սուպերզում» կոմպակտներից, որոնք ձեր հեռախոսին անհասանելի մեծ խոշորացում են ապահովելու):

    MFT (Micro four-thirds) ֆոտոապարատներ արտադրում են, օրինակ, Panasonic-ն ու Olympus-ը: Օգտվողները գոհ են, ես ինքս երբեք չեմ օգտագործել:

    APS-C-ն գին-որակ համադրության «ոսկե կետն» է երևի: Էլի գիշերային լուսանկարչության համար չեն, բայց պետք է որ համ բավականաչափ փոքր լինեն, որ կարողանաք հետներդ ման տալ, համ բավականաչափ լավը, որ հեռախոսին փոխարինեն:

    APS-C են, օրինակ, Canon EOS 600D-ն, Nikon 7100-ը, Pentax K70-ն ու Fujifilm X-Pro-ն: Ամենաէժան իսկական պրոֆեսիոնալ ֆոտոխցիկները հայտնվում են հենց այս կատեգորիայում:

    Full Frame ֆոտոխցիկները գրեթե բոլորը պրոֆեսիոնալ են: Canon EOS 5D Mark III, Canon 6D, Nikon D600-ը, Pentax K1-ը: Իրենք սովորաբար ավելի մեծ ու թանկ են, բայց նաև ավելի ունակ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ լինզաների մասին: Հիշեք՝ ֆոտոապարատն ամեն ինչ չի, ձեզ նաև լինզա է պետք:

    Զում լինզաները հնարավորություն են տալիս ոտքի վրա մեծացնել-փոքրացնել կադրը: Արդյունքում էժան զումերը սովորաբար փոքր դիաֆրագմայով, պրոբլեմատիկ օբյեկտիվներ են: Գումարած՝ զումը նոր սկսող լուսանկարիչների մոտ վատ պրակտիկաներ է ձևավորում (օրինակ՝ կոմպոզիցիայի ժամանակ հաշվի չառնել ֆոկուսային հեռավորությունը): ՁԵր ֆոտոապարատի հետ եկող օբյեկտիվը սովորաբար զում է:

    Զում օբյեկտիվները, հատկապես բարձր դասի թանկերը, իրականում օգտական են, երբ լուսանկարիչը շարժվելու ազատություն չունի՝ օրինակ, սպորտային ու հարսանեկան լուսանկարիչների համար: Բայց, ընդհանուր դեպքում, զումից սկսելը վատ միտք է:

    Փրայմ օբյեկտիվները չեն կարող փոխել իրենց ֆոկուսային հեռավորությունը, բայց սովորաբար ավելի լայն դիաֆրագմա ունենա, ավելի քիչ են աղավաղում կադրը, իրենց հետ շատ ավելի հաճելի է օգտագործել, եթե նույնիսկ ստիպված եք լինելու ձեզ հետ միանգամից մի քանի օբյեկտիվ ման տալ ու ոտքի վրա փոխել իրենց:

    Թե ինչպես օգտագործել ֆոկուսային տարբեր ֆոկուսային հեռավորությունները

    Հիշեք՝ ինքչան փոքր է ֆոկուսային հեռավորությունը (օբյեկտիվը «լայն» է), այնքան ավելի շատ բան է այն ներառելու կադրի մեջ, բայց նաև այնքան ավելի շատ պերսպեկտիվայի աղավաղում եք ստանալու (մասշտաբներն օբյեկտիվի կենտրոնից դեպի եզրեր աղավաղվելու են):

    Լինզաները բերվում են 35մմ/full frame համարժեքներով, ձեր ապարատի մատրիցայի համար ճիշտ արժեքը ստանալու համար լիվը բաժանեք ձեր քրոփ-ֆակտորի վրա (այն թվի վրա, թե քանի անգամ է ձեր մատրիցան փոքր full frame-ից)՝
    MFT - 2
    APS-C Canon - 1.6
    APS-C Nikon, Pentax, Sony, Fujifilm - 1.5

    Եթե ոչ ստանդարտ թիվ եք ստանում՝ մի անհանգստացեք, սա ճշգրիտ գիտություն չի՝ ընտրեք ամենամոտ ստանդարտ թիվը:

    24մմ լայն լանդշաֆտ, բնանկարներ, քաղաքային լուսանկարչություն, երբ պետք է շատ բան ներառել կադրի մեջ ու ընդգծել մասշտաբը:
    35mm սեղանի մյուս կողմում նստած մարդկանց նկարել, քաղաքային լուսանկարչություն, ֆոտոժուռնալիստիկա, ուտելիք
    50mm «ստանդարտ», առավել ունիվերսալ լինզա՝ քաղաքային լուսանկարչությունից մինչև լրիվ մարմնով դիմանկարներ
    85mm դիմանկարային, թանկ լինզաներն այս կատեգորիայում են
    135mm միջին տելեֆոտո, դիմանկար (գլուխ և ուսեր, միայն դեմք)
    200mm և ավելի հեռու տելեֆոտո, երկնային օբյեկտներ, կենդանիներ վայրի բնության մեջ, մեծ, ծանր լինզաներ են:

    Երբ դուք նայում եք լինզայի բնութագրին, իրականում առնվազն երկու թիվ եք տեսնում. օրինակ՝ 55mm f/1.8: 55mm-ն լինզայի ֆոկուսային հեռավորությունն է: f/1.8-ը` լինզայի դիաֆրագմայի առավելագույն բացվածքը, դիտված լինզայի դիմացից, բաժանված լինզայի ֆոկուսային հեռավորության վրա:

    Ձեր ստանդարտ զում լինզան լինելու է, ամենայն հավանականությամբ 18-55mm f/3.5-5.6, ինչն իրականում լավ արժեք չի (իմ prime լինզաներից միայն մեկն է 300mm f/4.5, որը 300մմ-ի համար իրականում լավ թիվ է):

    Ընդհանուր առմամբ, f/2.8 ու ավելի մեծ դիաֆրագմայով լինզաները համարվում են «արագ»:

    Ֆոկուսային հեռավորությունն ու դիաֆրագման լինզան բնութագրող միակ բաները չեն, ու իրականում ճիշտ լինզա ընտրելը երկար պատմություն է, ու մենք դա, եթե ցանկանաք, կքննարկենք ավելի ուշ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայելային, թե անհայելի

    Անձնական նախընտրության հարց է: Հայելային ֆոտոապարատները ձեզ ավելի դասական լուսանկարչական զգացողություն են տալու, բայց զուտ տեխնիկապես ժամանակակից անհայելի ֆոտոապարատները գործնականում հավասարվել են հայելայիններին: Անհայելի ֆոտոապարատները նաև հաճախ ավելի կոմպակտ են ու թույլ են տալիս ավելի շատ լինզաներ ադապտացնել (ադապտացիայի մասին՝ հետո):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞ր ֆիրման ընտրել

    Նորից, անձնական նախընտրության հարց է: Բայց հիշեք՝ ֆիրմա ու մոդել ընտրելուց դուք նաև ընտրում եք, թե ինչ լինզաներ եք օգտագործելու, ու ինչ լինզաներ եք կարողանալու ադապտացնել ձեր ֆոտոապարատին: Օրինակ՝ իմ M42 (Զենիտինն էլ է M42) լինզաները հնարավոր չի ադապտացնել Nikon-ների վրա (գրեթե ոչ մի բան հնարավոր չի ադապտացնել Nikon-ների վրա):

    Nikon - սովորաբար լավ որակի կադրեր են տալիս, բայց UX-ը դժոխք է, ադապտացիան՝ հաճախ անհնարին: Ու մոդելներն այնքան խառնաշփոթ են, որ երևի իրենք էլ են մոռացել, թե էդ թվերն ինչ են նշանակում:
    Canon - բյուջետային մոդելները պատկերի որակով հաճախ Nikon-ին զիջում են, բայց փոխարենը շատ ավելի հեշտ է օգտագործելն ու հին լինզաներ ադապտացնելը:
    Pentax - բյուջետային մոդելները երևի ամենալավ պատկերի որակն են տալիս, հին լինզաների ադապտացիան ներդրված է ապարատի մեջ, + կամերայի ներսում shake reduction, փոշեդիմացկունություն, եղանակադիմացկունություն: Բայց Հայաստանում տարածված չեն, դրա համար էլ դժվար է երկրորդ ձեռք Pentax գտնել էժան գնով
    Fujifilm - անհայելի, հիմնականում APS-C ֆոտոխցիկներ, որոնք իրոք լուսանկարելու զգացողություն են տալիս
    Sony - համարյա նույնն, ինչ Fujifilm-ը, բայց մի քիչ ավելի վատը, չնայած վիդեո անելուց հաճախ մնացածին գերազանցում են
    Leica - եթե դուք այնքան հարուստ եք, որ կարող եք ձեզ Leica թույլ տալ, ապա հավանաբար կարիք չունեք սա կարդալ, իրենք թանկ են, բայց ունիկալ ու լավը

    Թող ինձ ներեն մնացած ֆիրմաները, որոնք չհիշատակեցի, հատկապես Olympus-ն ու Panasonic-ը՝ իրենց հետ ես փորձ գրեթե չունեմ (բացի Olympus E500-ի հետ 2008 թվականին բացասական փորձից):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու վերջում՝ իմ սեփական ֆոտոտեխնիկան, որ ունեմ հիմա.
    Թվային՝
    Canon EOS Rebel T3i (600 D-ի ամերիկյան անվանումն է), APS-C

    Լինզաներ (M42, ադապտացված)՝
    Helios-44-2 58mm f/2
    Industar-61L/Z Macro 50mm f/2.8
    Asahi Pentax Super-Takumar 55mm f/1.8
    Mir-1B 37mm f/2.8
    Jupiter-37A 135mm f/3.5

    Անալոգային՝
    Minolta XE-7 35mm

    Լինզաներ՝

    Minolta MC Rokkor 35mm f/2.8
    Minolta MD Rokkor-x 45mm f/2
    Minolta MD Rokkor 50mm f/1.7
    Minolta MC Rokkor 135mm f/2.8
    Minolta MC Rokkor 300mm f/4.5

    Ավելի մանրամասն ցանկն ու հետագա պլաններն՝ էստեղ.

    https://rhayblogs.blogspot.com/p/blog-page.html
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուսով եմ՝ էս ինֆորմացիայով զինված ավելի պատրաստ կլինեք ձեզ համար ճիշտ ֆոտոապարատ ընտրել: Բարի որս:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավ обзор էր, բայց ոչ առաջին ֆոտոխցիկը գնողի համար։ Ինձ երբ խորհուրդ են հարցնում, թե ինչ ֆոտոխցիկ գնել, զգում եմ, որ մարդիկ խորանալու հավես չունեն, պարզապես ուզում են իրենց մոդելի անուն տամ։ Դրա համար երկու բան եմ միայն հարցնում․ ինչ գնի սահմաններում ու ինչ են լուսանկարելու։ Եթե թռչուններ լուսանկարելը պլանների մեջ չի մտնում, խորհուրդ եմ տալիս սուպերզումից հեռու մնալ։ Սկսնակների շրջանում ֆոտոխցիկի հզորությունը զումով չափելը չափազանց տարածված է, ու ըստ այդմ գայթակղությունը մեծ է հնարավորինս հեռահար օբյեկտիվ վերցնել։ Իրականում մի երկու անգամ հարևանի պատշգամբն են նկարելու, գոհ մնալու իրենց արած շպիոնությունից ու զումի վերին range-ը այլևս չօգտագործելու։ Դրա համար բացատրում եմ, որ սուպերզում վերցնելով հաստատ կորցնելու եք մեկ այլ բանի մեջ, ամենայն հավանականությամբ ցածր լուսավորության տակ լուսանկարի որակի։ Տենց, պարզ բառերով։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (29.10.2020)

  12. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրացում. Exposure-ի ու Զենիթի ոչ պիտիանի լինելու մասին

    Գրեթե ամեն ֆոտոապարատ ունի էքսպանոմետր՝ լուսաչափ (տարբեր ֆոտոապարատներ տարբեր կերպ են այն ներառում), որը հնարավորություն է տալիս ձեր ապարատին հաշվել կադրում լույսի քանակն ու հուշել ձեզ, թե ինչ կարգավորումներն են ճիշտ տվյալ լուսավորության համար՝ մարդու աչքը խաբուսիկ է:

    Զենիթի սելենիումային էքսպանոմետրերը մոտ 20 տարի նախատեսված կյանք ունեին ու ներկայումս գրեթե ոչ մեկը նորմալ չի աշխատում, այսինքն՝ ստիպված եք ճիշտ exposure-ի համար առանձին էքսպանոմետր գնել:

    Դիտանցքը ֆոկուս բռնելուն օգնող ոչ մի բան չունի՝ ստիպված եք «աչքաչափով» որոշել, մի բան ֆոկուսի մեջ է, թե չէ: Հատկապես եթե վատ տեսողություն ունեք՝ էդ պրոբլեմատիկ է: Իմ Minolta-ն split-prism focusing screen ունի՝ կադրի կենտրոնում պատկերը ջարդում է երկու կտորի, ու երբ ֆոկուսն այնպես եք փոխում, որ կտորները կպնեն իրար, ուրեմն ֆոկուսը ճիշտ է (ավելի լավ է մի անգամ տեսնել, քան հազար անգամ լսել, իրականում):

    Ահա թե ինչպիսի տեսք ունի դա.


    Իսկ սա Zenit-E-ի դիտանցքն է.
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ обзор էր, բայց ոչ առաջին ֆոտոխցիկը գնողի համար։ Ինձ երբ խորհուրդ են հարցնում, թե ինչ ֆոտոխցիկ գնել, զգում եմ, որ մարդիկ խորանալու հավես չունեն, պարզապես ուզում են իրենց մոդելի անուն տամ։ Դրա համար երկու բան եմ միայն հարցնում․ ինչ գնի սահմաններում ու ինչ են լուսանկարելու։ Եթե թռչուններ լուսանկարելը պլանների մեջ չի մտնում, խորհուրդ եմ տալիս սուպերզումից հեռու մնալ։ Սկսնակների շրջանում ֆոտոխցիկի հզորությունը զումով չափելը չափազանց տարածված է, ու ըստ այդմ գայթակղությունը մեծ է հնարավորինս հեռահար օբյեկտիվ վերցնել։ Իրականում մի երկու անգամ հարևանի պատշգամբն են նկարելու, գոհ մնալու իրենց արած շպիոնությունից ու զումի վերին range-ը այլևս չօգտագործելու։ Դրա համար բացատրում եմ, որ սուպերզում վերցնելով հաստատ կորցնելու եք մեկ այլ բանի մեջ, ամենայն հավանականությամբ ցածր լուսավորության տակ լուսանկարի որակի։ Տենց, պարզ բառերով։
    Սուպերզումն իրականում ցանկացած դեպքում մենակ մի լավ կողմ ունի՝ կոմպակտությունը, թեչէ երկնային օբյեկտներ նկարելուց էլ չի փայլելու:

    Ես զուտ ասում եմ՝ կոմպակտ ֆոտոխցիկ պետք չի գնել: Գոնե APS-C: Էս կատեգորիայում գրեթե բոլորը լավն են: Մնացածը բյուջեի, նախընտրության ու էկոհամակարգի ընտրություն է: Իսկ չխորացողներին հեռախոսն էլ է հերիք, ինչներին է պետք ֆոտոխցիկը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիմանկարներն անբնական, տգեղ են՝ չափազանցված դիմագծերով

    Նրա մասին, թե ինչ կապ ունի ֆոկուսային հեռավորությունը դիմանկարի ճշգրտության հետ, կամ ինչի եք ձեր հեռախոսի սելֆի-կամերայով գեշ դուրս գալիս (բացի էն դեպքերից, երբ իրոք գեշ եք).



    Դրա համար էլ ավելի լայն օբյեկտիվով կուզեք ձեր սուբյեկտին ավելի հեռվից նկարել ու կադրի կենտրոնին ավելի մոտ, որտեղ պերսպեկտիվ աղավաղումը քիչ է:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 29.10.2020, 16:27:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կադրերս աղմկոտ են



    Ձեր ֆոտոխցիկը կարող է շատ բարձր ISO-ներ թույլ տալ, բայց իրենք ոչ միշտ են օգտագործելի լինելու: Աղմուկ կա միշտ, բայց քանի դեռ նկարի լուսային ինֆորմացիան զգալիորեն իրենից շատ է, դուք այն չեք տեսնելու: Ամեն ֆոտոխցիկ ունի օգտագործելի մաքսիմալ ISO: Full frame-ների դեպքում այն սովորաբար ավելի բարձր է: Աղմուկը հետագա մշակման ժամանակ վերացնել հնարավոր է, բայց միշտ բերելու է նկարի դետալիզացիայի կորստի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. #15
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուպերզումն իրականում ցանկացած դեպքում մենակ մի լավ կողմ ունի՝ կոմպակտությունը, թեչէ երկնային օբյեկտներ նկարելուց էլ չի փայլելու:
    Դե հա, բայց կոմպակտությունը քիչ բան չէ։
    Ասենք, ես m43 օգտվող եմ, ու եթե կոնկրետ թռչուններ եմ ուզում նկարել, Panasonic 100-400 օբյեկտիվն եմ հագցնում, որը նաև արտակարգ ստաբիլիզացիա է ապահովում, հատկապես ներկայիս G9-իս հետ։ Բայց եթե առանց կոնկրետ նպատակի ցերեկ օրով բնության գրկում զբոսնում եմ, ունեմ 14-140 սուպերզում, որը նաև բավական լավ մակրո հնարավորություններ է ապահովում։ Ու եթե պատահաբար սիրուն թիթեռ հանդիպի, չեմ կորցնի էդ կարդը։ Իսկ լրացուցիչ օբյեկտիվներ քարշ տալու հավես ոչ միշտ ունեմ։

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •