Մի երկու բառ էլ մեքապիքսելների մասին
Պատրաստվու՞մ եք շատ մեծ ֆորմատի տպագրել ձեր լուսանկարները: Ասենք՝ պոստերներ: Չէ՞: Ուրեմն մի մտածեք մեգապիքսելների մասին: Full HD կետայնությունն ընդամենը 2.1 մեգապիքսել է: 4K UHD-ն՝ 8.3 մեգապիքսել: 8K-ն՝ 16.6:
Եթե ձեր լուսանկարները նայելու են հիմնականում էկրանի, կամ միջին ֆորմատի տպագրության վրա, 10 մեգապիքսելից բարձր ցանկացած ապարատ ձեզ բավարար է:
Ավելին ասեմ՝ ինչքան բարձր են մեգապիքսելներն, այնքան ավելի դժվար է ֆոտոապարատը: Առնվազն մեծանում է օպտիկական ստաբիլիզացիայի կարիքը, որովհետև եթե ձեր ձեռքի դողը պիտի 1 պիքսելը գերազանցի, որ զգալի լինի, 2 անգամ բարձր մեգապիքսելներով նույն չափսի մատրիցան ձեզ տալու է երկու անգամ փոքր պիքսելներ (մոտավորապես՝ իրականում պիքսելի չափս, պիքսելների միջև հեռավորություն՝ չխորանանք), ու արդյունքում դողը կրկնակի ավելի զգալի է դառնալու:
Ֆոտոխցիկներն ավելի կարևոր հատկանիշներ ունեն, քան մեգապիքսելներն, ու իրենց հետևից ընկնելն անիմաստ է:
Մեգապիքսելներն ընդամենը երկու առավելություն են տալիս. լրացուցիչ դետալիզացիա գրանցել, որը ձեր էկրանն ի վիճակի չի լինի ցույց տալ, ու հնարավորություն են տալիս նկարը crop անել ու վերցնել իր մի մասը՝ առանց որակ զոհաբերելու: Բայց եթե դուք նկարը քրոփ եք անում այնքան, որ որակը վտանգվի, ուրեմն պարզապես սխալ ֆոկուսային հեռավորություն եք ընտրել:
Էջանիշներ