կադրի որակը կոմպակտությանը ես երբեք չէի զոհաբերի, ճիշտն ասած: MFT-ի իմաստը ես առանձնապես չհասկացա իրականում, բացի վիդեոյից (որտեղ ինքը թույլ ա տալիս 16մմ ժապավենի համար նախատեսված կինոօբյեկտիվներ օգտագործել): Ինքն APS-C-ից փոքր ա էն դեպքում, երբ Fujifilm ու Sony APS-C-ներ կան, որոնք արդեն մոտենում են «իմ ձեռքերի համար էս շատ փոքր ա» կատեգորիային, Canon EOS-R-ն էլ ֆուլֆրեյմ ա՝ էլի էդ չափսի մոտավորապես: Էսպես ասեմ՝ մատրիցան հաստատ ապարատի ամենախոշոր մասը չի: Հետո փորձի դրա համար նորմալ գնով wideangle գտնել՝ իմ մինոլտայի 24mm-ը 120 դոլարի կարգի բան ա, բայց եթե փորձեմ APS-C-ի համարժեք գտնել՝ պիտի 16mm գնամ, որը ոչ ֆիշայ գտնելը մի պրոբլեմ ա, գոնե երկու էդ գնով ու էդ որակի գտնելը՝ գրեթե անհնար: MFT-ի դեպքում էդ դառնւոմ ա 12mm, ու մնում ա արդեն speed booster-ի հույսին մնալ, որի նույնիսկ լավ տարբերակը կադրի որակ ա գցում ու երկու լինզայի գնի ա, կամ չգիտեմ ինչ անել
Ասենք՝ էս Minolta-ի երբևէ թողարկված բոլոր լինզաներն են, էլիգները կարաս նայես, ու պատկերացնես, ու իրանք սովորաբար իրանց որակի ուրիշ լինզաներից մոտ երկու անգամ էժան են (ադապտացիա DSLR-ների վրա չի լինում գրեթե երբեք, դրա համար).
http://minolta.eazypix.de/lenses/
Էջանիշներ