User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Արեգակնային համակարգի առաջացման նոր վարկած

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Հասցե
    Չարենցավան
    Տարիք
    72
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արեգակնային համակարգի առաջացման նոր վարկած

    Ժամանակիս սղության պատճառով չեմ ուզում անդրադառնալ Արեգակնային համակարգի առաջացման ժամանակակից, թե գիտական, թե կրոնական պատկերացումներին, այլ մի անգամից կանցնեմ նոր տեսության շարադրմանը:

    Ներկայացվելիք տեսությունը կառուցված է անհերքելի փաստերի վրա, առանց ենթադրությունների, ինչպիսին գիտության կողմից ներկայացվող այսպես կոչված Կանտ-Լապլասյան հիպոթեզն է:

    Եվ այսպես, փաստ համար 1.
    Ժամանակակից աստղագիտությունը ընդունում է, որ ԱՀ ի մոլորակների ուղեծրերը անփոփոխ են և գտնվում են մոլորակի ու արեգակի միջև ձգողական ուժի և մոլորակի կենտրոնախույս ուժի հավասարակշռության պայմանում: Սակայն գոյություն ունի ԱՀ ի յուրաքանչյուր մոլորակի վրա ազդող առնվազն երեք ուժ որոնք կարող են փոփոխության ենթարկել մոլորակի ուղեծիրը: Այդ ուժերից առաջինը արեգակի կողմից լույսի ու ջերմության ճառագայթման հաշվին առաջացած մասսայի կորստից ձգողական ուժի փոքրացումն է, որի ազդեցությամբ մոլորակը կհեռանա արեգակից: Երկրորդ ուժը դա համակարգի մոլորակների փոխազդեցության ուժն է: Համակարգի մեջ արեգակից հեռու գտնվող մոլորակը արեգակից մոտ գտնվող մոլորակին հեռացնում է արեգակից, իսկ մոտ գտնվողը մոլորակը, ընդհակառակը մոտեցնում է հեռու գտնվող մոլորակին: Սա նշանակում է, որ երկրի հետ փոխազդեցության մեջ գտնվող մոլորակներից Նեպտունը, Ուրանը, Սատուրնը, Յուպիտերը և Մարսը երկրին հեռացնում են արեգակից, իսկ Վեներան ու Մերկուրին մոտեցնում են արեգակին: Երրորդ ուժն ել առաջանում է մոլորակի արեգակի վրա առաջացրած մակընթացության ու տեղատվության հաշվին: Այսինքն, եթե մոլորակը արեգակի վրա կատարում է աշխատանք, ինչպես լուսինը երկրի վրա, ապա դա կարող է կատարվել կամ մոլորակի պոտենցիալ կամ էլ կինետիկ էներգիայի հաշվին: Երկու դեպքում ել մոլորակը կմոտենա արեգակին: Այսպիսով մոլորակների ուղեծրերը կլինեն անփոփոխ, եթե այս երեք ուժերի գումարը հավասար լինի զերոի: Սակայն այս տարբերակը շատ քիչ հավանական է: Միայն մեկ ուժի, արեգակի ճառագայթման արդյունքում մասսայի կորստի հաշվին ձգողական ուժի փոքրացման հետեվանքով հաշվարկը ցույց է տալիս, որ այդ ուժի ազդեցությամբ Երկիր մոլորակը իր ներկայիս օրբիտայից Մարսի օրբիտան կարող է հասնել ընդամենը 8000 տարում: Սակայն ալդպիսի բան չի կարող լինել, դա նկատելի կլիներ: Իհարկե դա ունի իր բացատրությունը, որին հիմա չեմ ուզում անդրադառնալ ոչ այնքան կարևորության պատճառով: Կարևորը այստեղ այն է, որ ԱՀի մոլորակների վրա կան ազդող ուժեր, որոնց հետևանքով մոլորակների օրբիտանները ենթարկվում են փոփոխության: Այս փաստը արդեն աստղագետների կողմից ընդունված է, և երկրի համար այդ մեծությունը կազմում է տարեկան 15սմ. հեռացում արեգակից: Հիմա դիտարկենք երկրորդ փաստը:

    Երկրորդ փաստը
    դա Երկրի ու Մարսի բնութագրերն են, մասնաորապես պտտման պարբերությունները իրենց առանցքի շուրջը և պտտման առանցքների թեքվածությունները էկլիպտիկայի նկատմամբ: Այս երկու մոլորակների իրենց առանցքի շուրջը պտտման պարբերությունների տարբերուրությունը 37 րոպե է, իսկ առանցքների թեքվածութունների տարբերությունը 1րոպե 45վարկյան: Մոլորակի իր առանցքի պտտման պարբերության շնորհիվ է որ մոլորակի վրա ապահովվում է անհրաժեշտ ջերմային ռեժիմ, կենսական պրոցեսների ընթացքի համար: Իսկ մոլորակի առանցքի թեքվածության շնորհիվ հնարավորություն է ստեղծվում բնակվել մոլորակի ամբողջ մակերեսի վրա: Հիմա հարց է ծագում, եթե մեր մոլորակը ինչպես աստվածաշունչն է ասում, ստեղծված է աստծո կողմից մարդկանց բնակեցնելու համար, ապա աստծո ին՞չին էր պետք Մարսին համարյա թե նույն բնութագրերը տալ: Դա Երկրին ոչ օգուտ է տալիս ոչ էլ վնաս: Դա միայն աստծո համար ավելորդ աշխատանք էր: Բայց և այնպես Մարսի բնութագրերը վկայում են որ Մարսն էլ է հարմարեցված կենսական պրոցեսների ընթացքի համար, որը ի միջիայլոց գայթակղում է մարդկությանը յուրացնել այդ մոլորակը: Այստեղից հաշվի առնելով, որ համակարգում գոյություն ունի մոլորակներին արեգակից հեռացնող ուժ, տրամաբանորեն գալիս ենք այն եզրակացության որ ինչ որ ժամանակ առաջ Մարսը եղել է Երկրի տեղում և կյանքը եղել է Մարսի վրա արեգակից եղած հեռավորության շնորհիվ: Հեռանալով արեգակից մոլորակը սառել է և կյանքի համար դառել ոչ պիտանի: Երկրին սպասվում է նույն ճակատագիրը ինչ որ տեղի է ունեցել Մարսի հետ: Դա է աշխարհի վերջը, բայց ոչ կյանքի վերջը մեր համակարգում:
    Եթե նայում ենք ԱՀ ի մոլորակներին, որոնք գտնվում են արեգակից ավելի հեռու քան Երկիրն է, տեսնում ենք, որ բոլորն էլ իրենց առանցքի շուրջը պտտվում են մի ուղղությամբ, որը համընկնում է Երկրի իր առանցքի շուրջը պտտվելու ուղղության հետ, բոլորի պտտման պարբերությունները փոքր են Երկրի պտտման պարբերությունից և վերջապես բոլորն էլ Երկրի նման ունեն արբանյակներ:Իսկ Երկրից արեգակին մոտ գտնվող մոլորակները, այսինքն Վեներան ու Մերկուրին չունեն այնպիսի առանցքային պտույտ ինչպիսին ունեն նախորդները, Վեներայի առանցքային պտույտի պարբերությունը 243 երկրային օր է, ընդ որում սա միակ մոլորակն է որը պտտվում է հակառակ ուղղությամբ, իսկ Մերկուրին պտտվում է 58երկրային օրում: Այս երկու մոլորակների առանձնահատկությունը նաև այն է, որ սրանք չունեն արբանյակներ: Այսպիսով այն եզրակացությունը, որին մենք եկանք Երկրի ու Մարսի վերը նշված բնութագրերի նմանությունից ելնելով, հիմք ընդունելով, որ մոլորակները հեռանում են արեգակից, կարող ենք տարածել նաև այն մոլորակների վրա, որոնք գտնվում են արեգակից ավելի հեռու քան երկիրն է: Այսինքն, Նեպտունից մինչև Մարս մոլորակը իրենց ժամանակին եղել են Երկիր մոլորակի ուղեծրում և այդ մոլորակների վրա ընթացել են այնպիսի կենսական պրոցեսներ, ինչպիսին հիմա Երկրի վրա են: Իսկ եթե Երկրի ուղեծիր հասնեն Վեներա և Մերկուրի մոլորակները, ապա սրանց վրա կյանք չի կարող լինել, քանի որ այս մոլորակների վրա չկա ոչ ջուր, ոչ թթվածնային մթնոլորտ, և որ ամենակարևորն է այս մոլորակները չունեն կենսական պրոցեսների ընթացքի համար անհրաժեշտ ջերմային ռեժիմ ապահովող առանցքալին պտույտ: Ալսինքն ինչպես աստվածաշունչն է Երկրի մասին աշխարհի արարումից առաջ ասում, որ Երկիրը անձև ու դատարկ էր, այնպես էլ մենք կարող ենք այս մոլորակների մասին ասել նույնը: Ամենակարևոր եզրակացուրյունը վերը շարադրվածից այն է, որ համակարգում գոյություն ունի ուժ, որը մոլորակներին հեռացնում է արեգակից և որի պատճառով վաղ թե ուշ մեր մոլորակը արժանանալու է այն մոլորակների ճակատագրին, որոնք հիմա գտնվում են արեգակից ավելի հեռու քան Երկիրն է: Այդ պատճառով Երկիրը դառնալու է ոչ պիտանի բնակության համար: Սա է այն աշխարհի վերջը, որի մասին շատերը խոսում են չպատկերացնելով թե ինչ է դա և ինչպես է տեղի ունենալու: Հարց է ծագում, թե ին՞չ պիտի անի մարդկությունը այս պարագայում, սպասի աստծո գալուն որ իրենց համար նոր մոլորակ ձևավորի ու տեղափոխի, թե մարդկությունը, ինքը ձեռնամուխ կլինի իր փրկության գործին:

    Հիմա հակիրճ նկարագրենք, թե ինչպես է ձևավորվում կամ առաջանում արեգակնային համակարգը: Շատ չխորանալով տիեզերքի պրոբլեմների մեջ, չնայած, որ բոլորը իրար հետ փոխկապակցված են, ես ուզում եմ անդրադառնալ միայն այն հարցին թե որտեղից և ինչպես են հայտնվում մոլորակները համակարգում:



    Շարունակելի ...
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 02.10.2020, 22:03:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (02.10.2020), Varzor (02.10.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •