Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ թվում էր, որ նման բարձրագոչ հայտարարությունները պետք է ուղեկցվեին ոչ թե անքննելի գործերի ու գաղտնիքների մասին խոհափիլիիսոփայական մտորումներով, այլ բարդ հաշվարկներով, գրաֆիկներով, մոդելավորմամբ, գոնե օգտագործված նկարի հղումով․․․ Էլ չասած, որ հեղինակն անգամ պատկերացում չունի ջրածնից ու հելիումից ծանր նյութերի առաջացման մեխանիզմի մասին ու ստիպում ա մեր աստղին ոչ գազային մոլորակ "ծննդաբերել"։

Գնամ գարաժի հետևը Համբարձումյանի հետ ծխելու։
Հարգելի Նաիրուհի, մտածե՞լ էք թե ինչպես կարող է 1,3 գրամ մեկ սմ խորանարդում խտություն ունեցող աստղը կազմված լինել ջրածնից ու հելիումից, երբ որ ջրածնի խտությունը հեղուկ վիճակում 20 անգամ փոքր է արեգակի միջին խտությունից: Գիտե՞ք Էմանուլ Կանտը ինչպես է բացատրել, իր ժամանակին, արեգակնային էներգիայի աղբյուրը: Ասեմ, քիմիական ռեակցիաներով: Հիմա գիտությունը ինչպե՞ս է բացատրում արեգակի էներգիայի աղբյուրը, միջուկային ռեակցիայով: Բայց դա իրականում այդպես չէ: Արեգակը դեռևս Արիստոտելի ժամանակներում եղել են փիլիսոփաններ, որոնք ասել են, որ արեգակը կազմված է այն նույն նյութերից ինչ նյութերից որ կազմված են երկիրն ու լուսինը, ուղակի արեգակը շիկացած մարմին է, իսկ երկիրն ու լուսինը սառը: Արեգակը իրականում կազմված է այն նույն նյութից, ինչից որ կազմված է երկիրն ու մնացած մոլորակները, իսկ էներգիայի աղբյուրը բոլորովին էլ միջուկային ռեակցիանների հաշվին չէ, այլ բոլորովին այլ պրոցես է, որը ապահովում է թե ջերմային ու լույսի ճառագայթում, թե անհրաժեշտ քանակի էներգիա բոլոր տեսակի քմիական էլեմենտների սինթեզի համար: Ինչ վերաբերվում է բարդ հաշվարկներին, գրաֆիկներին ու մոդելավորմանը, ասեմ, որ ես այստեղ չեմ ներկայացնում դիսերտացիա և չեմ հավակնում ինչ որ կոչումների: Ես այստեղ ներկայացրել եմ մի տեսակետ որի եզրանագմանը ես եկել եմ բազմաթիվ փաստերի համադրումով: Իմ ներկայացրած տեսակետը պարզ է, որ հակասության մեջ է մտնելու տիեզերքի ու արեգակնային համակարգի մասին ժամանակակից գիտության կողմից ընդունված պատկերացումներին: Իսկ հարգելի օպոնենտիս կխնդրեի չիմանալով և չճանաչելով մարդուն, խուսափել ոչ կոռեկտ արտահայտություններից, թե ինչի մասին պատկերացում ունի կամ չունի հեղինակը: