User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Արեգակնային համակարգի առաջացման նոր վարկած

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Հասցե
    Չարենցավան
    Տարիք
    68
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արեգակնային համակարգի առաջացման նոր վարկած

    Ժամանակիս սղության պատճառով չեմ ուզում անդրադառնալ Արեգակնային համակարգի առաջացման ժամանակակից, թե գիտական, թե կրոնական պատկերացումներին, այլ մի անգամից կանցնեմ նոր տեսության շարադրմանը:

    Ներկայացվելիք տեսությունը կառուցված է անհերքելի փաստերի վրա, առանց ենթադրությունների, ինչպիսին գիտության կողմից ներկայացվող այսպես կոչված Կանտ-Լապլասյան հիպոթեզն է:

    Եվ այսպես, փաստ համար 1.
    Ժամանակակից աստղագիտությունը ընդունում է, որ ԱՀ ի մոլորակների ուղեծրերը անփոփոխ են և գտնվում են մոլորակի ու արեգակի միջև ձգողական ուժի և մոլորակի կենտրոնախույս ուժի հավասարակշռության պայմանում: Սակայն գոյություն ունի ԱՀ ի յուրաքանչյուր մոլորակի վրա ազդող առնվազն երեք ուժ որոնք կարող են փոփոխության ենթարկել մոլորակի ուղեծիրը: Այդ ուժերից առաջինը արեգակի կողմից լույսի ու ջերմության ճառագայթման հաշվին առաջացած մասսայի կորստից ձգողական ուժի փոքրացումն է, որի ազդեցությամբ մոլորակը կհեռանա արեգակից: Երկրորդ ուժը դա համակարգի մոլորակների փոխազդեցության ուժն է: Համակարգի մեջ արեգակից հեռու գտնվող մոլորակը արեգակից մոտ գտնվող մոլորակին հեռացնում է արեգակից, իսկ մոտ գտնվողը մոլորակը, ընդհակառակը մոտեցնում է հեռու գտնվող մոլորակին: Սա նշանակում է, որ երկրի հետ փոխազդեցության մեջ գտնվող մոլորակներից Նեպտունը, Ուրանը, Սատուրնը, Յուպիտերը և Մարսը երկրին հեռացնում են արեգակից, իսկ Վեներան ու Մերկուրին մոտեցնում են արեգակին: Երրորդ ուժն ել առաջանում է մոլորակի արեգակի վրա առաջացրած մակընթացության ու տեղատվության հաշվին: Այսինքն, եթե մոլորակը արեգակի վրա կատարում է աշխատանք, ինչպես լուսինը երկրի վրա, ապա դա կարող է կատարվել կամ մոլորակի պոտենցիալ կամ էլ կինետիկ էներգիայի հաշվին: Երկու դեպքում ել մոլորակը կմոտենա արեգակին: Այսպիսով մոլորակների ուղեծրերը կլինեն անփոփոխ, եթե այս երեք ուժերի գումարը հավասար լինի զերոի: Սակայն այս տարբերակը շատ քիչ հավանական է: Միայն մեկ ուժի, արեգակի ճառագայթման արդյունքում մասսայի կորստի հաշվին ձգողական ուժի փոքրացման հետեվանքով հաշվարկը ցույց է տալիս, որ այդ ուժի ազդեցությամբ Երկիր մոլորակը իր ներկայիս օրբիտայից Մարսի օրբիտան կարող է հասնել ընդամենը 8000 տարում: Սակայն ալդպիսի բան չի կարող լինել, դա նկատելի կլիներ: Իհարկե դա ունի իր բացատրությունը, որին հիմա չեմ ուզում անդրադառնալ ոչ այնքան կարևորության պատճառով: Կարևորը այստեղ այն է, որ ԱՀի մոլորակների վրա կան ազդող ուժեր, որոնց հետևանքով մոլորակների օրբիտանները ենթարկվում են փոփոխության: Այս փաստը արդեն աստղագետների կողմից ընդունված է, և երկրի համար այդ մեծությունը կազմում է տարեկան 15սմ. հեռացում արեգակից: Հիմա դիտարկենք երկրորդ փաստը:

    Երկրորդ փաստը
    դա Երկրի ու Մարսի բնութագրերն են, մասնաորապես պտտման պարբերությունները իրենց առանցքի շուրջը և պտտման առանցքների թեքվածությունները էկլիպտիկայի նկատմամբ: Այս երկու մոլորակների իրենց առանցքի շուրջը պտտման պարբերությունների տարբերուրությունը 37 րոպե է, իսկ առանցքների թեքվածութունների տարբերությունը 1րոպե 45վարկյան: Մոլորակի իր առանցքի պտտման պարբերության շնորհիվ է որ մոլորակի վրա ապահովվում է անհրաժեշտ ջերմային ռեժիմ, կենսական պրոցեսների ընթացքի համար: Իսկ մոլորակի առանցքի թեքվածության շնորհիվ հնարավորություն է ստեղծվում բնակվել մոլորակի ամբողջ մակերեսի վրա: Հիմա հարց է ծագում, եթե մեր մոլորակը ինչպես աստվածաշունչն է ասում, ստեղծված է աստծո կողմից մարդկանց բնակեցնելու համար, ապա աստծո ին՞չին էր պետք Մարսին համարյա թե նույն բնութագրերը տալ: Դա Երկրին ոչ օգուտ է տալիս ոչ էլ վնաս: Դա միայն աստծո համար ավելորդ աշխատանք էր: Բայց և այնպես Մարսի բնութագրերը վկայում են որ Մարսն էլ է հարմարեցված կենսական պրոցեսների ընթացքի համար, որը ի միջիայլոց գայթակղում է մարդկությանը յուրացնել այդ մոլորակը: Այստեղից հաշվի առնելով, որ համակարգում գոյություն ունի մոլորակներին արեգակից հեռացնող ուժ, տրամաբանորեն գալիս ենք այն եզրակացության որ ինչ որ ժամանակ առաջ Մարսը եղել է Երկրի տեղում և կյանքը եղել է Մարսի վրա արեգակից եղած հեռավորության շնորհիվ: Հեռանալով արեգակից մոլորակը սառել է և կյանքի համար դառել ոչ պիտանի: Երկրին սպասվում է նույն ճակատագիրը ինչ որ տեղի է ունեցել Մարսի հետ: Դա է աշխարհի վերջը, բայց ոչ կյանքի վերջը մեր համակարգում:
    Եթե նայում ենք ԱՀ ի մոլորակներին, որոնք գտնվում են արեգակից ավելի հեռու քան Երկիրն է, տեսնում ենք, որ բոլորն էլ իրենց առանցքի շուրջը պտտվում են մի ուղղությամբ, որը համընկնում է Երկրի իր առանցքի շուրջը պտտվելու ուղղության հետ, բոլորի պտտման պարբերությունները փոքր են Երկրի պտտման պարբերությունից և վերջապես բոլորն էլ Երկրի նման ունեն արբանյակներ:Իսկ Երկրից արեգակին մոտ գտնվող մոլորակները, այսինքն Վեներան ու Մերկուրին չունեն այնպիսի առանցքային պտույտ ինչպիսին ունեն նախորդները, Վեներայի առանցքային պտույտի պարբերությունը 243 երկրային օր է, ընդ որում սա միակ մոլորակն է որը պտտվում է հակառակ ուղղությամբ, իսկ Մերկուրին պտտվում է 58երկրային օրում: Այս երկու մոլորակների առանձնահատկությունը նաև այն է, որ սրանք չունեն արբանյակներ: Այսպիսով այն եզրակացությունը, որին մենք եկանք Երկրի ու Մարսի վերը նշված բնութագրերի նմանությունից ելնելով, հիմք ընդունելով, որ մոլորակները հեռանում են արեգակից, կարող ենք տարածել նաև այն մոլորակների վրա, որոնք գտնվում են արեգակից ավելի հեռու քան երկիրն է: Այսինքն, Նեպտունից մինչև Մարս մոլորակը իրենց ժամանակին եղել են Երկիր մոլորակի ուղեծրում և այդ մոլորակների վրա ընթացել են այնպիսի կենսական պրոցեսներ, ինչպիսին հիմա Երկրի վրա են: Իսկ եթե Երկրի ուղեծիր հասնեն Վեներա և Մերկուրի մոլորակները, ապա սրանց վրա կյանք չի կարող լինել, քանի որ այս մոլորակների վրա չկա ոչ ջուր, ոչ թթվածնային մթնոլորտ, և որ ամենակարևորն է այս մոլորակները չունեն կենսական պրոցեսների ընթացքի համար անհրաժեշտ ջերմային ռեժիմ ապահովող առանցքալին պտույտ: Ալսինքն ինչպես աստվածաշունչն է Երկրի մասին աշխարհի արարումից առաջ ասում, որ Երկիրը անձև ու դատարկ էր, այնպես էլ մենք կարող ենք այս մոլորակների մասին ասել նույնը: Ամենակարևոր եզրակացուրյունը վերը շարադրվածից այն է, որ համակարգում գոյություն ունի ուժ, որը մոլորակներին հեռացնում է արեգակից և որի պատճառով վաղ թե ուշ մեր մոլորակը արժանանալու է այն մոլորակների ճակատագրին, որոնք հիմա գտնվում են արեգակից ավելի հեռու քան Երկիրն է: Այդ պատճառով Երկիրը դառնալու է ոչ պիտանի բնակության համար: Սա է այն աշխարհի վերջը, որի մասին շատերը խոսում են չպատկերացնելով թե ինչ է դա և ինչպես է տեղի ունենալու: Հարց է ծագում, թե ին՞չ պիտի անի մարդկությունը այս պարագայում, սպասի աստծո գալուն որ իրենց համար նոր մոլորակ ձևավորի ու տեղափոխի, թե մարդկությունը, ինքը ձեռնամուխ կլինի իր փրկության գործին:

    Հիմա հակիրճ նկարագրենք, թե ինչպես է ձևավորվում կամ առաջանում արեգակնային համակարգը: Շատ չխորանալով տիեզերքի պրոբլեմների մեջ, չնայած, որ բոլորը իրար հետ փոխկապակցված են, ես ուզում եմ անդրադառնալ միայն այն հարցին թե որտեղից և ինչպես են հայտնվում մոլորակները համակարգում:



    Շարունակելի ...
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 02.10.2020, 22:03:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (02.10.2020), Varzor (02.10.2020)

  3. #2
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Հասցե
    Չարենցավան
    Տարիք
    68
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաս 2.

    Այս նկարում, որը գիտնական աստղագետները անվանում են շատ նոր աստղի բռնկում, պատկերված է աստղից նոր մարմնի ծնունդ, բայց ոչ թե իրենց նկարագրած սցենարով, որ իբր թե աստղը ինքն իրեն է պայթում, այլ եթե ուշադիր նայեք ձախից առաջին երկու նկարներին, կտեսնեք, որ պայթող աստղը գտնվում է երկու իր նման աստղերի միջև ընկած տարածքում: Ես գտնում եմ, որ երկու աստղի միջև գտնվող աստղի պայթյունը տեղի է ունենում ոչ թե ինքնաբերաբար, այլ այն երկու աստղերի մակնթացա-տեղատվական ազդեցության հետևանքով: Ասածիս վառ ապացույցը այն է, որ պայթած աստղից ժայթքած նյութի շիթը հասնում է մինչև փոխազդող աստղերը: Այսպիսով աստղից մոլորակ կարող է ծնվել երբ աստղը իր ուղեծրով պտտվելու ժամանակ, անցնի իր նման երկու աստղերի միջով, և ենթարկվի նրանց մակընթացա-տեղատվական փոխազդեցությանը: Բայց աստղը որպեսզի կարողանա ծնի մոլորակ, բացի նկարագրվածից անհրաժեշտ է ևվս մի պայման, այն է որ աստղը պետք է ունենա առանցքային պտույտ, որպեսզի աստղից մոլորակի ծննդի ժամանակ ժայթքած մասսան, բացի աստղից հեռանալուց, շպրտվի նաև աստղի առանցքային պտույտի ուղղությամբ: Եթե չլինի այս պայմանը, ապա աստղից ժայթքած մասսան ինչքան էլ, որ հեռանա աստղից, այն նորից հետ կվերադառնա դեպի մայր աստղ: Մեր համակարգի մայր արեգակը ունի այս պայմանը և իհարկե կանգնած չէ մի տեղում, այլ պտտվում է գալակտիկայի կենտրոնի շուրջը, որի ընթացքում պարբերաբար ծնում է մոլորակներ: Նոր մոլորակի ծնվելու ժամանակ, այն մոլորակը, որի վրա բնակվում են մարդիկ, ենթարկվում է շատ ահավոր աղետի, այն է համաշխարհային ջրհեղեղի: Ամբողջ, թե անտիկ գրականության մեջ, թե մեզ հասած սեպագիր գրերի մեջ հիշատակվում է համաշխարհային ջրհեղեղի մասին, բայց չգիտես ինչու գիտությունը դրա մասին ոչ ուզում է խոսել, ոչ էլ ուսումնասիրել թե դա ինչ երևույթ կարող է եղած լինել: Ինչևե, շատ հակիրճ իմ ուժերի չափով փորձեցի ներկայացնել արեգակնային համակարգի առաջացման մի վարկած, հիմք ընդունելով մի քանի անժխտելի ֆաստեր, այն է որ համակարգում գոյություն ունի մոլորակներին արեգակից հեռացնող ուժ և Մարսի ու Երկրի բնութագրերի նմանությունը, որում առկա է բանականության միջամտությունը:

    Վերը շարադրվածից պարզ երևում է, թե մարդկությունը ինչ խնդրի առաջ է կանգնած: Երկրից արեգակին ավելի մոտ գտնվող երկու մոլորակները, Վեներան ու Մերկուրին ցույց են տալիս, որ արեգակից ծնված մոլորակը լինում է առանց արբանյակների և առանց ջերմային ռեժիմ ապահովող առանցքային պտույտի: Որպեսզի իմանանք թե ինչպես է մոլորակը ձևավորվում և դառնում պիտանի բնակության համար, ստիպված պետք է լինենք քննել աստծո, իսկ ավելի ճիշտ աստվածների գործերը, չնայած, որ մարդկանց որոշ խումբ պնդում է, որ աստծո գործերը անքննելի են: Իսկ մեկ ուրիշները ասում են, որ այն ինչ գախտնիք է բացվելու է: Ես էլ եմ գտնում, որ չկա գախտնիք, որ չբացվի: Ես կարծում եմ որ սա արդեն ուրիշ թեմա է և ես դրան կանդրադառնամ առանձին: Ես ուզում եմ որ ընթերցողը հասկանա թե ինչ խնդրի առաջ է կանգնած մարդկությունը, ձևվավորել մոլորակ որի մակերևութի ջերմաստիճանը հասնում է 500աստիճանի ցելսիուսի սանդղակով և որի վրա 100մթնոլորտ մթնոլորտային ճնշում գոյություն ունի, որը 4երկրային օրում մոլորակի շուրջը կատարում է մեկ պտույտ: Ահա այսպիսի պայմաններում մարդկությունը պարտադրված է ձևվավորել մոլորակ իր հետագա սերունդների համար, կամ էլ սպասէլ իր վախճանին, աշխարհի վերջի հետ: Երկրորդ ուղին ընտրելու դեպքում չեմ կարծում որ մարդկությունը կհասնի իր բնական վախճանին, ավելի շուտ ինքը իրեն կկործանի միջուկային պատերազմով կամ էլ մեկ ուրիշ պատճառով:
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 02.10.2020, 22:04:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    laro (02.10.2020)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    13
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիկտոր Համբարձումյանը ներվային ծխում ա գարաժի հետևը

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (03.10.2020), Նաիրուհի (03.10.2020)

  7. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,455
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում էր, որ նման բարձրագոչ հայտարարությունները պետք է ուղեկցվեին ոչ թե անքննելի գործերի ու գաղտնիքների մասին խոհափիլիիսոփայական մտորումներով, այլ բարդ հաշվարկներով, գրաֆիկներով, մոդելավորմամբ, գոնե օգտագործված նկարի հղումով․․․ Էլ չասած, որ հեղինակն անգամ պատկերացում չունի ջրածնից ու հելիումից ծանր նյութերի առաջացման մեխանիզմի մասին ու ստիպում ա մեր աստղին ոչ գազային մոլորակ "ծննդաբերել"։

    Գնամ գարաժի հետևը Համբարձումյանի հետ ծխելու։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 03.10.2020, 00:58:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (04.10.2020), Varzor (04.10.2020), Աթեիստ (03.10.2020)

  9. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,323
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում yohan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակակից աստղագիտությունը ընդունում է, որ ԱՀ ի մոլորակների ուղեծրերը անփոփոխ են
    Սրանից հետո էլ չկարդացի, որտև ինչքան ես եմ տեղյակ, ժամանակակից աստղագիտությունն ասում ա, որ արևի չափերը փոխվում են, ու դա պարտադիր անդրադառնալու ա մոլորակների ուղեծրի վրա։ Այլ կերպ ասած սաղ տեսության հիմքը հենց դեմից խախուտ ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.10.2020), Varzor (04.10.2020), Նաիրուհի (03.10.2020)

  11. #6
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Հասցե
    Չարենցավան
    Տարիք
    68
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում էր, որ նման բարձրագոչ հայտարարությունները պետք է ուղեկցվեին ոչ թե անքննելի գործերի ու գաղտնիքների մասին խոհափիլիիսոփայական մտորումներով, այլ բարդ հաշվարկներով, գրաֆիկներով, մոդելավորմամբ, գոնե օգտագործված նկարի հղումով․․․ Էլ չասած, որ հեղինակն անգամ պատկերացում չունի ջրածնից ու հելիումից ծանր նյութերի առաջացման մեխանիզմի մասին ու ստիպում ա մեր աստղին ոչ գազային մոլորակ "ծննդաբերել"։

    Գնամ գարաժի հետևը Համբարձումյանի հետ ծխելու։
    Հարգելի Նաիրուհի, մտածե՞լ էք թե ինչպես կարող է 1,3 գրամ մեկ սմ խորանարդում խտություն ունեցող աստղը կազմված լինել ջրածնից ու հելիումից, երբ որ ջրածնի խտությունը հեղուկ վիճակում 20 անգամ փոքր է արեգակի միջին խտությունից: Գիտե՞ք Էմանուլ Կանտը ինչպես է բացատրել, իր ժամանակին, արեգակնային էներգիայի աղբյուրը: Ասեմ, քիմիական ռեակցիաներով: Հիմա գիտությունը ինչպե՞ս է բացատրում արեգակի էներգիայի աղբյուրը, միջուկային ռեակցիայով: Բայց դա իրականում այդպես չէ: Արեգակը դեռևս Արիստոտելի ժամանակներում եղել են փիլիսոփաններ, որոնք ասել են, որ արեգակը կազմված է այն նույն նյութերից ինչ նյութերից որ կազմված են երկիրն ու լուսինը, ուղակի արեգակը շիկացած մարմին է, իսկ երկիրն ու լուսինը սառը: Արեգակը իրականում կազմված է այն նույն նյութից, ինչից որ կազմված է երկիրն ու մնացած մոլորակները, իսկ էներգիայի աղբյուրը բոլորովին էլ միջուկային ռեակցիանների հաշվին չէ, այլ բոլորովին այլ պրոցես է, որը ապահովում է թե ջերմային ու լույսի ճառագայթում, թե անհրաժեշտ քանակի էներգիա բոլոր տեսակի քմիական էլեմենտների սինթեզի համար: Ինչ վերաբերվում է բարդ հաշվարկներին, գրաֆիկներին ու մոդելավորմանը, ասեմ, որ ես այստեղ չեմ ներկայացնում դիսերտացիա և չեմ հավակնում ինչ որ կոչումների: Ես այստեղ ներկայացրել եմ մի տեսակետ որի եզրանագմանը ես եկել եմ բազմաթիվ փաստերի համադրումով: Իմ ներկայացրած տեսակետը պարզ է, որ հակասության մեջ է մտնելու տիեզերքի ու արեգակնային համակարգի մասին ժամանակակից գիտության կողմից ընդունված պատկերացումներին: Իսկ հարգելի օպոնենտիս կխնդրեի չիմանալով և չճանաչելով մարդուն, խուսափել ոչ կոռեկտ արտահայտություններից, թե ինչի մասին պատկերացում ունի կամ չունի հեղինակը:

  12. #7
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Հասցե
    Չարենցավան
    Տարիք
    68
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանից հետո էլ չկարդացի, որտև ինչքան ես եմ տեղյակ, ժամանակակից աստղագիտությունն ասում ա, որ արևի չափերը փոխվում են, ու դա պարտադիր անդրադառնալու ա մոլորակների ուղեծրի վրա։ Այլ կերպ ասած սաղ տեսության հիմքը հենց դեմից խախուտ ա։
    Հարգելի Աթեիստ, նախ ես արևի չափերի փոփոխության մասին ոչինչ չեմ ասել: Ես ասել եմ, որ փոխվում են մոլորակների ուղեծրերը: Դրանք տարբեր բաներ են: Ինչ վերաբերվում է արևի չափերի փոփոխությանը, որի մասին Դուք տեղյակ եք ժամանակակից աստղագիտությունից, ապա ասեմ որ ես էլ անտեղյակ մարդ չեմ: Ուղակի իմ և Ձեր տարբերությունը այն է, որ դուք ամեն ասած ընդունում էք հալած յուղի տեղ, իսկ ես վեր եմ լուծում այդ ասածը ճիշտ է թե սխալ: Այդ Ձեր ասած արևի չափերի փոփոխությունը, որի մասին ասում է ժամանակակից գիտությունը իմ ուղեղում չի տեղավորվում: Ինչպես կարող է 4 ատոմ ջրածինը դառնալ մեկ ատոմ հելիում և ընդարձակվել, երբ որ ցանկացած գազի 1 գրամ մոլը նույն պայմաններում գրավում է նույն ծավալը: Նորմալ պայմաններում դա 22,4լիտր է: Դուք աստղագիտության այդ ասածին հավատում էք, իսկ ես վեր լուծելով, զարմանում եմ թե ինչպես են նման անտրամաբանական բաներ հորինում: Բայց որ տեսնում եմ որ հազարամյակներ շարունակ մարդիկ ընդունել են, որ երկիրն է աշհարհի կենտրոնը և ամեն ինչ պտտվում է երկրի շուրջը, զարմանքս կորչում է և ես հասկանում եմ որ մարդիկ կարող են և սխալվել, բայց ոչ միշտ, վաղ թե ուշ ճշմարտությունը բացահայտում է:

  13. #8
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Հասցե
    Չարենցավան
    Տարիք
    68
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիկտոր Համբարձումյանը ներվային ծխում ա գարաժի հետևը
    Հումորտ չհասկացա, բայց լսել եմ, որ երբ Վիկտոր Համբարձումյանին հարց են տվել թե Մարսի ու Երկրի բնութագրերը արդյո՞ք պատահական մեծություններ են, ապրելով և գործելով կոմունիստական երկրում, նա ասել է, որ աստծո մատը այստեղ խառն է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •