Sambitbaba-ի խոսքերից
Ես ամենաշատը զարմանում եմ այն բանի վրա, որ մարդկությունը չի ցանկանում տեսնել իր հզորությունը:
Ժողովուրդ, ե՞րբ եք ի վերջո բացելու աչքերդ:
Եթե այդքան անզոր ենք, այդ ինչպե՞ս եղավ, որ այս հսկայական, հզոր, կենսատու մոլորակը բերել-հասցրել ենք կործանման եզրին: Առանց հզոր լինելու դա հնարավո՞ր էր անել: Ընդ որում, մենք դա արել ենք, ապրելով մեր հնարավորությունների ընդամենը մեկ երրորդը, ամենավատ մեկ-երրորդը, ամենառազդոլբայ մեկ-երրորդը, որը մեր սպառող մասն է միայն: Մեր անգիտակից մասը: Էստեղ, խնդրում եմ, գիտելիքներն ու գիտակցությունը մի խառնեք, դրանք տարբեր բաներ են:
Ու եթե, ապրելով անգիտակից, այնպես, որ մեր "ջհանդանին չի ոչինչ", մենք այնքան հզոր ենք, որ կործանման եզրին ենք հասցրել մեր սեփական տունը, մի՞թե, գործի դնրլով մեր ամբողջ էությունը, օգտագործելով մեր բոլոր գործիք-հնարավորությունները, ավելի հզոր չենք գտնվի և ավելի լավ կյանք չենք ստեղծի մեզ համար:
Էջանիշներ