Ինձ բնական ու նորմալ է թվում, որ եթե մարդկությունը ունի սկիզբ, ապա պիտի ունենա վերջ:
Ըստ մոլորակի ամենախելացի համարվող ֆենոմենալ դեմքերից մեկի՝ լուսահոգի Ստիվեն Հոքինգի,
մարդկությունը պիտի հասցնի գաղութացնել մեկ այլ մոլորակ առաջիկա 100 տարիների ընթացքում, կամ էլ ոչնչանալ։ Եթե համարենք այդպես, ապա առաջիկա 100 տարում երևի մի ջերմոցանման բան մարդկությունը կկարողանա Մարսի վրա սարքել ու Երկիրը պայթեցնել ու վերջապես ազատվել այս ատելի մոլորակից,
որտեղ մենք մեզ խորթ ենք զգում, դժբախտ ու անբավարարված (այլ կերպ չեմ կարողանում բացատրել այս քաոսը, որը ստեղծել ենք) ։
Հիմա նայենք 100 տարին իրատեսական է, թե՞ ոչ։ 20-րդ դարի արդյունաբերական հեղափոխության ընթացքում մենք դրամատիկ ձեռքբերումներ ունեցանք՝ մակբուք, այփադ, ըմմմ․․․ այֆոն, գումարած՝ լուսադիոդային հեռուստացույցներ ու վերջապես՝ Տեսլա ավտամաբի՜լլլլ։ Հա, ու վայֆայով իրար կապակցված ընդունիչներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, էսպրեսոյի ապարատ․․․
Ինչ եմ դուրս տաիս, ախր մարդիկ Լուսին են թռել այս ընթացքում, Վոյաջերներ ենք բաց թողել Արևային համակարգից դուրս դեպի բաց տիեզերք, որոնց մեջ ամեն դեպքում ոսկե սկավառակներով թողել ենք մարդկության հարուստ ժառանգությունը հուսալով, որ դրանք կռաստվեն ինչ-որ այլմոլորակայինների, ու սրանք կլսեն մեր երաժշտությունը ու կհուզվեն․․․
Մի խոսքով մենք լրիվ պատրաստ ենք գրողի ծոցը գնալուն ։Ճ
Շեղվեցի, ոնց որ։ Ուրեմն ինձ թվում է, որ առաջիկ հարյուր տարում մենք դժվար թե հասնենք
Պրոքսիմա Կենտավրոսի b, բայց Մարս հասնելու շանսեր կան, հարց է, թե Երկրի պես երբեմնի դրախտավայրից դժգոհ մարդս ինչ քացախ ա անելու Մարսի վրա ։Ճ
Հա, մտածում եմ, որ որոշ կատակլիզմներից հետո երկիրը մի քիչ կազատվի մարդկային վարակից ու գուցե ստացվի վերականգնել մարդային պայմանները որոշ մնացած ու արդեն այլ արժեհամակարգ ունեցող սերունդների համար։ Կամ էլ մարդիկս կմուտացվենք ու կվերածվենք ծծմբի երկօքսիդով սնվող դոնդողանման զանգվածների, այդ դեպքում կարելի է նաև միգրացվել Վեներա։
Էջանիշներ