boooooooom-ի խոսքերից
Իմ կարծիքով ոչինչ էլ պատահական չի։ Իմ կարծիքով Տիեզերքը հավերժական շարժիչ չի կարա լինի, ոնց որ թարգմանել էր Սամբիթը (թե նեղվում ես, ասա այլ կերպ դիմեմ. ուղղակի սենց հարմար ա) իր թեմաներից մեկում։ Մարդը դեռ լիքը բացահայտելու բաներ ունի, ու չիմացածի տեղը պարտադիր չի մի բան հորինել, իմ համար ավելի լավ ա դրա տեղը տենց ծակ էլ մնա, մինչև կաճենք վաղը։ Ես խնդիր չեմ տեսնում անպատասխան հարցերի մեջ, ավելին դրանք կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում։ Էվոլյուցիան անհրաժեշտություն ա, անխուսափելի ա ինքը, հենց մարդու "գործարանային կարգավորումներում" դա լռելեայն միացված ա, առանց անջատելու հնարավորության։
Վարզորն ասում ա մենք սենց թե նենց լիքը ինֆո ենք ստանում. բան չասեցի եղբայր, իմ մտահոգությունը էն ա, որ ամեն քայլափոխի մեզ "խնձորի տեսքով բանան են դայաղ տալիս"՝ երդում ուտելով, որ դա խնձոր ա։ Դա ա ինձ անհանգստացնում։ Ու գնալով էլ ավելի ա դժվարանում ջոկելը "թացը չորից"։ Իսկ էս վերջինի հետևանքով էլ չի ստացվում հավատալ անգամ ամենաանվնաս թվացող ինֆորմացիային։ Անկախ "քեզանից" նավսյակի բոլորին որպես խաբեբա ես նայում, վախենում ես, թե մեկին հավատաս։ Որովհետև բոլորը կամ շատերը ( սենց գրեմ, որ ընթերցողը չնեղվի)) բղավում են թե ճիշտը որն ա, ապացուցում են, որ դա ա հենց միակ ճիշտը, բայց (թաքուն) անում են դրա հակառակը։
Ոնց որ մի մեծ շոու լինի, որի մասնակիցների միակ խնդիրը ժպիտները դեմքներին իրար էշի տեղ դնելը լինի։
Ես ինձ ու իմ շրջապատին չեմ առանձնացնում, ես էլ եմ նույնը անում, բայց համ էլ տեսնում եմ, որ սա երկար չի կարա տևի, "թելը կտրվելու ա" շուտով։
Ու սենց մտածում գրում եմ, հետո էլի եմ մտածում գրում, հետո նոր մտքեր են գալիս, թե հնարավոր ա, որ ամեն ինչ նորմալ ա, սենց էլ պիտի լինի էս փուլում։ Վաղն էսօրվա խնդիրները կլուծի, մեզնով թե առանց մեզ։ Միգուցե հեչ էլ վատ չի լինի թե օր անց վարդագույն ակնոցներդ դնես ու դուրս գաս մարդամեջ քո դերը խաղալու։
Չգիտեմ, ես ավելի լավ ա զարդերս սարքեմ, զբաղվեմ։
Էջանիշներ