User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 121 հատից

Թեմա: Ու՞ր է գնում մարդկությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկության գնալը չգիտեմ, բայց որ ինֆորնացիան մարդկանց միջև սկսել ա շատ արագ շարժվել, դա փաստ ա։
    Տարիներ առաջ մարդը(միջին վիճակագրական) չուներ էն ինֆորմացիան, որ կուզենար ունենալ, միշտ դրա դիֆիցիտը կար։ Ինֆո տարածելն էլ տենց հեշտ չէր, տարածողներն էլ շատ քիչ էին, հեշտ էր (համեմատաբար) վերահսկելը։
    Իսկ հիմա, նայեք ձեր շուրջը ինչ ա կատարվում։ Գերխնդիր ա դարձել ճշմարիտ ինֆորմացիան, սուտ ապատեղեկատվությունից տարբերելը, ու շատ սրիկա տեսակի՝ "պղտոր ջրում ձուկ որսացող" մարդկանց համար պարարտ հող ա ստեղծվել անարդար գործեր բռնելու համար։ Գողը գոռում ա բռնեք գողին։
    Ես չեմ պատկերացնում, թե ոնց են կարողանալու էս ինֆորմացիոն աննորմալ մեծ հոսքը կարգավորել, բայց համարում եմ սա էս պահին համամարդկային ամենաառաջին գերխնդիրը, որովհետև ներքևներում քաոս ա։ Հուսով եմ վերևներում խելոքները կմտածեն մի բան։
    Սամբիտն ասում ա հոգևորն ա պետք շատացնել։ Ախր էդ հոգևոր կուտը էլ չի ուտվում, նոր բան ա պետք մտածել, նոր մատուցման եղանակ, նոր համեր ա պետք մեջը մտցնել։ Հեն ա Հռոմի պապը սկսել ա սեքսից խոսել)))
    Նոր ինչ որ կառույց պիտի լինի, որին մարդը կվստահի նենց, ոնց որ կրոնին ա վստահել ու հավատացել անցյալում։ Մարդուն ապրելու նոր ինստրուկցիա ա պետք, հինն այլևս անչափ հնացած ա։ Ու էդ կառույցը պիտի օգնի ֆիլտրել ինֆորմացիան, նոր կանոններ ստեղծի, պատժամիջոցներ կիրառի։
    Մուկիկն ասում ա մարդու կյանքը ավելի կարևոր ա դարձել, ես հակառակն եմ տեսնում, որ մարդու կյանքը բարակ թելից ա կախված որը բարեբախտաբար դեռ պահում ա։ Էս ամենը կա, երբ խորն եմ մտածում։
    Իսկ եթե փորձենք մակերեսորեն նայել՝ ի՞նչ ա եղել որ, սաղ նորմալ ա, գնում ենք գործի, գալիս ենք տուն, մի երկու հա֊հա ենք սոց ցանցում դնում, հաց ենք ուտում, սեքս անում ու քնում։ Մարդկությունն էլ ուր ուզում ա գնա, ընկերովի մահը հարսանիք է։
    Ստացվում ա, որ Հռոմի պապը մեզնից առաջադեմ ա. ինքն արդեն սեքսից ա խոսում, իսկ մենք դեռ մեր եզն ենք քշում...
    Ինֆորմացիայի արագ շարժվելը մարդկանց մեջ՝ դա էլ հենց այն հարթակն է, որի վրա շարժվում է մարդկությունը: Եվ որքան ավելի շատ է ինֆորմացիան, այնքան ավելի շատ ընտրություն ունենք մենք:
    Հսկողությունը... Ավելի լավ է, Բում ջան, ելնելով վերևի գրառումներից, ասենք "հսկողությունը և տրամաբանությունը": Եվ այս տեսանկյունից նայելով խնդրին, կարելի է եզրակացնել, որ եթե, ինչպես ասում ես, դժվարանում է հսկողությունը, ուրեմն գուցե իրականությունն այն է, որ հսկողության կարիք չկա՞: Մենք ինչ է, բանտու՞մ ենք: Շատերը կասեն, այո: Ու հավանաբար էդ պատճառով էլ դժվարանում է հսկելը, որպեսզի ազատությունն ավելի տեսանելի լինի: Ուղղակի մեզանից յուրաքանչյուրը հիմա հնարավորություն ունի ընտրել իր ցանկացածը:
    Սովետի տարիներին մենք բոլորս համոզված էինք, որ "Սովետական շամպանսկին" աշխարհի ամենալավ շամպանսկին է: Բանն այն է, որ ընտրության հնարավորություն չունեինք:

    Ամեն անգամ, երբ Սամբիտն ասում ա, որ հոգևորը պետք ա շատացնել, ամեն անգամ նա հարկ ա համարում նաև ավելացնել, որ հոգևոր ասելով կրոնը նկատի չունի: Եվ սակայն համարյա միշտ դա որևէ ազդեցություն չի գործում: Ձեր ստերեոտիպերը ու նաև ձեր մեծամասնության անկյալությունն ինչ-որ բան փոխել էդ խեղճ "հոգևոր" բառը դարձնում է ցլի աչքերի առջևի կարմիր կտորի պես մի բան, ինչն էլ ձեզ վերադարձնում ա կրոնին: Բայց իրականում եթե նայեք վերջին տաս տարիների գրառումներին, շատ լավ տեսանելի կլինի, որ ձեզանից միայն, կարող է Ռայադեն ու Աթեիստն են ավելի շատ հայհոյել կրոնին, քան ես: Այ, սա է էդ կուտը չուտվելու պատճառը. դուք հրաժարվում եք ուտել այն, ինչ ձեզ չեն էլ առաջարկում: Օք, շարունակեք:
    Ու հինն էլ հնացած չի, Բում ջան, հինը ստերիլիզացված ա մեր ուղեղից: Դրա համար մենք էդքան համառորեն հրաժարվում ենք աստվածային լիներ, որովհետև կորցրել ենք մեր ինքնարժեքն ու համաձայնվել ենք նմանեցնել մեզ անասնականին: Այսպիսով, Աստծոց հրաժարվել՝ հրաժարվում ենք, և սակայն համարում ենք, որ այնուամենայնիվ ինչ-որ մեկը պետք է չոբան լինի մեր գլխին, որովհետև առանց միջնորդության մենք մեր անասնական անտրամաբանական անգիտակցությամբ մեր հարցերն ի վիճակի չենք լուծել:

    Հիմա հասանք ամենակարևորին: Ու ես շատ ուրախ կլինեի, որ էս մասը ժողովուրդն ուշադիր կարդար: Բայց դե, մեծ հաշվով, ձեր գործն է:

    Էն, որ ասում ես, որ մարդու կյանքը բարակ թելից ա կախված, շատ ճիշտ ես ասում: Ասեմ, թե ինչու:

    Բացի մարդու անհատական գիտակցությունը, գոյություն ունի նաև համամարդկային, ընդհանուր գիտակցություն: Նրա մասին չենք խոսելու հիմա, բայց իր հենց այդ ընդհանուր մարդկային գիտակցությամբ մարդկությունն իր ընտրությունն արդեն կատարել ա. հրաժարվել ա աշխարհի վերջից ու շատ արագ տեմպերով բարեշրջական հաջորդ փուլ ա գնում: Այս պահին մեր մոլորակը նման ա էն մարշրուտկին, որ գնում ա միայն մի ուղղությամբ և ունի ընդամենը մի կանգառ: Էդ կանգառի անունն ա. Հինգերորդ Տարածք, որը կոչվում ա նաև՝ Լույս: Կամ բարեշրջական նոր փուլ: Կամ հոգևորի գերիշխանություն: Բում ջան, կրկնում եմ, ոչ թե կրոնի: Մոռացիր կրոն ասածը, նույնիսկ եթե հպարտ ես նրանով, որ աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ես: Մոռացիր: Կարդա, խնդրում եմ, ստորագրությունս. հոգևոր լինեը՝ ընտրություն չի, հոգևոր լինելը՝ մեր էությունն ա: Ես ասում եմ հոգևոր, դու հասկացիր շնչավոր, էդ բառն ավելի մոտ է հոգևորին, որովհետև անշունչը՝ ավելի մոտ է այն կյանքին, ինչ մենք պատկերացնում ենք այսօր:
    Այո, մենք գնում ենք հաջորդ Տարածք, և այդ տարածքը Լույսն է և այնտեղ գերակշռելու է հոգևորը, որովհետև ֆիզիկական փորձը շատ լավ կերպով ապրեցինք անցած, երրորդ, ֆիզիկական Տարածքում: Շուտով տեղ ենք հասնելու: Եվ այդ պատճառով էլ պետք է լուրջ մտածել: Որովհետև մութ մտածողությամբ լույսի մեջ անհնար է ապրել, դա աբսուրդ է: Իսկ լույսից բացի այլ կանգառ մեր մարշրուտկեն չունի: Եվ ուրեմն պետք է հետևություն անել: Մութը ճանապարհին մարշրուտկեն ին մեջից դուրս է նետում: Հվաքում է ամբողջ աղբն ու դուրս է նետում: Այս պատճառով այսքան տեսանելի է այդ աղբը: Որպեսզի մաքրվի:
    Եվ ընդամենը մի բան է մեզ պետք այս մեծ խնդիրը լուծելու համար: Փոխակերպել մեր գիտակցությունը: Թույլ տալ, որ լույսը մտնի մեր կյանք: Իսկ մթից նույնիսկ հրաժարվել էլ պետք չի, որովհետև, երբ որ լույսը գալիս է, մութն ուղղակի վերանում է:

    Մի կարևոր ու շատ օգտակար բան էլ կա, սա էլ ասեմ, ու վերջ: Մինչև օրս Հոգևորը (ոչ թե կրոնը) միշտ ջանացել է հասցնել մեր գիտակցությանը, որ մեզ պետք է արթնանալ:
    Այսօրվա կոչը (կամ պատգամը, կամ հրամանը, կամ խնդրանքը, ինչպես կուզեք) այլ է. մարդկությունն արդեն արթնացել է: Միակ բանը ինչ պետք է անել՝ հավատալ, որ արթնացել ես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (23.09.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •