Ես չեմ վախենում իրականությունից, այլ ուղիղ նայում եմ հենց ներկային՝ առանց ապագայի մասին մտածելու։
Չեմ հավատում կրոնին, գիտությանը որոշ չափով հավատում եմ, բայց միայն ներկայի ու մոտ ապագայի համար։ Հավատում եմ էվոլյուցիային, բնության/Տիեզերքի՝ մարդուց վեր լինելուն (հատկապես ուժերի/հնարավորությունների անհամեմատելիության առումով), ինչպես նաև զարգացման անկանխատեսելիությանն ու չկանխորոշված լինելուն։ Ու էդ խորը հավատից ելնելով էլ ջհանդամիս չի, թե էդ հսկա Տիեզերքում, որի մասին մենք մեծ հաշվով դեռ շատ քիչ բան գիտենք, մարդկությունը՝ որպես կենդանատեսակ, Երկիրը՝ որպես մոլորակ, կամ թեկուզ կյանքը էն վիճակով, որը կա Երկրի վրա, ուր է գնում կամ ինչ ավարտ է ունենալու։
Ինձ համար հազարապատիկ հետաքրքիր է նայել ուրիշների՝ ինչ-որ բան փոխելու/պայմանավորելու ջանքերին (մարդկության ապագայի համար), գիտության զարգացմանը, մարդկանց ու սոցիումի փոփոխություններին, բայց էդ ամենը հետաքրքիր է ներկայի ու շատ մոտ ապագայի համար, հետաքրքիր է որպես պրոցես։
Եթե անգամ ներկայի ինչ-որ բան պայմանավորելու է homo sapiens կենդանատեսակի ապագան, ես դժվար դա տեսնեմ ու իմանամ, քանզի հետմահու կյանքի որևէ տեսակին էլ չեմ հավատում։ Էս էր հակիրճ ամփոփված նախորդ պատասխանիս մեջ։
Էջանիշներ