Էն օրը ընկերներիցս մեկի հետ էի խոսում, չգիտեմ ոնց հասանք դրան, բայց ասում ա, որ ինքը վիզուալ հիշողություն/ընկալում չունի ընդհանրապես․ ասում եմ՝ ո՞նց, օրինակ հիմա մտքումդ չես կարա՞ վիզուալ ասենք կարմիր խնձոր պատկերացնես, ասում ա՝ չէ։ Բա հիմա որ իմ դեմքին չնայես, դեմքս չես հիշի՞։ Ասում ա՝ չէ։
Ծնողներիդ դեմքն էլ չես կարա՞ մտքումդ պատկերացնես՝ չէ։ Ասում ա․ «ես ամեն ինչ զուտ տարածական եմ պատկերացնում՝ ժամանակի ու տարածության մեջ իրանց զբաղեցրած դիրքերով»։
Ընդ որում, հետաքրքիրն էն ա, որ էդքանով հանդերձ, էդ ընկերս արվեստագետ ա։
Հետաքրքիր ա, թե ինչքան տարբեր են մարդիկ ընկալում աշխարհը․ նույնիսկ զգայարանների մակարդակում, չնայած, որ բոլորս էլ կարծես նույն զգայարաններն ունենք (եթե իհարկե «տեխնիկական» սահմանափակումներ չկան)։
Ասում են շներն էլ աշխարհը առաջին հերթին հոտով են ընկալում․ տեսողություն ու լսողությունը շատ ավելի փոքր դեր ունեն։ Հետաքրքիր կլիներ ժամանակավոր փորձել էդ ընկալումը
Հա՜, հիշեցի թե ընկերոջս հետ ոնց էս թեմային հասանք․ պատմում էի, որ վիպասանա մեդիտացիայի ժամանակ, երբ պետք ա աչքերդ փակ մարմինդ «սկան» անել՝ հերթով մարմնիդ ամեն մի սանտիմետրը մտքով դիտարկել թե ինչ ֆիզիկական զգացողություններ ունես մարմնի էդ հատվածում՝ տաք, ցուրտ, ղդիկ, քոր, ծակծկոց, աղվամազերիդ շարժ, իսկ երբ ուշադրությունդ ու կենտրոնացումդ ավելի ա նրբանում, էդ ամենից անդին նաև զգում ես որոշակի «սպիտակ աղմուկ» որ միշտ տեղում ա ու լիքը ուրիշ Աստված գիտի որտեղից ջրի երես դուրս եկող զգացողություններ էլ, բայց միևնույն ա․ երբ փորձում էի ասենք զգալ ձեռքիս մաշկի վրա զգացողությունները, անկախ ինձնից փակ աչքերով վիզուալ պատկերացնում էի ձեռքս ու էդ խանգարում էր զգայական իրականությունը օբյեկտիվ ընկալելուն՝ չէի կարողանում զուտ մաշկիս նյարդային վերջույթներով «աշխարհին նայել»։ Ոչ մի կերպ չէր ստացվում սեփական մարմնիս պատկերավոր/վիզուալ ընկալումն «անջատել»։ Իսկ պարզվում ա, մարդ կա, որ իրա մոտ միշտ անջատած ա, չնայած, որ նորմալ տեսողություն ունեն։
Ի դեպ, միշտ հետաքրքրել ա․ տեսնես ի ծնե կույր մարդիկ աշխարհը ո՞նց են ընկալում։ Նաև, երկու հոգի, որ նորմալ, գունավոր տեսողություն ունեն, նույն ձևով ե՞ն տեսնում աշխարհը։ Ասենք կապույտը բոլորի համար էլ նույն տեսքն ունի՞
Մի խոսքով, սենց խառը մտքեր
Էջանիշներ