էսօր պատահական իմացա հաջորդական-տարածական սինեսթեզիայի մասին, որը կարծես ամենաշատն է նման թվերի իմ վիզուալիզացմանը․
Բայց մի ուրիշ հետաքրքիր բան էլ իմացա, որը ես փաստորեն ունեմ ու չգիտեի, որ նման "ախտորոշում" կա
Լսողական-շոշափելի սինեսթեզիայի մասին է խոսքը․ երբ ձայներից, հատկապես որոշ ցածր հաճախականության ձայներից ֆիզիկական հաճույք ես ստանում, ասես՝ մաշկիդ ինչ-որ հատվածների նուրբ կպնեն և ֆիզիկական հաճույքի ազդակներ փոխանցեն։
Սա գուցե նաև ASMR կոչվող երևույթի ձևերից մեկն է, որը հենց նկարագրում է "ցածր մակարդակի էյֆորիա"՝ բնութագրվող "դրական զգացմունքների և մաշկիդ վրա ստատիկ ծակծկոցի հեռավոր զգացողության համադրությամբ"։
Վերջերս հենց Ձայնային կոմֆորտ վերնագրած օրագրային գրառմանս մեջ ակամա դրա մասին եմ պատմել։
Էջանիշներ