Ի դեպ, նոր մտքովս անցավ, որ կլորավուն պատկերը տեսքով ամեոբա ա հիշեցնում, բաուբա բառն էլ ամեոբա բառին նման ա հնչում: Միգուցե սա է՞լ կապ ունի:
Ի դեպ, նոր մտքովս անցավ, որ կլորավուն պատկերը տեսքով ամեոբա ա հիշեցնում, բաուբա բառն էլ ամեոբա բառին նման ա հնչում: Միգուցե սա է՞լ կապ ունի:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Varzor (18.09.2020)
Բարեկամ (18.09.2020)
Իմ կարծիքով, փոքր երեխաների մոտ (որոնք տառեր չեն ճանաչում ու հնչողության սրության/կլորության հետ էլ կապված բանական ասոցիացիաներ դեռ չունեն մշակված) ընտրությունը լինելու է կա՛մ պատահականության սկզբունքով, այսինքն՝ 50/50 (էդ պահին խելքին ինչ փչեց, առանց մտածելու կամ որևէ ասոցիացիայի), կա՛մ էլ նմանացնելով իրենց ծանոթ մուլտ կամ գրքային հերոսի։
Իսկ մնացած մարդկանց մոտ, համոզված եմ, որ ասոցիացիան տառահնչունային առանձնահատկությունն ա, դրա համար արդյունքը նույնն է ստացվում։
Այ եթե հասուն մարդը հակառակն ասի, դա արդեն հետաքրքիր է, էդ մարդու ներըմբռնողական աշխարհն իրոք ուրույն կարելի է համարել։
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Դժվար ա ապրելը ամեն ինչը երկու տուփի մեջ տեղադրելով՝ լավ կամ վատ։
Կենկրետ էս դեպքում 5-ը 95-ի համեմատ մի հստակ պիտակ կարող է ունենալ, ըստ իս՝ ուրույն։ Իսկ լա՞վ, թե՞ վատ է էս հարցում ընդհանուրից տարբեր մտածելը, շատ առաձգական թեմա է։ Ինչու՞ լավ, կամ ինչու՞ վատ։ Ուրիշ՝ եթե մտածում ես, թե 5-ի մեջ գտնվելը ինչ հետևանքներ կարող է ունենալ․ բայց դա բացարձակ ոչ միանշանակ բան է, ու հիմքերը քիչ են ինչ-որ դիսկուսիա ծավալելու։
Բարեկամ ջան, պիտի ասեմ, որ քո «ուրույն»-ը շատ էլ դուրս գալիս ա, որտև միշտ էլ բազմակարծության կողմնակից եմ եղել ու ինձ թվում ա՝ հենց դրանով ա աշխարհն ավելի հետաքրքիր դառնում:
Բայց կոնկրետ օրինակում, չասենք լավ ու վատ, ունենք 2 գույնի խումբ:
ՈՒ առաջինի ծավալը մյուսից 19 անգամ մեծ ա:
Սա ահռելի տարբերություն ա երկրորդ խմբի համար՝ էդպես էլ չհասկացված մնալու, նեղվելու ու կոմպլեքսավորվելու, իսկ առաջինի համար՝ 2-րդին հեշտությամբ կլանելու, արհամարհելու ու ծաղրելու:
*Նշված բոլոր երևույթները տեղավորվում են «լավ-վատ»-ի մեջ:
Համոզված եմ, որ եթե էս նույն փորձն անցկացնելուց առաջ հարցվողները ծանոթ լինեին մնացածների ընտրության տոկոսային հարաբերակցությանը, ապա էդ 5%-ը շատ ավելի չնչին կլիներ:
Որտև անհասկանալի իրավիճակներում մարդկանց ճնշող մեծամասնությունը նախընտրում ա ուղղակի հետևել ընդհանուր հոսանքին:
ՈՒ էս տեսանկյունից նայելիս՝ էդ «ուրույն»-ը կարծես էդքան էլ ուրույն չի ստացվում..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Հմ։ Էս հարցում տարբեր ենք մտածում, Գաղթական ջան։
Իսկ ես կկարծեի, որ եթե իմանային, որ մեծամասնությունն էսինչ պատասխանն ա տվել, դիտմամբ ուրիշ պատասխան կընտրեին, որ "ուրույն" երևային
Նաև, "․․․ Սա ահռելի տարբերություն ա երկրորդ խմբի համար՝ էդպես էլ չհասկացված մնալու, նեղվելու ու կոմպլեքսավորվելու" - էլի հակառակն եմ մտածում։ Էս հարցում մեծամասնությունից տարբեր մտածելը (այսինքն՝ ակնհայտ տառաձայնային ասոցիացիայով չառաջնորդվելը) հուշում ա, որ մարդը ավելի շուտ ոչ շաբլոն, լայնմիտ, ստեղծագործականության ավելի լայն հորիզոնով ներաշխարհ ունի։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 18.09.2020, 08:01:
Գաղթական (18.09.2020)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Կոնկրետ ի՞նձ ես հարցնում։ Կոնկրետ ես, եթե իմանայի 95 տոկոսն էսինչ բանն ա ընտրել, դա ինձ երևի ընդհանրապես կարգելակեր "չազդված" որոշում կայացնելուց, ու երևի ուղղակի չէի մասնակցի "խաղին", ավելի շուտ՝ միանգամից կսկսեի մտածել, թե ինչու ա դա ընտրել, իսկ սեփական պատասխան, ինչպես ասեցի, չէի ունենա, պրոցեսը "կփչանար"։
Բայց ես շատ մարդիկ գիտեմ, որ հենց ուրույն, ամբոխի մաս չերևալու համար կասեին հակառակը, ու հպարտ կլինեին դրանով։
Գաղթական (18.09.2020)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Գաղթական (18.09.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ