Ինձ մոտ տարածական պատկերացման հարթակում են թվերը (այդ թվում տարիքը, տարեթվերը, և առհասարակ ժամանակագրությունը), տարվա եղանակներն ու ամիսները, ու էլի մի բան էլ կար՝ նոր հիշում էի, մոռացա
Իմ նշած բաների տարածական պատկերացումն էն ա, որ տարածության մեջ դրանք որոշակի դիրք ունեն՝ դիտողի (այսինքն՝ իմ) և միմյանց նկատմամբ, ընդ որում՝ պարտադիր նաև գույն, ավելի ճիշտ՝ երանգ։ Ես ուրիշ ձև չեմ կարողանում պատկերացնել նշածս կոնցեպտները։
Օրինակ, տարվա եղանակներն ինձ մոտ շրջանակի մեջ են, և շրջանակը եթե բաժանենք 12 սեգմենտի, ապա վերևի երեք սեգմենտում ձմռան ամիսներն են, ձախ քառորդում՝ գարնանը, հարաւում՝ ամառն է, իսկ արևելքում՝ աշունը, իսկ ամիսների ենթասեգմենտներն իրարից բաժանվում են գունային երանգով, որոնք սահուն փոխակերպվում տվյալ ամսվա գույնին (իմ ասոցիացիայով) էդ շրջանի պտույտով։ Հետաքրքիր ա, որ պտույտը ժամսլաքի հակառակ ուղղությամբ ա։
Ինչ վերաբերում ա թվերի՝ տարածության մեջ դասավորված լինելուն, դա մի քիչ ավելի դժվար ա բացատրելը
Երևի ա նկարել ա պետք, բայց նկարով էլ տարածականությունը (և խորությունը, հա, էնտեղ փոս ընկած մասեր, ստորոտներ ու գագաթներ կան մի քիչ անսովոր տեղադրմամբ) դժվար կլինի ներկայացնել, դրա համար հմուտ նկարիչ ա պետք լինել ու երանգների տարածական վերարտադրման վարպետ։
Ես էլ շատ թույլ եմ մարդկանց անունները հիշելով, ինչը շատ անհարմար բան ա, հատկապես երբ նոր ես ծանոթանում մարդու հետ ու անմիջապես մոռանում ես անունը, (չգիտես ոնց դիմես զրուցելիս), ճիգեր են պետք ու լարում չմոռանալու համար, իսկ երբ մի խումբ մարդիկ են, դա արդեն կատաստրոֆա ա։
Էջանիշներ