User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 77 հատից

Թեմա: Վիզուալ հիշողություն, վիզուալ ընկալում

  1. #1
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,398
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վիզուալ հիշողություն, վիզուալ ընկալում

    Էն օրը ընկերներիցս մեկի հետ էի խոսում, չգիտեմ ոնց հասանք դրան, բայց ասում ա, որ ինքը վիզուալ հիշողություն/ընկալում չունի ընդհանրապես․ ասում եմ՝ ո՞նց, օրինակ հիմա մտքումդ չես կարա՞ վիզուալ ասենք կարմիր խնձոր պատկերացնես, ասում ա՝ չէ։ Բա հիմա որ իմ դեմքին չնայես, դեմքս չես հիշի՞։ Ասում ա՝ չէ։ Ծնողներիդ դեմքն էլ չես կարա՞ մտքումդ պատկերացնես՝ չէ։ Ասում ա․ «ես ամեն ինչ զուտ տարածական եմ պատկերացնում՝ ժամանակի ու տարածության մեջ իրանց զբաղեցրած դիրքերով»։
    Ընդ որում, հետաքրքիրն էն ա, որ էդքանով հանդերձ, էդ ընկերս արվեստագետ ա։

    Հետաքրքիր ա, թե ինչքան տարբեր են մարդիկ ընկալում աշխարհը․ նույնիսկ զգայարանների մակարդակում, չնայած, որ բոլորս էլ կարծես նույն զգայարաններն ունենք (եթե իհարկե «տեխնիկական» սահմանափակումներ չկան)։

    Ասում են շներն էլ աշխարհը առաջին հերթին հոտով են ընկալում․ տեսողություն ու լսողությունը շատ ավելի փոքր դեր ունեն։ Հետաքրքիր կլիներ ժամանակավոր փորձել էդ ընկալումը

    Հա՜, հիշեցի թե ընկերոջս հետ ոնց էս թեմային հասանք․ պատմում էի, որ վիպասանա մեդիտացիայի ժամանակ, երբ պետք ա աչքերդ փակ մարմինդ «սկան» անել՝ հերթով մարմնիդ ամեն մի սանտիմետրը մտքով դիտարկել թե ինչ ֆիզիկական զգացողություններ ունես մարմնի էդ հատվածում՝ տաք, ցուրտ, ղդիկ, քոր, ծակծկոց, աղվամազերիդ շարժ, իսկ երբ ուշադրությունդ ու կենտրոնացումդ ավելի ա նրբանում, էդ ամենից անդին նաև զգում ես որոշակի «սպիտակ աղմուկ» որ միշտ տեղում ա ու լիքը ուրիշ Աստված գիտի որտեղից ջրի երես դուրս եկող զգացողություններ էլ, բայց միևնույն ա․ երբ փորձում էի ասենք զգալ ձեռքիս մաշկի վրա զգացողությունները, անկախ ինձնից փակ աչքերով վիզուալ պատկերացնում էի ձեռքս ու էդ խանգարում էր զգայական իրականությունը օբյեկտիվ ընկալելուն՝ չէի կարողանում զուտ մաշկիս նյարդային վերջույթներով «աշխարհին նայել»։ Ոչ մի կերպ չէր ստացվում սեփական մարմնիս պատկերավոր/վիզուալ ընկալումն «անջատել»։ Իսկ պարզվում ա, մարդ կա, որ իրա մոտ միշտ անջատած ա, չնայած, որ նորմալ տեսողություն ունեն։

    Ի դեպ, միշտ հետաքրքրել ա․ տեսնես ի ծնե կույր մարդիկ աշխարհը ո՞նց են ընկալում։ Նաև, երկու հոգի, որ նորմալ, գունավոր տեսողություն ունեն, նույն ձևով ե՞ն տեսնում աշխարհը։ Ասենք կապույտը բոլորի համար էլ նույն տեսքն ունի՞
    Մի խոսքով, սենց խառը մտքեր

    Մոդերատորական. թեման առանձնացվել է «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայից:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.09.2020, 20:56:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (18.09.2020), Varzor (17.09.2020), Աթեիստ (15.09.2020), Բարեկամ (15.09.2020), Գաղթական (15.09.2020), Հարդ (17.09.2020), Յոհաննես (15.09.2020), Ուլուանա (15.09.2020), Տրիբուն (15.09.2020)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,226
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն օրը ընկերներիցս մեկի հետ էի խոսում, չգիտեմ ոնց հասանք դրան, բայց ասում ա, որ ինքը վիզուալ հիշողություն/ընկալում չունի ընդհանրապես․ ասում եմ՝ ո՞նց, օրինակ հիմա մտքումդ չես կարա՞ վիզուալ ասենք կարմիր խնձոր պատկերացնես, ասում ա՝ չէ։ Բա հիմա որ իմ դեմքին չնայես, դեմքս չես հիշի՞։ Ասում ա՝ չէ։ Ծնողներիդ դեմքն էլ չես կարա՞ մտքումդ պատկերացնես՝ չէ։ Ասում ա․ «ես ամեն ինչ զուտ տարածական եմ պատկերացնում՝ ժամանակի ու տարածության մեջ իրանց զբաղեցրած դիրքերով»։
    Ընդ որում, հետաքրքիրն էն ա, որ էդքանով հանդերձ, էդ ընկերս արվեստագետ ա։

    Հետաքրքիր ա, թե ինչքան տարբեր են մարդիկ ընկալում աշխարհը․ նույնիսկ զգայարանների մակարդակում, չնայած, որ բոլորս էլ կարծես նույն զգայարաններն ունենք (եթե իհարկե «տեխնիկական» սահմանափակումներ չկան)։

    Ասում են շներն էլ աշխարհը առաջին հերթին հոտով են ընկալում․ տեսողություն ու լսողությունը շատ ավելի փոքր դեր ունեն։ Հետաքրքիր կլիներ ժամանակավոր փորձել էդ ընկալումը

    Հա՜, հիշեցի թե ընկերոջս հետ ոնց էս թեմային հասանք․ պատմում էի, որ վիպասանա մեդիտացիայի ժամանակ, երբ պետք ա աչքերդ փակ մարմինդ «սկան» անել՝ հերթով մարմնիդ ամեն մի սանտիմետրը մտքով դիտարկել թե ինչ ֆիզիկական զգացողություններ ունես մարմնի էդ հատվածում՝ տաք, ցուրտ, ղդիկ, քոր, ծակծկոց, աղվամազերիդ շարժ, իսկ երբ ուշադրությունդ ու կենտրոնացումդ ավելի ա նրբանում, էդ ամենից անդին նաև զգում ես որոշակի «սպիտակ աղմուկ» որ միշտ տեղում ա ու լիքը ուրիշ Աստված գիտի որտեղից ջրի երես դուրս եկող զգացողություններ էլ, բայց միևնույն ա․ երբ փորձում էի ասենք զգալ ձեռքիս մաշկի վրա զգացողությունները, անկախ ինձնից փակ աչքերով վիզուալ պատկերացնում էի ձեռքս ու էդ խանգարում էր զգայական իրականությունը օբյեկտիվ ընկալելուն՝ չէի կարողանում զուտ մաշկիս նյարդային վերջույթներով «աշխարհին նայել»։ Ոչ մի կերպ չէր ստացվում սեփական մարմնիս պատկերավոր/վիզուալ ընկալումն «անջատել»։ Իսկ պարզվում ա, մարդ կա, որ իրա մոտ միշտ անջատած ա, չնայած, որ նորմալ տեսողություն ունեն։

    Ի դեպ, միշտ հետաքրքրել ա․ տեսնես ի ծնե կույր մարդիկ աշխարհը ո՞նց են ընկալում։ Նաև, երկու հոգի, որ նորմալ, գունավոր տեսողություն ունեն, նույն ձևով ե՞ն տեսնում աշխարհը։ Ասենք կապույտը բոլորի համար էլ նույն տեսքն ունի՞
    Մի խոսքով, սենց խառը մտքեր
    Պարզ ա, որ տարբերություններ կան. մեկի մոտ վիզուալն ա լավ զարգացած, մյուսի մոտ` լսողականը, մեկ ուրիշ մոտ` գուցե մի ուրիշ բան: Բայց էդ ընկերոջդ դեպքն ամեն դեպքում ինձ նորմալ չի թվում. կարծում եմ` ինչ-որ խանգարում կա, որովհետև նշածներդ, որոնք ինքը չի կարողանում պատկերացնել, իմ իմանալով, տարրական բաներ են, որ ցանկացած մարդ` անկախ նրանից, թե որ տիպի ընկալումն ա մոտն ավելի զարգացած, պիտի որ ի վիճակի լիներ անելու:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #3
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,149
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)

    Ես որ շատ զոռեմ պարզ առարկաներ կարող եմ պատկերացնել, բայց մարդու դեմքեր ընդհանրապես չեմ կարող։

    Բայց դրանով հանդերձ, որ մեկին տեսնեմ որին հազար տարի ա չեմ տեսել, շատ մեծ հավանականությամբ տեղը կբերեմ ով ա ու որտեղ եմ իրան հանդիպել։

  5. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,398
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ շատ զոռեմ պարզ առարկաներ կարող եմ պատկերացնել, բայց մարդու դեմքեր ընդհանրապես չեմ կարող։

    Բայց դրանով հանդերձ, որ մեկին տեսնեմ որին հազար տարի ա չեմ տեսել, շատ մեծ հավանականությամբ տեղը կբերեմ ով ա ու որտեղ եմ իրան հանդիպել։
    Դե նենց չի, որ էդ ընկերս իմ դեմքը տեղը չէր բերում հանդիպելուց

    Բայց որ ասենք ինձ հիշում ես, դեմքս աչքիդ առաջ չի գալի՞ս։
    Մեկ էլ հլը փորձի․ կարում ե՞ս օդում ուղղաձիգ առանցքի շուրջ պտտվող աթոռ պատկեացնես
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,398
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ ա, որ տարբերություններ կան. մեկի մոտ վիզուալն ա լավ զարգացած, մյուսի մոտ` լսողականը, մեկ ուրիշ մոտ` գուցե մի ուրիշ բան: Բայց էդ ընկերոջդ դեպքն ամեն դեպքում ինձ նորմալ չի թվում. կարծում եմ` ինչ-որ խանգարում կա, որովհետև նշածներդ, որոնք ինքը չի կարողանում պատկերացնել, իմ իմանալով, տարրական բաներ են, որ ցանկացած մարդ` անկախ նրանից, թե որ տիպի ընկալումն ա մոտն ավելի զարգացած, պիտի որ ի վիճակի լիներ անելու:
    Դե էդ ընկերոջս գլխում շատ բան նորմալ չի, նենց որ չեմ զարմանա, որ էդ էլ պարզվի ինչ–որ խանգարում ա, բայց ամեն դեպքում ինքը որպես ոչ նորմալ չէր ընկալում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #6
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,028
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գույները տարբեր ընկալելու պահը ինձ էլ ա միշտ հետաքրքրել։ Ու ոնց մտածում եմ, չեմ պատկերացնում դա ոնց կարելի ա ստուգել։ Համեմատությունը, զուտ վիզուալ֊զգացողական, պրակտիկորեն անհնար ա մինչև չմտնես դիմացինիդ "մաշկի" մեջ։

  8. #7
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,398
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գույները տարբեր ընկալելու պահը ինձ էլ ա միշտ հետաքրքրել։ Ու ոնց մտածում եմ, չեմ պատկերացնում դա ոնց կարելի ա ստուգել։ Համեմատությունը, զուտ վիզուալ֊զգացողական, պրակտիկորեն անհնար ա մինչև չմտնես դիմացինիդ "մաշկի" մեջ։
    Հա․ երեխա ժամանակվանից էդ խնդիրը ինձ տանջում ա ու ստուգելու որևէ օբյեկտիվ ձև հլը որ չեմ գտել:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,806
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մասնակի կամ լրիվ դալտոնիզմով տառապողներն իհարկե գույներն սյլ երանգներով են տեսնում կամ ընդհանրապես դրանք չեն տեսնում:

    Օրինակ էստեղ 57 նկար կա, թե ինչպես են տարբեր աստիճանի color blindness ունեցող մարդիկ տեսնում աշխարհը:

    Բայց դե նույն գույների տարբեր երանգները սեփական աչքերով էլ կարելի ա տեսնել:
    Անգամ նույն պատկերները կարող են աչքիդ տարբեր ֆորմաներ ընդունել:
    Տո նույնիսկ ոտքերիդ տակի ամուր հատակը փոթորկվող ու բարձր ալիքներով օվկիանոսի վերածելու համար պարտադիր չի ամենավառ երևակայությունն ունենալ..
    Դրա համար ընդամենը լավ երաժշտության տակ դանդաղ ըմբոշխվող մի շիշ թունդ խմիչք ա հարկավոր..
    Իսկ ավելի սուր զգացողությունների համար՝ 2 շիշ.. )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.09.2020)

  11. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,226
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    Դալտոնիզմը լրիվ ուրիշ հարց ա, դրա տարբեր աստիճաններ շատերի մոտ կան, ու մեծ մասն իսկի տեղյակ էլ չի, որ տենց խնդիր ունի, քանի որ դա, ըստ էության, խնդիր էլ չի առանձնապես: Բայց կոնկրետ լավ ծանոթ առարկան մտովի վիզուալացնելու անընդունակությունը դրա հետ էնքան էլ համեմատելի չի: Ուղղակի մենք դա էնքան բնական ու ինքնին ենթադրելի ենք ընկալում, որ մտքներովս չի անցել, որ գուցե մարդիկ կան, որ էդ ունակությունը չունեն: Բայց լուրջ, հետաքրքիր ա, թե մարդկանց քանի տոկոսն ա տենց: Ու տեսնես` ո՞նց ա կոչվում էդ խանգարումը: Հաստատ մի անվանում կունենա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.09.2020)

  13. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,226
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էդ ընկերոջս գլխում շատ բան նորմալ չի, նենց որ չեմ զարմանա, որ էդ էլ պարզվի ինչ–որ խանգարում ա, բայց ամեն դեպքում ինքը որպես ոչ նորմալ չէր ընկալում։
    Իրա ոչ նորմալ չընկալելը լրիվ բնական ու սպասելի ա. եթե մարդն ի սկզբանե էդպիսին ա եղել, ո՞նց կարող էր աննորմալ համարել: Ասենք, նույն կերպ ի ծնե խուլ կամ կույր մարդկանց համար ա չտեսնելը, չլսելը լրիվ նորմալ, քանի որ հակառակն իրանց ընդհանրապես ծանոթ չի, բայց դրանից խլությունը կամ կուրությունը նորմալ չի դառնում, չէ՞:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #11
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,806
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դալտոնիզմը լրիվ ուրիշ հարց ա, դրա տարբեր աստիճաններ շատերի մոտ կան, ու մեծ մասն իսկի տեղյակ էլ չի, որ տենց խնդիր ունի, քանի որ դա, ըստ էության, խնդիր էլ չի առանձնապես: Բայց կոնկրետ լավ ծանոթ առարկան մտովի վիզուալացնելու անընդունակությունը դրա հետ էնքան էլ համեմատելի չի: Ուղղակի մենք դա էնքան բնական ու ինքնին ենթադրելի ենք ընկալում, որ մտքներովս չի անցել, որ գուցե մարդիկ կան, որ էդ ունակությունը չունեն: Բայց լուրջ, հետաքրքիր ա, թե մարդկանց քանի տոկոսն ա տենց: Ու տեսնես` ո՞նց ա կոչվում էդ խանգարումը: Հաստատ մի անվանում կունենա:
    Ճիշտ ես՝ առարկաները վիզուալիզացնելու հետ դալտոնիզմը շատ կապ չունի, բայց իմ արձագանքը Արշակի գրածի երկրորդ հատվածին էր վերաբերվում, թե արդյոք գույները բոլորի համար նույն տեսքն ունեն:

    Չնայած ինքը նախապես շեշտել էր՝ «նորմալ գունային տեսողություն» ունենալը, բայց թեմայի արծարծման ընթացքում նաև հարց առաջացավ դրա ստուգելու հնարավորության վերաբերյալ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (15.09.2020)

  16. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,226
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես՝ առարկաները վիզուալիզացնելու հետ դալտոնիզմը շատ կապ չունի, բայց իմ արձագանքը Արշակի գրածի երկրորդ հատվածին էր վերաբերվում, թե արդյոք գույները բոլորի համար նույն տեսքն ունեն:

    Չնայած ինքը նախապես շեշտել էր՝ «նորմալ գունային տեսողություն» ունենալը, բայց թեմայի արծարծման ընթացքում նաև հարց առաջացավ դրա ստուգելու հնարավորության վերաբերյալ:
    Հա, գիտեմ, ես ուղղակի համեմատեցի էդ երկուսը էն առումով, որ դալտոնիզմն, ըստ իս, էնքան լուրջ բան չի (խոսքը կոնկրետ ինչ-որ երանգներ չտեսնելու մասին ա, ոչ թե հիմնական կամ թեկուզ երկրորդական գույները), ինչքան էդ վիզուալացնելու ունակության բացակայությունը: Չնայած էն ա` մարդիկ լավ էլ հանգիստ ապրում են տենց, հեչ վեջներն էլ չի : Ուղղակի ես որ պատկերացնում եմ` ինչ-որ երանգ որ չտեսնեի, կյանքիս որակը դրանից հաստատ չէր փոխվի, բայց որ պատկերացնում եմ` էդ ունակությունը չունենայի, ահագին բան կփոխվեր, կարծում եմ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (15.09.2020)

  18. #13
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,454
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առարկաները վիզուալիզացնել չկարողանալու մասին չգիտեմ, բայց դեմքերը հիշելու/նկատելու անկարողությունն անուն ունի՝ prosopagnosia (դիմակուրությո՞ւն ): Հաստատ մի անուն էլ էն մյուսը կունենա։ Էնքան սենց կենսաբանական յուրահատկություններ կան, որ խորանում ես, գլուխդ պտտվում ա ։Դ

    Էս վիդեոն էի տեսել մի երկու ամիս առաջ, միանգամից ասոցացվեց ։Ճ

    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 15.09.2020, 19:06:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.09.2020), Արշակ (15.09.2020), Ուլուանա (15.09.2020)

  20. #14
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,398
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Առարկաները վիզուալիզացնել չկարողանալու մասին չգիտեմ, բայց դեմքերը հիշելու/նկատելու անկարողությունն անուն ունի՝ prosopagnosia (դիմակուրությո՞ւն ): Հաստատ մի անուն էլ էն մյուսը կունենա։ Էնքան սենց կենսաբանական յուրահատկություններ կան, որ խորանում ես, գլուխդ պտտվում ա ։Դ

    Էս վիդեոն էի տեսել մի երկու ամիս առաջ, միանգամից ասոցացվեց ։Ճ
    Էս դիմակուրության դեֆեկտից աչքիս ես էլ թեթևակի ունեմ։ Էս վիդեոյի մեջի մարդկանց նկարագրած որոշ սիտուացիաներ իմ հետ էլ ա պատահում։ Հիմնականում ուղղակի նոր տեսած դեմքերը լավ չեն տպավորվում, մինչև մի քանի անգամ հետները շփում չունենամ։ Ասենք կինոներ նայելուց կինոյի առաջին կեսում հաճախ չելենջ ա ջոկելը, որ տարբեր դրվագներում նույն մարդն ա։ Կամ էն որ աֆիցիանտը գնում ա, հետո ուրիշն ա գալիս նույն հագուկապով ու մազերով, սկսում ես կասկածել՝ էս նույն մարդն ա՞, թե՝ ուրիշ ա։ Բայց բավարար չափով ծանոթ մարդկանց դեմքերը հիշում եմ ու մտքումս կարամ վառ պատկերացնեմ։ Չնայած որ ասես հիշողությամբ նկարի, առանձին դետալներ կարող ա ճշգրիտ չվերարտադրեմ‎։

    Էս խնդիրը հատկապես արտահայտված էր երեխա ժամանակս։ Տարիքի հետ երևի զարգացել եմ։ Հիշում եմ փոքր ժամանակ ասենք մեկի հետ փողոցում կարող ա կռիվ անեի, իրար ծեծեինք, հետո մի կես ժամ հետո նորից տեսնեի մեկին ու մտքերի մեջ ընկնեի․ էս էն նույն տղեն ա՞, հետը թշնամի ե՞նք, թե ուրիշ անմեղ երեխա ա
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  21. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,398
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրա ոչ նորմալ չընկալելը լրիվ բնական ու սպասելի ա. եթե մարդն ի սկզբանե էդպիսին ա եղել, ո՞նց կարող էր աննորմալ համարել: Ասենք, նույն կերպ ի ծնե խուլ կամ կույր մարդկանց համար ա չտեսնելը, չլսելը լրիվ նորմալ, քանի որ հակառակն իրանց ընդհանրապես ծանոթ չի, բայց դրանից խլությունը կամ կուրությունը նորմալ չի դառնում, չէ՞:
    Խուլ կամ կույր մարդը գիտի, որ իր կուրությունը սահմանափակում ա ու էդ իր համար big deal ա առօրյա կյանքում․ էդ ընկերոջս հետ հարյուր տարի ա շփվում եմ, սկի չգիտեի ու զուտ պատահական իմացա, երբ ասեցի, որ աչքերս փակ փորձում եմ ձեռքիս զգացողությունները ընկալել, ձեռքիս վիզուալ պատկերը մեջ ա ընկնում, փորձում էի իրան պրոբլեմը բացատրել, ինքն էլ ասեց ինքը տենց չի պատկերացնում։ Թե չէ էդ իրան առանձնապես չէր խանգարում կարծես։ Իրան իրա տարածական ուժեղ ընկալումը ոնց–որ հերիք էր։ Ճիշտն ասած ես էլ իր տարածական ընկալումը չջոկեցի ինչ ա կոնկրետ, նենց որ կարող ա ես էլ իրա էդ թույն զգայարանից եմ զուրկ
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •