Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Յոհաննես (15.09.2020)
Յոհաննես (15.09.2020)
Այ սենց՝ առանց ակումբցիների կյանքը լավացնելու որևէ խոստման, մարդը ուզում է ադմին դառնալ։ Զոռբայի աշխարհ ա։
Si vis pacem, para bellum
Varzor (17.09.2020)
Ասեմ, որ արգելափակման տեխնիկական հնարավորություն ավագ մոդերներն էլ ունեն, նենց որ գոնե էդ առումով Չուկի հույսին չենք, էդքան արխային մի եղի, առաքյալ ջան :
Այսինքն` իրան թեգելդ ու կոնկրետ հարց ուղղելդ ենթադրում էր, որ պիտի միայն մի բառով` «այո» կամ «ոչ» պատասխաներ հարցիդ` առանց իր պատասխանը հիմնավորելու իրավունքի՞: Էս որ դու դեռ ադմին չդառած` արդեն մարդկանց փորձում ես զրկել իրենց կարծիքն արտահայտելու տարրական իրավունքից, բա որ ադմին դառնա՞ս, ինչ կանես:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Sambitbaba (15.09.2020), Varzor (17.09.2020)
Սամ, ճիշտն ասած` ես Աթեիստին շատ հանգիստ պատկերացնում եմ որպես Կրոն բաժնի մոդեր: Գրածդ որ կարդացի, մի պահ նույնիսի մտածեցի` ինչի Աթեիստը Կրոն բաժնի մոդեր չէ՞ր : Չգիտեմ ինչի, տենց մի բան էր մեջս տպավորվել: Կամ գուցե իր կամ մեկ այլ աթեիստի կամ ագնոստիկի թեկնածություն երբևէ քննարկվել ա նախկինում Կրոն բաժնի համար, չգիտեմ, բայց ինձ էդ միտքը հեչ անբնական կամ սխալ չի թվում: Կարծում եմ` մոդեր լինելու համար ավելի կարևոր ա մարդու ադեկվատությունը, օբյեկտիվությունն ու ողջամտությունը, քան որևէ թեմայի կամ ոլորտի վերաբերյալ ունեցած անձնական տեսակետը: Իհարկե, այլ հարց ա, որ մարդը կարող ա ուղղակի էնքան հետաքրքրված չլինի տվյալ ոլորտով, որ ուզենա մոդեր լինել:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Cassiopeia (15.09.2020), Sambitbaba (15.09.2020), Smokie (19.09.2020), Varzor (17.09.2020), Աթեիստ (15.09.2020), Վիշապ (18.09.2020), Տրիբուն (17.09.2020)
Յոհան ջան, ճիշտ ա, ինձ հատուկ հրավեր չես ուղարկել էս թեմայում արտահայտվելու, բայց համարձակվեմ մի բան էլ ասել: Քո անձի նկատմամբ բացասական վերաբերմունք ես էլ չունեմ: Նախկինում ունեցել եմ, հա, չեմ ժխտում, հիմա կարծիքս ահագին փոխվել ա դեպի դրականը, թեև, ինչ խոսք, էլի կան բաներ, որ դուրս չեն գալիս: Բայց քո ադմինությանն ամեն դեպքում դեմ եմ, ինչպես արդեն ենթադրած կլինես, ու սա ոչ մի կապ չունի անձնական վերաբերմունքի հետ: Նույն կերպ կարող էի դեմ լինել իմ ամենամտերիմ որևէ մարդու ադմին լինելուն, եթե համարեի, որ վերջինս չունի դրա համար անհրաժեշտ հատկանիշներն ու պահվածքը: Թե կոնկրետ քո դեպքում ինչի եմ դեմ, կարող եմ շատ մանրամասն հիմնավորել, եթե քեզ իրոք հետաքրքրում ա: Թեմայում էլ կարող եմ գրել, քեզ անձնականով էլ կարող եմ ասել, եթե ուզես: Բայց Ակումբի նամակներով չուզես, փոստարկղս լցված ա, տենց ծավալուն քննարկման չի ձգի :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Աթեիստ (15.09.2020)
Ան ջան, Աթեիստի հաշվով ես էլ ոչ մի կասկած չունեմ, ու որպես ադմին էլ հիանալի թեկնածու է: Էստեղ գրածս ավելի հենց էդ "աթեիստ-կրոն" բառերը խաղարկելն էր:
Աթեիստի հետ էլ, էդ նույն "Կրոն" բաժնում, շատ ավելի հաճելի զրույցներ ենք ունեցել, քան որևէ հավատացյալի հետ:
Կարծում եմ, Աթեիստը կհաստատի ասածս:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Cassiopeia (15.09.2020), Smokie (16.09.2020), Varzor (17.09.2020), Աթեիստ (15.09.2020), Ուլուանա (16.09.2020)
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Յոհանին առաջարկում եմ ինքնավերլուծական թեմա բացել հոգեբանության բաժնում՝ «ի՞նչը դրդեց ինձ այդպիսի թեմա բացելու, ի՞նչ եմ ուզում ես, և ո՞րն է իմ խնդիրը», ու փորձել ինքն իրեն հասկանալ: Մնացածերն էլ կփորձեն օգնել... կամ խանգարել: Կամ գերձանձրույթի հոտ է գալիս, կամ մեկ այլ բանի, առայժմ չեմ կողմնորոշվում:
Si vis pacem, para bellum
Varzor (19.09.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ