Հաճախ, ես կասեի՝ դեպքերի մեծամասնությունում, մարդը բավական ուշ է կռահում, որ ինչ-որ բան չյո-տը-նի-տո ա։ Ու կռահելուց հետո էլ բավական ժամանակ է անցնում, մինչև մարդը հասկանում է, որ էդ չյո-տը-նի-տոն իր մեջ է, որոշ դեպքերում՝ էդպես էլ չի հասկանում։
Ու էդ չյո-տը-նի-տոն հաճախ մոտավորապես այսպիսի զգացողությամբ է հանդես գալիս՝ դու նստած ես թախտին ու քեզ զգում ես այնպես, ինչպես կզգայիր, որ հանկարծ քեզ վրա մե՜ծ գորշ արջ հարձակվեր։ Երբեմն էլ զգում ես այնպես, կարծես էդ արջը արդեն քեզ բռել է, ու մարմնիդ ինչ-որ մասից սկսել է պատառներ պոկել ու ուտել։ Ու, ոնց որ երազում լինի։ Պատահե՞լ է։ Եթե այո, շնորհավորում եմ, մենք մեր կաշվի վրա զգում ենք, թե ինչ են տագնապային խանգարումներն ու կլինիկական խուճապը։
Առօրյա տագնապներն ու տանգապային խանգարումները տարբեր են, մենք կարող ենք տագնապել իրական վտանգներից՝ իրական արջից, ավտովթարի հավանականությունից, ուժեղ պայթյունից, երակի կտրվածքից ու ֆշշացող արյունից․․․ Շատ համը չհանեմ :Ճ
Երբ որ մեր նյարդերն ու ուղեղի նեյրոնային կապերը քայքայված են, ապա մենք կարող ենք ունենալ տագնապային զգաղոցություններ առանց որևէ իրատեսական պատճառի։ Ասենք պատկերացրեք, մի որևէ էկզոտիկ կղզում, ծովի ափին նստած դիտում ենք մայրամուտը, բայց մարմնում ճնշում կա, կոկորդում՝՝ կծիկ, ծոծրակում՝ ծակծկոցներ, ոնց որ մի տեսակ նվաղես՝ առաջին ամուսնական գիշերը անսպասելի տհաճ հայտնություն կատարած հարսի պես․․․ Ու պահի տակ սկսում ես չլսել ալիքների հաճելի ճլմփոցը, արևի կողքի բոսորագույն ամպերը, ոտքերդ գրկող ավազի տաքությունը, կողքովդ անցնող նանարի խաղերը․․․ Մի խոսքով։
Հա, ուրեմն տագնապային խանգարումների դրսևորումները տարբեր են, բայց առավել հաճախակի հանդիպողներից վայթե էս երկուսն են՝
- Կարճաժամկետ, կամ երկարաժամկետ (ասենք՝ կյանքում) ինչ-որ բան չհասցնելու, չավարտելու, կորցնելու, բաց թողելու կամ նմանատիպ մի բանի զգացողություն՝ տագնապ
- Սեփական առողջական վիճակի, էս կամ էն ֆիզիոլոգիական ախտանիշի վրա ֆոկուս եղած ու էդ ախտանիշը, կամ ախտանիշները ամենատարբեր մահացու խնդիրների (սրտամկանի ինֆարկտ, ուռուցքներ) հետ ասոցացնելու հակում, ու դրա հետ կապված... էլի տագնապ
Կարող են նաև այլ լինել, ասենք հարձակման, երկրաշարժի, կոնորավիրուսով, կամ մեկ այլ չոռով վարակվելու վախերից բխող տագնապներ… Էստեղ հիմնական մեխն այն է, որ այդ տագնապները ոչնչով չհիմնավորված տագնապներ են, որոնք ոչ մի կերպ արագ չեն անհետանում:
Տագնապային խանգարումները հուզական այրման մեջ գտնվողների մոտ հաճախ են հանդիպում: ՈՒ հաճախ նրանք նաև հանդես են գալիս դեպրեսիայի ախտանիշների ձեռքը բռնած, դեպրեսիաներն ու տագնապները քույր ու եղբայր են: Շատ կարևոր է, որ մարդը սկսի գիտակցել, որ կա այդպիսի մի բան՝ տագնապային խանգարումներ, ու դա սեփական մարմնի կլինիկական դրսևորում է, որը իրական կյանքի ու վտանգների հետ կապ չունի:
4. Ֆիզիոլոգիական խնդիրների վերլուծություն, իրական խնդիրների տարբերակում ու բուժման մեթոդների ընտրություն
Տևական հուզական այրման մեջ գնտվելուց, նորմալ է, որ մենք ունենք ֆիզիոլոգիական խնդիրներ, բա ի՞նչ էինք կարծում :Ճ
Դրական «նորությունն» այն է, որ այդ խնդիրները դեպքերի մեծամասնությունում մահացու չեն, դե վիճակագրորեն… Ամեն դեպքում արժի հայելու մեջ նայել ու համոզվել, որ էնտեղ ճապոնացու դեմք չենք տեսնում:
Էդ խնդիրները անհրաժեշտ է փորձել օբյեկտիվորեն հասկանալ, որպեսզի դրանց դրվող լուծումները լինեն էֆեկտիվ, հակառակ պարագայում ձեզ կարող է սպառնալ երկար ու բարակ քարշ գալ մի հիվանդանոցից մյուսը, ծանոթանալ երկրի բոլոր «լավագույն» բժիշկների հետ, ստամոսը բռերով լցնել տարբեր գունավոր կոճակներ, տուտուզի վրա ասեղների ծակոցներից կայուն ցավոտ հանգույց գոյացնել, ու... մնալ նույն, խրոնիկ սիմպտոմներով տառապող դժբախտ, թշվառ ու արդեն աղքատացած մեկը:
Նույնիսկ երբեմն ձեր վզին շնչելու ապարատ կփաթաթեն, տարբեր գրելկաներ, կլիզմայի ապարատներ...
Էս փուլում հարկավոր է գիտակցել, որ ֆիզոլոգիական ախտանիշների մի զգալի մասը կարող են հոգեբանական լինել, կամ լինել երկարատև սթրեսի արդյունք: Առհասարակ շատ հիվանդություններ կարող են լինել սթրեսի արդյունք: Ու եթե փորձում ենք բուժել հիվանդությունը առանց սթրեսից ազատվելու, ապա բժիշկներն ունեն դրական նորություն՝ հերթական ցմահ մշտական հաճախորդը: Ընդհանրապես բժշկանան հետազոտությունների միջով անցնելն ու տարբեր բժիշկների հետ գլուխ դնելը ինքնին կարող է լրացուցիչ սթրեսի աղբյուր լինել, ու չափից հաճախ բժիշկների մոտ այցելությունից ու դրական էֆեկտներ չստանալուց կարելի է հուզական այրում ստանալ:
Դրա համար եթե մենք ունենք իսկապես անհանգստացնող սիմպտոմներ, որ կարծում ենք լավ կլինի դրանց համար հետազոտվել, ապա իսկապես արժե մի խելքը գլխին թերապևտի մոտ գնալ, մեկ մեկ հանդիպում են, որ նաև քթի ծակ ունեն հասկանալու, որ ձեր խնդիրների մի մասը կարող են հոգեկան լինել, հայերս «հոգեկան» բառից խրտնում ենք, ու գերադասում ենք «հոգեբանականը», թող լինի հոգեբանական: Բայց պարտադիր նախքան բժշկի գնալը, խելացի մարդիկ խորհուրդ են տալիս մի քիչ ինֆորմացիա հավաքել դեսից դենից (ասենք՝ ինտերնետից, կամ akumb.am-ից) ու կազմել ձեր հարցերի ցուցակը ու նաև պարտադիր բժշկին հաղորդել, որ հնարավոր է, դուք գտնվում եք սթրեսների և/կամ հուզական այրման մեջ, բժիշկների մեծ մասը ձեր կյանքի կամ ապրելակերպի վերլուծության վրա ժամանակ չեն ծախսի (բացի այն դեպքերից, երբ դուք գնում եք ժամավճարով հոգեբանի մոտ), ուստի անհրաժեշտ կլինի էֆեկտիվորեն նախապատրաստվել անցկացնելու այդ 10-20 րոպեն, որ նրանք մեծահոգաբար կհատկացնեն ձեր դժգոհությունները լսելուն ու այդ ընթացքում եթե ձեր բախտը բերի՝ նաև ճիշտ խորհուրդներ տալուն, կամ հետազոտություններ կամ դեղորայք նշանակելուն։
Բայց այստեղ չենք մոռանում մի կարևոր հանգամանք, այն է, որ ձեր զգացողություններն ու ֆիզիոլոգիական սիմպտոմները կարող են ընդամենը տագնապային խանգարման արդյունք լինել, այն է՝ հիպոխոնդրիա, սա տագնապային խանգարում է, որի դեպքում մենք անընդհատ անհանգստանում ենք, ես կասեի՝ տագնապում ենք, որ ունենք ինչ-որ լուրջ հիվանդություն, եվ անընդհատ ստուգում ենք մեր ունեցած այս կամ այն ախտանիծները, փնտրում ինտերնետում, ու գնտված համընկնումների ցուցակի մեջ առանձնանցնում հատկապես ծանր հիվանդությունները։
Երկու օրինակ բերենք։
Օրինակ 1․ Հաճախ երկարատև սթրեսների արդյունքում մարդուս մոտ կարող են առաջանալ ստամոքսաղիքային խանգարումներ՝ փորկապություն, կամ լուծ, անկանոն տուալետ, չմարսված սննդի մնացորդներ, գազյիկներ, սրտխառնոց և այլն։ Հաճախ բժիշկները որևէ լուրջ պաթոլոգիա չեն հայտնաբերում բացի նշված սիմպտոմներից ու որակում են հիվանդությունը որպես գրգռվախ աղիքի սիմպտոմ, որը ինքնին բավականին տհաճ բան է, բայց դրական կողմն այն է, որ մարդս ավելի ու ավելի չի վատանում ու ի վերջո չի մեռնում դրանից։ Բայց ահա հիպոխոնդրիայով տառապողները կարող են կասկածել բժիշների երակացությունների վրա ու որոշել, որ պատճառը ստամոքսի խոցն է, աղիների, կամ ենթաստամքսային գեղձիմ կամ լյարդի քաղցքեղը և այլն։ Օրինակ հաճախ են մարդիկ հաստ աղիքի գազային կուտակումից առաջացած ցավը խառնում ասենք լյարդի ցավի հետ (դե ոչ բոլորը գիտեն բոլոր օրգանների ճշգրիտ տեղերը)
Օրինակ 2․ Հաճախ, երկարատև նստակյաց վիճակից, և դրան հաջորդող կտրուկ շարժումներից, ասենք մարդս ողջ օրը նստել է կոմպյուտերի դիմաց ու օրվա վերջում դուրս է գալիս վազելու, բնականաբար՝ առանց մարդավարի տաքանալու ու ձգումների: Ինչը կարող է բերել կրծքավանդակի դիմացի աճառային հյուսվածքների կարճաժամկետ բորբոքման՝ կոստոխոնդրիտ (նույնիսկ հայերենը չեմ գտնում), սա չափազանց հաճախակի հանդիպող ֆենոմեն է, բավականին անշառ, բայց կարող է առաջացնել չափազանց սուր ու տհաճ ցավ կրծքավանդակում, ինչպես նաև ճառագայթել դեպի մեջք, զուգահեռ դժվարացնելով մարդուս շնչառությունը։ Եվ մեզ այս պարագայում ի՞նչ է թվալու՝ դե իհարկե, մենք սրտամկանի կաթված ենք տանում։
Իհարկե սա չի նշանակում, թե ախտանիծները պետք է անտեսել, ու տժժալ (մենք ոչ մի պրոբլեմ չունենք, սաղ հոգեկան ա), բայց որպեսզի չբարդացնենք մեր առանց այդ էլ արդեն բարդացված կյանքը, ցանկալի է փորձել հնարավորինս լինել դիսկրետ ու օգտագործել ողջամտության ու սառնասրտության մնացորդները, եթե այդպիսիք մնացել են մեր չարչրկված ուղեղում։
Հուզական այրումից դուրս գալը շատ ավելի համալիր լուծումներ, համառություն ու համբերություն է պահանջում, քան կարող է թվալ։ Հետևաբար ավելացրեք ձեր առաջնահերթությունների ցուցակում՝ համբերություն, սառնասրտություն, ու կրկնում ենք՝ ամեն ինչ օքեյ ա, օքեյ ա, օքեյ ա․․․
Էջանիշներ