Ցավերս ես հիշեցնում
Իմ դիմումի մեջ ես 3 քաղաք էի գրել. Քյոլն (որ կարողանամ ձեռի հետ մոտակա երկրներում հայտնվել), Ֆրանկֆուրտ (որ ընկերուհուս մոտիկ լինեմ, ինձ այցելելը հեշտ լինի. մոտակա փոքրիկ քաղաքներից մեկում է ապրում), Մյունխեն (որովհետև մայրս ասում է, որ հրաշալի քաղաք է): Թե ինչու որոշեցին, որ Դրեզդեն պիտի գնանք, էդպես էլ չհասկացա: Այնպես է ստացվում, որ բոլորից կտրված ենք:
Առայժմ ինձ հետ կապվել կարելի է էլեկտրոնային փոստով, իսկ երբ հասնեմ Գերմանիա, հավանաբար հեռախոս կունենամ: Դու ե՞րբ ես Գերմանիայում լինելու: