Արտահերթ ելույթի խոսքով հանդես կգա Յոփսիլիուսը․․․․ վաու, բռավո, ծափ-ծափ-ծափ
Արշակ ջան, ստորև գրված ոչ մի միտք քո մասին չի, քո հանդեպ իմ վերաբերմունքի մասին գրել եմ ինչը մնում է անփոփոխ, բայց շատ կարևոր հարցեր ես բարձրացրել, որոնց ցանկանում եմ անրադառնալ։
Դե էս դասական պատրեացումն է, որը իրենից որևէ ռիսկեր չի ներկայացնում, իսկ սենց ակումբը շուտով կմարի, անգամ հին գվարդիան էլ հավես չունի մտի ակումբ ու սոցիալական կայքերը էստեղ զուտ արդարանալու միջոցներ են, սեփական սխալները մի կողմ թողնել ու գազ տալ սոց կայքերի վրա, ֆորումի ֆորմատը դեռ ասելիք ունի հայ հասարակության կյանքում ու կարծում եմ ճիշտ մարտավարության դեպքում հնարավոր է որոշակի հաջողություններ գրանցել։ Զուտ եկեք ընդունենք, որ ակումբով չեն զբաղվումՎերը նշածս անհրաժեշտ հատկանիշների ու խառնվածքի վերաբերյալ մի օրինակ բերեմ․ մոդերատոր ու առավել ևս ադմինիստրատորի համար կարևոր ա խիստ հավասարակշռված, սառը դատող ու ոչ բռնկուն բնավորությունը, որ կոնֆլիկտային իրավիճակներում կարողանաս բոլոր կողմերին լսես ու բալանսավորված որոշումներ կայացնես, ֆորումի անդամի կամ թեժ քննարկվող թեմայի նկատմամբ քո անձնական վերաբերմունքդ մի կողմ դնես ու դա չազդի մոդերատորական գործողություններիդ վրա․ ընդ որում կոնֆլիկտի կողմերը, ում նկատմամբ որոշումներ ես կայացնում, մեկ ա հաճախ դժգոհ են մնում ու մտածում են որ իրանք տուժող կողմ են, հաճախ կարծում են, թե որոշումներդ իրանց նկատմամբ անձնական վատ վերաբերմունքի պատճառով ես ընդունել, մինչդեռ դու ընդամենը փորձում էիր շարժվել ֆորումի կանոնադրությամբ ու կոնֆլիկտային կողմերի նկատմամբ փոխզիջումային որոշում կայացնել։ Մի խոսքով անշնորհակալ գործ ա
ես ոնց որ ադմին եմ դառնալու ու որոշումներս կախված կլինեն պայմանավորված իրավիճակով Ես ընդհանրապես չեմ հասկանում ո՞նց եք մարդկանց տենց հանգիստ դասերի բաժանում, իմ կյանքի ընթացքում եզել են պահեր, որ ես եղել եմ ամենազուսպ ու հավասարակշված մարդը, եղել են պահեր երբ վաբշե զուտ էմոցիաների եմ տրվել։ Կարծում եմ էդ օքեյա ։ԴՈՒ ֆորումի անդամներ կան, որոնք շատ հետաքրքիր ու ջիգյար մարդիկ են, լիքը որակյալ գրառումներ են ունենում ու ահագին ներդրում են ունեցել Ակումբի մեջ, բայց բռնկուն խառնվածք ունեն ու էդ առումով հարմար չեն մոդերության համար։ Ես չէի ասի, թե բռնկուն խառնվածքը ընդհանրապես ասած վատ հատկանիշ ա։ Հասարակությանը պետք են ինչպես սառը դատող, զուսպ ու հավասարակշռված, էնպես էլ բռնկուն մարդիկ․ մարդկային բնավորության բազմազանությունն ա, որ էս աշխարհը հետաքրքիր ու լավն ա դարձնում։ Բայց կոնկրետ մոդերության ու առավել ևս ադմինության համար որոշակի հատկանիշներ կարևոր են։
Հիմա որ նայում եմ էս երկու օրվա էս թեմայով քննարկումը, Յոհան ջան, էս ընթացքում արդեն հասցրեցիր մի քանի հոգու հետ իրարից նեղանալ որտև թեթև կասկած արտահայտեցին քո համապատասխանության մասին: Բա որ մոդեր դառնաս ո՞նց ես անելու
Ամբողջ հարցը էսա, ախպեր, մենք կորցնելու ոչ մի բան չունենք, ակումբին թիթեռի կյանքա մնացել, հազար եմ ասել, տվեք արեստական շնչառություն տամՄյուս կողմից, ոնց արդեն քննարկվեց, սենց թե նենց Ակումբը պասիվացել ա արդեն վաղուց (կարծում եմ առաջին հերթին, որովհետև ընդհանրապես ֆորումեների դարն անցել ա, ու մարդիկ ֆեյսբուք–մեյսբուքներում են նախընտրում ինքնաարտահայտվել ), ու առանձնապես շատ բան չունենք կորցնելու, նենց որ ես դեմ չեմ ռիսկային էքսպերիմենտալ մոտեցումներին ու էդ պատճառով էլ սկզբունքորեն դեմ չեմ քո ադմինությանը։ Դու իմ տպավորությամբ բռնկուն էմոցիոնալ բնավորություն ունես ու էդ լուրջ խնդիր կարա լինի մոդերության/ադմինության հարցում, բայց մյուս կողմից գուցե էնտուզիազմդ ու այլ դրական հատկանիշներդ կոնպենսացնեն։ Ու ընդհանրապես, մեկ–մեկ մարդը ինչ–որ միջավայրում որոշակի հատկանիշներ ա դրսևորվում, իսկ երբ նոր իրավիճակ ա ստեղծվում, որտեղ այլ արժեքներ ու հատկանիշներ են պետք, մարդը իրան լրիվ այլ կերպ ա պահում։ Նենց որ չեմ բացառում, որ մեկ էլ պարզվի, որ աշխարհի ամենահավասարակշռված, արդարադատ ու կազմակերպված ադմինն ես Տենց փոխակերպումներ Ակումբում ունեցել ենք։ Բայց սովորաբար էդ մինչև մոդեր դառնալն ա դրսևորվել, դրա համար էլ մոդեր ենք ընտրել (օրինակ՝ Վիստի ու Ռամշի դեպքում)։
էս ամենակարևոր մասնա, ինչ ես գրանցվել եմ ակումբում, երբեք չեմ տեսել արդարություն, դրա փոխարենը տեսել եմ, թե ոնց են մի քանի հոգով թռել մեկի դեմքին, տեսել եմ ընտրովի հանդուրժողականություն, տեսել եմ Մսրա Մելիքի զորքից շատ վիրավորանքներ ու էլի հարցի լուծումը չի եղել ըստ կանոնադրությամբ։ Էս մասին մենակ ես չէ, որ խոսում եմ, զուտ պետք է կողից նայել ու կտեսնել, իհարկե վերջին շրջանում էդ ամենը էլ չկա, քանի որ էլ մարդ էլ չկա ակումբ մտնողԻնչ վերաբերում ա նախկին ակումբցիներին հարցուփորձիդ, թե ինչ պատճառով են թարգել Ակումբ մտնելը, վստահ եմ, որ շատերը մոդերատորներից խռովելու պատճառով են գնացել ու հենց դա նկատի ունեիր։ Ինչը վերը նշածս մոդերության անշնորհակալ գործ լինելու ապացույց ա։ Ոնց էլ մոդերություն անես, միևնույն ա շատերին թվալու ա, որ հենց իրանց նկատմամբ անարդար ես վարվում։ Իհարկե մոդերը նաև պետք ա փորձի հնարավորինս անդամների հետ լեզու գտնել, որոշումները նենց լուսաբանել ու ներկայացնել որ հնարավորինս հասկանալի լինի անդամների համար, ոչ ոք իրան ոտնահարված չզգա։ Բայց դե մոդերն էլ ա մարդ, չես կարող անվերջ պարզաբանումներ տաս դժգոհ անդամներին։
Հիմնականում կոնֆլիկտների հարթելուց խոսեցի, բայց էդ մոդերության ընդամենը մի ասպեկտն ա իհարկե
Ընտրեք ինձ ադմին ու կյանքը շատ ավելի բարի կդառնա ես կարող եմ էմոցիոնալ թվալ, կարող եմ նաև էմոցիոնալ լինել, սակայն ես ունեմ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ գաղափարը, որը հիմք կդնի նոր ու շատ ավելի բարեկեցիք ակումբի։ ԱՎԵ ՅՈՀԱՆ
Հ․Գ Իմ համար էս ամբողջ քննարկումները հավես են, ես օրինակ կայֆ եմ ստանում, սաղս էլ հո գիտենք, որ ես հեսա ադմին եմ դառնալու, ով դեմա թող գնա, թե չէ ադմին դառնալուց հետո վենդետա կանեմ
Էջանիշներ