Յոհան, հլը դենը, Չուկի հետ խոսել եմ, ադմին ես եմ դառնում։
Cassiopeia (15.09.2020), ivy (15.09.2020), Varzor (17.09.2020), Աթեիստ (15.09.2020), Հայկօ (15.09.2020)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Թքինք․ հեսա Ակումբը պասիվ–ագրեսիվ պոլիտկոռեկտության որջ ա դառնալու
Յո՛–հա՛ն, նա–խա–գա՜հ
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Աթեիստ (15.09.2020)
Հա, Յոհան ջան, գիտեմ, որ հումորային էին, բայց նաև գիտեմ, որ քո ղեկավարման մասին ոչ հումորային խոսակցությունները դեռ ամիսներ առաջ են սկսել պտտվել Ակումբում ու նույնիսկ քննարկումների են վերածվել։ Էնպես որ, մոլուցք չանվանենք, բայց ակնհայտ է, որ ցանկությունն իրական է։ Դրա համար էլ արձագանքեցի։
Մնացածը դու գիտես։
Ժամանակին դեմ եմ խոսել, հիմա դեմ չեմ․ կարող է բարին էլ դա է։
Այնուամենայնիվ մնում եմ էն կարծիքին, որ Աթեիստը ամենալավ ադմինը կլիներ։
Cassiopeia (15.09.2020), Sambitbaba (15.09.2020), Աթեիստ (15.09.2020), Դեղին մուկիկ (15.09.2020), Հայկօ (15.09.2020), Հարդ (17.09.2020), Յոհաննես (15.09.2020), Նաիրուհի (15.09.2020)
Աթեիստի ադմին լինելուն ես էլ եմ երկու ձեռքով կողմ ու եզակի հարգանք ունեմ Արտակի նկատմամբ։
Հիմա իմ մասով, ստեղ իրոք արդեն պետքա Չուկը գա թե չէ նեղվածությունից կսկսեք արդեն բացահայտ ցեխ շպրտել դեմքիս Երբ Չուկը առաջին անգամ առաջարկեց միանգամից մերժեցի ու հստակ պատճառներ բերեցի, հետո էլի էս մասին խոսք գնաց ու ասեցի, որ էս մասին կմտածեմ(ելնելով որոշ հանգամանքներից), դե գիտեմ, որ ներքին կռուգում ձեզ բնորոշ ձևով քննարկել եք թեման ոշմ, բայց ադմին դառնալու բացահայտ ցանկությունը էդ ոնցա՞ երևում ախպեր, լուրջ թեթև նայեք, շատ մի նեղվեք, ոչինչ դե հա, ադմին դառնալուց հետո ձեզ չեմ բլոքի զուտ չեմ ջոգում իմ անձնի նկատմամբ սենց նեգատիվ տրամադրվածությունը, բայց դե ես չեմ նեղվում ու վեշերս չեմ հավաքի գնամ ու ելնելով ստեղծված իրավիճակից ստիպված կլինեմ ձեր նկատմամբ հատուկ վերաբերմունք դրսևորել։
Հ.Գ բայց տենց էլ հարցիս չպատասխանեցիր
Յոհանի մոդեր/ադմին դառնալը չգիտեմ, դրա առավելություններն ու իրարից տարբերություններն էլ չգիտեմ, բայց Չուկին նաղդ պետք ա արգելափակել/հեռացնել:
ivy (15.09.2020), Lion (15.09.2020), Sambitbaba (15.09.2020), Varzor (17.09.2020)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Sambitbaba (15.09.2020), Հարդ (17.09.2020)
Յոհան ջան, չեմ կարծում թե որևէ մեկի մոտ քո անձի նկատմամբ նեգատիվ տրամադրության հարց կա։ Կամ կարող ա կա ինչ–որ մեկի մոտ, ես խաբար չեմ, բայց էդ ադմինության հետ կապ չունի Ադմին լինելը որոշակի հմտություններ ու բնավորության հատկանիշներ ա պահանջում ու արդեն մոդերատորության փորձ ունեցած մարդիկ նախ և առաջ հենց դրանց հիման վրա են կարծիքներ արտահայտում՝ փորձելով պատկերացնել, թե տվյալ մարդը ինչքանով ա համապատասխանում։ Ընդ որում նենց էլ չի որ մոդերության համար անհրաժեշտ հատկանիշները լավ ու վատի հարց են պարտադիր․ ուղղակի խառնվածքի տարբերություններ կարան լինեն։ Ակումբում լիքը մարդիկ կան, որոնց ես շատ սիրում ու հարգում եմ ու շատ ուրախ եմ որ իրանք կան կամ եղել են ակումբում, բայց իրանց մոդերության հարմար թեկնածու չէի համարի։
Մի խոսքով մոդերության վերաբերյալ արտահայտված կարծիքները անձնական չարժի ընկալել
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
ivy (15.09.2020), Sambitbaba (15.09.2020), Աթեիստ (15.09.2020), Հարդ (17.09.2020), Ուլուանա (15.09.2020)
Վերը նշածս անհրաժեշտ հատկանիշների ու խառնվածքի վերաբերյալ մի օրինակ բերեմ․ մոդերատոր ու առավել ևս ադմինիստրատորի համար կարևոր ա խիստ հավասարակշռված, սառը դատող ու ոչ բռնկուն բնավորությունը, որ կոնֆլիկտային իրավիճակներում կարողանաս բոլոր կողմերին լսես ու բալանսավորված որոշումներ կայացնես, ֆորումի անդամի կամ թեժ քննարկվող թեմայի նկատմամբ քո անձնական վերաբերմունքդ մի կողմ դնես ու դա չազդի մոդերատորական գործողություններիդ վրա․ ընդ որում կոնֆլիկտի կողմերը, ում նկատմամբ որոշումներ ես կայացնում, մեկ ա հաճախ դժգոհ են մնում ու մտածում են որ իրանք տուժող կողմ են, հաճախ կարծում են, թե որոշումներդ իրանց նկատմամբ անձնական վատ վերաբերմունքի պատճառով ես ընդունել, մինչդեռ դու ընդամենը փորձում էիր շարժվել ֆորումի կանոնադրությամբ ու կոնֆլիկտային կողմերի նկատմամբ փոխզիջումային որոշում կայացնել։ Մի խոսքով անշնորհակալ գործ ա
ՈՒ ֆորումի անդամներ կան, որոնք շատ հետաքրքիր ու ջիգյար մարդիկ են, լիքը որակյալ գրառումներ են ունենում ու ահագին ներդրում են ունեցել Ակումբի մեջ, բայց բռնկուն խառնվածք ունեն ու էդ առումով հարմար չեն մոդերության համար։ Ես չէի ասի, թե բռնկուն խառնվածքը ընդհանրապես ասած վատ հատկանիշ ա։ Հասարակությանը պետք են ինչպես սառը դատող, զուսպ ու հավասարակշռված, էնպես էլ բռնկուն մարդիկ․ մարդկային բնավորության բազմազանությունն ա, որ էս աշխարհը հետաքրքիր ու լավն ա դարձնում։ Բայց կոնկրետ մոդերության ու առավել ևս ադմինության համար որոշակի հատկանիշներ կարևոր են։
Հիմա որ նայում եմ էս երկու օրվա էս թեմայով քննարկումը, Յոհան ջան, էս ընթացքում արդեն հասցրեցիր մի քանի հոգու հետ իրարից նեղանալ որտև թեթև կասկած արտահայտեցին քո համապատասխանության մասին: Բա որ մոդեր դառնաս ո՞նց ես անելու
Մյուս կողմից, ոնց արդեն քննարկվեց, սենց թե նենց Ակումբը պասիվացել ա արդեն վաղուց (կարծում եմ առաջին հերթին, որովհետև ընդհանրապես ֆորումեների դարն անցել ա, ու մարդիկ ֆեյսբուք–մեյսբուքներում են նախընտրում ինքնաարտահայտվել ), ու առանձնապես շատ բան չունենք կորցնելու, նենց որ ես դեմ չեմ ռիսկային էքսպերիմենտալ մոտեցումներին ու էդ պատճառով էլ սկզբունքորեն դեմ չեմ քո ադմինությանը։ Դու իմ տպավորությամբ բռնկուն էմոցիոնալ բնավորություն ունես ու էդ լուրջ խնդիր կարա լինի մոդերության/ադմինության հարցում, բայց մյուս կողմից գուցե էնտուզիազմդ ու այլ դրական հատկանիշներդ կոնպենսացնեն։ Ու ընդհանրապես, մեկ–մեկ մարդը ինչ–որ միջավայրում որոշակի հատկանիշներ ա դրսևորվում, իսկ երբ նոր իրավիճակ ա ստեղծվում, որտեղ այլ արժեքներ ու հատկանիշներ են պետք, մարդը իրան լրիվ այլ կերպ ա պահում։ Նենց որ չեմ բացառում, որ մեկ էլ պարզվի, որ աշխարհի ամենահավասարակշռված, արդարադատ ու կազմակերպված ադմինն ես Տենց փոխակերպումներ Ակումբում ունեցել ենք։ Բայց սովորաբար էդ մինչև մոդեր դառնալն ա դրսևորվել, դրա համար էլ մոդեր ենք ընտրել (օրինակ՝ Վիստի ու Ռամշի դեպքում)։
Ինչ վերաբերում ա նախկին ակումբցիներին հարցուփորձիդ, թե ինչ պատճառով են թարգել Ակումբ մտնելը, վստահ եմ, որ շատերը մոդերատորներից խռովելու պատճառով են գնացել ու հենց դա նկատի ունեիր։ Ինչը վերը նշածս մոդերության անշնորհակալ գործ լինելու ապացույց ա։ Ոնց էլ մոդերություն անես, միևնույն ա շատերին թվալու ա, որ հենց իրանց նկատմամբ անարդար ես վարվում։ Իհարկե մոդերը նաև պետք ա փորձի հնարավորինս անդամների հետ լեզու գտնել, որոշումները նենց լուսաբանել ու ներկայացնել որ հնարավորինս հասկանալի լինի անդամների համար, ոչ ոք իրան ոտնահարված չզգա։ Բայց դե մոդերն էլ ա մարդ, չես կարող անվերջ պարզաբանումներ տաս դժգոհ անդամներին։
Հիմնականում կոնֆլիկտների հարթելուց խոսեցի, բայց էդ մոդերության ընդամենը մի ասպեկտն ա իհարկե
Վերջին խմբագրող՝ Արշակ: 15.09.2020, 15:00:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
John (15.09.2020), Sambitbaba (15.09.2020), Աթեիստ (15.09.2020), Դեղին մուկիկ (15.09.2020), Ուլուանա (15.09.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ