User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Գրքասանտա 4․ Պատմվածքներ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրքասանտա 4․ Պատմվածքներ

    Փորձենք մի պատմվածքասանտա էլ անցակցնել։

    Մինչև հիմա գրանցված մասնակիցները․

    LisBeth
    Freeman
    Դեղին մուկիկ
    ivy


    Ուրիշ միացող կա՞։

    Պատմվածքները կարող եք արդեն ուղարկել։ Մի երկու օր էլ կսպասենք ու կսկսենք։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.08.2020), Freeman (30.08.2020), LisBeth (30.08.2020), Աթեիստ (31.08.2020), Դեղին մուկիկ (30.08.2020)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինձ էլ ներառեք։
    Պատմվածք եմ հիշել ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.08.2020), Freeman (30.08.2020), ivy (30.08.2020), LisBeth (30.08.2020), Դեղին մուկիկ (30.08.2020)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Sambitbaba
    @Արէա
    @Skeptic
    և մյուսներ

    Դուք էլ կմիանա՞ք:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (31.08.2020)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլորն արդեն ուղարկել են իրենց պատմվածքները, վաղը կսկսենք, կարծես թե նոր գրանցումներ չկան:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (01.09.2020), Աթեիստ (31.08.2020)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սանտան ինձ խնդրեց նվերներն էսպես բաժանել․

    LisBeth
    Terry Pratchett "Troll Bridge"
    Ռուսերեն թարգմանությունը

    Freeman
    George Saunders "Escape from Spiderhead"
    Ռուսերեն թարգմանությունը

    Դեղին մուկիկ
    Edgar Allan Poe "The Premature Burial"
    Հայերեն թարգմանությունը
    Ռուսերեն թարգմանությունը

    ivy
    Կարեն Սիմոնյան «Մարգագետին»

    Աթեիստ
    Գուրգեն Խանջյան «Պախմել»

    Ընթերցանության համար որոշակի ժամկետներ չկան․ հենց կարդաք, կարող եք կարծիք գրել։
    Դե կողքից ուրիշ ցանկացողներն էլ կարող են իրենց կարծիքը հայտնել պատմվածքների մասին։
    Բարի ընթերցանություն

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.09.2020), Freeman (01.09.2020), LisBeth (02.09.2020), Աթեիստ (01.09.2020), Դեղին մուկիկ (01.09.2020)

  11. #6
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ուղարկվածը կարդացել եմ։ Թե՛ գործը, թե՛ հեղինակն անծանոթ էին։ Շատ ա դուրս եկել, մենակ վերջում մի քիչ ավել բաներ կային։
    Հետո ավելի մանրամասն կգրեմ։
    The cake is a lie.

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (02.09.2020), LisBeth (02.09.2020)

  13. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարեն Սիմոնյանի «Թափառող մոլորակ» վեպի հետ կապված մեր տանը մի լավ պատմություն կա, երևի դրա համար էլ էդ հեղինակն ինձ բաժին հասավ

    Հեռվից պիտի պատմեմ։

    Ուրեմն մաման ու պապան Թիֆլիսում են ծնվել, մեծացել: Իրար չեն ճանաչել մինչև էն օրը, երբ պապայիս ընտանիքը եկել է մամայիս ընտանիք` աղջիկ տեսնելու: Մի խոսքով, մամայիս հավանել են ու որոշել իրենց տղայի հետ ամուսնացնել: Էդպես իմ սուսիկ-փուսիկ ծնողներին նշանել են, բերել Երևան` Զագս:
    Պսակադրության ժամանակ, երբ պապան Զագսում դրել է իր ստորագրությունը, մաման հիշել է, որ էդ ստորագրությունը ինչ-որ մի տեղ արդեն տեսել է: Մի քիչ տանջվելուց հետո ի վերջո հիշել է, թե որտեղից է ստորագրությունը ծանոթ...

    Առաջին դասարանցի մամաս` գլխին սպիտակ բանտիկներ, ձեռքին` ծաղիկներ, կանգնած է եղել դպրոցական բեմի վրա: Առաջին դասարանցիները եկել էին հրաժեշտ տալու տասներորդցիներին` նրանց Վերջին զանգի ժամանակ:
    Հանդիսությունից հետո առաջին դասարանցիները պիտի ծաղիկներ տային ավարտողներին ու նրանցից ստանային հուշանվերներ: Բոլորն իրենց ծաղիկներվ արագ վազել են, ամեն մեկը մի տասներորդցու մոտեցել: Մամաս շվարած մնացել է` չիմանալով, թե ում մոտենա: Մեկ էլ մի տասներորդցի տղա, երևի խղճալով շփոթված պստոյին, հեռվից մատով կանչել է իր մոտ: Մաման, ուրախանալով, որ իրեն էլ նկատեցին, մոտեցել ու ծաղիկները տվել է բարձրահասակ ու լուրջ դեմքով տղային: Տասներորդցին էլ իր հերթին մամային մի գիրք է նվիրել` իր ստորագրությամբ: Ու դա պապաս է եղել:
    Էդ գիրքը՝ Կարեն Սիմոնյանի «Թափառող մոլորակը», մամայիս սիրած գրքերից է դարձել, և ինքն իհարկե չէր կարող չհիշել միջի ստորագրությունը, որը երկրորդ անգամ տեսել է Զագսում` հասկանալով, որ դա այն տասներորդցի տղան է, ով տասներկու տարի առաջ իրեն մատով մոտ է կանչել դպրոցի դահլիճում: Պատմել է պապայիս, պապաս էլ է հիշել: Իսկ տատիկս ու պապիկս էդ պատմությանը էդպես էլ չհավատացին

    Բայց գիրքը՝ պապայիս ստորագրությամբ, մինչև հիմա պահված է մեր տան գրապահարանում:
    Ես էլ հավեսով կարդում էր փոքր ժամանակ, ու հիմա, որ տեսա սանտաների մեջ հեղինակին, ակամայից ձգեց։

    «Մարգագետին» պատմվածքի մասին վաղը կգրեմ։

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.09.2020), Cassiopeia (02.09.2020), Freeman (02.09.2020), Jarre (02.09.2020), LisBeth (02.09.2020), Sambitbaba (07.09.2020), Skeptic (02.09.2020), Sky (02.09.2020), Աթեիստ (02.09.2020), Դեղին մուկիկ (02.09.2020)

  15. #8
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարդացի ինձ բաժին հասած «Պախմելը»։

    Ինչպես երևի հուշում ա վերնագիրը, պատմվածքը ներկայացնում ա ալկոհոլիկների մի օրվա առավոտը։ Ինքս շատ վատ եմ վերաբերվում ալկոհոլիկներին ու թմրամոլներին, ու էդ թեմայով ահագին Մարկիզի հետ համապատասխան թեմայում վիճել ենք։ Բացի այդ էսօր լուրերում շատերը կարդացել են, որ արդեն 11 զոհ ունենք, որոնց մեծ մասը թունավորվել են «տնական արաղից», իսկ իրականում` մեթիլ սպիրտից։

    Մի 10 տարի առաջ մի գիրք էի կարդում՝ «Низший пилотаж», որը կազմված էր էս տիպի բազմաթիվ պատվմածքներից։ Ու դրանցում շատ մանրամասն ներկայացվում էր թմրամոլների առօրյան։
    Ներկայացվում էր էն աստիճանի մանրամասն, որ կամ դրանից հետո ինքդ կդառնայիր թմրամոլ, կամ կյանքում չէիր էլ փորձի (երևի առաջին պատճառով էլ Ռուսաստանում գիրքն արգելված էր)։

    Հենց սկզբից «Պախմելը» նրա պլագիատ թվաց։ Վստահ եմ ինչ որ մեկը բարձր ա գնահատում շարադրման թեթև ոճը, լավ ներկայացված կոլորիտը, բայց ես առաջինը տեսա ինձ շատ տհաճ երևույթ, ու ֆիքսվեցի հենց դրա վրա։

    Կարճ կապեմ. շարադրանքը լավն էր, բայց կերպարները նորմալ բացահայտված չէին (թեև ընդամենը երկուսն էին), պատմությունը բավականին ամբողջական էր, բայց ամբողջ պատմությունից գարշահոտ ա գալիս։ Նույն հաջողությամբ կարող էր շատ սիրուն ու մանրամասն նկարագրել զուգարան գնալու պրոցեսը։ Վերջինս ավելի բնական ա, ու երևի ավելի բարձր կգնահատեի, քան սա։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 02.09.2020, 01:35:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (02.09.2020), Jarre (02.09.2020), Sambitbaba (07.09.2020)

  17. #9
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի ինձ բաժին հասած «Պախմելը»։

    Ինչպես երևի հուշում ա վերնագիրը, պատմվածքը ներկայացնում ա ալկոհոլիկների մի օրվա առավոտը։ Ինքս շատ վատ եմ վերաբերվում ալկոհոլիկներին ու թմրամոլներին, ու էդ թեմայով ահագին Մարկիզի հետ համապատասխան թեմայում վիճել ենք։ Բացի այդ էսօր լուրերում շատերը կարդացել են, որ արդեն 11 զոհ ունենք, որոնց մեծ մասը թունավորվել են «տնական արաղից», իսկ իրականում` մեթիլ սպիրտից։

    Մի 10 տարի առաջ մի գիրք էի կարդում՝ «Низший пилотаж», որը կազմված էր էս տիպի բազմաթիվ պատվմածքներից։ Ու դրանցում շատ մանրամասն ներկայացվում էր թմրամոլների առօրյան։
    Ներկայացվում էր էն աստիճանի մանրամասն, որ կամ դրանից հետո ինքդ կդառնայիր թմրամոլ, կամ կյանքում չէիր էլ փորձի (երևի առաջին պատճառով էլ Ռուսաստանում գիրքն արգելված էր)։

    Հենց սկզբից «Պախմելը» նրա պլագիատ թվաց։ Վստահ եմ ինչ որ մեկը բարձր ա գնահատում շարադրման թեթև ոճը, լավ ներկայացված կոլորիտը, բայց ես առաջինը տեսա ինձ շատ տհաճ երևույթ, ու ֆիքսվեցի հենց դրա վրա։

    Կարճ կապեմ. շարադրանքը լավն էր, բայց կերպարները նորմալ բացահայտված չէին (թեև ընդամենը երկուսն էին), պատմությունը բավականին ամբողջական էր, բայց ամբողջ պատմությունից գարշահոտ ա գալիս։ Նույն հաջողությամբ կարող էր շատ սիրուն ու մանրամասն նկարագրել զուգարան գնալու պրոցեսը։ Վերջինս ավելի բնական ա, ու երևի ավելի բարձր կգնահատեի, քան սա։
    Ավելացնեմ, որ շարադրանքն ավելի բնական լինելու համար պակասում էին հյութալի հայհոյանքները։ Ռուսական օրիգինալից ահագին ռուսերեն քֆուր էի սովորել ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.09.2020)

  19. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, Վենեդիկտ Երոֆեեվի Москва — Петушки-ն կարդա։ Դրա նման խորը փիլիսոփայական, սրամիտ, սև հումորով, ճաշակով ու թեթևի մեջ էքսզիստենցիալիզմը քննարկող գրքեր շատ քիչ են հանդիպում։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (02.09.2020)

  21. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարեն Սիմոնյանի «Մարգագետին»-ը առաջին հայացքից դասական ուղղագրությամբ զարմացրեց։ Անսպասելի էր։ «Թափառող մոլորակը» հաստատ գիտեմ, որ դասական ուղղագրությամբ չէր գրված։ Փորձեցի ինտերնետում սրա հետ կապված բացատրություն գտնել, բայց ոչինչ չգտա։ Ենթադրում եմ, որ կյանքի ինչ-որ հատվածում գրողը որոշել է անցնել դասական ուղղագրության՝ հավանաբար անձնական նախընտրությամբ։

    «Թափառող մոլորակ»-ից գիտեի, որ Սիմոնյանը գիտական ֆանտաստիկայի ժանրում է գրում։ «Մարգագետին» պատմվածքն էլ էր սայ-ֆայ։ Մի քիչ բրեդբերիոտ էր, սիրուն հուզականություն ուներ, կարոտ։ Լավ էր շարադրված, բայց իմ կարծիքով սայ-ֆայի համար նյութը քիչ էր։ Ամեն դեպքում, հետաքրքրությամբ կարդացի, համ որովհետև գրողի հետ անձնական պատմություն կար, համ էլ որովհետև ամեն անգամ չի, որ հայ ֆանտաստ գրողի գործ ես կարդում։
    Շնորհակալություն պատմվածքի համար
    Վերջին խմբագրող՝ ivy: 02.09.2020, 18:13:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (02.09.2020)

  23. #12
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարեն Սիմոնյանի «Մարգարիտ»-ը առաջին հայացքից դասական ուղղագրությամբ զարմացրեց։ Անսպասելի էր։ «Թափառող մոլորակը» հաստատ գիտեմ, որ դասական ուղղագրությամբ չէր գրված։ Փորձեցի ինտերնետում սրա հետ կապված բացատրություն գտնել, բայց ոչինչ չգտա։ Ենթադրում եմ, որ կյանքի ինչ-որ հատվածում գրողը որոշել է անցնել դասական ուղղագրության՝ հավանաբար անձնական նախընտրությամբ։

    «Թափառող մոլորակ»-ից գիտեի, որ Սիմոնյանը գիտական ֆանտաստիկայի ժանրում է գրում։ «Մարգարիտ» պատմվածքն էլ էր սայ-ֆայ։ Մի քիչ բրեդբերիոտ էր, սիրուն հուզականություն ուներ, կարոտ։ Լավ էր շարադրված, բայց իմ կարծիքով սայ-ֆայի համար նյութը քիչ էր։ Ամեն դեպքում, հետաքրքրությամբ կարդացի, համ որովհետև գրողի հետ անձնական պատմություն կար, համ էլ որովհետև ամեն անգամ չի, որ հայ ֆանտաստ գրողի գործ ես կարդում։
    Շնորհակալություն պատմվածքի համար
    Այվ Մարգարիտ չի, Մարգագետին ա
    Ես հավանեցի պատմվածքը, որպես սայֆայ, հիմնված ա տիեզերական ճամփորդությունների հավանական մեթոդներից մեկի վրա ու նաև կարծես Հողագունդը այլևս չկա, բայց վստահ չեմ, ուղղակի տենց տպավորություն ստեղծվեց։ Մենակ թե մարգագետնի նշանակությունը ու էությունը կարելի կասկածի տակ առնել։ Այդպիսի տիեզերանավը պետք ա որ իրա էկոսիստեմը ունենա, որպես վերականգնվող ռեսուրսների աղբյուր, ինչո՞ւ էր ինքը արհեստական․․․ եթե իրանք բնական բույսերի աճը ապահովվել չեն կարող, ինչո՞վ են սնվում, ի՞նչ են շնչում և այլն․․․ բայց նոստալգիան շատ իրական էր։ Ոնց որ ասենք օտար երկիր մեկնող մի ընտանիքի պատմություն վերցնես ու պրոյեկտես տիեզերքի վրա, Բրեդբերի մեթոդ
    Կարծում եմ Ֆրիմենն ա ուղարկել այս մեկը։

    Ինձ հասածի մասին ավելի ուշ կգրեմ, երբ մնացածն էլ կարդամ պրծնեմ։
    SWTS

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (02.09.2020), Աթեիստ (02.09.2020), Դեղին մուկիկ (03.09.2020)

  25. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ Մարգարիտ չի, Մարգագետին ա
    Չգիտեմ ինչի եմ Մարգարիտ գրել, պատմվածքն էլ դիմացս բացված է, ամբողջն էլ մարգագետնի մասին է
    Կուղղեմ հիմա։

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (02.09.2020)

  27. #14
    Լիարժեք անդամ Դեղին մուկիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2017
    Գրառումներ
    99
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդգար Ալան Պո "Ողջ֊ողջ թաղվածը"
    Շնորհակալություն Սանտային, հիանալի պատմվածք էր ինձ բաժին հասել։ Նախ ասեմ, որ սիրում եմ Պո նրա՝ իր ժամանակից տարբերվող թեմաների, ինտելեկտուալ սիմվոլիկայի, մատուցման ձևի, հղկված շարադրանքի և էլի շատ բաների համար։ Ինձ համար Պոն այն քիչ գրողներից է, ով հարգում է իր ընթերցողին։ Թեմայից մի քիչ շեղվեմ և ասեմ, որ գրողի՝ իմ սիրելի կարճ պատմվածքը "Կարմիր մահվան դիմակն" է։
    Հիմա անցնեմ իմ պատմվածքին։ Ինչպես կարելի է ենթադրել վերնագրից, այն կենդանի թաղված մարդկանց մասին է, որոնց լեթարգիական քնի պատճառով մահացածի տեղ են դրել և ողջ֊ողջ թաղել։ Առաջին մասում հեղինակը մի քանի այդպիսի դեպքեր է հիշատակում, որոնցից մի քանիսը՝ բարեբախտաբար երջանիկ ավարտով, սակայն իրականում այնքան այդպիսի չբացահայտված դեպքեր կան... սարսռում ես այդ մտքից անգամ։
    Երկրորդ մասում հերոսը պատմում է կենդանի թաղված լինելու իր վախերի մասին, քանի որ ինքն էլ է տառապում կատալեպսիայով, որի ժամանակ մարմինն ընդարմանում է, և նրան կարող են մեռածի տեղ դնել։ Պատմվածքը դրական ավարտ ունի։ Հերոսը, դեպքերի բերումով իր մաշկի վրա զգալով թաղված լինելու վիճակը, որը իրականում իր վախերի արդյունքն էր, սկսում է գնահատել կյանքը և ուղղակի ապրել։
    Պոն հայտնի է իր՝ սարսափի տարրեր պարունակող ստեղծագործություններով, և այս մեկը բացառություն չի։ Պատմվածքից ստացած առաջին տպավորությունն էլ հենց սարսափի հետ միաձուլված սառը դագաղում փակվածի հուսալքության զգացումն է ։ Հերոսի հետ դու էլ ես վախենում խավար գիշերներից, քնելուց, երազներից...
    Սակայն ապրելով թաղված լինելու զգացումը՝ հերոսը ի վերջո հասկանում է, որ կյանքը չափազանց կարճ է այն անիմաստ վախերի վրա վատնելու համար։ Ի վերջո դրանք միայն հիվանդ երևակայության արգասիք են, որից հնարավոր է ազատվել հանուն լիարժեք ապրելու։ Եվ այս պատմվածքով հենց հաստատվում է կյանքը։ Նրա մութ գույների տակ իրականում շատ պայծառ գաղափար է՝ կյանքն իմաստավորելու, կործանման ճանապարհին մի պահ կանգ առնելու և կյանքը արժևորելու մասին։
    Պոն իրեն ինչ֊որ տեղ նույնականացնում է հերոսի հետ. հերոսը խնդիրներ ունի կատալեպսիայի հետ կապված , որի նոպաներից հետո մեծ դժվարությամբ է կյանք վերադառնում, իսկ Պոյի կյանքում ժամանակ առ ժամանակ լինում էին ալկոհոլիզմի նոպաներ, որոնցից նա ինքն էլ մեծ ջանքերի գնով էր կյանք վերադառնում։ Սակայն բոլորս էլ կարող ենք մեզ գտնել այս պատմվածքում, քանի որ եթե լավ զննենք մեր ներսը, յուրաքանչյուրս էլ կգտնենք մեր թուլությունները, որոնք խանգարում են ապրել, և որոնք հաղթահարելով պետք է վերագնահատենք կյանքը։
    Պատմվածքում հիմնական թեմայից բացի նկատեցի մեկ այլ կարևոր կետ. այն բնորոշում է Պո գեղագետին և արվեստագետին։ Պատմվածքի սկզբում նա նշում է, որ կան թեմաներ, որոնք այնքան մութ և տհաճ են,
    որ չպետք է գրականության մեջ տեղ գտնեն, բացառությամբ իրական դեպքերի, որոնցից էր նաև պատմվածքի թեման։ Վերոնշյալով Պոն հաստատում է, որ իր նկատմամբ նա նույնքան խիստ է և պահանջկոտ , որքան ուրիշ գրողների, որոնց նա հալածում էր իր քննադատականներում։
    Հ.Գ. Մեկ անգամ ևս շնորհակալություն։ Հետաքրքիր է կարդալ նաև մյուսների մեկնաբանությունները այս պատմվածքի վերաբերյալ։

    Արդեն կասկածներ ունեմ, թե ով է ուղարկել)))
    Վերջին խմբագրող՝ Դեղին մուկիկ: 03.09.2020, 00:20:

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.09.2020), Աթեիստ (03.09.2020)

  29. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիզ ու Ֆրիմեն, դուք դեռ գրել էիք ուզում, չմոռանաք:

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (06.09.2020), Դեղին մուկիկ (06.09.2020)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •