Էլի սովորականի պես. իրենց ուզելով թեման բացում եմ, հետո ընկնում հետևներից, որ գրեն![]()
Էլի սովորականի պես. իրենց ուզելով թեման բացում եմ, հետո ընկնում հետևներից, որ գրեն![]()
Freeman (08.09.2020), LisBeth (08.09.2020), Աթեիստ (08.09.2020), Դեղին մուկիկ (08.09.2020)
Էկա, պետք չի հետևիցս ընկնել։ Մտքերս շեղվել էին, բալկոնում կանգնած հետևում էի կողքի շենքի բալկոններից մեկում մենամարտող զույգին, աղջիկը հավասարակշտությունը դժվար էր պահում, ընկավ տղայի վրա, մի երկու անգամ փորձեց հարվածի, նենց ոչինչ դուրս չեկավ, տղան մի քանի անգամ հարվածեց աղջկան։ Մտածում էի ինչ ռոմանտիկ պատահականություն ա իրանց միավորել։
Ինչևէ, փորձեմ մտքերս կենտրոնացնել, գրեմ, քանի որ վաղուց կարդացել եմ սաղ։
SWTS
Troll Bridge - Ինձ հասած պատմվածքը։ Հեղինակից շատ բաներ չեմ կարդացել, ինչ էլ կարդացել եմ մոռացել եմ, տպավորիչ չի եղել, ինչպես և այս մեկը, արծարծած թեմաներն էլ գլխավոր հերոսի նման ուշացած կարելի ա համարել, բայց եթե վիզ դնենք/ասել Ֆրիմենին/ կարանք պրոյեկտենք ոչ միայն դասական հերոսի կերպարի վրա, այլև մարդկության ընդհանուր գործելակերպի՝ առանց գիտակցելու ոչնչացնել, հետո էլ նստել նոստալգիայով տառապել, կամ հարցնել, թե ինչ եղավ։ Էս պատմվածքի մասին քյասար ձին արդեն ասում ա․ "Դու եղար"։ Ձին էլ ամենախարիզմատիկ ու խելացի կերպարը դուրս եկավ, հանուն իրա արժեր կարդալ։ Դե իսկ գլխավոր հերոսը, կյանքից հոգնած, բայց նենց էվոլյուցիա ա ապրում, որ իրա սաղ կյանքի, էն որ պապուց եկած իմաստության մակարդակի համոզմունքները գրպանում եղածի հետ ջուրն ա դնում, մնալով չաչանակ Ռոսինանտեի ու հետևից ընկած մահվան հետ տետ ա տետ։ Ասել է թե դասական հերոսներ այլևս չկան, էս վերջինն էր․․․ վերջի՞նն էր որ․․․ շատ խորացա
Կարծում եմ, Այվին ա իմ սանտան, բայց անկախ նրանից ճիշտ եմ, թե սխալ, սանտայիս շնորհակալ եմ։ Ու որպեսզի դառնա լավ ավանդույթ մի հատ պաչիկ, որ մնացածների աչքը վախենա, էլ սանատա չանենք․․․ կամ էլ հակառակը։
Վերջին խմբագրող՝ LisBeth: 08.09.2020, 23:31:
SWTS
Freeman (09.09.2020), ivy (08.09.2020), Աթեիստ (08.09.2020), Դեղին մուկիկ (08.09.2020)
Escape from Spiderhead - էս պատմվածքը էս անգամվա սանտայի լավագույն պատմբածքն ա, առանց չափազանցնելու, չհաշված վերջը։ Եթե ես լինեի հեղինակը, անորոշ կթողեի, ընթերցողի հույսին, այսինք հարգելի ընթերցող դու կապրեի՞ր սենց ապագայում։ Իրականում էդքան էլ ապագա չի, ավելի ճիշտ կասկածում եմ, որ շատ մոտ ապագա ա։ Ինչպես մի անգամ Բյուրը ասեց, սաղ քիմիա ա, ու հեղինակը թեման զարգացրել ա, ամեն ինչ կառավարելի դարձնելով։ Լիքը էթիկական, բարոյական, զգայական, փիլիսոփայական ասպեկտներ կան մեջը, այսինքն մտածելու նյութ։
The Premature Burial - էլ ինչ պատմվածքասանտա, առանց Պո։ Էս տեսակի պատմություն փոքր ժամանակ մոմի լույսի տակ իրար փսփսոցով պատմում էինք, կամ գերեզմաններ գնալուց, իբր չգիտեմ ով մահացել էր, հոգին հարազատներին այցելության էր եկել երազում, գնացել բացել էին ու տեսել էին որ բերինքսիվայր ա․․․ բռռռռ՜։ Էն ժամանակ։ Չգիտեմ, Պոի համար գուցե թեման իրոք սարսափելի ա եղել, ինչքան գիտեմ ինքը մահից ահավոր վախեցող տեսակ էր։ Մնացած գործերին չի հասնում։
Պախմել - էս պախմել չի, էս զապոյ ա․․․ Խանջյանից մի քանի գիրք ունեմ, բայց չեմ կարում տրամադրվեմ կարդամ, որ տեսա իրա գործերից ա, ասի հեսա կկարդամ, հավեսի կընկնեմ․․․ հըն, չընկա։
SWTS
Էկավ դամի ի գասպադա մոմենտը
Այվ ապրես, թե կազմակերպելու, թե սիրուն պատմության համար։ Կներես որ ուշացումով, հույսով եմ հետագայում սրա պատճառով չես հրաժարվի էլի կազմակերպել։
Մնացածներին էլ շատ շնորհակալ եմ, որ արձագանքեցիք, Արտ քեզ էլ հատուկ, որ վերջին պահին հիշեցիր ու միացար, համ էլ որ քո պատմությունն էլ գրեցիր։ Թե չէ կողքերս նայում եմ․․․ նայելս չի գալիս։
SWTS
Cassiopeia (09.09.2020), Աթեիստ (09.09.2020), Դեղին մուկիկ (09.09.2020)
Հա, մոռացա ասեմ, եթե էլի պատմվածքասանտա լինի, կմասնակցեմ։
SWTS
Աթեիստ (09.09.2020), Դեղին մուկիկ (09.09.2020)
Ես էլ մի օր նստեմ, մյուսներինը կարդամ։
Հենց կարդացի, էլի կգամ էս կողմ ։)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ