User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Մատեան Երանության. Գիրք վերջին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մատեան Երանության. Գիրք վերջին

    Մ Ա Տ Ե Ա Ն
    Ե Ր Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն


    ԳԻՐՔ ՎԵՐՋԻՆ


    ԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ

    ՀԱՏՈՐ ՎԵՐՋԻՆ


    ՆՈՐ ԵՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
    ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՐԹՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ



    Նվիրում եմ նրանց, ովքեր տեսնում են,
    որ իրենց աշխարհն
    այնքան էլ սքանչելի չէ, որքան մտահղացված էր,
    բայց միևնույն ժամանակ գիտեն,
    որ ամեն ինչ կարող է
    այդպիսին դառնալ,
    և պատրաստ են գործել
    հանուն այդ փոխակերպման:



    ԿԱԶՄՈՂԻ ՆԱԽԱԲԱՆԸ

    Այստեղ ինձ անհրաժեշտ է պատմել, թե ինչու ես մի կողմ դրեցի իմ աշխատանքը "Մատեան Երանության" գրքի ընթացիկ հատորի վրա և շտապ ձեռնարկեցի "Վերջին" գիրքը: Այս պատմությունը ևս մեկ օրինակն է նրա, թե ինչպես է Տիեզերքը գործում մեր միջոցով, մեր մեջ և, որ ամենակարևորն է, մեզ համար, - նախապատրաստելով մեզ նրան, ինչ սպասվում է մեզ կամ ինչ մեզ նախատեսված է անել: Եթե դուք ծանոթ եք իմ "Նախաբան Մատեան Երանության" գրքին, ուրեմն ձեզ հայտնի է, որ նման բան ինձ հետ առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում, և որ ես վաղուց արդեն դրանք պատահականություն չեմ համարում:

    Բայց՝ չերկարեցնեմ: Ավելի լավ է պատմեմ, իսկ դուք ինքներդ արդեն կանեք ձեր եզրակացությունը:

    Երկու տարի առաջ Գերմանիայից մեզ հյուրընկալեց իմ ընկերոջ կինը, Լենան: Դրանից առաջ մենք հանդիպել էինք 2004 թվականին: Այն ժամանակ, Մայնցում, նրանց տանը, պատեհ առիթով ես պատմեցի նրանց Նիլ Դոնալդ Ուոլշի և նրա "Զրույց Աստծո հետ" գրքերի մասին: Իսկ երբ վերադարձա Լոս Անջելես, գնեցի առաջին գրքի երեք հատորներն ու մի կողմ դրեցի, հույսով, որ երբ նրանք շուտով այցելեն մեզ, ես դրանք նրանց կնվիրեմ: Հանգամանքների բերումով այդ "շուտովը" ձգվեց տասներեք երկար տարիներ, բայց այդ գրքերը հավատարմորեն սպասում էին իմ մտերիմների գալստյանը:

    Մի օր երեկոյան սովորականի պես աշխատում էի "Մատեան Երանության" վրա, երբ իմ սենյակ մտավ Լենան: Սկսեցինք զրուցել: Նա հարցրեց, թե ինչով եմ զբաղված: Ասացի թարգմանություններիս մասին: Նորից պատմեցի Ուոլշի և նրա գրքերի մասին ու ցույց տվեցի դրանք գրադարակի վրա, որոնք արդեն մեկուկես տասնյակից ավելի են: Լենան կարծիք հայտնեց, որ ես հավանաբար ընթերցել եմ երեք գրքերը միայն, քանզի նրանք բավական մաշված են, իսկ մնացածներին ասես ձեռք էլ չեմ տվել: Պատասխանեցի, որ ոչ, կարդացել եմ բոլորը, բայց այդ երեք հատորները տարիներ շարունակ քարշ եմ տվել հետս ամենուր, քանի որ թե տանը, թե աշխատանքիս մեջ ազատ ժամերին զբաղվել եմ դրանց թարգմանությամբ, և դա է նրանց մաշված լինելու պատճառը:

    Եվ ասացի, որ ունեմ այդ երեք հատորների ևս մեկ օրինակը, որը երկար տարիներ իրենց է սպասում, և որ նրա գնալուց ես դա կնվիրեմ իրեն: Հետո, չգիտեմ ինչ մտավ գլուխս, մի պահ մտածեցի և ասացի. "Գիտես, Լենա, ճշմարիտն ասած, ես ավելի մեծ հաճույքով ձեզ կնվիրեի հենց այս մաշված հատորները: Հասկանում ես... այսքան տարիների աշխատանքի ընթացքում ես այնքան էներգիա եմ դրել դրանց մեջ, այնքան երկար են նրանք եղել ձեռքիս տակ, որ ասես թե իմ մասնիկը լինեն: Եվ, քանի որ Դանիելի հետ դուք իմ ամենամոտ ընկերներն եք, ես ուրախ կլինեի հենց իմ այդ "մասնիկը" ձեզ նվիրել:

    Լենան անգամ հուզվեց մի փոքր ու համաձայնվեց մեծ ուրախությամբ, այնպես որ ես հենց տեղում վերցրեցի գրադարակից այդ հատորներն ու տվեցի նրան: Իսկ հաջորդ օրը նրանք կնոջս ու դստերս հետ մի քանի օրով մեկնեցին ինչ-որ տեղ:

    Հաջորդ օրը երեկոյան ես նստեցի գրասեղանիս մոտ աշխատելու և հիշեցի, որ գրքերը Լենային եմ տվել: Ժամանակն էր գնալ նոր հատորների հետևից... և այստեղ ես մտածեցի. հետաքրքիր է, իսկ որտե՞ղ են նրանք: Փորփրեցի բոլոր պահարանները, դարակները, փնտրեցի ամենուր... Գրքերն անհետացել էին այնպես, ասես չէին էլ եղել:

    Զանգահարեցի կնոջս, հարցրեցի նրան էլ, բայց նա նույնպես տեղյակ չէր: Եվ, քանի որ այդ երեքհատորյակից ես շատերին էի նվիրել, կարծիք հայտնեց, որ հավանաբար նվիրել եմ ինչ-որ մեկին: Ես չհամաձայնվեցի նրա հետ, քանզի համոզված էի, որ մտերիմ ընկերներիս համար նախատեսված նվերն անհնար էր, որ նվիրեի ուրիշի:

    Հետո նրանք հետ վերադարձան, իսկ մի քանի օր անց Լենան վերադարձավ Գերմանիա ու տարավ իմ գրքերը... Ես նորից տակնուվրա արեցի տունը, բայց գրքերն այդպես էլ չգտա. նրանք անհետացել էին:

    Կորցնելով հույսս, մի երկու օր անց, նստած, որոշում եմ ընդունում զանգահարել Ալյոնային, հոլիվուդյան ռուսական գրախանութներից մեկի տիրոջը, որի հետ մտերիմ եմ, և խնդրել, որ նա ինձ համար գտնի այդ երեքհատորյակը: Դեռ չեմ հասցրել կենտրոնանալ մտքիս վրա, երբ զանգահարում է... ինքը՝ Ալյոնան:

    - Ողջույն, - ասում է: - Պատճառ ունես գալ ու վայելել ինձ հետ հանդիպելու հաճույքը: Ստացել եմ "Զրույց Աստծո հետ" գրքի չորրորդ հատորը: Քո օրինակը քեզ է սպասում:
    - Ալյոնա, - հարցնում եմ, - ուզում ես ասել տասնչո՞րսերորդ հատորը: - Հիշեցնեմ, որ Ուոլշի համարյա բոլոր գրքերը պատկանում են "Զրույց Աստծո հետ" շարքին:
    - Ոչ, - պատասխանում է Ալյոնան, - հենց "Զրույց Աստծո հետ" գրքի չորրորդ հատորն է: Եկ, կտեսնես:

    Մի խոսքով, հաջորդ օրը գնացի ու տեսա, որ Ալյոնան չէր ստում: Ինչ խոսք, որ գնեցի: Եվ իհարկե, անմիջապես սկսեցի կարդալ:
    Եվ դեռ չէի ընթերցել առաջին մի քանի էջերը, երբ հասկացա, թե ինչու ինձ հետ կատարվեց այս ամենն, ինչի մասին պատմում եմ:

    Ես ուղղակի պարտավոր էի ինձ ազատել նրանից, ինչով զբաղված էի: Ու բոլորովին էլ պատահականություն չէր "Զրույցի..." ձեռքիս տակ ունեցած երկրորդ հատորը, որի վրա աշխատում էի, սեփական կամքով Լենային նվիրելը: Հերթական անգամ Տիեզերքն ուղղորդեց ինձ անել այն, ինչ իմ տրամաբանությունը չէր անի երբեք առանց միջնորդության, որպեսզի ես հնարավորություն ունենամ զբաղվել նրանով, ինչն առավել անհրաժեշտ է Կոնկրետ Ներկա Պահին:

    Իսկ Ներկա Պահին առավել կարևոր մտքերն ամփոփված են հենց այս, չորրորդ, հատորում, և ինչ խոսք, որ իմ կարևորագույն գործը պետք է լիներ առաջին հերթին ձեզ այս հատորը ներկայացնելը: Այնպես որ՝ համեցեք:


    Հ.Գ. Մեծ համոզմունք կա մեջս, որ, երբ ավարտեմ աշխատանքն այս հատորի վրա, առաջին երեք հատորները կգտնվեն: Համենայն դեպս, դա ինձ զարմանք չի պատճառի: Բայց դա արդեն այնքան էլ էական չէ, հնարավոր է, իրոք նվիրել եմ մտերիմներիցս մեկին ու չեն հիշում... Բայց համոզված եմ, որ նույնիսկ այդ դեպքում նվիրողը եղել եմ ոչ թե ես, այլ Մեծն Նախախնամությունը, որպեսզի ազատի ինձ ու հնարավորություն տա զբաղվել առաջնահերթայինով:

    Բայց աշխատանքն, ինչ խոսք, սրանով չի ավարտվելու: Նախորդ գրքերը՝ հաջորդիվ:


    Սամվել Առաքելյան
    2019
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 17.08.2020, 02:35:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՆԱԽԱԲԱՆ

    Ես շատ լավ հիշում եմ,
    որ տաս տարի առաջ
    "Զրույց Աստծո հետ" շարքի վերջին,
    "Տանն Աստծո հետ" գրքում,
    Ասվեց, որ այս երկխոսությունն
    իր ավարտին է մոտենում:

    Սակայն կյանքը նման է
    մեծ խճանկարի,
    Եվ քանի որ մենք բոլորս
    Միասին ենք Աստծո հետ,
    Մենք հնարավորություն ունենք
    արարել անդադար,
    Եվ ցանկացած պատմության տալ
    "այլընտրանքային ավարտ":

    Եվ հենց այդ տեղի ունեցավ
    նաև տվյալ դեպքում:
    Գերգիտակցական մակարդակի վրա
    ընդունվեց նոր որոշում:

    Իսկ ես պահպանում եմ
    Աստծոն տված խոստումս
    Անել ինձանից կախված
    ամեն հնարավոր բան,
    Որ կիսվեմ աշխարհի հետ
    ամենակարևոր տեղեկությամբ,
    Որը փոխելու է մարդկանց կյանքն
    այս մոլորակի վրա:

    Մենք բոլորս էլ ունենք
    մուտքի հնարավորություն
    Դեպի մեր ներսում գտնվող
    իմաստության աղբյուրը՝
    Հենց նրան է մեզ առաջարկվում
    ընդունել որպես Աստված,
    Որն աշխատում է մեր միջոցով
    և հավերժ մեր ներսում է:

    Մեր այս երկխոսության մեջ,
    հենց ամենասկզբում,
    Ինքն Աստված հստակորեն
    այդ մասին էր մեզ ասում.

    "Ես Խոսում եմ բոլորի հետ:
    Միշտ ձեզ հետ եմ Ես խոսում:
    Բայց հարցն Իմ խոսելը չէ,
    այլ, թե ով է Ինձ լսում":


    Եվ այդ պատճառով, հիմա
    ես առաջարկում եմ
    Դեն նետել հասկանալի
    թերահավատությունը
    Այս գրքում շարադրված
    տեղեկությունների վերաբերյալ,
    Իսկ փոխարենը կենտրոնանալ
    կարևոր հարցի վրա,

    Թե որքանով է այն արժեքավոր
    անձամբ ձեզ համար, -
    Օգնու՞մ է արդյոք այն ձեզ
    ավելի խորն ըմբռնել կյանքը:

    Այս գրքում շատ է խոսվում
    կյանքի և մահվան մասին,
    Ինչպես նաև ժամանակաշրջանի,
    որը նրանց բաժանում է:
    Կգտնեք նաև մետաֆիզիկական
    պատկերացումների մի համակենտրոնացում,
    Որի նմանը հավանաբար
    դուք չեք հանդիպել վաղուց:

    Հնարավոր է, ինչ-որ պահեր
    ձեզ կայցելի նաև միտք.
    "Այս ամենն ապշեցուցիչ է,
    անհավատալի է ուղղակի:
    Եվ զարմանալիորեն պարզ
    ու հասկանալի է անկախ այն,
    Համարել պարապ մտքեր սրանք,
    թե ընդունել որպես փաստ":

    Իսկ հետո անմիջապես
    կծագի արդարացի հարց.
    "Ի՞նչ օգուտ ինձ այս ամենից:
    Ես սրանից ի՞նչ կստանամ:
    Ինչպե՞ս են գիտելիքներն այս
    հարաբերվում իմ կյանքի հետ:
    Ինչպե՞ս կարող է նրանց հետ
    կյանքս ավելի լավը դառնալ":

    Այո, ես ինքս էլ տալիս էի
    հարց հարցի հետևից,
    Ջանալով մեր զրույցը բերել
    ինչ-որ կիրառելի իմաստի:
    Այսօր մարդիկ այնպիսի
    մի ուղերձ են ցանկանում,
    Որն իրենց կյանքը կփոխի,
    կտա հույս և ապաքինում:

    Այս երկխոսության մեջ
    հնարավորինս ամփոփված են
    Ներկա իրավիճակի մի շարք
    բավական խիստ գնահատականներ, -
    Բայց նրանց նպատակը
    դատապարտելը չէ բնավ,
    Այլ սփռել լույս, որպեսզի
    մենք կարողանանք տեսնել,

    Ներկայումս մեր կյանքում
    տեղի ունեցող պրոցեսները
    Եվ հասկանալ, թե այդ ամենի հետ
    մենք ինչ կարող ենք անել:

    Թող որ "ծեծված" է սա հնչում,
    բայց Լուսավոր Վաղը հնարավոր է՝
    Թե առանձին մարդկանց համար,
    և թե բոլորի՝ ողջ աշխարհում:
    Հնարավոր է կատարելապես,
    միայն մեկ բան է մեզ պակասում.
    Մենք պետք է ընդամենը
    ընտրություն կատարենք:

    Եվ այստեղ դուք կպարզեք,
    որ այդ ապագայից
    Մեզ բաժանում է ընդամենը
    Մեկ Որոշում:
    Հուսով եմ, որ այս գիրքն
    Ընթերցելուց հետո
    Դուք այդ որոշումը
    կընդունեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


    2016 թվականի
    օգոստոսի երկուսին
    Ես հանկարծ դուրս լողացի
    իմ խորը քնից:
    Ինձ արթնացրեց Կոչը:
    Ես լավ ճանաչում եմ այն:
    Ես չէի լսել այն արդեն
    համարյա տասը տարի...

    Ես վեր թռա անկողնուց
    և մոտեցա գրասեղանին...
    Նստեցի: Հանդարտեցրի
    դողը մոլագարիս...
    Կենտրոնացա: Հետո
    միացրեցի համակարգիչը:
    Վարանած դրեցի ձեռքերս
    ստեղնաշարին:

    Մի՞թե նորից...

    Թույլ տվեք բացատրեմ:

    Մենք բոլորս էլ վարում ենք
    այն, ինչը ես անվանել եմ
    Զրույց Աստծո հետ, -
    վարում ենք անընդմեջ:
    Ես հասկացա, ինչպես նաև
    փորձով համզովեցի,
    Որ մենք բոլորս մշտական
    կապի մեջ ենք Աստծո հետ:

    Ես հասկացա, որ Աստվածայինից
    մենք կարող ենք գործնականում
    Խնդրել խրատ և օգնություն,
    պայծառացում և աջակցություն:
    Եվ իրականում Առաջին Գրքի
    հիմնական ուղերձը հենց դա էր.
    Հաստատել Աստծո հետ նոր
    և ավելի սեղմ փոխհարաբերություն:

    Բայց այս անգամ կար ևս մեկ բան,
    կար ինչ-որ զգացում հաստատուն,
    Որ ես պարտավոր եմ անց կացնել
    մի նոր երկխոսություն:
    Կամ, այլ խոսքերով ասած,
    "եկել է ժամանակը"
    Այդ փոխներգործության համար,
    և որ այն՝ հրատապ է:

    Դրա մասին վկայում էր
    ներսումս տիրող զգացումը,
    Որն անհնար էր արհամարհել:
    Ասես ինչ-որ բան էր ինձ տիրել:

    Նման զգացում ես չէի ունեցել
    արդեն մոտ տասը տարի
    Եվ այդ պատճառով համոզված էի,
    որ նոր Զրույցներ էլ չեն լինի:

    Ես կարծում էի, որ ամեն ինչ
    այլևս անցյալում է:

    Եվ ես սխալվում էի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1


    Չէի կարծում, որ նորից
    կզբաղվեմ սրանով:
    Ես համարում էի, որ պրոցեսն
    ավարտվել է արդեն:

    Դեռևս անելու բան կա:
    Կա նոր հրավեր, թանկագինս:


    Ես արդեն ընդունել եմ
    Քո երկու հրավերները.
    Փոխել մարդկանց պատկերացումներն
    իրենց Աստծո մասին,
    Եվ մարդկանց վերադարձնել մարդկանց:
    Եվ կարծում էի, թե վերջ:

    Ես գիտեմ: Այն ժամանակ Երրորդ
    Հրավերի ժամը դեռ չէր եկել:


    Դու ցանկանում ես ասել,
    որ այն եկել է հիմա՞:

    Այո, հիմա եկել է:

    Լավ: Ինչպիսի՞ն է ուրեմն
    այս Երրորդ Հրավերը:
    Եվ վերջի՞նն է արդյոք այն:

    Այո, սա՝ վերջինն է:
    Եվ, մեր մեջ ասած,
    Բոլոր այս հրավերները
    ոչ միայն քեզ են ուղղված:
    Նրանք բոլորի համար են,
    չնայած ոչ բոլորը կընդունեն:

    Բայց նրանք, ովքեր կընդունեն, -
    կընդունեն գիտակցված:


    Ես միշտ հասկացել եմ,
    որ Քո այս ուղերձները
    Միայն ինձ համար չեն:

    Ահա ուրեմն, ընդունիր հիմա
    երրորդ և վերջին հրավերը:
    Հիմա ճիշտ ժամանակն է,
    քանզի եկել է Անբասիր Պահը
    Ձեր մոլորակի վրա
    Ճեղքում կատարելու համար:


    Հնչում է ոգևորիչ՝
    հատկապես այն պատճառով,
    Որ արտաքինից ամեն ինչ
    լրիվ հակառակ տեսքն ունի:
    Այնպիսի զգացում է, որ մեր
    քաղաքակրթությունը գլորվում է հետ:
    Այնպիսի տպավորություն է,
    որ մենք՝ գահավիժում ենք:

    Մենք ասես թե դառնում ենք
    ավելի քիչ կրթված,
    Ավելի քիչ հանդուրժող,
    շատ ավելի զայրացած:
    Մեզ ավելի դժվար է
    կառավարել մեր զգացմունքները,
    Մուտքի իրավունք ստանալ դեպի
    մեր էության լավագույն կողմերը...

    Ես շատ ուրախ եմ, որ դու
    այդ ամենը տեսնում և զգում ես,
    Քանզի եթե դու այդ ամենն
    ուշադրության ես արժանացնում,
    Եթե քեզ մտահոգում է այն,
    ինչ քո շուրջ կատարվում է
    Եվ ի պարտասխան անում ես այն,
    ինչ անհրաժեշտ ես համարում, -

    Այդ դեպքում կարելի է ասել,
    որ անհանգստանալու բան չկա:


    Դե ինչ... ինձ թվում է,
    որ ամեն ինչ ահավոր է,
    Գործերն անպետք վիճակում են,
    բայց համոզված չեմ՝ հնարավոր է,
    Անձնական կարծիքս է դա,
    դա իմ սխալ ընկալումն է:
    Մի խոսքով, կատարվում են բաներ,
    ինչը չպետք է լիներ:

    Այստեղ խոսքն այն մասին չէ,
    թե ինչ "պետք է լիներ",
    Իսկ ինչ "պետք է չլիներ":
    Խոսքն այն մասին է, թե ինչ է
    Տեղի ունենում իրականում
    ինչպես քո անհատական փորձի,
    Այնպես էլ մոլորակային
    խորին փորձի ոլորտում:

    Ինչպես նաև այն մասին է
    գնում այստեղ խոսքը,
    Թե ինչ կերպ դուք կարող եք
    արմատականորեն փոխել
    Ամենը, ինչ հենց ինքներդ էլ
    անընդունելի եք համարում:

    Հասել է Անբասիր Պահը,
    որպեսզի դուք սկսեք
    Իրականացնել ի վերջո
    բոլոր այդ փոփոխությունները,
    Քանզի այն, ինչ ներկայումս
    տեղի է ունենում աշխարհում, -

    Շրջապատող միջավայրում,
    քաղաքական ոլորտում,
    Հասարակության ներսում,
    էկոնոմիկայի բնագավառում,
    Ֆինանսական հաստատություններում
    և հոգևոր հոսանքներում, -


    Ակնառու անսխալ,
    անվիճելի և հստակ,
    Հուշումներ է տալիս ձեզ,
    այն մասին, թե կոնկրետ ինչպես
    Կարելի է անց կացնել
    այդ փոփոխությունները:

    Այդ պատճառով էլ,
    սիրելիդ Իմ զավակ,
    Եկել է ժամանակը
    Երրորդ Հրավերի համար:


    Լավ, ես պատրաստ եմ:
    Մենք բոլորս պատրաստ ենք:
    Ուրեմն, ինչի՞ մասին է խոսքը:
    Ո՞րն է Երրորդ Հրավերը:

    Արթնացրեք մարդկությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2

    Հմմ... Ինչ-որ փառասիրական
    մտադրություն է սակայն:
    Չափազանց չէ՞ արդյոք...

    Իսկ մի՞թե Աստծո համար
    մի ինչ-որ մտադրություն
    Կարող է լինել
    չափազանց փառասիրական:


    Ես ինձ նկատի ունեի:

    Ես նույնպես:

    Ըհըն... հասկանում եմ,
    թե ինչ Ես ասում:

    Ճշմարի՞տ: Կամ, կարող է,
    դու մոռացել ես, թե Ո՞վ Ես...


    Ոչ... Ավելի ճիշտ, այո,
    այն իմաստով, որ ես
    Ինձ համապատասխան կերպով
    չեմ դրսևորում:
    Այսինքն, մտքով հասկանում եմ,
    որ Աստված ապրում է իմ մեջ
    Եվ ես՝ Աստվածայինի
    Անհատական Դրսևորումն եմ...

    Բայց գործնական մակարդակի վրա
    ես այդ չեմ զգում:

    Ժամանակն է սկսել զգալ:

    Հեշտ է այդ ասել...

    Քանի դեռ ասում ես այդպես,
    ընդամենն արդարացնելու ես
    Սեփական անգործությունդ:

    Սակայն չի կարելի
    արթնացնել մարդկությանը,
    Քանի դեռ դու ինքդ
    անձամբ չես արթնացել:


    Ես գիտեմ, գիտեմ...
    Ջանում եմ, ինչպես կարող եմ:

    Կարող էիր նաև
    ավելի լավ ջանալ:
    Այժմ Անբասիր Պահ է
    գիտակցության Ճեղքման համար:


    Ես հասկացա... Արթնացումը՝
    Քո առանցքային առաքումն է:

    Եվ ինչ ուրեմն, կջանա՞ս:
    Դուք բոլորդ, կջանա՞ք:


    Դե, չեմ կարող պատասխանել
    ես բոլորի անունից,
    Բայց ինքս՝ խաղի մեջ եմ:
    Խնդրում եմ, հուշիր ինձ,
    Թե ինչպե՞ս հնարավորինս
    արագ արթնանամ:
    Աշխարհում չկա մեկը,
    ով չէր ուզենա գիտենալ,

    Թե ինչպես այդ անել:

    Հնարավորինս շուտ արթնանալու
    ամենալավ միջոցն է՝
    Զարկ դառնալ ուրիշ մարդկանց
    արթնացման համար:


    Բայց ինչպե՞ս ես կարող եմ "զարկ լինել",
    եթե ինքս դեռ չեմ արթնացել:

    Իսկ այ դա՝ հետաքրքիր է:
    Դա կոչվում է Աստվածային
    Երկճյուղավորում,
    Երբ երկու, թվում է, մեկմեկու
    հակասող ճշմարտությունները
    միաժամանակ են գոյատևում:

    Իսկ ճշմարտությունն այն է,
    որ դու արդեն արթնացած ես,
    Ուղղակի այդ չգիտես:
    Եվ այդ իմաստով դեռևս արթնացած չես:


    Միգուցէ կօգնե՞ս հասկանալ:
    Առանց Քո բացատրության
    Ինձ թվում է, որ ես
    շրջանագծով եմ պտտվում:

    Պատահե՞լ է քեզ արդյոք
    երբևիցէ գիշերը
    Լսել ինչ-որ աղմուկ
    և մտածել, որ ընդամենը
    Երազ է քո լսածը,
    իսկ հետո հայտնաբերել,
    Որ իրականությունն այն է,
    որ դու քնած չես արդեն:


    Իհարկե: Դա տեղի է ունենում
    մեզանից յուրաքանչյուրի հետ:

    Հենց այդ էլ կա:

    Լավ, պայմանավորվեցինք,
    որ ես արթնացած եմ,
    Բայց այդ մասին առայժմ
    չգիտեմ, անտեղյակ եմ:

    Ի՞նչը կարող է ինձ ստիպել
    գիտակցել իմ արթնացածությունը:

    Իսկ երբևիցէ արթնացե՞լ ես
    արդյոք դու վախից,
    Երբ պատահել է, որ երազ ես
    տեսել սարսափելի:


    Նորից այո՝ բոլորի հետ
    նման բան պատահում է:

    Ահա և ուրեմն այժմ էլ
    դուք կարթնանաք վախից
    Մոլորակի վրա ստեղծված
    որոշակի հանգամանքների
    Պատճառով, քանզի շատ բան
    արդեն դարձել է մղձավանջ:

    Ինքդ էլ ասացիր. կա զգացում,
    որ դուք հետ եք գլորվում:


    Նման բան եղել է նաև
    իմ անհատական կյանքում:

    Շատ լավ է, որ դրանում
    դու քեզ հաշիվ ես տալիս:
    Դա կօգնի քեզ գիտակցել,
    որ քնած չես բոլորովին, -
    Որ վատ երազ չէ այս ամենը,
    այլ դառն իրականություն,
    Եվ որ այսուհետև այն ընտրել
    դու այլևս չես ցանկանում:

    Ամեն նոր օրվա հետ
    դու ավելի լավ ես հասկանում,
    Թե քո կյանքում, քո շրջապատում
    ինչ է տեղի ունենում:
    Դա կօգնի քեզ վերհիշել,
    թե Իրականում Դու Ով Ես, -
    Եվ կդրդի, որ վերջապես
    համապատասխանաբար գործես:

    Ըստ էության, հենց այդ էլ
    այստեղ պետք է կատարվի:
    Հենց այդ էլ պետք կգա
    բոլորին, ով արդեն գիտի,
    Ով զգացել է, որ արթնացել է,
    և ժամանակն է վերջ տալ
    Երազներին բոլոր սարսափելի,
    որոնք երազ էլ չեն անգամ:


    Ձեզ ուղղակի պետք է
    արթնանալ դեպի գիտակցումը,
    Որ դուք առանց այն էլ
    քնած չեք և կարող եք
    Լիովին ներգործել ձեր շուրջ
    տեղի ունեցածի վրա
    Եվ ամբողջովին փոխակերպել
    ձեր իրականությունը:


    Ես վստահ չեմ, որ պատրաստ եմ հանձն առնել
    աշխարհի փրկչությունը:

    Խոսքն աշխարհի փրկչության մասին չէ:
    Խոսքը քո անհատական
    Հոգևոր ճամփորդության մասին է:
    Անհատական բարեշրջման:
    Դա կարող է դառնալ առավել
    հափշտակիչ և հուզիչ ժամանակը
    Քո ծննդյան պահից սկսած
    մինչև քո ներկա օրերը:

    Եվ քո որոշումը գործել
    համապատասխան նրա,
    Ով Դու Կաս Իրականում, -
    կարող է իրոք փոխել աշխարհը,
    Կարող է "փրկել" այն:
    Բայց իմաստը դա չէ:

    Իմաստը և նպատակը՝
    քո անձնական բարեշրջումն է,
    Հենց հանուն դրա ես
    դու ամեն ինչ փոխում.
    Թե աշխարհով ընթանալու
    քո սեփական ոճը,
    Եվ թե քո սեփական
    աշխարհընկալումը նաև:


    Եթե ցանկանում ես ցուցադրել,
    թե Ով Ես Դու Իրականում, -
    Իսկ ինքդ քեզ ճանաչելու
    միջոցներից մեկն այն է,
    Որ փրկես մարդկանց տառապելուց,
    մոլորակին բերես ապաքինում
    Եվ դրականորեն օժանդակես
    մտերիմներիդ ապագային, -

    Այդ ժամանակ քեզ չի ճնշի
    ոչ մի "ուժից վեր առաջադրանք",
    Եվ դու կապրես ոգևորություն,
    կապրես հուզմունք անասելի
    Այն հնարավորություններից, որոնք
    քեզ տրամադրել է կյանքը
    Բարեշրջական Ճեղքման համար
    այս Անբասիր Պահին:

    Երրորդ Հրավերը՝ հրավեր է
    քո սեփական, անհատական
    Բարեշրջման ընթացքում
    արթնացնել ձեր կենսաբանական
    Տեսակի հնարավորինս
    շատ ներկայացուցիչների,
    Որոնք, կարելի է ասել, արդեն
    արթնացած են հիրավի:


    Արթնացնել է պետք նրանց
    գիտակցելու համար այն փաստը,
    Որ արթնացած են իրենք արդեն,
    իսկ հետո ոգեշնչել
    Գործել համապատասխան
    իրենց արթնացածությանը,
    Ինչը նշանակում է.
    արթնացած վարք ձևավորել

    Եվ դեպի վարքն այդ արթնացած
    հրել նրանց, ով դեռ քնած է, -
    Եվ այդ ամենն անել պետք է
    այն պարզ պատճառով,
    Որ քեզ այդ է հրամայում անել
    քո անձնական բարեշրջման ձայնը,
    Որ դրա կարիքը դու զգում ես
    քո ամբողջ հոգով:


    Շնորհակալ եմ: Ես հասկացա:
    Բայց մնացել է մի փոքրիկ հարց:
    Եթե այդքան շատ մարդիկ են
    արդեն իսկ արթնացած,
    Ուրեմն ինչու՞ իրենց չեն պահում
    համապատասխան կերպով:

    Մի՞թե Դու չես ասում,
    որ իր արթնացածության մասին
    Նրանց մեծամասնությունը
    չգիտի հիմնականում:
    Նրանք բոլորը կարծում են,
    որ Երկիր մոլորակից
    Ցուցադրվող այս ողջ մղձավանջը
    "երազում են տեսնում":

    Ոչ: Նրանցից շատերը գիտեն,
    որ դա՝ իրականություն է:
    Նրանք արթնացած են բավական,
    որպեսզի հասկանան,
    Թե ով են իրենք, և ինչպիսի
    ջանքեր կպահանջվեն, որպեսզի
    Մարդկության մնացած մասին
    իրենք օգնեն արթնանալ:


    Հասկանալի է... այդ դեպքում
    իմ հարցը դեռ մնում է:
    Եթե այդքան շատ մարդիկ
    գիտեն, որ քնած չեն,
    Ուրեմն ինչու՞ է աշխարհն
    այնպիսին, ինչպիսին կա:
    Այստեղ ես ինքս կարող եմ ծառայել
    գերազանց օրինակ:

    Ամեն օր ես անում եմ,
    ամեն օր ես ասում եմ,
    Կամ ամեն օր մտածում եմ
    այնպիսի մի ինչ-որ բան,
    Ինչն "արթնացածի" վարքի հետ
    ուղղակի անհամատեղելի է:
    Եթե գիտեմ, որ արթնացած եմ,
    ուրեմն ինչու՞ եմ անում այդ:

    Որովհետև արթնացած լինելը
    և այդ գիտենալը՝ մի բան է,
    իսկ կատարելապես այլ բան է
    այդ գիտելիքը կյանքին կցելը:

    Երբեմն մարդկանց ավելի
    դուր է գալիս ձևացնել,
    Որ չգիտեն այն, ինչ գիտեն, -
    հատկապես երբ դեռ երիտասարդ են
    Կամ էլ հարմար են գտնում իրենց
    չհասունացած երևակայել...
    Կամ էլ արհամարհում են այն փաստը,
    որ ճշմարտությունը գիտեն:

    Իսկ երբեմն ուղղակի մոռանում են:

    Մի՞թե հայրդ երբեք քեզ չի ասել.

    "Ինչու՞ դու արեցիր այնպես,
    ինչպես կստացվի,
    Եթե շատ լավ գիտեիր,
    թե ինչպես է քեզ պետք":

    Իհարկե ասել է:
    Ասել է հարյուր անգամ:

    Հիմա արդեն հարյուր մեկ:

    Դուք՝ շատ պատանի
    կենսաբանական տեսակ եք:
    Դուք՝ երեխաների պես եք:
    Համատիեզերական ճստլիկներ:
    Թրև եք գալիս այստեղ,
    չարաճճիություն եք անում,
    Չնայած շատ լավ գիտեք,
    որ դա ձեր օգտին չէ, -

    Ուղղակի հիմա ձեզ թվում է,
    որ դա ուրախ բան է:
    Կամ էլ մոռացել եք այն մասին,
    թե ինչ են ձեզ ասել:
    Այդպիսին է ձեր տեսակի
    ամբողջ պատմությունը՝
    Ձեր կոլեկտիվ փորձը
    Երկիր մոլորակի վրա:


    Եվ այդպիսին է նաև
    քո անհատական փորձը՝
    Չնայած դու շատ լավ գիտես,
    թե ինչպես է հարկավոր:

    Դու ոչ թե ուղղակի դիտում ես
    ուրիշների անբարեպատեհ վարքը:
    Դու փաստորեն ինքդ էլ
    զբաղվում ես նույն բանով:

    Բայց հիմա լավ կլիներ հրաժարվել
    բոլոր այդ երեխայություններից:


    Ես գիտեմ:

    Գիտեմ, որ գիտես:
    Եվ հենց այդ էլ Ես քեզ
    բացատրում եմ հիմա:

    Նույնիսկ նրանք, որոնք չգիտեին,
    այժմ արդեն իմացան:
    Ձեր տեսակի ամենադեռահաս
    ներկայացուցիչներին անգամ
    Ամեն ինչ չափից դուրս
    ակնհայտ է դառնում,
    Որպեսզի նրանք այլևս
    չփորձեն ձևանալ,

    Որ իրենք չգիտեն:

    Գիտելիքը ձեր գործողություններում
    առայժմ չի դրսևորվում:
    Ձեր գիտելիքի հետ դուք դեռևս
    չեք ամբողջականացել:

    Դուք գիտեք, բայց որպես գիտեցող
    դեռևս ձեզ չեք պահում:


    Դուք արդեն արթնացել եք
    այն բանի նկատմամբ,
    Թե Ինչ Է Ճշմարտությունը,
    և Ով Դուք Կաք Իրականում, -
    Բայց ձեր վարքի վրա առայժմ
    դա չի արտացոլվել:
    Դուք դեռևս շարունակում եք
    լուսնոտություն պատկերել:

    Եվ հիմա, եթե չեք ցանկանում
    ճակատով դրոշմվել պատին,
    Կամ էլ վերջնականապես
    գահավիժել անդունդից,
    Ձեզ անհրաժեշտ է արթնանալ
    այն փաստի վերաբերյալ,
    Որ դուք այլևս քնած չեք
    և ժամանակն է հասկանալ,

    Որ բոլոր այս սարսափները,
    որ կատարվում են Երկրի վրա, -
    Երազ չեն: Որ դուք ձեզ համար
    ոչինչ չեք "հորինել":
    Եվ այն, որ այսօր եկել է
    բարեշրջական Ճեղքման համար
    Այս Անբասիր Պահը, -
    ձեր երևակայության խաղը չէ:


    Ես հասկացա՛: Դու կրկնում ես
    դա նորից ու նորից,
    Այնպես որ վերջապես
    ամեն ինչ տեղ հասավ:
    Եվ համոզված եմ, որ ընթերցողները
    նույնպես կհասկանան:
    Դա շատ լավ նորություն է
    մեր բոլորի համար:

    Իրոք որ լավ նորություն է:
    Եվ Ես ձեզ ընդառաջ եմ գնում:
    Ես կրկնում եմ Հրավերի
    առանցքային խոսքերը:

    Մեր այս երկխոսությունը,
    որին դու կանչվել ես, -
    Ամբողջովին հանգելու է
    կրկնողությանն այն ամենի,
    Ինչ Ես քեզ ասել եմ արդեն
    մեր անցյալ զրույցներում:

    Իմաստն այն է, որպեսզի
    լսեք ամեն ինչ նորից,
    և այս անգամ յուրացնեք:
    Այստեղ պետք է ամեն ինչ
    ի մի բերել և դեպի
    Լիակատար Ամբողջացումը շարժվել...

    Հետո վստահորեն ընդունել
    Իմ Երրորդ Հրավերը:

    Մի ամաչեք արթնացնել մարդկանց,
    քանզի վրա է հասել
    Անբասիր Պահը՝ մոլորակի վրա
    Ճեղքում կատարելու համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3

    Իսկ ինչու՞ է այդ ամենը
    Քեզ անհանգստացնում:
    Ճիշտն ասած, ես կարծում էի,
    թե աշարհիկ հարցերում
    Աստված այդքան հստակ
    դիրքորոշում չի գրավում:

    Չէ՞ս ասում Դու արդյոք,
    որ այդ հարցում ունես ինչ-որ
    Նախընտրություններ և Դու
    խորինս մտահոգված ես
    Նրանով, թե ինչպես
    կդասավորվի իմ կյանքը, -
    Ու նաև մեր մոլորակի
    այլևայլ խնդիրերով:

    Եվ եթե Դու իրոք՝
    այս Տիեզերքի Աստվածն ես
    Եվ ունես կոնկրետ ինչ-որ
    նախընտրություններ,
    Ինչպե՞ս կարող է պատահել,
    որ Դու չստանաս այն,
    Ինչ Քեզ պահանջվում է,
    ինչ ինքդ ես ընտրել:

    Ենթադրում եմ, իմ այս բոլոր
    հարցերը լրիվ տեղին են,
    Քանզի նրանք, հրահրելով
    որոշակի մոլորվածություն,
    Անխուսափելիորեն ծագելու են
    բազմաթիվ մարդկանց մոտ:
    Կամ նույնիսկ ծագել են արդեն
    և շատերին են հետաքրքրում:

    Այո, բոլոր այդ հարցերը,
    հիրավի, լրիվ տեղին են:
    Դու հնարավորություն ունես
    (ունեն նաև բոլոր մարդիկ,
    Որոնք բարեշրջման ճանապարհին
    ուրիշներին օգնելն ընկալում են
    Որպես մասն իրենց սեփական
    բարեշրջական աճի)

    Անել հնարավոր ամեն բան,
    որպեսզի արթնացնես
    Քո կենսաբանական տեսակի
    այլ ներկայացուցիչների՝

    Նախ և առաջ քո վարքով,
    քո օրինակով: Քանզի
    Հենց քո գործողությունները՝
    այն, թե ինչպիսին դու կաս
    Այս աշխարհում, - կարող են
    բոթել ուրիշ մարդկանց,
    Ստիպել նրանց սթափվել
    և տեսնել իրենց սեփական

    Հնարավորությունները:


    Ավելի քիչ կարևոր,
    բայց նույնպես արժեքավոր է այն,
    Թե ինչ ես դու ասում
    այլ մարդկանց:

    Պետք է համարձակություն ունենալ,
    որպեսզի արտասանես
    Ոչ այնքան հանրահայտ խոսքեր,
    մտքեր ու գաղափարներ,
    Որոնք կարող են շատերին
    օգնել բացահայտել
    Ճանապարհը դեպի ավելի
    խորին ըմբռնումը:

    Եվ հիմա կպատասխանեմ
    քո տված վերջին հարցին.
    Ինձ չի "պահանջվում", որ դու
    արթնացնես մարդկանց, -
    Համենայն դեպս, դա Ինձ
    "պահանջվում" է ոչ ավելի,
    Քան ուրիշ ինչ էլ լինի
    աշխարհում ձեր նյութական:


    Եկ պարզություն մտցնենք:
    Աստծոն ոչինչ չի "պահանջվում"՝
    Ոչնչի պակասություն Նա չունի:
    Աստված կարող է ստանալ ինչ ուզի:

    Բայց և այնպես ցանկություններ
    Աստված այնուամենայնիվ ունի:
    Հենց Աստծո Ցանկություններն են
    ծառայում որպես վառելանյութ
    Համատիեզերական շարժիչը
    գործի դնելու գործում:
    Հենց Աստծո Ցանկությունն է
    էներգիայով սնում Տիեզերքը:


    Լավ, ուրեմն եկ օգտագործենք
    "ցանկություն" բառը: Եթե
    Աստված իրոք "ցանկանում" է,
    որ մարդկությունն արթնանա, -
    Ենթադրում եմ, որ դա պետք է
    մեզ այն բանի համար,
    Որ պահպանենք ու բարելավենք
    մեր ներկայիս կյանքի որակը, -

    Ուրեմն կա՞ արդյոք հնարավորություն,
    որ դա տեղի չի ունենա:

    Աստված ոչ թե կոնկրետ
    ինչ-որ ելք է ցանկանում:
    Նա, սիրելիս, ցանկանում է,
    որ Աստծո Տիեզերքում
    Գիտակից արարածները
    տիրապետեն լիակատար
    Հնարավորության, արարել ամեն բան,
    ինչ որ իրենք են կցանկանան:

    Եթե գիտակից արարածները
    չունենային այլ ընտրություն,
    Բացի Աստծո հրամաններին
    ճշգրտորեն հետևելը,
    Ուրեմն դուք կապրեիք
    մի Տիեզերքում, որտեղ
    Ապրում են ոչ թե գիտակից
    մարդիկ, այլ մեքենաները:

    Ավտոմատները:
    Ռոբոտները:
    Անդրոիդները:


    Իսկ դա, հասկացիր, ամբողջովին
    կհամահարթեր այն նպատակը,
    Հանուն որի ի սկզբանե
    արարված են գիտակից մարդիկ, -
    Թույլ տալ Աստծոն փորձով
    ճանաչել Իրեն այնպիսին,
    Ինչպիսին կա. Ազատ Կամքով
    Սեփական Փորձի Արարիչ:

    Այստեղ շատ կարևոր է
    հասկանալ, որ Աստված
    Միաժամանակ և Արարիչն է,
    և հենց նա, Իր Արարումը:


    Ես դա գիտեմ: Ինձ համար պարզ է,
    որ չկա ոչինչ, ինչն Աստված չէ:

    Ճիշտ այդպես: Այդ պատճառով
    "արարման" գործողության փորձը
    Աստված ապրում է ոչ թե
    դեպի Ինքն Իրեն ուղղած
    Ինչ-որ անհեթեթ հրամանների
    հետևելու պահանջով,

    Այլ անում է ճիշտ հակառակը.
    Իր արարած Տիեզերքում
    Իր արարած էություններին
    տալիս է ուժ և թույլտվություն,
    Որպեսզի նրանք արարեն ամենը,
    ինչ իրենք են ցանկանում:

    Այդ առումով Աստծո
    բոլոր Մասնիկները
    Ցուցադրում են Ամբողջի
    հիմնային բնութագիրը.

    Ազատություն:


    Բացարձակ ազատություն
    արարել այնպես,
    Ինչպես կարող է միայն
    Մաքուր Արարիչը՝
    Առանց որևէ խոչընդոտների
    և սահմանափակումների:

    Ես այդ ուժը նվիրել եմ
    բոլոր գիտակից արարածներին:
    Եվ առաջին հերթին այդ ուժը
    նվիրված է մարդկանց:

    Հիմա դու հասկանու՞մ ես:

    Ես ցանկանում եմ ոչ թե այն,
    որ մարդկությունն ամբողջովին արթնանա:
    Ես ցանկանում եմ, որ դուք
    միշտ ուժ ունենաք արարել,
    Կարողանաք արտահայտել ձեզ,
    ստանալ փորձ՝ այնպես,
    Ինչպես ինքներդ եք ցանկանում:
    Ինչպես ձեր սիրտն է ձգտում:

    Եթե դա նշանակում է արթնացում՝
    ուրեմն, սքանչելի է:
    Եթե դա քնած մնալ է նշանակում՝
    նույնպես վատ չէ:
    Ես չունեմ նախընտրություններ:
    Նախընտրություններ չունեմ, բացի
    Ձեր նախընտրությունների
    պարտադիր իրականացումը:


    Ուրեմն ինչու՞ հենց Դու կատարեցիր
    այս Երրորդ Հրավերը:
    Ոչ թե մենք եկանք Քեզ մոտ,
    այլ Դու դիմեցիր մեզ:

    Բայց չէ՞ որ դուք դիմում եք Ինձ
    ամբողջ ժամանակ:
    Դուք խնդրում եք Ինձ, դուք բոլորդ
    օգնություն եք խնդրում:

    Ձեր բոլոր մտքերը,
    և խոսքերը, և աղոթքները՝
    Այդ բոլորը հաստատում է,
    որ դուք ձեր կյանքում
    Փոփոխություններ եք ցանկանում,
    ցանկանում եք ապաքինում:
    Դուք ուզում եք, որ Երկրի վրա
    ամբողջ կյանքը փոխվի:

    Եվ ինչ է, դուք կարծում եք,
    թե Ես այդ չե՞մ լսում:

    Կատարելապես ակնհայտ է,
    որ ամեն առանձին կյանք
    Կամ ամբողջ ձեր տեսակի կյանքը
    դեպի լավը փոխելու
    Միակ միջոցը՝ արթնացումն է:
    Այլ տարբերակ չկա:
    Այդ պատճառով մեր օրակարգի
    թերթիկին գրված է. արթնացում:

    Բայց դա ձեր օրակարգի
    թերթիկն է, ձեր աղոթքները՝
    Այդ է ձեր նպատակը,
    դուք եք այդ ցանկանում:
    Իմ դերն է միայն՝ տալ ձեզ
    հնարավորություն ստեղծել այն,
    Ինչ ցանկանում եք ինքներդ,
    ինչը կա ձեր սրտերում:


    Այդ պատճառով էլ Ես արեցի ձեզ
    Իմ այս Երրորդ Հրավերը:


    Ներիր, բայց ինձ թվում է դեռևս,
    որ այդ "հրավերով" Դու ես դիմում մեզ:

    Լավ: Ես կպատասխանեմ
    քո այդ առարկությանը:
    Բայց սկզբում դու՛ պատասխանիր
    Իմ հարցին, քանզի
    Այն կարող է ծագել
    շատ ընթերցողների մոտ.
    Ինչու՞ ես այդպես կառչել
    այդ "ով է ում խնդրել" հարցից:

    Ինչու՞ է այն քեզ համար
    այդքան կարևոր:
    Ինչու՞ է այն դարձել
    այդքան գայթակղիչ:


    Որովհետև, եթե դիմողը
    ոչ թե մենք, այլ իրոք Դու ես,
    Ուրեմն սա ավելի հրաման է,
    քան հրավեր, համաձայն չե՞ս:

    Ես գիտեմ, որ Դու
    "հրամաններ" չես արձակում,
    Գիտեմ, Դու չես տալիս
    նաև "կարգադրություններ"...

    Բայց և այնպես Քո այս հրավերը
    կարող է հնչել ինչպես
    Հանրաճանաչ այն ռեպլիկան
    կողոպտիչների մասին ֆիլմից,
    Որտեղ դոն Կոռլեոնեն ասում է
    ի լուր մյուսների.
    "Ես նրան կանեմ առաջարկություն,
    որից հրաժարվել չի կարելի":

    Ոչ այն է, որ ես Քեզ
    համեմատում եմ ավազակների հետ...
    Բայց... հասկանում ես... եթե լուրջ,
    ո՞վ կարող է Աստծուն մերժել:

    Շատ մարդիկ հենց այդպես էլ անում են:

    Դե լավ է... միգուցե պետք չէր
    այդպես դնել հարցը...
    Բայց իրականում, ազնվորեն,
    իմ հարցը հետևյալն է.
    Դա "կարգադրությու՞ն" է Աստծոց:
    Դա... Աստծոց... հրամա՞ն է:

    Ոչ: Ինչպես դու ինքդ
    շատ ճիշտ նշեցիր,
    Ես ոչինչ չեմ "կարգադրում":
    Հավատա, դա Ինձ պետք չի:

    Բայց հետևյալ կերպ
    դու նայիր դրան:

    Եթե մտերիմ ընկերդ
    թակել է քո դուռը,
    Ո՞վ է ում մոտ եկել.
    նա՞ քեզ մոտ, թե՞ դու նրա:


    Իհարկե, նա է,
    որ եկել է ինձ մոտ:

    Իսկ եթե դու քո կամքով
    բացես տանդ դուռը
    Եվ առաջարկես ընկերոջդ,
    որ նա ներս մտնի,
    Կլինի հրավերդ հրամա՞ն,
    թե՞ բարահամբույր արձագանքը
    Քո մտերիմի կողմից
    քո դռան թակոցի:


    Լավ: Հիանալի օրինակ էր:
    Ուրեմն Դու ասում ես,
    Որ այդ ե՞ս էի թախանձագին
    Քո դուռը թակում:

    Թանկագինս, դու այն արդեն
    տեղահան էիր անում:
    Դու, ու քեզ հետ միասին
    նաև մարդկության կեսը:

    Մի՞թե դու չես լսում,
    թե որքան բարձր ու համառորեն
    Գոչում են քո եղբայրները.

    "Օգնեցե՜ք: Մեկնումեկը, օգնեցե՜ք մեզ փոխվել":


    Այո, ես լսում եմ այդ:
    Դա կոչ է իմ սրտի խորքից՝
    ես այն լսում եմ:

    Այդ պատճառով էլ
    այս Երրորդ Հրավերը
    Ես բարձրաձայնում եմ:


    Եվ սակայն ինչ-որ մեկը
    կասի հավանաբար.
    Այստեղ Դու ես Աստվածը,
    այլ թե ոչ մենք ենք Աստված:
    Եվ փոխարենը մարդկանց
    հրավերներ հղելու,
    Ինչու՞ Դու Ինքդ չես անում
    այդ ամենը մեզ համար:

    Այդ դեպքում նրանց համար
    կրկնիր նորից ու նորից.
    Աստծո խնդիրը՝ ձեզ ուժ
    և ոգեշնչում տալն է, որպեսզի
    Դուք կարողանաք կատարել այն,
    ինչ ցանկանում եք անել,
    Այլ ոչ թե անել անձամբ
    ամեն ինչ ձեր փոխարեն:

    Իմ դերն է՝ տալ ձեզ ազատություն
    և միջոցներ, որպեսզի
    Դուք կարողանաք արարել
    ձեր սեփական իրականությունը,
    Կառուցել սեփական ապագան,
    հասնել արդյունքների:

    Իմաստն այն է, որպեսզի դուք
    տեսնեք, որ արարչի դերում եք:

    Հավատա, Ես երբեք
    չեմ ունեցել մտադրություն
    Տեղավորել մարդկանց
    կոնվեյերի հետևում,
    Որպեսզի նրանք համերաշխորեն
    ստեղծեն այն, ինչ մտածել եմ Ես:
    Իմ մտքում նման բան չի եղել,
    դրա իմաստը Ես չեմ հասկանում:


    Ես հենց ամենասկզբից
    մտադրվել եմ հրավիրել ձեզ
    Գծագրական տախտակի մոտ,
    որպեսզի դուք հենց ինքներդ
    Ի վիճակի լինեք մշակել
    ձեր սեփական նախագիծը,
    Որոշեք և ազատամտորեն
    ձեր աշխարհը կերտեք:


    Բայց այդ դեպքում Դու հայտնվում ես
    կոնվեյերի մոտ և մարմնավորում ես

    Մեր նախագծե՛րը:

    Այժմ Իմ հերթն է գոչել.
    "Հիանալի՛ օրինակ է":

    Կոնվեյերը՝ գործիք է,
    և այդ գործիքի միջոցով
    Նախագծողը մարմնավորում է
    իր մտահղացումները:

    Սակայն մեր դեպքում
    կան որոշ սահմանափակումներ:
    Ես երբեք չեմ հավաքի
    մի ապրանք, որը կարող է
    Քարուքանդ անել գործարանը,
    որն այդ ապրանքը ստեղծում է:

    Սա, իհարկե, փոխաբերություն է:


    Նշանակում է, մենք կարող ենք
    ավարտել մեր կյանքն այստեղ,
    Երկիր մոլորակի վրա...

    ... եթե դա ձեր ընտրությունն է...

    ... բայց չենք կարող "ապասարքավորել"
    ամբողջ "կոնվեյերը":
    Մենք կարող ենք ազդել
    տեղական իրականության վրա,
    բայց Բարձրագույն Իրականության վրա
    ազդել անկարող ենք:

    Կատարելապես ճիշտ է:
    Դու հասկացար: Դու պարզեցիր:


    Եվ ուրեմն, վերադառնալով
    Քո փոխաբերությանը,
    Դու առաջարկում ես խարույկը վառել
    հենց գծագրական սեղանի վրա:

    Հենց այդպես:
    Եվ ուշադրություն դարձրու,
    Որ հենց այս պահին
    ձեզանից ոմանք պահում են
    Իրենց ճիշտ ու ճիշտ
    այն երեխաների նման,
    Որոնք իրենց լուցկիներով
    չարաճճի խաղ են ձեռնարկել:

    Նրանք այնքան էլ շատ չեն,
    բայց լրիվ բավական են,
    Որպեսզի իրենց խաղով
    մեծ վտանգ ներկայացնեն:


    Ճիշտ որ:

    Այո: Եվ հենց այդ էլ
    ներկա ժամանակը
    Ճեղքման համար Անբասիր
    Պահ է դարձրել:


    Որովհետև արդեն հստակորեն
    խանձահո՞տ է գալիս:

    Լավ փոխաբերություն է:

    Եվ ուրեմն հենց այդ մասին էլ
    եկ խոսենք:
    Այսպիսով, դուք արդեն զգում եք
    խանձվահոտը, բայց դեռևս
    Չեք կարողնում լուցկիները
    դեն նետել:

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •