12

Դաժանությանը և բռնությանը
հակման բացակայությունը՝
Բարձրզարգացած Էությունների
առավել վառ տարբերությունն է
Մարդկանցից: Եվ որքան
ես հասկանում եմ, նրանց
Առանձնահատուկ գիտակցումը,
որ կյանքն անվերջանալի փորձ է,

Կարող է, անկասկած,
ստեղծել մի ենթատեքստ,
Որտեղ բռնությունը
կընկալվի որպես
Բացարձակապես ավելորդ
և անպետք ինչ-որ բան:

Եվ սակայն կա՞ն արդյոք
առավել "իրականալի" միջոցներ
Մարդկային փորձի մեջ
բռնության քանակը
Քչացնելու՝ կամ նույնիսկ
զրոյի հասցնելու համար:

Ամենատարբեր ուսուցիչներ,
վարպետներ ու մարգարեներ
Հազարամյակներով ասել են մեզ
կյանքի հավերժականության մասին:
Եվ չնայած շատերն են
ընդունել այդ գաղափարը,
Այն չի բերել բռնության
պակասեցման գաղափարի:

Այո: Բռնությունը վերացնելու
իրագործելի լավ միջոց
Անշուշտ, գոյություն ունի:
Ուղղակի հրաժարվեք
Բաժանվածությանը հավատալուց:
Դա ձեր գերիշխող հավատն է:
Հրաժարվեք այդ հավատից
և ամեն ինչ լավ կլինի:


Այո՛, իհա՛րկե:
Ես հասկացա:
Եվ այստեղ մեզ պետք չէ
նույնիսկ այլ տեսակների
Օգնությունը: Բավական է
ուղղակի մեր շուրջը նայել:

Ես դիտարկում եմ,
որ հենց հիմա
Աստծուն հավատացող
մարդկանց մեծամասնությունը՝
Իսկ դա մեր մոլորակի
բնակչության գերակշռող մասն է, -
Հավատարիմ են Բաժանվածության
Աստվածաբանությանը:

Նրանք ենթադրում են,
որ մարդիկ ապրում են
"Այստեղ", իսկ Աստված՝
"ինչ-որ տեղ այնտեղ":

Եվ դեռ ոչինչ, եթե դրանով
ամեն ինչ ավարտվեր,
Բայց Բաժանվածության Աստվածաբանության
խնդիրն այն է, որ նա
Իր հետևից բերում է
Բաժանվածության Տիեզերաբանությունը՝
Այնպիսի հայացք իրերին,
երբ մենք համարում ենք,
Որ ամեն ինչ իրարից
առանձին է արարված:

Եվ այստեղ էլ, կարծես թե,
սարսափելի ոչինչ չկա,
Եթե դա լիներ ուղղակի
ինչ-որ մի տեսանկյուն,
Բայց խնդիրն այն է, որ
Բաժանվածության Տիեզերաբանությունը
Ծնում է Բաժանվածության
Հոգեբանություն,

Այլ խոսքերով ասած,
մի հոգեբանական դիրքավորում,
Որը հուշում է, որ ես
գտնվում եմ "այստեղ",
Իսկ մնացած բոլոր մարդիկ՝
բնականաբար, "այնտեղ":

Ընդ որում, դա էլ
կարելի էր տանել,
Բայց խնդիրն այն է,
որ սրա հետևից ձգվում է
Մեր Բաժանվածության
Հասարակագիտությունը,
Այսինքն հասարակական կապերի
մի այնպիսի մոդել,

Որը հասարակության
ամեն անդամի խրախուսում է
Գործել որպես բոլորից
անջատ անձնավորություն,
Բացառապես իր անձնական
շահերը հետապնդող
Հասարակությունից օտարված
և առանձին էություն:

Իսկ հենց այստեղ է, որ
մենք մուտք ենք գործում
Մի տարածություն վտանգավոր,
որտեղ Բաժանվածության
Հասարակագիտությունը
անխուսափելիորեն իր հետևից բերում է
Այսպես կոչված Բաժանվածության
Ախտ հասկացությունը:

Մարդկանց պաթոլոգիական
ինքնակործանիչ վարքը
Անհատական և կոլեկտիվ
մակարդակների վրա
Բերում է տառապանքների,
կոնֆլիկտների, բռնության
Եվ քեզ նմանների ձեռքից
մահանալու գաղափար։

Դրա օրինակները
մենք կարող ենք դիտարկել
Մարդկության պատմության
ամբողջ ընթացքում:

Ինձ թվում է, որ կգա
մի այնպիսի ժամանակ
Երբ Բաժանվածությանը կփոխարինի
Միասնության Աստվածաբանությունը,
Եվ այդժամ մենք կկարողանանք
վերջապես վեր հառնալ,
Ազատվել մեր այդ ախտից
և անցնել ապաքինման:

Միասնության Աստվածաբանությունը
հիմնված է ըմբռնման վրա,
Որ մենք առանձին ենք Աստծոց,
բայց Նրանից չենք բաժանված։

Օրինակ, մեր մատները
մարմնի առանձին մասեր են,
Բայց բաժանված չեն մեկմեկուց,
նույն ափի, մարմնի մասեր են:
Ճիշտ նույն կերպ մենք նույնպես
առանձին անհատներ ենք,
Բայց բաժանված չենք իրարից,
քանզի նույն Աստծո մասնիկներն ենք:

Անբասիր է ասված,
ազնվորեն եմ ասում:
Շարադրության շշմեցուցիչ,
հիանալի հստակություն:


Այդ ամենն, իհարկե,
եկավ Քեզանից:
Եվ ահա այժմ մեզ
առաջարկվում է նորից՝
Ինչպես եղել է ամեն գրքում
"Մատեան Երանության", -
Հասկանալ, որ Մի Բան է
ամբողջ կյանքը. Մեկ Բան*:

Այո: Եվ այլ տարածքների
Բարձրզարգացած Էությունները
Ոչ միայն հասկանում են այդ,
այլ գիտեն նաև փորձից:
Նրանք ոչ միայն գիտեն,
որ կյանքը հավեժություն է,
Այլ գիտեն նաև այն,
որ Տիեզերքում չկան

Ոչ մի բաժանումներ՝
ոչինչ բաժանված չէ ոչնչից:
Չկան մասնատումներ՝
ոչնչից առանձին չէ ոչինչ։
Այդ գիտակցումը
նրանց կյանքի առանցքն է.
Քաղաքակրթության հիմնաքարն է:
Իմաստն է նրանց կյանքի։


Իսկ մեզ համար դա՝
այն առաջին քայլն է,
Որը մենք կկատարենք,
երբ դառնանք արթնացած տեսակ:
Բայց այսքան շատ տարիներից հետո
մենք այդ քայլը դեռ չենք կատարել՝
Մոլորակի վրա կյանքի
այսքան հազարամյակներից հետո:

Եվ այդ կարևորագույն քայլը
դուք կարող եք կատարել հենց հիմա:

Մի՛ սահմանափակեք ձեզ
մտքերով այն մասին,
Թե ինչ չեք արել, ինչը
կարող էիք անել:
Ավելի լավ է, ոգեշնչեք ձեզ
երազանքներով այն մասին,
Թե արդեն այս պահին
ինչ է սպասվում ձեզ անել:


Ես շատ եմ հուսում,
որ մենք այդ քայլը կանենք,
Քանզի արդեն տեսնում եմ,
որ այդ գաղափարի
Որպես իրականություն ընդունումը
կդառնա վերջի սկիզբը
Մոլորակի վրա գոյություն ունեցող
ներկա իրականության։

Դա կդառնա նոր Արարման,
նոր վաղվա սկիզբը:
Մարդկության Մշակույթային
Նոր Պատմության Սկիզբը:

Ես ցանկանում եմ սլանալ
ամեն կողմ ու գոչել
Բոլոր խաչմերուկներում,
ամեն հանդիպողի պնդել.
Միասնությունը՝ կյանքի
հատկություններից մեկը չէ:
Այդ Կյանքն է, որ մեկն է
միասնության հատկություններից:


Շատ կարևոր ուղերձ է,
որով կարելի էր կիսվել:
Եվ ձևակերպված է գերազանց:
Հիանալի ես մտածել։


Այո: Դա այն է, ինչը
մենք չենք հասկանում
Երկրի վրա կյանքի
մեր մարմնավորումներում:
Իսկ երբ հասկանանք՝
ամեն ինչ իսկույն կփոխվի:
Մենք կարթնանանք և իրականությունը
կդառնա տեսանելի։

Կյանքը՝ միասնության
դրսևորումն է:
Աստված՝
դրսևորումն է Կյանքի:
Կյանքը և Աստված՝
կատարելապես նույն բանն են:
Մենք բոլորս՝
մասնիկներն ենք Կյանքի:

Մենք չենք կարող
առանձնանալ նրանից:
Մեր մեկությունը՝
մեր իրականությունն է։
Հետևաբար մենք՝
Աստծո մասնիկներն ենք:
Եվ դա շրջանագիծ է,
որն անհնար է ընդհատել:

Այս հարցի քո ըմբռնումը
նույնական է Բարձրզարգացած
Էությունների ըմբռնմանը:
Եվ լավ է, որ դու միակը չես
Այս մոլորակի վրա,
ով դա հստակորեն տեսնում է:

Ամենը, ինչ պետք է այժմ, -
որ նրանք, ովքեր տեսնում են,
Հստակորեն գիտակցեն իրենց,
իսկ հետո ընդգրկվեն
Համամարդկային արթնացման
համաշխարհային ձեռնարկության մեջ:


Սակայն պետք չէ այդ անել
չափից դուրս պերճաշուք,
Որպեսզի ձևը չմթագնի
բովանդակությունը՝
Քանզի այդ դեպքում ոչ ոք
մեզ չի լսի: Ոչ ոք
Չի հավատա, որ սկսվել է
մարդկության արթնացումը։

Լավ է, որ դու կրկին և կրկին
վերադառնում ես այդ դրույթին:

Ձևն իրոք կարող է մթագնել
բովանդակությունը,
Եվ ձեր բոլոր ջանքերը
կանցնեն ապարդյուն,
Եթե դուք ցանկանաք պահպանել
ձեր առանձնացվածությունը։

Եթե ցանկանաք դրսևորել
ձեզ որպես "Իմացյալներ",
Մի առանձին արտոնյալ դաս
և որոշեք, որ ձեր խնդիրն է
մարդկությանը հայտնել մի բան,
ինչ նրանք չգիտեն:

Իրականում ձեր առաքելությունն է՝
ասել ուրիշներին այն,
Ինչ նրանք արդեն գիտեն,
և սակայն, հնարավոր է,
Իրենց գիտելիքի մասին
ուղղակի չգիտեն:

Դա շատ համեստ փոխանակություն է,
հանգիստ արթնացում՝
Այլ ոչ թե կոպիտ
հրմշտում կողքին.
Այդ հրմշտումից հետո
միայն մեկ բան ես ուզում.
Հեռու քշել հրմշտողին
և քուն մտնել կրկին:


Հասկանալի է: Ես տեսնում եմ,
որ այստեղ մենք ուղղակի
Այլ խոսքերով քննարկում ենք
նույն այն Մեկ Որոշումը,
Որի մասին ես ասում էի
առաջ: Այն կարող է
Շատ արագորեն նոր կենսակերպ
հաստատել Երկրի վրա:

Եվ դա ինձ ոգեշնչում է:
Ոգեշնչում են ուրախալի
Եվ մեծ հնարավորությունները,
որոնք դրանից բխում են:

Դրա հետ մեկտեղ ես դեռ
ջանում եմ նախատեսել
Ավելին, քան մեկ-երկու
նմանատիպ փոփոխություններ,
Որոնք տեղի կունենան
մեր ամենօրյա կյանքում,
Եթե մենք սկսենք ապրել այնպես,
ինչպես խթանում են

Մեզ այդ Բարձրզարգացած
այլտարածքային Էությունները:

Ես կարող եմ քեզ մի ամբողջ
ցուցակ տրամադրել:


Երախտապարտ կլինեմ: