User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 36 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Մատեան Երանության. Գիրք վերջին

  1. #31
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    26

    Այսպիսով, Բարձրզարգացած Էությունը
    աճում ու զարգանում է
    Ճիշտ այնպես, ինչպես և մեր տեսակի
    յուրաքանչյուր ներկայացուցիչ,
    Իսկ հետո, մեծանալով,
    նա անցնում է գործի.
    Մարդկության արթնացմանն է
    օժանդակում հիրավի:

    Երբեմն նույնիսկ ավելի վաղ:

    Այսինքն, սկսում է օգնել
    արդեն իսկ մանկությունի՞ց:

    Երբեմն:

    Իսկ ինչպե՞ս է նրան
    հաջողվում չտարբերվել:

    Իսկ նա տարբերվում է:
    Հենց այդպիսի մարդկանց է,
    Որ անվանում են "նշանավոր",
    կամ անվանում են "մեծ"։

    Նա միշտ զարմացնում է ուրիշներին
    իր գիտելիքներով, վարքով, խոսքերով…

    Սակայն Բարձրզարգացած Էության
    խնդիրն է միակ՝
    Թողնել այստեղ տեղեկություններ
    հնարավորինս շատ,
    Իսկ բարձրագույն գաղափարները
    ձևակերպել այնպես,
    Որպեսզի զարգացող մշակույթը
    կարողանա դա յուրացնել:


    Եվ ինչպե՞ս են նրանք
    դա իրականացնում:
    Ինչպե՞ս են նրանք "թողնում"
    այդ տեղեկությունները:
    Պատմիր ինձ, ի՞նչ կերպ են
    Բարձրզարգացած Էությունները
    Օգնել մեզ, երբ ինչ-որ ժամանակ
    Երկիր են եկել:

    Բարձրզարգացած Էությունները
    զրուցել են մարդկանց՝
    Սկզբում մեծերի, իսկ հետո
    իրենց հասակակիցների հետ, -
    Եվ առաջարկել են նրանց
    տարբեր գաղափարներ,
    Որոնք ստիպում էին խորհել,
    ստիպում էին փոխակերպվել։

    Եվ մարդիկ երբեմն
    դարերի ընթացքում
    Հիշում և տանում էին
    այդ գաղափարները:
    Բայցի այդ, ուրիշ մարդկանց համար
    նրանք օրինակ էին ծառայում,
    Ցույց տալով, թե ինչպես են իրենց պահում
    արթնացած անհատները:

    Ձեր մշակույթի մեջ դա նրանց
    առավել կարևոր ներդրումն է,
    Իրենց ուղերձի փոխանցման
    փոխանցքը հիմնական:
    Իսկ նրանցից շատերը
    ձեր մշակույթի գանձարանը
    Հարստացնող տեքստեր են թողել
    տարբեր և բազմազան։


    Օրինա՞կ: Ես պատրաստ եմ
    ծանոթանալ այդ արթնացած
    Տեսակների մտածողությանը:
    Կուզենայի լսել օրինակներ:

    Ահա ոմանք.

    Հրաժարվիր նեղանալու՝
    իսկ առավել ևս
    Վրեժ լուծելու հակումից:
    Միայն բարեմաղթանք
    Նվիրիր նրան, ով քեզ
    վատ բան է արել:
    Հրաժարվիր պաշտպանության
    բոլոր տեսակներից:


    Դե հա, շատ հաճելի է...
    բայց ինչպե՞ս իրականացնել
    Այդ... առաջադեմ գաղափարները:
    Նման բաներ գրող մարդու մասին
    Կասեն, որ նա կտրվել է
    իրականությունից։ Կասեն,
    Որ պետք չէ լրջորեն
    ընդունել նրա խոսքերը:

    Այդքան վստահ մի եղիր:
    Նման գաղափարներ
    Շատ անգամներ են ներդրվել
    քո մշակույթի մեջ և ոչ ոք
    Նրանցից չի հրաժարվել՝
    այդ գաղափարները հարգվել են:

    Բուդդա անունով մարդը
    ասում էր իր վանականներին,
    Որ նույնիսկ այն դեպքում,
    եթե մեծ ճանապարհին
    Իրենց վրա հարձակվի
    ավազակն ու սկսի թալանել,

    "Յուրաքանչյուրը, ով իր սրտում
    չարության գոնե մեկ կաթիլ
    Կպահի այդ ավազակի վրա,
    Իմ ուսմունքին չի կարող հետևել:

    Վանականներ, նույնիսկ այդ դեպքում
    դուք պետք է սովորեցնեք ձեզ
    Մտածել հետևյալ կերպ.
    «Դա չի ազդի իմ մտքի վրա
    Եվ ինձ ստիպել չի կարող
    չարախոսության դիմել:


    Այդ դեպքում էլ ես կմնամ լի
    կարեկցանքով և աջակցությամբ:
    Իմ միտքը լիքն է սիրով, և Ես
    իմ սանձն ատելության ձեռքը չեմ տա:
    Ընդհակառակը, Ես կապրեմ,
    ճառագելով ավազակի հանդեպ
    Տիեզերական սիրո մասին մտքեր
    և կփորձեմ դրանք կյանքի կոչել։

    Թող ավազակի վրա նույնպես,
    ինչպես ամբողջ աշխարհի,
    Սլանան Իմ մեծ, վեհ և անսահման մտքերը
    տիեզերական սիրո մասին:
    Այո, ես պետք է ապրեմ,
    այդ մտքերը ճառագելով,
    Ազատ անբարյացկամությունից
    և բարի մտադրություններով»:

    Ահա թե ինչի դուք պետք է
    սովորեցնեք ձեզ, վանականներ":

    Եվ մի՞թե Հիսուս անունով մարդը չի,
    որ ձեզ պատգամ է թողել.
    "Սիրեցե՛ք ձեր թշնամիներին,
    ձեզ ատողներին բարություն արե՛ք,
    Ձեզ նեղողների համար աղոթե՛ք":
    Եվ մի՞թե Հիսուս չի ասում.
    "Ով խփում է քո մի ծնոտին,
    նրան մյուսն էլ մոտեցրու":


    Նշանակում է, Դու ասում ես,
    որ Բուդդան ու Հիսուս նույնպես
    Տիեզերական Այլ Տարածքների
    Բարձրզարգացած Էություննե՞ր էին:

    Ես ասում եմ, որ այն ժամանակներում
    մարդկային մշակույթի սահմաններում
    Չափազանց լայնորեն ընկալվել էին
    այդ գաղափարները:

    Եվ նույնիսկ հիմա:

    Ճիշտ է... նույնիսկ հիմա:
    Իսկ նրանք, ովքեր այդ ասացին,
    Ոգեշնչված էին ի վերու:


    Եվ ուրեմն, Բարձրզարգացած
    Էություննե՞ր էին նրանք, թե ոչ:

    Չի լինի ոչ մի օգուտ,
    եթե մենք սկսենք թվարկել
    Մարդկային պատմության մեջ
    բոլոր այն անհատներին,
    Որոնք ոգեշնչում են ստացել
    Երկրի վրա մարմնավորված
    Բարձրզարգացած Էություններից, -
    կամ նույնիսկ իրենք էլ
    Պատկանել են նրանց թվին:


    Ես հարցնում եմ այն պատճառով,
    որ մեր զրույցից քաղած
    Տեղեկություններից ելնելով
    ոմանք կարող են ենթադրել,
    Որ անցյալի մեծ ուսուցիչները՝
    Լաո-ձին ու Սոկրատեսը,
    Բուդդան ու Հիսուսը...
    Հիլդեգարդա Բինգենացին
    Եվ Յուլիանա Նորվիգացին,
    նաև շատ այլ ուսուցիչներ, -

    Նրանք բոլորը եղել են
    Այլտարածքային Էություններ։

    Դու սա՞ ի նկատի ունես:

    Տեսնու՞մ ես, թե մենք որքան
    նրանց ուղերձներից հեռացանք:
    Ասես, եթե նրանք լինեին
    Բարձրզարգացած Էություններ,
    Որոնք մեր տարածք են եկել,
    որ մարդկությանը օգնեն,
    Կամ ոգեշնչված են եղել
    այդպիսի Էություններով,

    Դա նշանակում է, որ այն
    զարմանալի օրինակը,
    Որը նրանք նվիրվածորեն
    ձեզ ի ցույց են ներկայացրել,
    Կամ մատուցել են ձեզ իրենց
    անհատակ իմաստուն ուսմունքը, -
    Դուք պետք է դժկամորեն
    կամ ինչ-որ այլ կերպ ընդունեք:

    Ինչու՞ ցանկացած ուղերձի
    կամ օրինակի ծագումը
    Կարող է ավելի մեծ
    նշանակություն ունենալ,
    Քան շատ ավելի կարևոր բան.
    նրա իմաստը, բովանդակությունը:


    Բարձրզարգացած էությունների կողմից
    ոգեշնչող օգնությունը
    Բարեփոխական ընթացքում պետք է
    ձեզ մղի ոչ թե նրան,
    Որ դուք կասկածի տակ դնեք
    ձեր անցյալը, այլ նրան,
    Որպեսզի արարեք ի վերջո
    ձեր հիանալի ապագան:

    Ճշմարտությունը ճշմարտություն է՝
    անկախ նրա աղբյուրի:


    Լավ, եկ չխոսենք
    հեռու անցյալի մասին:
    Ասա մեկ այլ բան.
    մարմնավորվա՞ծ են արդյոք
    Այդ արարածները
    մեր մոլորակի վրա հիմա:

    Եվ այս հարցի մեջ էլ չկա
    ոչ մի գործնական իմաստ:

    Եթե Ես ասեմ. "Այո", -
    դու անմիջապես կուզենաս
    Պարզել, թե կոնկրետ ո՞վ:
    Եթե քեզ ասեմ. "Ոչ։
    Ոչ, ձեր պատմության
    տվյալ փուլի վրա", -
    Դու կսկսես պարզել,
    թե ով է ձեր անցյալում
    Եղել Բարձրզարգացած
    վերջին մարմնավորվածը:

    Ամեն դեպքում, եթե դուք
    ճշգրտորեն իմանաք,
    Որ մարդկանցից ինչ-որ մեկը,
    անցյալում կամ ներկայում,
    Իրոք, հանդիսանում է
    Այլ Տարածքներից եկած
    Արթնացած ինչ-որ տեսակ,


    Դա կարող է բերել նրան,
    որ ոմանց գիտակցության մեջ
    Այդ վեհ էությունների
    կարևորագույն ուղերձները
    Կկորցնեն իրենց կշիռը...

    Կամ էլ, ընդհակառակը,
    ոմանք կսկսեն չափազանցված
    Նշանակություն վերագրել
    ամեն խոսքի, որն ասել
    Կամ գրել է այդ էությունը,
    ինչի արդյունքում նա
    Ձեր հերթական կուռքը կդառնա,
    որին կարելի է հավատալ։

    Փոխարենը, որ ի վերջո
    ինքներդ ձեզ հավատաք:


    Ճիշտ որ,
    հենց թիրախին խփեցիր:

    Քանզի այդպիսին է իրավիճակը:

    Բարձրզարգացած Էությունների համար
    ոչ մի իմաստ չէր լինի
    Օգնել մարդկությանը, եթե նրանք
    պետք է հասնեին միայն նրան,
    Որ սովորեցնեին մարդկությանը
    օգնություն փնտրել դրսից:

    Իմաստն այն է, որ մարդկությունը
    հասնի գիտակցմանն այն բանի,
    Թե Ով Է Ինքն Իրականում,
    այլ ոչ այն, որ բացահայտի,
    Թե ով է ինչ-որ մեկ ուրիշը
    և ինչ է այստեղ անում։


    Ճիշտ որ... դա արդեն արել են
    մեր բոլոր կրոնները:
    Կարիք չկա նորից
    զբաղվել դրանով:

    Իրոք որ:

    Բարձրզարգացած Էությունների
    առաքելության նպատակն այն չէ,
    Որ նսեմացնեն մարդկությանն
    իրենց մեծությամբ, այլ այն,
    Որպեսզի օգնեն մարդկությանը
    հասնել այդ մեծությանը,
    Ժամանակ առ ժամանակ օգնելով
    ձեզ ստուգված խոսքով կամ գաղափարով, -

    Իսկ դուք արդեն տնօրինեք այն
    ըստ ձեր հայեցողության:

    Այդ պատճառով ասված է.
    "Եթե տեսնում ես Բուդդային,
    Ուրեմն որքան ուժ ունես,
    պետք է փախչես նրանից"։


    Երբեք այդ ասացվածքը
    ես հստակորեն չեմ հասկացել:

    Եթե ինչ-որ մեկը
    Բուդդայի տեսք ունի,
    Քայլում է Բուդդայի պես,
    խոսում է Բուդդայի պես,
    Նշանակում է, նա
    ոչ մի Բուդդա էլ չէ,
    Այլ ընդօրինակող ընդամենը,
    որը ձգտում է գրավել
    Քո ուշադրությունը
    և խլել քո մեծարանքը:

    Իսկական Բուդդան քեզանից
    ոչինչ չէր սպասի,
    Եվ ամենաքիչը՝
    Իր մեծության ճանաչումը:
    Նա մի բան է միայն
    ցանկանում. որպեսզի
    Դու գիտակցես քեզ
    և քո իրականությունը:


    Ա՛յ Քեզ բան: Ես հասկացա՛:

    Եվ սա ևս մեկ
    սքանչելի պատասխան էր
    Հարցի, որը տվեցի Քեզ
    որոշ ժամանակ առաջ, -
    Այն մասին, թե ինչպես
    ես և ուրիշ նրանք,
    Ով կորոշի միջնորդել
    մարդկության արթնացմանը,

    Զերծ մնան վերամբարձությունից
    և ինքնամեծարման հանդեպ հակումից:

    Նույնիսկ եթե մեր էգոն
    սկսի մեզ տանել դեպի այդ,
    Պետք է միացնել գիտակցվածությունը
    և հասկանալ, որ դա
    Արմատապես հակասում է
    խնդիրներին, որոնք մենք,
    Ընդունելով Երրորդ Հրավերը,
    մտադրվել ենք լուծել:

    Կատարելապես ճիշտ է:
    Եվ այդ նույն պատճառով,
    Եթե մենք բացահայտենք,
    թե անցյալում ապրած
    Կամ ներկայում գոյատևող
    մարդկանցից իրականում
    Ովքեր են, որ եղել են
    Բարձրզարգացած Էություններ,

    Դա նույնպես կհակասի
    նրանց այցելությունների
    Նպատակներին: Եվ ուրեմն,
    եկ այդ մասին չխոսենք։


    Ես արդեն հասկացա:

    Եվ չեմ ջանա այլևս
    դուրս կորզել Քեզանից
    Այդ տեղեկությունները,
    չնայած պետք է խոստովանեմ,
    Որ Դու բորբոքեցիր
    իմ հետաքրքրասիրությունը:

    Քեզ ավելի օգտակար է
    ուղղել հետաքրքրասիրությունդ
    Նրան, թե Երկրի Բնակչությունը
    երբ կորոշի ապրել որպես
    Լիովին արթնացած տեսակ:

    Եվ Բարձրզարգացած Էություններն էլ
    շատ գոհ կլինեին, եթե
    Դուք կենտրոնացնեիք ձեր միտքը
    հենց այդ հարցի վրա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #32
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    27

    Կարո՞ղ եմ ես "տգետի
    մակարդակի վրա" հասկանալ
    Մետաֆիզիկական աստառն ամենի,
    ինչ մենք Քեզ հետ քննարկում ենք:

    Լիովին: Հարցն այն է,
    թե ունե՞ս դու բավարար
    Համբերություն և հետաքրքրվածություն
    այդ հասկանալու համար։
    Հնարավոր է, դա կօգի քեզ
    ավելի լավ հասկանալ
    Ինքդ քեզ, քո Բազմատարածքային
    Տիեզերքը և Ինձ, Աստծոն։

    Բայց կարող է և պատահել,
    որ դա կլինի այնպես,
    Ինչպես, եթե առաջին
    դասարանցի փոքրիկը
    Գնար համալսարան
    դասախոսություն լսելու:


    Ասա: Ես համայն ուշադրություն եմ:

    Խորհիր ահա թե ինչի մասին.
    կյանքն իր մեջ ամենուր
    Պարունակում է շատ ավելի
    տարածություն, քան նյութ:

    Դա շատ լավ տեսանելի է
    ինչպես մանրադիտակի,
    Այնպես էլ հեռադիտակի մեջ:
    Եվ զարմանալի էլ չէ,
    Որ խոշորացման դեպքում
    ավազի հատիկը փաստորեն
    Ճիշտ նույնպիսի տեսք ունի,
    Ինչպիսին Տիեզերքը:

    Ըստ էության, մակրոտիեզերքն ու
    միկրոտիեզերքը նույնական են:
    Երբ մաքուր էներգիան՝ Կյանքի
    նախասկզբնական դրսևորումը,
    Որը մենք կանվանենք
    Նախասկզբնական Էություն, -
    Խտանում է, այն փոխակերպվում է
    նրան, ինչը մարդկությունը
    Իր բոլոր մշակույթներում
    "նյութ" է անվանում:


    Քանի որ էներգիայի
    այդ թանձրուկները
    Համապատասխան արագությամբ
    թրթռում են կամ տատանվում,
    Նյութի մասնիկներն էլ անընդմեջ
    շարժման մեջ են գտնվում։

    Նրանք ոչ միայն թրթռում
    ու տատանվում են մեկ տեղում,
    Նրանք նաև սլանում են
    անվերջ տարածության մեջ,
    Շարժվելով իրենց սեփական
    պտույտի էներգիայով, -
    Ճիշտ ինչպես պտտվող հոլն է
    սեղանի վրա շարժվում:

    Այդ մասնիկները կարող են
    շարժվել այնքան արագ
    (Հարաբերականորեն, իհարկե),
    որ թվում է, թե նրանք
    Ոչ այստեղ են, ոչ այնտեղ,
    այլ ամեն տեղ միաժամանակ,
    Ինչի արդյունքում ծագում է
    նյութականության պատրանքը՝
    Այն, ինչը դուք "ֆիզիկական"
    նյութ եք անվանում:

    Ճիշտ այդպիսի պատրանք ստեղծում են
    պտտվող հովհարի թևերը
    Կամ հեծանվի անվաճաղերը:
    Պատրանքային նյութականություն:


    Ես հասկացա: Նշանակում է, ուղղակի
    թրթիռների հաճախականության
    Կամ իրենց Նախասկզբնական
    Էության շարժման արագությունը
    Իջեցնելով, Այլ Տարածքների
    Բարձրզարգացած Էությունները
    Կարող են ապանյութականանալ,
    կամ "ապամարմնավորվել":

    Ճիշտ է: Եվ ամենը,
    ինչ պետք է դրա համար, -
    Դանդաղեցնել էներգիական
    մասնիկների պտույտը,
    Դրանով նշանակալիորեն
    մեծացնելով ժամանակը,
    Որը նրանք ծախսում են
    իրենց թրթիռային
    Կառուցվածքի կետերի միջև
    տեղաշարժվելու համար:

    Եվ մենք հանկարծակի
    տեսնում ենք տարածություն
    Մասնիկների միջև՝
    ճիշտ ինչպես սկսում ենք տեսնել
    Միջանցք ընթացող հեծանվի
    անվաճաղերի միջև,
    Եթե նշանակալիորեն
    դանդաղեցնում ենք անվի պտույտը:

    (Իմիջիայլոց, նայիր
    Տիեզերքին կամ նրա
    Գալակտիկաներից յուրաքանչյուրին
    բավական տարածությունից,
    Եվ կտեսնես հիրավի
    մի Հսկայական Անիվ:*)



    - - - - - - -
    *
    Այստեղից էլ հայերեն (ոչ հունարեն) "զոդիակ" բառը, որը հենց այդ էլ նշանակում է՝ զ' Օդի Ակ, այսինքն, Երկնքի Անիվ: Այլ ոչ թե շատ ու շատ կասկածելի "կենդանակերպ" բառը, որը պարզ էլ չէ, թե ինչ է նշանակում, քանի որ զ' Օդի Ակում նշված առնվազն հինգ համաստեղությունների անունները կենդանիների հետ որևէ առնչություն չունեն (Թարգմ.):
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #33
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ եթե դատարկ
    տարածության արանքները
    Անվաճաղերի միջև
    լինեն հսկայական
    (Ինչպես եթե դու հեծանվին
    նայեիր բջջի աչքերով),

    Այդ ժամանակ, նայելով
    դանդաղ պտտվող անվին,
    Դու երկար ժամանակ
    քո առջև կտեսնեիր
    Դատարկ տարածություն՝
    այնքան ժամանակ,
    Մինչև քո առջև կհայտնվեր
    հերթական անվաճաղը:

    Իսկ անվաճաղերի միջև ընկած
    այդ երկար հատվածներում
    Քեզ կթվար, թե անիվը կորցրել է
    իր նյութականությունը:
    Իսկ ինչ այդպես էլ չէիր իմանա,
    այդ որ նա իրականում
    Ոչ մի նյութականություն
    երբեք չի էլ ունեցել:


    Ուղղակի առաջ քո առջև էր
    հայտնվում նյութականության
    Պատրանքն արդյունքում նրա,
    որ անվաճաղերը պտտվում էին
    Քո աչքերի առջև
    հսկայական արագությամբ:


    Երբ Բարձրզարգացած Էությունը
    ապամարմնավորվում է,
    Նրա էներգիայի տատանողական
    ցիկլի շարունակելիությունը
    Այնքան մեծ է դառնում
    (հարաբերական տերմիններով),

    Որ տարածությունն էլ տատանվող
    մասնիկների միջև հիրավի
    Հսկայական է թվում (նույնպես
    հարաբերական տերմիններով), -
    Եվ այն, ինչ երբևիցե կողքից
    դիտվել է որպես խիտ
    Նյութական մարմին, այժմ
    կորցնում է այդ տեսանելիությունը:

    Մեզ թվում է, որ էությունը
    "ապամարմնավորվեց", քանզի
    Մենք այլևս չենք կարող տեսնել
    նրան իր ամբողջականության մեջ,
    Եթե միայն չենք նայում
    նրան հսկայական
    (Ձեզ համար հիրավի
    անիմաստ) տարածությունից:


    Դա պարզ բանաձև է.
    Ժամանակ + Տարածություն
    = Տեսանելիություն:
    Եթե բավականաչափ
    Հեռանաս Տիեզերքից՝
    նաև Տիեզերքների Տիեզերքից, -
    Այդ ժամանակ դու ի վերջո
    կտեսնես Աստծո Մարմինը:


    Նշանակում է, մեր ժամանակակից
    ֆիզիկոսների ենթադրությունները
    Ճի՞շտ են: Գոյություն ունի
    ոչ թե մե՞կ Տիեզերք:

    Այո: Իրական Տիեզերքն
    իրենից ներկայացնում է
    Բազմատիեզերք,
    այլ ոչ թե Տիեզերք:


    Ուրեմն մեր պատկերացումներն
    աշխարհակառույցի մասին
    այդքան չնչի՞ն են:

    Ճիշտն ասած, դուք նույնիսկ
    հարյուրերորդ մասը չգիտեք:
    Բայց Այլ Տարածքների
    Բարձրզարգացած Էությունները
    Անբասիր հասկանում են
    աշխարհակառույցի մետաֆիզիկան,
    Իսկ այդ պատճառով գիտեն,
    որ իրենք ոչ գոյություն ունեն

    Եվ ոչ էլ դադարում են
    գոյություն ունենալ
    Այն պատճառով միայն, որ փոխվել է
    իրենց էներգիական
    Թրթիռների հաճախականությունը:
    Ուղղակի երբեմն թվում է,
    Որ նրանք կան "նյութապես",
    իսկ երբեմն թվում է, որ չկան:


    "Լինել թե չլինել՝
    այս է խնդիրը":

    Ճիշտ: Բարձրզարգացած
    Էությունները գիտեն,
    Որ իրենք գոյություն ունեն
    հավերժ որպես Նախասկզբնական
    Էության թրթիռային
    անհատականացումներ:

    Եվ ամենը, ինչ իրենք անում են, -
    դա էներգիական
    Տատանումների կարգավորում է,
    փոխելով այդ տատանումների
    Հաճախականությունը, որպեսզի
    իրենք դառնան տեսանելի
    Կամ անտեսանելի,
    դիտելի կամ ոչ դիտելի,

    "Նյութական" կամ "աննյութական",
    կախված այն բանից,
    Թե տվյալ պահին
    Բարձրզարգացած Էությունները
    Կոնկրետ ինչ խնդիրներ ունեն
    իրենց առջև դրած:


    Որքան պարզ է: Իրականում
    նրանք երբեք չեն "մարմնավորվում"
    Կամ "ապամարմնավորվում", -
    նրանք ուղղակի միշտ կան:
    Նրանք միշտ այդ երկու
    վիճակներում էլ գտնվում են:

    Եվ նրանք լցնում են
    իրենցով ավելի քիչ
    Կամ շատ տարածություն՝
    որոշ իմաստով ընդլայնվում են,
    Որոշ իմաստով խտանում են,
    այն բանի հաշվին, որ ուղղակի
    Նրանք փոխում են իրենց
    թրթիռների արագությունը:

    Իսկ Աստված այդքան մեծ է,
    որովհետև Քո էներգիական
    Թրթիռները ուղղակի
    անհասանելի՛ են տեսողությանը:

    Դա չի նշանակում, որ Դու
    այստեղ չես, դա ուղղակի
    Նշանակում է, որ Դու
    հիրավի անընդգրկելի ես
    Եվ այդ պատճառով մենք
    տեսնում ենք ոչ թե Քեզ,
    Այլ տարածքը՝ Քո էներգիական
    մասնիկների միջև:

    Փայլու՛ն նկարագրություն է:
    Դու ամեն ինչ հասկացա՛ր:
    Տվեցիր "Աստծո" հիանալի
    մետաֆիզիկական բացատրությու՛նը:

    Դու ինքդ և ամենը,
    ինչ կա
    աշխարհում՝
    Աստծո էներգիական
    սքանչելի մասնիկներն եք:

    Իսկ հսկայական տարածությունները
    տիեզերքի մասնիկների միջև
    Կրկնվում են նույնպիսի
    հսկայական տարածություններում
    Այն մասնիկների միջև,
    որոնցից բաղկացած ես դու:

    Չէ՞ որ հասկանում ես, (ճի՞շտ է),
    որ եթե դու նայես
    Հսկայական չափերի մեծացրած
    քո սեփական մարմնին,
    Կտեսնես նույնը, ինչ տեսնում ես
    գիշերային երկնքում:

    Կտեսնես, որ դու ինքդ,
    ճիշտ ինչպես տիեզերքը,
    Փաստորեն ամբողջովին
    դատարկ տարածություն ես:
    Եվ մի՞թե դու մտածում ես,
    որ քո և Տիեզերքի
    Նմանությունն ընդամենը
    պատահականություն է:


    Եթե մարդկանց միջից հանենք
    ամբողջ դատարկ տարածությունը
    Եվ թողնենք միայն նրանց
    էներգիական մասնիկները,
    Ուրեմն ողջ մարդկությունը
    հանգիստ կտեղավորվի
    Մեկ ապակե գնդիկի մեջ,
    որով խաղում են երեխաները:


    Ուղղակի շշմեցուցիչ է:

    Եվ դա շատ օգտակար է հասկանալ:

    Մարդկանց մեծամասնությունը
    իրեն նույնացնում է
    Այն բանի հետ, ինչ նրանք
    տեսնում և զգում են,
    Երբ իրենց էներգիական
    մասնիկները շարժվում են

    Բարձր արագությամբ:

    Դու մտածում ես, որ մարմին ես,
    այլ ոչ հոգի, որը
    Մարմին է ստեղծում մետաֆիզիկական
    ձեռնածության միջոցով:

    Երբ մարդու էներգիական
    մասնիկները շարժվում են
    Բարձր արագությամբ, դուք ասում եք,
    որ այդ մարդը "կենդանի է":
    Իսկ երբ նրանք շարժվում են
    շատ ցածր արագությամբ,
    Այս անգամ արդեն ասում եք,
    որ այդ մարդը "մեռել է":

    Սակայն մահ չկա:


    Դու երբեք չես դադարում լինել՝
    ուղղակի փոխում ես ձևդ:
    Իրականում "մեռնելով",
    դու ընդամենն ընդլայնվում ես:


    Այսպիսով, ես երբեք
    չեմ "ապամարմնավորվում":
    Ես միշտ մնում եմ որպես
    էներգիական մասնիկների
    Մի ինչ-որ հանրագումար,
    և դա երբեք չի դադարում:

    Հենց դա Դու նկատի ունես,
    երբ ասում ես, որ մահ չկա՛:
    Իսկ իմ ներկա մարմինը
    ("ֆիզիկական" կամ "մետաֆիզիկական")
    Սահմանվում է նրանով,
    թե որքան է մեծ մասնիկների,
    Որոնցից ես բաղկացած եմ, -
    տատանման ժամանակաշարջանը,

    Թե որքան հեռու են
    գտնվում տվյալ պահին
    Իմ մասնիկներն իրարից
    անընդմեջության մե՛ջ ժամանակատարածքային:
    Իսկ դա կախված է ընդամենը
    նրանց պտույտի արագությունից՝
    Հետևաբար, մեկը մյուսի հանդեպ
    նրանց տեղաշարժումներից։

    Տեսնու՞մ ես: Դու հարցրեցիր,
    կարող ես արդյոք հասկանալ
    Այդ ամենը անգետի
    մակարդակի վրա,
    Ես պատասխանեցի դրականորեն՝
    և դու իրոք հասկացար:


    Բայց իմ մարմինը շարունակում է
    գոյատևել ֆիզիկական աշխարհում,
    Երբ Հոգին լքում է այն:
    Նրան կամ թաղում են,
    Կամ այրում են, կամ
    էլի ինչ-որ կերպ ազատվում են
    Նրանից, և նա սակայն
    ոչ մի տեղ չի անհետանում:

    Ոչ: Ուղղակի ներկա
    ֆիզիկական ձևի մեջ
    Դադարում է գոյություն ունենալ:
    Արդյունքում այն քայքայվում է:


    Բայց ինձ մոտ կա զգացում,
    որ քայքայման արդյունքում
    Այնուհանդերձ նա "միասնանում է"
    մայր մոլորակի հետ:
    Իմ "մեռած" մարմինը
    քայքայվում է և դառնում է
    Երկրի բաղկացուցիչ մասը,
    որի վրա նա թաղվում է:

    Կամ, եթե նրան այրում են,
    այդ ժամանակ նա փաստորեն
    Անմիջապես փոխակերպվում է
    մոխրի՝ նույնպիսի փոշու,
    Ինչից բաղկացած են
    Երկիրն ու Տիեզերքը:

    Բայց այն չի ապամիասնանում:

    Դու ճիշտ ես: Քո մարմինը
    չի ապաամբողջականանում:
    Այն վերաամբողջանում է:
    Նա այնքան լիովին է
    Ամբողջանում շրջապատող
    ֆիզիկական միջավայրի հետ,
    Որ տարօրինակորեն ասես թե
    ապամարմնավորվում է:

    Իրականում նա ոչ թե
    ապամարմնավորվում է,
    Այլ մարմնավորվում է
    նոր ձևի մեջ:
    Այժմ նա ասես թե
    ներձուլված է մի նյութի մեջ,
    Ինչից բաղկացած է
    ամեն ինչ աշխարհում, -

    Միասին է նրա հետ:


    Մոխիր մոխրի մեջ...

    Ճիշտ այդպես: Իսկ հետո Հոգին,
    որ բնակվում էր այդ մարմնում,
    Նորից ի մի է բերում մասնիկները
    և նորից վերամիավորվում
    Մտքի և Ոգու հետ, այդպիսով
    նորից միասնական,
    Ամբողջական եռակազմական
    "Ես" դառնալով:

    Դա էլ հենց Մարմնի Հարությունն է,
    ինչի մասին ասված է այդքան շատ:


    Բայց դա տեղի չի ունենում
    ակնթնարթորեն, ի տարբերություն
    Այն բանի, ինչ լինում է
    Բարձրզարգացած Էությունների մոտ:
    Ահա այդ ես կուզենայի նշել:
    Այդ ընթացքը որոշ ժամանակ է խլում:

    Եթե նայենք նրան տվյալ
    պատրանքի կոնտեքստում,
    Ուրեմն այո: Սակայն
    եթե նայենք նրան
    Այլ տեսանկյունից,
    տեսանկյունից Հոգու,
    Երբ նա գտնվում է
    մետաֆիզիկական ձևում,

    Ուրեմն այդ ամենը
    տեղի է ունենում

    Միաժամանակ:

    Այն էներգիական դրսևորումը,
    որը դուք անվանում եք
    Միտք, գումարած մարմին,
    իրականում ձեր Հոգու
    Երկու մասնիկներն են
    և ամբողջ հավերժության միջով
    Նրանք ճամփորդում են
    Հոգու հետ միասին։

    Այն, ինչը քո սահմանափակ
    ըմբռնում ունեցող միտքը
    Մարմին և միտք է անվանում՝
    դրանք ընդամենը Հոգու
    Էներգիայի տեսանկյուններն են,
    որոնք թրթռում են այնպիսի
    Հաճախականություններում,
    երբ կարող են ընկալվել,
    Ինչպես նաև դրսևորվել
    որոշակի կերպով:


    Դու՝ եռակազմ արարած ես
    (մարմին, միտք և ոգի)
    Եվ երբեք չես լինում ինչ-որ բան
    ավելի այլ կամ ավելի փոքրիկ։

    Անցնելով մետաֆիզիկական ոլորտից
    ֆիզիկական և հակառակը,
    Դու ապաամբողջականացնում ես,
    իսկ հետո վերաամբողջականացնում ես
    Բոլոր այդ տեսանկյունները նրա,
    Ով Իրականում Դու Կաս:

    Որպեսզի հասկանաս,
    թե ինչպես է դա հնարավոր,
    Պատկերացրու քեզ այն,
    ինչն անվանում ես "սպիտակ լույս":
    Այն համադրությունն է տարբեր
    հաճախականություններ ունեցող
    Էլեկտրոմագնիսական սպեկտրի
    լուսային ալիքների:

    Եթե սպիտակ լույսը բաց թողնվի
    տարրալուծող պրիզմայի միջով,
    Դու կկարողանաս տեսնել
    սպեկտրի տարբեր գույների
    Ճառագայթները, որոնցից
    բաղկացած է սպիտակ լույսը:


    Այժմ պատկերացրու,
    որ ֆիզիկական աշխարհը՝
    Բարձրագույն Իրականության
    մի հսկայական "պրիզմա" է:
    Երբ հոգին անցնում է
    այդ պրիզմայի միջով,
    Մասնատվում է երեք
    բաղկացուցիչ մասերի:

    Այդ բաղկացուցիչ մասերն են՝
    մարմին, միտք և ոգի։

    Իսկ այդ նույն պրիզմայի միջով
    հակառակ ուղղությամբ անցնելով՝
    Դուք դա անվանում են "մեռնել", -
    Հոգին նորից ձեռք է բերում
    Իր ամբողջականությունը:
    Այդ ամբողջությունն էլ հենց Դու Ես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #34
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    28

    Ես ցանկանում եմ ընդգծել,
    որ բոլոր այդ բաները,
    Ընթացքն ամբողջ, որը Դու այդքան
    մանրամասն բացատրեցիր,
    Առաջին հերթին պահանջում է
    ժամանակ և տարածություն,
    Որպեսզի ընդհանրապես
    կայանա, կատարվի:

    Իսկ Դու անընդհատ պնդում ես,
    որ երևույթներ, ինչպիսիք են
    Ժամանակը և տարածությունը,
    ուղղակի գոյություն չունեն:
    Եվ ահա ես փորձում եմ
    համատեղել այս կոնցեպտները:

    Տեսնում եմ, դու իրոք
    ցանկանում ես ավելի խորը
    Ներթափանցել կյանքի
    տիեզերաբանության մեջ:


    Այո, ներող եղիր:
    Ամեն ինչ հենց այնպես է,
    Ինչպես ես արդեն ասել եմ...
    Ենթադրում եմ, որ չեմ կարող
    Հասկանալ՝ կամ ընդունել, -
    այս ամենից ոչինչ,
    Մինչև չհասկանամ
    և չընդունեմ ամեն ինչ:

    Դա նորմալ է: Դա լավ է:
    Եղիր թերահավատ:
    Դու ջանում ես մարդկության
    բարօրության համար:
    Այս ամենն անհրաժեշտ է
    աշխարհի արթնացմանը:
    Այս ամենը տանում է դեպի
    աշխարհի արթնացումը։

    Չնայած Ես արդեն պատմել եմ քեզ
    այս ամենն անցյալում,
    Ոմանք, հնարավոր է, սրա հետ
    բախվում են առաջին անգամ:
    Իսկ ոմանք՝ քեզ նմանները, -
    երբևիցէ մի կողմ են դրել,
    Թաքցրել են իրենց գիտակցության
    հեռու անկյուններում այն,

    Ինչ Ես պատմել եմ քեզ առաջ,
    նախկինում: Եվ մոռացել են:

    Ուրեմն գոնե ընդհանուր գծերով
    եկ դիտարկենք այդ ամենն այստեղ,
    Իսկ եթե համարես հնարավոր՝
    մանրամասն ինչ-որ բան հիշել,
    Կարող ես վերընթերցել
    մեր նախկին զրույցները:


    Համաձայն եմ: Որովհետև
    ես սկսում եմ գիտակցել,
    Որ ընթացքը, որի միջոցով
    բարեշրջվում ենք թե մենք,
    Եվ թե Այլ Տարածքների
    Բարձրզարգացած Էությունները, -
    Պահանջում է ժամանակ,
    որպեսզի մենք մեզ փորձով ճանաչենք։

    Այո, ինձ պետք է թարմացնել
    այդ թեմայի վերաբերյալ
    Ինձ հայտնի տեղեկությունները:
    Կարծում եմ, դա կարող է ինձ օգնել:

    Կարող է օգնել և կօգնի... այո:

    Այսպիսով, Դու ասում ես,
    որ նույնիսկ Բարձրզարգացած
    Էություններն ապրում են,
    թաղված այն բանի մեջ,
    Ինչը Դու անվանում ես
    ժամանակի "պատրա՞նք":

    Այո, այդպես է: Սակայն
    տարբերությունն այն է, որ
    Նրանք գիտեն, որ դա
    պատրանք է, այդ պատճառով
    Սևեռված են դրա վրա
    ոչ մշտապես, և դա նրանց
    Թույլ է տալիս նպատակաուղղված
    օգտագործել տվյալ պատրանքը
    Կենսականորեն անհրաժեշտ
    նպատակներին հասնելու համար:


    Իսկ այ այստեղ
    ես փոքր ինչ չեմ հասկանում...
    Այսպես ասած, կորցնում եմ
    ոտքերիս տակի հողը:

    Բերեմ քեզ օրինակ, որ դու
    կարողանաս տնտղել հատակը:

    Պատկերացրու տեսասկավառակ
    քո սիրելի ֆիլմի ձայնագրությամբ:
    Նրա վրա ի սկզբանե գտնվում է
    լրիվ պատմությունն ամբողջությամբ։

    ճի՞շտ է:


    Ճիշտ է:

    Բայց ամբողջ ֆիլմը դու
    միանգամից չես տեսնում:
    Լազերը հաշվում է տվյալները
    ֆրագմենտ ֆրագմենտի հետևից՝
    Առաջինը, երկրորդը, երրորդը...

    Եվ ծագում է այնպիսի զգացում,
    որ բոլոր այդ տվյալները
    Գոյություն ունեն հաջորդաբար,
    չնայած և դու գիտես, որ այդպես չէ դա:
    Դու գիտես, որ նրանք այնտեղ են՝
    բոլորը միանգամից: Միշտ:

    Եվ եթե նույնիսկ մարդիկ,
    որոնք գիտակից էությունների
    Տիեզերական հանրությունում կարող են
    համարվել ընդամենը մանուկներ,
    Եվ սակայն հասկանում են
    նմանատիպ կոնցեպտները,

    Ի՞նչ ես դու կարծում,
    ի՞նչ կարող են անել
    Տիեզերք կոչվող հսկա
    տեսասկավառակի վրա
    Գրանցված տվյալների հետ
    Բարձրզարգացած Էությունները:


    Դու առաջ արդեն տվել ես
    ինձ ամբողջ պատկերը,
    Իսկ ես այն մոռացել էի:
    Շնորհակալ եմ հիշեցնելու համար:
    Սքանչելի համեմատություն է:
    Թվում է, թե վերջապես
    Ես դադարեցի խարխափել
    ու զգացի ոտքերիս տակի հողը:

    Լավ է: Սա նշանակում է,
    որ դու սկսեցիր հասկանալ
    Այդ պատրանքի իմաստը,
    Սակայն, ցավոք սրտի,
    Մարդկանց մեծամասնությունը
    չգիտի այն մասին,
    Որ պատրանքային են
    ժամանակն ու տարածությունը,

    Այդ պատճառով մտածում են,
    որ իրենք սահմանափակված են
    Ժամանակ-տարածությամբ
    և պետք է ենթարկվեն
    Ժամանակի և տարածության
    խիստ "օրենքներին":

    Իսկ այստեղ ամեն ինչ
    ճիշտ և ճիշտ այնպես է,
    Ինչպես կյանքի ամենատարբեր
    մյուս բոլոր երևույթների հետ:
    Եթե դու գիտես "կանոնները",
    ուրեմն հեշտությամբ կարող ես
    Վարվել ինչպես կուզես, և նույնիսկ
    այդ «կանոններին» չենթարկվել:

    Կամ կարող ես օգտագործել
    դրանք այն բանի համար,
    Որպեսզի հասնես յուրաքանչյուր
    ցանկալի էֆեկտի:
    Հենց այդ եմ անում Ես՝
    Տիեզերքի մաշտաբով:
    Եվ նույնն են անում նրանք, ովքեր
    գործում են Աստծո օրինակով:


    Մի՞թե Դու լրջորեն
    մեզ առաջարկում ես
    Արհամարհել ժամանակի
    և տարածության օրենքները:

    Դա նույնն է, ինչ վերցնենք
    և վեհության մոլուցքով
    Համակված մարդուն առաջարկենք
    ինքնաթիռից դուրս թռչել
    Առանց պարաշյուտ, քանզի
    այդ մարդը ուղղակի
    Կարող է արհամարհել
    ձգողականության օրենքն ու թռչել...

    Ես քեզ չեմ առաջարկում
    արհամարհել Տիեզերքի օրենքները,
    Ինչպես դու նրանք հասկանում ես:
    Ես առաջարկում եմ նրանցից օգտվել:


    Իսկ ինչպե՞ս այդ անել:
    Եվ որտեղի՞ց միջին կարգի
    Մարդն ընդհանրապես իմանա,
    որ դրանք պատրանք են:
    Չէ՞ որ մեզ նրանք լիովին
    իրական են թվում:

    Այդպես էլ պետք է լինի:
    Հենց դրա համար էլ նրանք պետք են:

    Ես նրանց ստեղծել եմ
    նրա համար, որ նրանք
    Ծնեն Կոնտեքստուալ Դաշտ,
    որի ներսում դու կարող ես
    Դրսևորել ու զգալ քեզ
    բարձրագույն մակարդակի վրա՝
    Իսկ հետո հաջորդ
    բարձրագույն մակարդակի վրա,

    Եվ հաջորդ, և հաջորդ,
    և այդպես շարունակ,
    Քո ամբողջ կյանքում...
    և քո բոլոր կյանքերում:


    Բայց հարցը մնում է:
    Ինչպե՞ս մենք օգտագործենք
    Այդ տիպի պատրանքները:
    Ու նաև, ներիր ինձ,
    Բայց ինչպե՞ս մենք հասկանանք,
    որ դրանք իրոք պատրանքներ են:

    Ինձ դուր է գալիս համեմատությունը
    տեսասկավառակի հետ,
    Բայց կա՞ ինչ-որ հնարավորություն
    այդ համեմատությունը հաստատել:

    Պատրանքներից օգտվելու
    լավագույն միջոցն այն է,
    Որպեսզի հասկանաս ու գիտակցես,
    որ ժամանակն ու տարածությունը՝
    Այն չէ, ինչ նրանք թվում են,
    և դու կարող ես արձագանքել
    Նրանց տարբեր միջոցներով,
    եթե տարբեր փորձեր արտադրես:

    Օրինակ, նկատե՞լ ես արդյոք,
    որ "ժամանակը թռչում է շատ արագ,
    Երբ դու ուրախանում ես":
    Եվ ընդհակառակը, նկատե՞լ ես,
    Որ երեք շաբաթը երբեմն
    երեք ամիս է թվում,
    Երբ դու ինչ-որ կաևոր
    և հատուկ բան ես սպասում:


    Այո, ու նաև ես նկատել եմ,
    որ ոչինչ ինձ ավելի
    Արդյունավետ չի դարձնում,
    քան "վերջին րոպեն":

    Ճիշտ է:

    Չորս ժամվա ընթացքում
    կարելի է ավելի շատ բան անել,
    Քան երկու օրում, եթե
    դրանք վերջին ժամերն են,
    Որ մնացել են Քե՛զ:
    Իսկ հիմա Ես կհուշեմ,
    Թե ինչպես դա կարող է
    օգնել գործնականում:

    Եթե այդպիսին լինի
    ձեր ընտրությունը,
    Ուրեմն արդեն մոտակա
    տաս օրվա ընթացքում

    Երկրի պաշարների
    պահպանման համար,
    Շրջապատող միջավայրի
    պաշտպանության համար,
    Մոլորակի վրա մարդկանց
    վիճակի բարելավման համար
    Եվ ձեր սեփական էության
    փոխակերպման համար

    Դուք կկարողանաք անել
    շատ ու շատ ավելի,
    Քան արել եք նախորդ
    հարյուր օրերի ընթացքում:


    Իսկ մոտակա տաս տարում՝ ավելի,
    քան նախկին հարյուրամյակում:

    Այդ ճանապարհին ընկած
    առաջին քայլն է, որպեսզի
    Ընդունեք, որ Ժամանակը՝
    պատրանք է, և թույլ չտաք,
    Որ ձեզ արգելակի կամ սառեցնի
    ձեր իսկ միտքն այն մասին,
    Թե "որքան քիչ ժամանակ" է
    ձեզ մնացել հատկացված, -

    Ինչպես նաև թույլ չտալ
    անտարբերություն և թուլություն
    Այն պատճառով, որ առջևում
    դուք "ունեք լիքը ժամանակ":

    Թող սեփական ունակությունների
    գնահատականը և նպատակադրումները
    Ոչ մի կերպ ժամանակի հետ
    կապված չլինեն:
    Այդ արհեստական սահմանափակումներից
    դուք ձեզ ազատագրեք:

    Դուք իրոք կարող եք՝
    ինչպես հին ասույթն է ասում, -
    Սկսել անել այսօր
    այն, ինչ մինչև օրս
    "Վաղվան" էիք թողնում:

    Այս մասին խոսել մենք կարող ենք
    նաև ֆիզիկայի տերմիններով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #35
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ՞ որ դու հասկանում ես,
    որ եթե տիեզերանավով
    Քեզ հաջողվեր ճամփորդություն կատարել
    բավականաչափ արագ
    Եվ շատ արագորեն հայտնվել
    Երկրից բավականաչափ հեռու

    Եվ եթե դու այդ հեռվից մի պահ
    հետ նայեիր Երկրին,
    Որտեղ մնացել է քո եղբայրը,
    կտեսնեիր ոչ թե այն,
    Ինչ տեղի է ունենում
    Երկրի "ներկա" պահին,
    Այլ այն, ինչ տեղի է ունեցել
    անցյալում, - ճի՞շտ է:


    Եվ, փաստորեն, կտեսնեի
    սեփական թռիչքիս պա՛հը:

    Ճիշտ է:

    Եթե դու կարողանայիր
    թռչել բավականաչափ արագ
    Եվ բավականաչափ հեռու,
    կկարողանայիր շուռ գալ
    Եվ տեսնել քո անցյալը:


    Իսկ դա նշանակում է,
    որ ես գոյություն կունենայի
    միաժամանակ երկու տեղու՛մ:

    (Հմմ... իսկ չի՞ պատահել արդյոք
    երբևիցե քեզ իրոք
    Շփվել "ապագա քեզ" հետ: )

    Նմանապես, եթե դու
    սկսեիր քո ճամփորդությունը
    Տիեզերքի մի ինչ-որ տեղից
    Երկրի վրա "ժամանակի
    Պահի" մի ինչ-որ հատվածում
    և կարողանայիր լուսանկարել
    Այն, ինչ տեղի է ունենում
    Երկրի վրա այն ժամանակ,
    Երբ դու սլանում ես այնտեղ,

    Ուրեմն կտեսնեիր, որ
    "ներկա պահը" որն ապրում է
    Հորեղբայրդ Երկրի վրա,
    միաժամանակ նաև քո
    Հորեղբոր ապագան է:


    Սա ես լիովին չեմ հասկանում:
    Ինչպե՞ս է դա հնարավոր:

    Ուսումնասիրիր Ալբերտ
    Այնսթայնի աշխատությունները:
    Կարդա բազում այլ գրքեր։
    Հարցրու ցանկացած ֆիզիկոսի:
    Նրանք կհաստատեն քեզ,
    որ ուղիղ կապ գոյություն ունի
    Տարածության մեջ շարժման
    և ժամանակի ընթացքի միջև:


    Խոսքն այսպես կոչված ժամանակատարածքային
    անընդմեջության հատկությունների մասի՞ն է:

    Այո: Ժամանակն ու տարածությունը՝
    ոչ թե երկու առանձին
    Երևույթ են, այլ տիեզերքի
    մեկ միասնական էլեմենտ,
    Միասնական Իրականության
    երկու տեսանկյունները:

    Այդ Միասնական Իրականության մեջ
    գոյություն չունեն այնպիսի
    Երևույթներ, ինչպես անցյալը,
    ներկան և ապագան:
    Կա միայն Ամենայն Գոյին
    նայելու քո միջոցը:

    Գոյություն ունի միայն
    մեկ Ոսկե Ներկա Պահ,
    Որը Ժամանակա-Տարածքային
    Անընդմեջության մեջ
    Դուք, մարդիկ, ապրում եք
    տարբեր դիրքերից:


    Առաջ Դու ասում էիր ինձ,
    որ ամենը, ինչ տեղի է ունեցել
    Երբևիցէ, տեղի է ունենում
    հենց հիմա, և ամենը,
    Ինչ տեղի կունենա ապագայում,
    նույնպես հիմա է կատարվում:
    Ահա թե ինչ Դու ի նկատի ունեիր...
    Ահա թե որն է բանը…

    Այո:

    Ժամանակի մեր փորձը
    ծնվում է տարածության մեջ
    Մեր դիրքով՝ այդ մասի՞ն ես
    Դու ինձ պնդում անվերջ:

    Այո:

    Ուրեմն ինչպե՞ս կարող ենք
    մենք ինչ-որ բան փոխել:
    Եթե ամեն ինչ արդեն
    տեղի է ունեցել, ուրեմն
    Մենք չենք կարող ազդել
    մեր ապագայի վրա,
    Մենք չենք կարող, եթե
    նույնիսկ ցանկանա՛նք:

    Դուք կարող եք փոխել
    ապագան, որը դու
    Եվ բոլոր ներկայումս
    ապրողները վերապրում են:

    Իրականում գոյություն ունի
    ոչ թե մեկ "ապագա"՝
    Այլ ապագայի բոլոր
    հնարավոր տարբերակները,
    Որոնք միայն դուք
    կարող եք ստեղծել:

    Պատկերացրու, որ համակարգչի հետ
    դու խաղում ես ճատրակ:
    Ցանկացած քայլի յուրաքանչյուր
    հնարավոր տարբերակ
    Արդեն գոյություն ունի
    ծրագրերի սկավառակի վրա:
    Բայց քո քայլերով դու սահմանում ես
    Ընթացի՛կ խաղի ուրվանկարը։

    Սակայն վաղը դու կարող ես
    նորից դնել քո սկավառակը
    Եվ խաղալ նույն խաղը
    ամենասկզբից, կատարելով
    Այլ քայլեր, և ծրագիրն էլ
    կպատասխանի քեզ
    Լրիվ այլ կերպ՝ ստեղծելով
    լրիվ այլ "ապագա",
    Լիովին և բացարձակապես
    մի ինչ-որ այլ ավարտով:


    Համակարգչային ճատրակում
    ապագայի բոլոր հնարավոր
    Տարբերակներն արդեն կան,
    իսկ դու որոշում ես, թե
    Տարբերակներից որ մեկն ես
    դու ապրելու փորձով, -
    Քո խաղի մեջ ամեն ինչ
    որոշվում է քո քայլերով:


    Եվս մեկ ցնցող համեմատությու՛ն:
    Նույնիսկ իմ սահմանափակ միտքը
    Հիմա կարող է իրականությունը
    լրիվ նոր կերպ ընկալել:

    Դու և նրանք, որոնք
    կապրեն քեզանից հետո,
    Կարող եք և "կփոխեք" ապագան
    (դուք ուղղակի ընտրում եք
    Ձեր ապագան արդեն առկա
    տարբերակներից՝ ամեն ինչ
    Կախված է ձեր քայլերից),
    ազդելով բոլորի վրա, ով

    Ապրում է ձեզ հետ
    և ձեզանից հետո, -
    Եվ ընթացքն այս շարունակվում է
    ժամանակների ամենասկզբից։

    Երբ Ես ասում էի, որ
    երբևիցէ տեղի ունեցած
    Ամեն ինչ տեղի է ունենում
    հենց հիմա, Ես նկատի ունեի
    "Ամեն ինչ"՝ հնարավոր
    ամենալայն իմաստով:

    Այստեղ ընդգրկված են
    ամեն հնարավորություն,
    Ամեն արդյունք և ամեն
    ապագա, որը միայն
    Հնարավոր է պատկերացնել, -
    այդ թվում նաև որոշ
    Տարբերակներ, որոնց մասին
    դուք չեք էլ մտածել:


    Այսպիսով, ստացվում է,
    որ ապագան ապահովվա՛ծ է:
    Մենք գիտենք, որ այն գոյություն ունի
    այս կամ այն ձևով՝
    Եվ իրականանում է, պայմանավորված
    մեր նախաձեռնած "քայլերով":

    Այո, ձեր ապագան
    ապահովված է: Եվ սակայն՝
    Թե կոնկրետ ինչպիսի՛
    "ապագան" կդառնա
    Ձեր փորձի սեփականությունը՝
    ձեզանից է կախված:

    Մենք "նախասահմանվածության"
    մասին չենք խոսում:
    Չկա ոչ մի Մեն-Միակ-
    Ապագա, ուր դուք
    Անխուսափելիորեն կմտնեք:
    Կա Ապագա, որը դուք ինքներդ
    ստեղծում և ապրում եք
    Ձեր սեփական փորձով, և այն կախված է
    ձեր ընտրություններից
    Եվ ձեր գործողություններից:


    Դու հաճախ ես ասել. "Այստեղ
    տեղի է ունենում ավելին,
    Քան տեսնում են աչքերը", -
    և դա, ուրեմն, կատակ չէր:

    Քո խոսքերը բառացի էին:

    Այո, ճիշտ է: Եվ ահա,
    այժմ քո ընկալումը
    Հասունացել է բավականաչափ,
    որպեսզի դու հասկանաս,
    Թե որքան բառացիորեն
    դա կարող է լինել:

    Այդ պատճառով, եթե դուք
    հոգում եք այն մասին,
    Թե ինչպիսին կդառնա
    ձեր ապագան Երկրի վրա,
    Ուրեմն սկսեք ստեղծել
    հենց այդ "ապագան",
    Նրա պայմանների վրա
    ազդելով հենց "հիմա":

    Կյանքը երբեք չի ավարտվի,
    որովհետև չկա ոչ մի "վերջ",
    Որովհետև չկա ոչ մի "սկիզբ":
    Սակայն քո գիտակցության մեջ,
    Նրա ընթացիկ մակարդակի վրա
    մեկ ամգամվա ընթացքում
    Դու մեկական կյանք ես ապրում:

    Թե ինչ է քո կյանքի ներկա
    բոլորագիծը բերում քեզ,
    Ինչպես նաև բոլոր նրանց,
    ով կողք-կողքի, քեզ հետ
    Ճամփորդում է Ժամանակա-
    Տարածքային Անընդմեջության մեջ, -
    Անմիջականորեն կախված է
    քեզանից և նրանցից:


    Դու ստիպեցիր ինձ խորհել
    այս ամենի մասին,
    Եվ հիմա ես վերհիշում եմ,
    թե այսօրվա ասածներից
    Որքան շատ բան կա նաև
    "Տանն Աստծո հետ" գրքում:

    Ես թերթեցի այն և գտա այն տեղը,
    որտեղ Դու հստակորեն ասել ես.
    "Չկա Տիեզերքի մեջ հանելուկային ոչինչ,
    եթե նայում ես նրան դեմ-դիմաց, -
    Եթե տեսնում ես նրան
    բազում տարածքներում:

    Սակայն մոլորակի մարդկանց
    մեծամասնության համար
    Դա բարդ է նրանց տեսանկյան
    նեղության պատճառով:

    Դու քեզ մարմնավորել ու տեղադրել ես
    Տարածության և Ժամանակի մեջ:
    Դու ապրում ես, տեսնում ես,
    զգում ես և շարժվում ես
    Սահմանափակ քանակության
    Որոշակի տարածքներում,
    Որտեղ լինել քեզ երեքտարածքային
    քո Մարմինն է թույլատրում:

    Սակայն մարմինը՝ այն չէ, Ինչ Դու Կաս,
    այն ուղղակի պատկանում է Քեզ":

    Այո, և դա բոլորովին էլ ամենը չէ,
    ինչով Ես կիսվել եմ քեզ հետ, -
    Հիրավի, դա ամենը չէ,
    ինչ Ես տվել եմ Քեզ առաջ:

    Բայց հիմա, մեր ընթացիկ զրույցում,
    դու շատ բան ի մի ես բերում,
    Համախմբելով և նոր
    էներգիայով լիցքավորելով
    Մեր նախկին զրույցների
    հիմնական ուղերձները:

    Դու և ուրիշները կարող եք
    օգտագործել մեր այս զրույցը
    Որպես համառոտ ամփոփում,
    արդյունավետ հիշեցում
    Եվ հզոր գործիք ի օգնություն
    յուրաքանչյուր այլ մարդու,

    Որն ընտրել է արթնացման
    ճանապարհը, որպես ապացույց,
    Որ նա արթնացել է արդեն
    և պատրաստ է համեստորեն
    Ցուցաբերել ամեն
    հնարավոր օգնություն
    Ուրիշ մարդկանց արթնացման
    այս կարևորագույն գործում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #36
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    29

    Թույլ տուր փոքր ինչ վերադառնալ
    այլ մոլորակների վրա ապրող
    Մեզանից ավելի առաջադիմած,
    բայց ոչ պարտադիր զարգացած
    Էությունների մասին զրույցին:

    Նրանցից ոմանք, Դու ասում ես,
    պահպանում են բռնության հանդեպ
    Իրենց հակվածությունը՝ ինչպես
    հակված է բռնության նաև
    Երկիր մոլորակի վրա ապրող
    երիտասարդ տեսակ մարդկությունը,
    Չնայած մենք նույնպես մեր կյանքում
    կարողացել ենք առաջադիմել
    Տեխնոլոգիաների բնագավառում:

    Այսպիսով, ինչու՞ այդ գիտակից
    արարածներին ընդհանրապես
    Այդքան հեշտ թույլատրեցին
    առաջ գնալ քաղաքակրթության
    Կառուցման ճանապարհին,
    նախքան նրանց արդյունավետ
    Զարգացման համար կորոշեին
    օգնություն ցուցաբերել:

    Ինչու՞ Այլ Տարածքների
    Բարձրզարգացած Էությունները
    Չսկսեցին նրանց հետ
    աշխատել այն ժամանակաշրջանում,
    Երբ նրանք նույնքան երիտասարդ էին,
    որքան ներկայիս երկրաբնակները,
    Որպեսզի նրանք էլ
    իրենց կյանքի, վարքի
    Ոչ հասուն մոդելները
    փոխակերպել կարողանային:

    Բայց նրանց հետ հենց սկսեցին
    աշխատել բավական վաղ,
    թանկագինս…սկսեցին:


    Եվ դա չօգնե՞ց, ասում ես…
    Ես դա չեմ հասկանում:

    Եթե Դու՝ Աստված ես,
    իսկ այդ, ինչպես ասել...
    Բարձրզարգացած Էությունների
    էմիսարներն իրենցից
    Ներկայացնում են Աստվածայնության
    բազմաթիվ ձևերից մեկը,
    Որոնք ճանաչում են փորձով
    և արտահայտում են գործով,

    Թե Ով Են Իրենք Իրականում,
    միջնորդելով այլոց բարեշրջմանը...

    Ինչպե՞ս է հնարավոր,
    որ այդ ջանքերը դրական
    Տեղաշարժի չհասցնեն
    գիտակցության մեջ նրանց,
    Որոնք շատ այլ հարցերում
    զարգացած են բավականաչափ,
    Որպեսզի ուղղակի հրաժարվեն
    բռնությունից և դաժանությունից:

    Տիեզերքի բոլոր արարածները՝
    նաև ամբողջ քաղաքակրթություններ, -
    Ունեն կամքի ազատություն...
    Թե՞ այդ մասին դու մոռացել ես:
    Դա հիմնավոր հատկանիշն է բոլոր
    գիտակից կենսաձևերի.
    Արարել ցանկացած իրականություն,
    որը իրենք կընտրեն:

    Շատ ավելի ավագ
    քաղաքակրթություններ, երբ նրանք
    Գտնվում էին նույնքան
    մատաղ հասակում, որում
    Այժմ գտնվում է Երկրի
    ներկայիս քաղաքակրթությունը,
    Իրենց Իսկական Էության արթնացման
    ընտրություն չեն կատարել:


    Բայց ես կարծում էի, որ Աստված
    չի կարող անհաջողության հասնել
    Ոչ մի բանում: Ինքը միտքն
    այն մասին, որ այդպիսի
    Անհաջողություն հնարավոր է, մեկն է
    Մարդկային Տաս Պատրանքներից:

    Ուրեմն ինչպե՞ս է ստացվել,
    որ Բարձրզարգացած Էությունների
    Ջանքերը չոգեշնչեցին նրանց,
    իրենց Աստվածայնությունը
    Գիտակցելու համար արթնանալ
    ըստ իրենց իսկ սեփական
    Ազատ կամքի կոչի։

    Նրանց բոլոր ջանքերը չէ,
    որ անօգուտ էին:
    Նրանք կարողացան ոգեշնչել
    շատ առանձին անհատների:

    Եվ սակայն քաղաքակրթությունները
    մասսաների մեծամասնությամբ
    Այնուհանդերձ շարունակում էին
    ընտրել այլ ճանապարհ:
    Դրա հետ միասին,
    պատասխանելով Աստծո
    "Անհաջողությունների" վերաբերյալ
    Քիչ առաջ տված քո հարցին,

    Ես կասեմ. իմացիր,
    որ Տիեզերքի բոլոր
    Գիտակից արարածները
    վերջին հաշվով ազատ
    Ընտրություն են կատարում
    ի հօգուտ նրա, որ ճանաչեն
    Եվ ընդունեն իրենց
    Աստվածայնությունը:


    Իրո՞ք:

    Այո: Հարցը բոլորովին էլ այն չէ,
    թե ընդհանրապես այդ ընտրությունը
    Նրանք կանե՞ն, այլ այն,
    կանե՞ն արդյոք նրանք
    Այդ ընտրությունը նախքան,
    կամ հետո, կամ էլ արդյունքում
    Այն բանի, երբ այնքան
    մեծ վնաս կպատճառեն

    Իրենց քաղաքակրթությանը
    և իրենց մոլորակին, որ կյանքը,
    Ինչիսին նրանք այն գիտեին,
    հավերժ և անվերադարձ փոխվի:

    Շատ հանգամանքներում
    գաղափարն ինքը այն է,
    Որպեսզի վերջ դրվի "կյանքին,
    որը նրանք գիտեին", -
    Բայց դրա հետ մեկտեղ, իհարկե,
    փոխարինել այն նոր,
    Ավելի ուրախ կյանքով, ծագած
    գոյության նոր, փոխակերպված
    Տարբերակի արդյունքում:


    Այնպես որ հարցն այն չէ,
    թե կարթնացնե՞ն արդյոք
    Բարձրզարգացած Էությունները
    ֆիզիկական աշխարհի
    Այդ արարածներին, այլ այն,
    թե երբ դա տեղի կունենա:

    Կարելի է այդպես էլ ձևակերպել... այո:

    Իսկ ի՞նչ է դա նշանակում:

    Դա նշանակում է, որ ժամանակի
    քո ներկայիս ըմբռնման
    Շրջանակներում կարելի է
    ձևակերպել հենց այդ կերպ:


    Ախ, այո, ես հաշվի չառա...
    մի ինչ-որ մակարդակի վրա...
    դա արդեն տեղի՛ է ունեցել:

    Եվ, ինչպես մենք արդեն
    նշել ենք, ոչինչ
    Հաջորդիվ տեղի չի ունենում:
    Այսինքն, ամեն ինչ
    Տեղի է ունենում միաժամանակ:

    Այս իրականության
    քո անհատական փորձը
    Քեզ թվում է հաջորդական,
    սակայն իրականությունն իրական
    Գոյություն ունի վիճակում
    լիակատար միաժամանակության:


    Դե ինչ... եթե "ապագան"
    արդեն տեղի է ունեցել,
    Ուրեմն Դու, որպես Աստված,
    պետք է անշուշտ գիտենաս
    Այն ամենի մասին,
    ինչ "տեղի է ունեցել":

    Ուրեմն ասա մեզ,
    թե ինչպիսին է արդյունքը,
    Եվ այդ ժամանակ
    մենք կկարողանանք
    Վերջ դնենլ մեր բոլոր
    վախերին, հարցերին,
    Տատանումներին ու կասկածներին,
    մեր բոլոր փորձերին...

    Ես այդ չեմ անի:

    Ինչու՞։
    Որովհետև
    դա մեծ գաղտնիք է
    Եվ Դու
    չես ուզում կատվին
    դուրս թողնել տոպրակի՞ց:

    Ոչ: Որովհետև ամեն
    հնարավոր արդյունք արդեն
    Իրականացված է, իսկ դու
    և նրանք, ով ներկա է
    Քո կյանքում, փորձով
    կապրեն արդյունքներից այն,
    Որը դուք կնախընտրեք, -

    Եվ Ես չեմ անի ոչինչ,
    որպեսզի ազդեմ
    Ձեր ընտրության վրա:

    Ես միշտ թույլ եմ տալիս
    ձեզ ընտրել ինքնուրույն:
    Այդպիսին է իսկական
    Աստվածայնությունը:

    Աստվածայնության փորձը իսկական:
    Եվ Ես ցանկանում եմ քեզ հենց այն:


    Դե լավ: Ես ընդունում եմ
    Քո այդ պատասխանը:
    Եկ շարժվենք առաջ:
    Իսկ հիմա կարո՞ղ ենք
    Մենք խոսել կոնտեքստում
    հաջորդական իրականության։
    Իրականության, որը ես
    զգում եմ իմ կյանքում:

    Կարող ենք, իհարկե,
    և հենց այդպես էլ խոսում ենք:


    Լավ: Այդ կոնտեքստում,
    որքան ես հասկանում եմ,
    Բարձրզարգացած Էությունները
    որոշել են օգնել
    Մարդկանց արթնանալ
    գիտակցելու համար այն,
    Թե Ով Ենք Մենք Իրականում
    և ինչ ենք անում այստեղ:

    Ու նաև ես հասկանում եմ,
    որ մենք ունենք ընտրություն
    Արթնանալ, նախքան կհասցնենք
    պատճառել մեզ մի վնաս,
    Որ "կյանքը, ինչպիսին
    մենք այն ճանաչում ենք",
    Կհասցնենք անկման
    և ինքներս էլ կկործանվենք:

    Որքան ես հասկանում եմ,
    եթե մենք չարթնանանք հիմա,
    Մեր տիեզերական զարգացման
    այս վաղ էտապում,
    Ուրեմն կարող է հասնել նրան,
    որ մեր կյանքի գիծը
    Մենք կշարունակենք մոտավորապես
    նույնպիսի ուղղությամբ,

    Ինչպես անում են ֆիզիկական Տիեզերքի
    շատ ավագ տեսակներ՝
    Տեխնոլոգիաների հետագա
    զարգացման ֆոնի վրա
    Դառնալով ավելի ու ավելի
    անհոգի և դաժան:

    Այ, նախադասության
    այս վերջին մասը,
    Բութ նշանից հետո,
    լրիվ համապատասխանորեն
    Նկարագրում է իրերի
    ներկայիս դրվածքը:
    Նկարագրում է ամենը,
    ինչ հիմա է կատարվում։


    Այո-այո... Տեխնոլոգիաների
    զարգացման ֆոնի վրա
    Մենք իրոք դառնում ենք
    ավելի ու ավելի դաժան:

    Եվ դա շատ ցավալի է:

    Իսկ երբ մեր տեխնոլոգիաները,
    իսկ դրա հետ մեկտեղ
    Մասսայական ոչնչացման զենքերը
    զարգանան ավելի ուժեղ,
    Մեր դաժանությունն ու հակվածությունը
    բռնության հանդեպ
    Կարող են մեզ լիակատար
    ինքնաոչնչացման բերել :

    Ոչ: Ոչ լիակատար:
    Ձեր Գերգիտակցական
    Կամքը չի թողնի,
    որ ինքնաոչնչանաք։
    Մարդկային ոչ մի տեսակ
    լիակատար ու վերջնական
    Ինքնաոչնչացման երբեք
    իր պատմության մեջ չի հասել:

    Հնարավոր է, դուք նույնիսկ
    միջոց կգտնեք գաղթել
    Բնակության համար պիտանի
    Տիեզերքի մեկ այլ տեղամաս՝
    Այո, դա կլինեն
    ընդամենը մի բուռ մարդիկ,
    Բայց ձեր տեսակը երբեք լիովին
    ինքն իրեն չի ոչնչացնի:

    Սակայն առաջներում արդեն
    դուք շատ եք մոտեցել դրան:
    Մարդկային քաղաքակրթությունն արդեն
    գտնվել է եզրին:


    Մենք խոսում են Լեմու՞րիայի մասին:
    Եվ Ատլանտի՞դայի:

    Այո:

    Այսպիսով, մենք ուրվագծեցինք
    մարդկության հեռանկարները:
    Որպես տեսակ մենք լիովին
    չենք վերանա, սակայն
    Կարող ենք մեզ շատ մեծ
    վնաս հասցնել, եթե
    Այդպիսին լինի մեր ընտրությունը,
    եթե այդպես որոշենք:

    Ճիշտ է: Հենց այս պահին
    մարդկանց մեծամասնությունը
    Այլ ընտրություն է կատարում:
    Սակայն ձեզանից շատերը
    Կիրառում են մի վարքագիծ,
    որն իրենց ընտրության հետ
    Բոլորովին չի համընկնում:

    Հիշու՞մ ես մեր զուգադրությունը
    փոքրիկ երեխաների հետ,
    Որոնք լուցկի են ձեռք գցել:


    Այո:

    Եթե այդ երեխաները սկսում են
    խաղալ լուցկու հետ
    Եվ նրանց վառած կրակի մեջ
    տունն այրվում է հիմնովին՝
    Դա նրանց ընտրությունը չէ:
    Այո, իհարկե, դա արդյունքն է
    Նրանց գործողությունների,
    բայց ոչ ընտրությունը:

    Միակ պատճառը, թե ինչու
    տունը մոխիր դարձավ, -
    Որովհետև հրշեջները
    ժամանակին չհասան:
    Իսկ ձեր դեպքում՝ ձեր
    քաղաքակրթության դեպքում, -
    Հրշեջներն արդեն ժամանել են:
    Հրշեջները՝ այստեղ են։

    Հենց դրանում է Երրորդ
    Հրավերի իմաստը:
    Դուք՝ հրշեջներն եք:
    Դու և քեզ նման
    Երկրաբնակները,
    որոնք նախորոշվել են
    Եվ որոշել են միջնորդել
    մարդկության արթնացմանը:


    Եթե ամեն ինչ այդպես է,
    ես կխնդրեմ, որ հիմա
    Մենք դիտարկենք մի հարց:
    Հիշու՞մ ես, Դու ասացիր,
    Որ ինձ պետք չէ չափազանց
    կենտրոնանալ մեր բանավեճի
    Առավել հրապուրիչ թվացող
    տեսանկյունների վրա,

    Որպեսզի չշեղվեմ նրանից,
    ինչն իսկապես կարևոր է
    Կոնկրետ ինձ համար՝ իմ
    հետագա արթնացման համար:

    Այո:

    Եվ Դու այն ժամանակ
    դիտարկեցիր լիակատար
    Ամբողջացման հարցը՝
    եկ այդ մասին խոսենք հիմա:
    Եվ կարծում եմ, ուրիշները,
    որոնք որոշել են կանգնել
    Արթնացման ճանապարհին,
    կարող են նույն հարցն ունենալ:

    Շարունակիր: Ես լսում եմ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •