User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 18 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Մատեան Երանության. Գիրք վերջին

  1. #16
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12

    Դաժանությանը և բռնությանը
    հակման բացակայությունը՝
    Բարձրզարգացած Էությունների
    առավել վառ տարբերությունն է
    Մարդկանցից: Եվ որքան
    ես հասկանում եմ, նրանց
    Առանձնահատուկ գիտակցումը,
    որ կյանքն անվերջանալի փորձ է,

    Կարող է, անկասկած,
    ստեղծել մի ենթատեքստ,
    Որտեղ բռնությունը
    կընկալվի որպես
    Բացարձակապես ավելորդ
    և անպետք ինչ-որ բան:

    Եվ սակայն կա՞ն արդյոք
    առավել "իրականալի" միջոցներ
    Մարդկային փորձի մեջ
    բռնության քանակը
    Քչացնելու՝ կամ նույնիսկ
    զրոյի հասցնելու համար:

    Ամենատարբեր ուսուցիչներ,
    վարպետներ ու մարգարեներ
    Հազարամյակներով ասել են մեզ
    կյանքի հավերժականության մասին:
    Եվ չնայած շատերն են
    ընդունել այդ գաղափարը,
    Այն չի բերել բռնության
    պակասեցման գաղափարի:

    Այո: Բռնությունը վերացնելու
    իրագործելի լավ միջոց
    Անշուշտ, գոյություն ունի:
    Ուղղակի հրաժարվեք
    Բաժանվածությանը հավատալուց:
    Դա ձեր գերիշխող հավատն է:
    Հրաժարվեք այդ հավատից
    և ամեն ինչ լավ կլինի:


    Այո՛, իհա՛րկե:
    Ես հասկացա:
    Եվ այստեղ մեզ պետք չէ
    նույնիսկ այլ տեսակների
    Օգնությունը: Բավական է
    ուղղակի մեր շուրջը նայել:

    Ես դիտարկում եմ,
    որ հենց հիմա
    Աստծուն հավատացող
    մարդկանց մեծամասնությունը՝
    Իսկ դա մեր մոլորակի
    բնակչության գերակշռող մասն է, -
    Հավատարիմ են Բաժանվածության
    Աստվածաբանությանը:

    Նրանք ենթադրում են,
    որ մարդիկ ապրում են
    "Այստեղ", իսկ Աստված՝
    "ինչ-որ տեղ այնտեղ":

    Եվ դեռ ոչինչ, եթե դրանով
    ամեն ինչ ավարտվեր,
    Բայց Բաժանվածության Աստվածաբանության
    խնդիրն այն է, որ նա
    Իր հետևից բերում է
    Բաժանվածության Տիեզերաբանությունը՝
    Այնպիսի հայացք իրերին,
    երբ մենք համարում ենք,
    Որ ամեն ինչ իրարից
    առանձին է արարված:

    Եվ այստեղ էլ, կարծես թե,
    սարսափելի ոչինչ չկա,
    Եթե դա լիներ ուղղակի
    ինչ-որ մի տեսանկյուն,
    Բայց խնդիրն այն է, որ
    Բաժանվածության Տիեզերաբանությունը
    Ծնում է Բաժանվածության
    Հոգեբանություն,

    Այլ խոսքերով ասած,
    մի հոգեբանական դիրքավորում,
    Որը հուշում է, որ ես
    գտնվում եմ "այստեղ",
    Իսկ մնացած բոլոր մարդիկ՝
    բնականաբար, "այնտեղ":

    Ընդ որում, դա էլ
    կարելի էր տանել,
    Բայց խնդիրն այն է,
    որ սրա հետևից ձգվում է
    Մեր Բաժանվածության
    Հասարակագիտությունը,
    Այսինքն հասարակական կապերի
    մի այնպիսի մոդել,

    Որը հասարակության
    ամեն անդամի խրախուսում է
    Գործել որպես բոլորից
    անջատ անձնավորություն,
    Բացառապես իր անձնական
    շահերը հետապնդող
    Հասարակությունից օտարված
    և առանձին էություն:

    Իսկ հենց այստեղ է, որ
    մենք մուտք ենք գործում
    Մի տարածություն վտանգավոր,
    որտեղ Բաժանվածության
    Հասարակագիտությունը
    անխուսափելիորեն իր հետևից բերում է
    Այսպես կոչված Բաժանվածության
    Ախտ հասկացությունը:

    Մարդկանց պաթոլոգիական
    ինքնակործանիչ վարքը
    Անհատական և կոլեկտիվ
    մակարդակների վրա
    Բերում է տառապանքների,
    կոնֆլիկտների, բռնության
    Եվ քեզ նմանների ձեռքից
    մահանալու գաղափար։

    Դրա օրինակները
    մենք կարող ենք դիտարկել
    Մարդկության պատմության
    ամբողջ ընթացքում:

    Ինձ թվում է, որ կգա
    մի այնպիսի ժամանակ
    Երբ Բաժանվածությանը կփոխարինի
    Միասնության Աստվածաբանությունը,
    Եվ այդժամ մենք կկարողանանք
    վերջապես վեր հառնալ,
    Ազատվել մեր այդ ախտից
    և անցնել ապաքինման:

    Միասնության Աստվածաբանությունը
    հիմնված է ըմբռնման վրա,
    Որ մենք առանձին ենք Աստծոց,
    բայց Նրանից չենք բաժանված։

    Օրինակ, մեր մատները
    մարմնի առանձին մասեր են,
    Բայց բաժանված չեն մեկմեկուց,
    նույն ափի, մարմնի մասեր են:
    Ճիշտ նույն կերպ մենք նույնպես
    առանձին անհատներ ենք,
    Բայց բաժանված չենք իրարից,
    քանզի նույն Աստծո մասնիկներն ենք:

    Անբասիր է ասված,
    ազնվորեն եմ ասում:
    Շարադրության շշմեցուցիչ,
    հիանալի հստակություն:


    Այդ ամենն, իհարկե,
    եկավ Քեզանից:
    Եվ ահա այժմ մեզ
    առաջարկվում է նորից՝
    Ինչպես եղել է ամեն գրքում
    "Մատեան Երանության", -
    Հասկանալ, որ Մի Բան է
    ամբողջ կյանքը. Մեկ Բան*:

    Այո: Եվ այլ տարածքների
    Բարձրզարգացած Էությունները
    Ոչ միայն հասկանում են այդ,
    այլ գիտեն նաև փորձից:
    Նրանք ոչ միայն գիտեն,
    որ կյանքը հավեժություն է,
    Այլ գիտեն նաև այն,
    որ Տիեզերքում չկան

    Ոչ մի բաժանումներ՝
    ոչինչ բաժանված չէ ոչնչից:
    Չկան մասնատումներ՝
    ոչնչից առանձին չէ ոչինչ։
    Այդ գիտակցումը
    նրանց կյանքի առանցքն է.
    Քաղաքակրթության հիմնաքարն է:
    Իմաստն է նրանց կյանքի։


    Իսկ մեզ համար դա՝
    այն առաջին քայլն է,
    Որը մենք կկատարենք,
    երբ դառնանք արթնացած տեսակ:
    Բայց այսքան շատ տարիներից հետո
    մենք այդ քայլը դեռ չենք կատարել՝
    Մոլորակի վրա կյանքի
    այսքան հազարամյակներից հետո:

    Եվ այդ կարևորագույն քայլը
    դուք կարող եք կատարել հենց հիմա:

    Մի՛ սահմանափակեք ձեզ
    մտքերով այն մասին,
    Թե ինչ չեք արել, ինչը
    կարող էիք անել:
    Ավելի լավ է, ոգեշնչեք ձեզ
    երազանքներով այն մասին,
    Թե արդեն այս պահին
    ինչ է սպասվում ձեզ անել:


    Ես շատ եմ հուսում,
    որ մենք այդ քայլը կանենք,
    Քանզի արդեն տեսնում եմ,
    որ այդ գաղափարի
    Որպես իրականություն ընդունումը
    կդառնա վերջի սկիզբը
    Մոլորակի վրա գոյություն ունեցող
    ներկա իրականության։

    Դա կդառնա նոր Արարման,
    նոր վաղվա սկիզբը:
    Մարդկության Մշակույթային
    Նոր Պատմության Սկիզբը:

    Ես ցանկանում եմ սլանալ
    ամեն կողմ ու գոչել
    Բոլոր խաչմերուկներում,
    ամեն հանդիպողի պնդել.
    Միասնությունը՝ կյանքի
    հատկություններից մեկը չէ:
    Այդ Կյանքն է, որ մեկն է
    միասնության հատկություններից:


    Շատ կարևոր ուղերձ է,
    որով կարելի էր կիսվել:
    Եվ ձևակերպված է գերազանց:
    Հիանալի ես մտածել։


    Այո: Դա այն է, ինչը
    մենք չենք հասկանում
    Երկրի վրա կյանքի
    մեր մարմնավորումներում:
    Իսկ երբ հասկանանք՝
    ամեն ինչ իսկույն կփոխվի:
    Մենք կարթնանանք և իրականությունը
    կդառնա տեսանելի։

    Կյանքը՝ միասնության
    դրսևորումն է:
    Աստված՝
    դրսևորումն է Կյանքի:
    Կյանքը և Աստված՝
    կատարելապես նույն բանն են:
    Մենք բոլորս՝
    մասնիկներն ենք Կյանքի:

    Մենք չենք կարող
    առանձնանալ նրանից:
    Մեր մեկությունը՝
    մեր իրականությունն է։
    Հետևաբար մենք՝
    Աստծո մասնիկներն ենք:
    Եվ դա շրջանագիծ է,
    որն անհնար է ընդհատել:

    Այս հարցի քո ըմբռնումը
    նույնական է Բարձրզարգացած
    Էությունների ըմբռնմանը:
    Եվ լավ է, որ դու միակը չես
    Այս մոլորակի վրա,
    ով դա հստակորեն տեսնում է:

    Ամենը, ինչ պետք է այժմ, -
    որ նրանք, ովքեր տեսնում են,
    Հստակորեն գիտակցեն իրենց,
    իսկ հետո ընդգրկվեն
    Համամարդկային արթնացման
    համաշխարհային ձեռնարկության մեջ:


    Սակայն պետք չէ այդ անել
    չափից դուրս պերճաշուք,
    Որպեսզի ձևը չմթագնի
    բովանդակությունը՝
    Քանզի այդ դեպքում ոչ ոք
    մեզ չի լսի: Ոչ ոք
    Չի հավատա, որ սկսվել է
    մարդկության արթնացումը։

    Լավ է, որ դու կրկին և կրկին
    վերադառնում ես այդ դրույթին:

    Ձևն իրոք կարող է մթագնել
    բովանդակությունը,
    Եվ ձեր բոլոր ջանքերը
    կանցնեն ապարդյուն,
    Եթե դուք ցանկանաք պահպանել
    ձեր առանձնացվածությունը։

    Եթե ցանկանաք դրսևորել
    ձեզ որպես "Իմացյալներ",
    Մի առանձին արտոնյալ դաս
    և որոշեք, որ ձեր խնդիրն է
    մարդկությանը հայտնել մի բան,
    ինչ նրանք չգիտեն:

    Իրականում ձեր առաքելությունն է՝
    ասել ուրիշներին այն,
    Ինչ նրանք արդեն գիտեն,
    և սակայն, հնարավոր է,
    Իրենց գիտելիքի մասին
    ուղղակի չգիտեն:

    Դա շատ համեստ փոխանակություն է,
    հանգիստ արթնացում՝
    Այլ ոչ թե կոպիտ
    հրմշտում կողքին.
    Այդ հրմշտումից հետո
    միայն մեկ բան ես ուզում.
    Հեռու քշել հրմշտողին
    և քուն մտնել կրկին:


    Հասկանալի է: Ես տեսնում եմ,
    որ այստեղ մենք ուղղակի
    Այլ խոսքերով քննարկում ենք
    նույն այն Մեկ Որոշումը,
    Որի մասին ես ասում էի
    առաջ: Այն կարող է
    Շատ արագորեն նոր կենսակերպ
    հաստատել Երկրի վրա:

    Եվ դա ինձ ոգեշնչում է:
    Ոգեշնչում են ուրախալի
    Եվ մեծ հնարավորությունները,
    որոնք դրանից բխում են:

    Դրա հետ մեկտեղ ես դեռ
    ջանում եմ նախատեսել
    Ավելին, քան մեկ-երկու
    նմանատիպ փոփոխություններ,
    Որոնք տեղի կունենան
    մեր ամենօրյա կյանքում,
    Եթե մենք սկսենք ապրել այնպես,
    ինչպես խթանում են

    Մեզ այդ Բարձրզարգացած
    այլտարածքային Էությունները:

    Ես կարող եմ քեզ մի ամբողջ
    ցուցակ տրամադրել:


    Երախտապարտ կլինեմ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #17
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13

    Հնարավոր է, դու կցանկանաս
    այդ բոլորն անգիր անել:
    Կամ, ծայրահեղ դեպքում,
    դիր այս ցուցակն այնտեղ,
    Որտեղ ավելի հաճախ
    կընկնի այն քո աչքին:

    1. Արթնացածը տեսնում է
    Ամբողջ Կյանքի Միասնությունը
    Եվ կողմնորոշվում է
    Միասնության վրա:
    Չարթնացած վիճակում մարդիկ
    չեն ընկալում Միասնությունը
    Եվ հաճախ հերքում
    կամ արհամարհում են այն:

    2. Արթնացածն ասում է
    ճշմարտությունը՝ միշտ:
    Չարթնացած վիճակում մարդը
    շարունակ ստում է։
    Նա շարունակ ստում է
    ոչ միայն ուրիշներին,
    Այլ... ցավալի է, բայց ստում է
    նաև ինքն իրեն:

    3. Արթնացածի խոսքը
    գործից չի տարանջատվում:
    Նա միշտ իրականացնում է այն,
    ինչ մտածում է և ասում։
    Չարթնացած վիճակում մարդ
    հաճախ ասում է մի բան,
    Բայց իրականում անում է
    լրիվ ընդհակառակը:

    4. Արթնացած մարդը միշտ,
    յուրաքանչյուր իրավիճակում
    Գործում է, որպես օրենք,
    առավել արդյունավետ:
    Չարթնացած վիճակում մարդը
    հաճախ հակառակն է անում,
    Վնասելով թե ուրիշին,
    և թե ինքն իրեն։

    5. Արթնացածն իր հանրության
    շրջանակներում չի ընդունի
    Ոչ մի պատկերացումներ
    այն ամենի մասին,
    Ինչը մարդիկ անվանում են
    "արդարադատություն" կամ "պատիժ":

    6. Արթնացածն իր հանրության
    շրջանակներում չի ընդունի
    Ոչ մի պատկերացումներ
    այն ամենի մասին,
    Ինչը մարդիկ անվանում են
    "աղքատություն" կամ "կարիք":

    7. Արթնացածն իր հանրության
    շրջանակներում չի ընդունի
    Ոչ մի պատկերացումներ
    այն ամենի մասին,
    Ինչը մարդիկ անվանում են
    "ունեցվածք" և "սեփականություն":

    8. Արթնացածն ամբողջ ժամանակ
    բոլորի հետ կիսվում է ամենով:
    Չարթնացած վիճակում մարդ
    իրեն այդպես չի պահում,
    Իսկ կիսվում է մարդկանց հետ
    սովորաբար միայն հազվադեպ,
    Առանց որևէ ցանկության
    և խստիվ սահմանված դեպքերում:

    9. Արթնացածը կարող է ստեղծել
    լիակատար հավասարակշռություն
    Տեխնոլոգիաների և տիեզերքի միջև,
    մեքենաների և բնության միջև:
    Չարթնացած վիճակում մարդիկ
    հաճախ այդ չեն անում:

    10. Արթնացածը երբեք,
    և ոչ մի պայմաններում
    Չի ոչնչացնի ուրիշ
    գիտակից արարածի
    Ֆիզիկական դրսևորումը
    ներկա իրականության մեջ,
    Եթե միայն այդ էությունը
    չխնդրի ինքն այդ մասին:

    Չարթնացած վիճակում մարդիկ
    սպանում են ուրիշ մարդկանց,
    Եվ սպանում են հիմնականում,
    երբ իրենց այդ մասին չեն խնդրում:

    11. Արթնացածը երբեք չի անի
    այն, ինչը կարող է
    Վնաս հասցնել իր տեսակի
    անդամների բնակավայրին,
    Կենդանական աշխարհին,
    բնական միջավայրին:
    Չարթնացած վիճակում մարդիկ
    հաճախ են նման բան անում:

    12. Արթնացածը երբեք
    իրեն վնաս չի պատճառի:
    Չարթնացածներն այդ անում են
    ամեն քայլափոխին:

    13. Արթնացածը երբեք
    մրցակցությամբ չի զբաղվում:
    Չարթնացածները հաճախ են
    իրար հետ մրցակցում:

    14. Արթնացածի համար ակնհայտ է,
    որ ոչ մի բանի պակաս չունի:
    Չարթնացածները հաճախ են սուզվում
    կարիքի և պակասի փորձի մեջ:

    15. Արթնացածը զգում և արտահայտում է
    անպայմանական սեր բոլորի հանդեպ:
    Չարթնացած վիճակում մարդիկ
    անկարող են այդպես վարվել։

    Նրանք չեն կարող պատկերացնել
    նույնիսկ այնպիսի Աստծո,
    Որը կենդանի արարածներին
    կսիրեր ամենակալ սիրով։
    Չխոսենք արդեն այն մասին,
    որ իրենք այդպես ապրեին:

    16. Արթնացածը կառավարում է
    մետաֆիզիկական ուժերին:
    Չարթնացածներն այդ ուժերի մասին
    հաճախ չգիտեն նույնիսկ ոչինչ:

    Իհարկե, կան նաև ուրիշ
    որոշակի տարբերություններ էլ,
    Բայց սրանք՝ ամենագլխավոր
    և հիմնական բնութագրերն են,
    Որոնք արթնացած տեսակներին
    տարբերում են մարդկությունից
    Իրենց ներկա վիճակում,
    դեռևս չարթնացած վիճակում:


    Աստված, ես ունեմ զգացում,
    որ այդ ցուցակը յուրովի
    Մեղադրական եզրակացություն է
    ներկայիս մարդկությանը.
    Մեր ամբողջ տեսակին՝
    մեր "անկերպ" կյանքին:

    Կարելի՞ է արդյոք անվանել
    "մեղադրական եզրակացություն"
    Հաստատումը նրա,
    որ երեքամյա աղջնակը
    Չի հասկանում և չի անում
    դեռևս որոշ բաներ,
    Որոնք հասկանում է
    և անում է մեծահասակը:

    Ուրախացիր նրան, որ դու
    գիտես այն, ինչ գիտե՛ս:
    Ուրախացիր, որ տեսնում ես
    տարբերությունը վարքի
    Քո սեփական մոդելների
    և այն մոդելների միջև,
    Որոնք ինքդ էլ անվանում ես
    առավել գիտակից և բարեբեր:

    Ուրախացիր, որ հասանում ես
    այդ ամենն այնպես,
    Ինչպես մենք ուրախանում ենք
    երեխայի առաջին քայլերին:


    Շնորհակալ եմ, որ հիշեցրեցիր:
    Որ ամեն անգամ հիշեցնում ես...
    Չէ՞ որ մենք իրոք դեռևս շատ
    երիտասարդ տեսակ ենք:
    Հնարավոր է, մենք պետք է
    գտնենք ինչ-որ միջոցներ
    Այդ միտքը հնարավորինս պարզ
    մարդկանց հասցնելու համար,
    Որպեսզի այն հստակորեն
    դրոշմվի նրանց մտքերում:

    Շատերին դուր է գալիս
    մտածել, որ մարդկությունը՝
    Բարձրզարգացած տեսակ է:
    Իրականում մարդկությունը
    Հազիվ դուրս է եկել մանկությունից:

    Ռոբերտ Օրնշթայնն ու Փոլ Էռլիխը
    "Նոր միտք, նոր գիտակցություն" գրքում
    Շատ հաջող շարադրել են այդ միտքը
    մի շշմեցուցիչ պարբերության մեջ.

    "Պատկերացրեք, որ մենք տեղավորել ենք
    մեր մոլորակի պատմությունը
    Մեկ օրացուցային տարվա մեջ,
    որտեղ հունվարի 1-ը
    Նշանակում է Երկրի ծննդյան պահը,
    իսկ դեկտեմբերի 31-ի
    Կեսգիշերը՝
    ներկա պահը:

    Այդ դեպքում ամեն օրն
    այդ օրացույցի վրա
    Կընդգրկի մոտավորապես
    12 միլիոն տարի:
    Մաշտաբային այդ ցանցում
    կյանքի առաջին ձևը՝
    Ամենահասարակ մանրէն, -
    ծնվել է մոտավորապես փետրվարին:

    Իսկ ավելի բարդ ձևերը՝
    շատ ավելի ուշ:
    Օրինակ, առաջին ձկները
    հայտնվել են մոտավորապես
    Նոյեմբերի 20-ին:
    Դինոզավրերը հայտնվել են
    Դեկտեմբերի 10-ին,
    իսկ վերացել են մոտավորապես
    Կաթոլիկական Ծննդյան օրը:

    Մեր առաջին նախնիները,
    որոնց մենք կարող ենք
    Դասել մարդկային տեսակին,
    այստեղ են եկել միայն
    Դեկտեմբերի 31-ին,
    ճաշից քիչ անց:

    Մեր տեսակը՝ Homo sariens, -
    ծագել է մոտավորապես
    23:45...

    Իսկ ողջ պատմությունը, որ ամփոփված է
    մեր գրավոր աղբյուրներում,
    Տեղավորվում է այդ օրացույցային տարվա
    վերջին րոպեում":

    Հոյակապ է։ Շատ գեղեցիկ
    և արտահայտիչ պատկեր է:

    Եվ այն ստեղծում է ենթատեքստ,
    որտեղ ավելի հեշտ է հասկանալ,
    Թե ինչն է պատճառը,
    որ մարդկային հասարակություններում
    Մարդկանց մեծամասնությունը
    ուղղակի հերքում է
    Շատ բան նրանից,
    ինչ դիտարկում է:

    Նրանք հերքում են նույնիսկ
    սեփական անձնական զգացմունքները
    Եվ, վերջին հաշվով, նաև
    սեփական ճշմարտությունը:


    Բայց մեր զրույցում
    մենք նորից ու նորից
    Հիշատակում ենք այն մասին,
    թե զարգացման ինչպիսի
    Վաղ փուլի վրա է գտնվում
    այժմ մեր տեսակը, -
    Եվ հենց այդ հանգամանքն է,
    որ ինձ հույս է տալիս:

    Ես կանխատեսում եմ
    զարմանալի փոփոխություններ՝
    Ինչպես անհատապես
    մեզանից ամեն մեկի,
    Այնպես էլ մարդկության համար
    ամբողջությամբ վերցրած՝
    Ըստ այնմ, թե ինչպես մենք
    կշարունակենք զարգանալ
    Մեր ներուժն իրականացնելու համար:

    Այո, դա՝ հրաշալի
    հնարավորություն է:
    Եվ այն սպասում է ձեզ:
    Շատ քիչ է մնացել,
    Որ դուք դրան հասնեք:


    Այո՛: Հիրավի Անբասիր
    Պահ է Առաջընթացի համա՛ր:
    Բայց արդյո՞ք մենք ստիպված ենք
    սպասել...Ես կարծում եմ,
    Որ արդեն գիտեմ պատասխանը,
    բայց միևնույն է կհարցնեմ...

    Ստիպվա՞ծ ենք արդյոք մենք
    սպասել այնքան ժամանակ,
    Մինչև կարթնանա ամբողջ
    մարդկությունը կամ գոնե
    Մեր տեսակի ներկայացուցիչների
    մեծամասնությունը, նախքան
    Մենք կսկսենք ապրել որպես
    բարձրզարգացած Էություններ:

    Քանզի դեռ կարող է
    անցնել շատ ժամանակ,
    Մինչև մարդկությունը հասնի
    այդ բարձր մակարդակին:

    Դու ճիշտ ես. Ձեզ ոչ միայն
    պետք չէ սպասել՝
    Դուք չպե՛տք է սպասեք:

    Պատմությունը ուշադիր
    նայում է ձեզ հիմա,
    Ջանալով նկատել,
    թե այս մոլորակի վրա
    Ով է արդեն որոշում ընդունել
    նման վարքի նմուշ դառնալ,
    Խոսքով, գործով միանալ
    համաշխարհային շարժմանը,

    Որն ուղղված է ձեր տեսակն
    արթնացնելու վրա:
    Ո՞վ է Երկրի վրա
    լիակատար ուժերով
    Տոնելու իր Իսկական
    Էությունը և ո՞վ է
    Ուրախությամբ համա-ստեղծելու
    այն հրաշալի օրերը,

    Որոնք ձեզ են սպասվում առջևում:

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #18
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14


    Ես նվաճված եմ:
    Այժմ տեսնում եմ,
    Թե որքան օգտակար կլինեն
    Բարձրզարգացած Էությունների մասին
    Այս ամբողջ տեղեկությունները,
    որքան նրանք կօգնեն մեզ
    Մեր սեփական արթնացման վրա
    մեր աշխատանքում,

    Ինչպես նաև մեր ամբողջ
    տեսակի արթնացման վրա:
    (Կամ էլ, օգտվելով
    Քո ձևակերպումից,
    Մեծ օգնություն կցուցաբերեն
    այդ աշխատանքում,
    Որպեսզի թույլ տան հասկանալ,
    որ մենք արդեն արթնացած ենք։)

    Ես մեծ ցանկություն ունեմ
    դուրս գալ փողոց
    Եվ կիսվել մարդկանց հետ
    այս սկզբունքներով,
    Որոնք, ինչպես Դու նշեցիր,
    ոչ թե ինչ-որ "վերերկրային" բան են,
    Այլ ուղղակի ավելի բարձր
    պատկերացումներ են այն մասին,

    Թե ինչպես պետք է սիրել:
    Սկզբում ես ցանկանում եմ դրանք
    Ներդնել սեփական կյանքիս մեջ,
    իսկ հետո՝ կիսվել ուրիշների հետ:

    Բայց նախ և առաջ
    ես կխնդրեի Քեզ
    Համառոտ մեկնաբանել
    Քո ցուցակի որոշ կետերը,
    Որպեսզի ես հասկանամ,
    թե ինչ "տեսք" դա կունենա
    Իրականում։ Թե ինչպես
    իմ կյանքում մարմնավորեմ
    Ես այդ սկզբունքները
    և կիսվեմ նրանցով մարդկանց հետ:

    Հաճույքով այդ կանեմ:
    Եկ սկսենք առաջին կետից:

    Համար 1:

    Արթնացածը տեսնում է
    Ամբողջ Կյանքի Միասնությունը
    Եվ կողմնորոշվում է
    Միասնության վրա:
    Չարթնացած վիճակում մարդիկ
    չեն ընկալում Միասնությունը
    Եվ հաճախ հերքում
    կամ արհամարհում են այն:

    Բարձրզարգացած Էությունները
    կասկածի տակ չեն առնում
    Երբեք, որ ամեն ինչ՝
    ըստ էության Մեկ է:
    Նրանք գիտեն փորձով,
    որ կա միայն Մի Բան,
    Իսկ մնացածն ընդամենը
    Մեկի մասնիկներն են:


    Քանզի Բարձրզարգացած
    Էություններն ապրում են
    Այլ տարածքում, նրանք
    այդ տեսնում են ակներևորեն,
    Անձամբ, այլ ոչ թե ուղղակի
    հասկանում են մտքով:
    Նրանք ընկալում են իրերի
    ներմոլեկուլային կառուցվածքը:

    Նրանք տեսնում են,
    որ Տիեզերքում կա
    Միայն մեկ էներգիա՝
    Ուժի համընդհանուր Աղբյուր, -
    Եվ այդ Ուժի Աղբյուրն
    ուղղակի խառնում է
    Բոլոր բազային էլեմենտները,
    որոնցից Ինքը բաղկացած է.


    Ինչ-որ բան ավելացնում է,
    ինչ-որ բան հանում է,
    Փոխում է այդ տարբեր կերպ
    կազմված էլեմենտների
    Թրթիռների հաճախականությունը,
    որպեսզի ծնի սկզբնական
    Միասնական Էության
    նորանոր դրսևորումներ:


    Այդ տարբեր դրսևորումները
    ես անվանել եմ Միակության
    Եզակիացումներ կամ
    Ամբողջի Անհատականացումներ:

    Հաջող անվանում է, որովհետև
    հենց այդ էլ նրանք կան:
    Տիեզերքում ամեն ինչ
    ստեղծվում է հենց այդ
    Ալքիմիական ընթացքում,
    որն իրենից համատիեզերական
    Ապուրի մի յուրովի
    բաղադրատոմս է ներկայացնում:

    Էլեմենտները ձգվում են իրար
    յուրաքանչյուր էլեմենտի
    Գիտակցված ընտրության արդյունքում,
    միևնույն ժամանակ նրանք
    Գտնվում են Սկզբնական
    Էության միասնական
    Էներգիայի ազդեցության տակ
    և արդյունքում ձևավորվում են
    Որպես այն, ինչը մենք հետո
    "քո Հոգի" ենք անվանում:


    Մի րոպե:

    "Գիտակցությունը" գոյություն ունի
    նաև տարրակա՞ն մակարդակի վրա:

    Իհարկե:

    Այն, ինչը դու անվանում ես
    տարրական մակարդակ, -
    Հենց ինքը գիտակցությունն է:
    Դա՝ Գործուն Գիտակցությունն է:

    Քո մարմնի յուրաքանչյուր բջիջ
    գործում է գիտակցաբար:
    Դու նույնիսկ մատդ կտրել
    չես կարող առանց նրա,
    Որպեսզի չստեղծես
    իրարանցում բջիջների մեջ,
    Որոնք սլանում են դեպի
    վնասվածքի վայրը,
    Որպեսզի մարմնին հասցված
    վնասը վերացնեն:

    Դու կարծում ես,
    որ քո մարմնի
    Բջիջները չե՞ն հասկանում,
    թե ինչ են իրենք անում...

    Բայց ինչու՞:


    Ո՜վ Աստված իմ:

    Ահա, Ես, այստեղ եմ:

    Իսկ կարո՞ղ են արդյոք
    նրանք բանակցել:
    Լավ, "բանակցելն" այս ենթատեքստում
    ինչ-որ ծաղրական է հնչում:
    Ես հարցնում եմ այն մասին,
    կարո՞ղ են արդյոք
    Մարմնի բջիջները
    իրար հետ հաղորդակցվել:

    Կարող են, իհարկե:

    Իսկ ի՞նչ են, քո կարծիքով,
    իրենցից ներկայացնում "մտքերը":


    "Մտքերը"՝ դա բջիջների
    հաղորդակցվե՞լն է:

    Անշուշտ: Դու գիտե՞ս,
    թե ինչպես են աշխատում
    Ուղեղի բջիջները:


    Այո: Բայց ուղեղի դեպքում
    մենք ունենք նեյրոններ
    Եվ պեպտիդներ, նաև սոմեր,
    դենդրիտներ և նման այլ բաներ:
    Մարմնի ուրիշ բջիջներն
    այնպիսին չեն, ինչպես ուղեղինը:

    Մի՞թե: Ո՞վ է քեզ ասել:
    Թույլ տուր կրկնեմ.
    Մարմնի ամեն մի բջիջ
    լիցքավորված է հիմնավոր
    Բանականությամբ:
    Կարդա և պարզաբանիր
    Քեզ համար. ամեն բջիջ,
    ամեն հյուլե, ամեն
    Էլեմենտար մասնիկ
    ամբողջ Տիեզերքում:


    Այդ դեպքում անհրաժեշտ է,
    որ գոյություն ունենա
    Ինչ-որ հնարավորություն,
    որն ինձ թույլ կտա
    Ստիպել բջիջներին անել
    ամենն, ինչ ե՛ս կկարգադրեմ:
    Օրինակ, եթե ես հիվանդ եմ,
    ինձ ապաքինել:

    Եթե ենթադրում ես,
    որ քո մտքերի էներգիան
    Ազդեցություն է գործում
    մարմնիդ բջիջների վրա,
    Ուրեմն դու ճիշտ ես:


    Ես հիշում եմ, թե ինչպես էի
    կարդում ֆրանսիացի հոգեբան
    Եվ դեղագործ Էմիլ
    Կուէի մի գիրքը,
    Որը XX դարի սկզբում
    գիտակից լավատեսական
    Ինքնաներշնչման վրա հիմնված
    մի մեթոդ առաջարկեց:

    Որպես փորձ նա հիվանդներին
    առաջարկեց ամեն օր
    Քսան անգամից ոչ պակաս՝
    կրկնել հետևյալ միտքը.
    "Օր օրի հետևից,
    բոլոր հարցերում,
    Ես ինձ ավելի ու ավելի
    գերազանց եմ զգում":

    Իսկ արդյունքնե՞րը:

    Հիվանդների նշանակալի մասն
    իրոք իրեն ավելի լա՛վ զգաց:

    Բնականաբար:

    Աստված իմ, այդ դեպքում
    կարո՞ղ ենք արդյոք մենք բոլորս
    Մեր մարմնի բջիջներին
    ստիպել միշտ անել հենց այդ:

    Իհա՛րկե: Դա նույն հարցն է,
    որը դու հիմա տալիս ես քեզ
    Մոլորակի վրա բոլոր
    մարդկանց վերաբերյալ:


    Ճի՛շտ է: Նույն հա՛րցն է:
    Ճշգրտորեն նույն հա՛րցն է։:

    Պատասխանը դրական է:

    Դա հնարավոր է
    համակարգավորման օգնությամբ:
    Երբ կյանքի էլեմենտները
    համակարգավորված են
    Հասնելու համար իրենց
    այն նպատակին,
    Որն իրենց հետ գտնվում է
    իրականության նույն հատվածում։

    Քո մարմնի բջիջները
    ներդաշնակորեն և կարգավորված
    Կգործեն այն դեպքում, եթե
    համաձայն են քո Հոգու հետ:
    Այդ կարգավորված դիրքավորումը
    պետք է գոյություն ունենա
    Բջջային մակարդակի վրա
    և ձևավորվի
    Քո հոգու նպատակներով
    տվյալ ֆեմտովայրկյանին:


    Բառարանում ասվում է,
    որ ֆեմտովայրկյանը՝ վայրկյանի
    Մեկ միլիոներորդ մասի
    մեկ միլիարդային մասն է:

    Ճիշտ է: Իսկ քո Հոգին՝
    Նախասկզբնական Էության
    Քո մեջ գտնվող
    էներգիայի Աղբյուրն է:


    Հոգին՝ "Աստված է մեր ներսում":

    Հենց այդպես է, որ կա:
    Ոչ թե ուղղակի մտովի,
    Ոչ թե ընդամենը խոսքերով,
    այլ հենց գործով ասված:
    Հոգին՝ դրսևորումն է
    (անհատականություն ձեռք բերած)
    Այն "Էության", որը կա Աստված:
    Հոգին՝ դրսևորումն է Աստծո "էության":


    Մեր դեպքում, այստեղ,
    մեր մոլորակի վրա,
    Հոգին՝ մարդու Աստվածային էությունն է,
    իսկ մարդը՝ հոգևոր էությունն Աստծո՛:

    Ճշմարի՛տ: Ավելի լավ չես էլ ասի:

    Այ քեզ բան... Դա ենթադրում է
    մետաֆիզիկայի մեջ,
    Ավելի մեծ խորասուզում,
    քան ես կարծում էի։

    Բայց չեմ կարող չհարցնել.
    հաստատու՞մ ես Դու արդյոք,
    Որ Տիեզերքում կյանքի
    դրսևորման յուրաքանչյուր
    Էլեմենտար մասնիկի
    անհրաժեշտ է համոզել
    Անել մի ինչ-որ բան,

    որպեսզի նա իրոք այդ անի:

    Ասու՞մ ես Դու արդյոք,
    որ էներգիայի
    Ամենափոքրիկ մասնիկն անգամ
    ունի գիտակցություն,
    Որը նրան թույլ է տալիս
    կոնկրետ իրավիճակում
    Կոնկրետ որոշումներ ընդունել
    իր ունեցած տարբերակներից:

    Բարեկամս, դա արդեն
    չափից դուրս է, համաձայնվի՞ր:
    Լավ, մոռանանք մոլորակի
    մնացած բոլոր բնակիչներին:
    Բայց ինչպե՞ս կարող եմ ես համոզել
    նույնիսկ սեփական բոլոր մասերիս,
    Որպեզի նրանք միևնույն
    խնդիրը կատարեն:

    Ա՜յ, թե ինչ հարց է։
    Գերազանց հարց է, ճի՞շտ է...
    Բոլոր ժամանակների
    հարցերից մեծագույնը:
    Բայց տես, որ իրականում
    ամեն ինչ շատ ավելի
    Պարզ է, քան մտածում ես:


    Մսյե Կուէն ասում է, որ դա
    նույնքան հասարակ բան է,
    որքան մտածե՛լը:

    Իհարկե։ Եվ դա՝ կյանքի
    մեծագույն գաղտնիքն է:
    Երբ հասանես այն, վարպետի
    մակարդակ կանցնես:


    Գերազանց է:
    Պատմիր ուրեմն,
    Թե մետաֆիզիկական մակարդակում
    ինչպես է դա աշխատում:
    Մտքի այդ ուժի մասին
    ես շատ եմ լսել
    Բայց ասա, իրականում
    ինչպե՞ս է այն աշխատում:

    Դու շատ անգամ ես Ինձ ասել,
    որ անկուշտ միտք ունես
    (դե, Ես ինքս էլ այդ գիտեմ),
    Բայց իրո՞ք դու ցանկանում ես
    խորանալ Տիեզերքի
    ալքիմիայի մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •