26
Այսպիսով, Բարձրզարգացած Էությունը
աճում ու զարգանում է
Ճիշտ այնպես, ինչպես և մեր տեսակի
յուրաքանչյուր ներկայացուցիչ,
Իսկ հետո, մեծանալով,
նա անցնում է գործի.
Մարդկության արթնացմանն է
օժանդակում հիրավի:
Երբեմն նույնիսկ ավելի վաղ:
Այսինքն, սկսում է օգնել
արդեն իսկ մանկությունի՞ց:
Երբեմն:
Իսկ ինչպե՞ս է նրան
հաջողվում չտարբերվել:
Իսկ նա տարբերվում է:
Հենց այդպիսի մարդկանց է,
Որ անվանում են "նշանավոր",
կամ անվանում են "մեծ"։
Նա միշտ զարմացնում է ուրիշներին
իր գիտելիքներով, վարքով, խոսքերով…
Սակայն Բարձրզարգացած Էության
խնդիրն է միակ՝
Թողնել այստեղ տեղեկություններ
հնարավորինս շատ,
Իսկ բարձրագույն գաղափարները
ձևակերպել այնպես,
Որպեսզի զարգացող մշակույթը
կարողանա դա յուրացնել:
Եվ ինչպե՞ս են նրանք
դա իրականացնում:
Ինչպե՞ս են նրանք "թողնում"
այդ տեղեկությունները:
Պատմիր ինձ, ի՞նչ կերպ են
Բարձրզարգացած Էությունները
Օգնել մեզ, երբ ինչ-որ ժամանակ
Երկիր են եկել:
Բարձրզարգացած Էությունները
զրուցել են մարդկանց՝
Սկզբում մեծերի, իսկ հետո
իրենց հասակակիցների հետ, -
Եվ առաջարկել են նրանց
տարբեր գաղափարներ,
Որոնք ստիպում էին խորհել,
ստիպում էին փոխակերպվել։
Եվ մարդիկ երբեմն
դարերի ընթացքում
Հիշում և տանում էին
այդ գաղափարները:
Բայցի այդ, ուրիշ մարդկանց համար
նրանք օրինակ էին ծառայում,
Ցույց տալով, թե ինչպես են իրենց պահում
արթնացած անհատները:
Ձեր մշակույթի մեջ դա նրանց
առավել կարևոր ներդրումն է,
Իրենց ուղերձի փոխանցման
փոխանցքը հիմնական:
Իսկ նրանցից շատերը
ձեր մշակույթի գանձարանը
Հարստացնող տեքստեր են թողել
տարբեր և բազմազան։
Օրինա՞կ: Ես պատրաստ եմ
ծանոթանալ այդ արթնացած
Տեսակների մտածողությանը:
Կուզենայի լսել օրինակներ:
Ահա ոմանք.
Հրաժարվիր նեղանալու՝
իսկ առավել ևս
Վրեժ լուծելու հակումից:
Միայն բարեմաղթանք
Նվիրիր նրան, ով քեզ
վատ բան է արել:
Հրաժարվիր պաշտպանության
բոլոր տեսակներից:
Դե հա, շատ հաճելի է...
բայց ինչպե՞ս իրականացնել
Այդ... առաջադեմ գաղափարները:
Նման բաներ գրող մարդու մասին
Կասեն, որ նա կտրվել է
իրականությունից։ Կասեն,
Որ պետք չէ լրջորեն
ընդունել նրա խոսքերը:
Այդքան վստահ մի եղիր:
Նման գաղափարներ
Շատ անգամներ են ներդրվել
քո մշակույթի մեջ և ոչ ոք
Նրանցից չի հրաժարվել՝
այդ գաղափարները հարգվել են:
Բուդդա անունով մարդը
ասում էր իր վանականներին,
Որ նույնիսկ այն դեպքում,
եթե մեծ ճանապարհին
Իրենց վրա հարձակվի
ավազակն ու սկսի թալանել,
"Յուրաքանչյուրը, ով իր սրտում
չարության գոնե մեկ կաթիլ
Կպահի այդ ավազակի վրա,
Իմ ուսմունքին չի կարող հետևել:
Վանականներ, նույնիսկ այդ դեպքում
դուք պետք է սովորեցնեք ձեզ
Մտածել հետևյալ կերպ.
«Դա չի ազդի իմ մտքի վրա
Եվ ինձ ստիպել չի կարող
չարախոսության դիմել:
Այդ դեպքում էլ ես կմնամ լի
կարեկցանքով և աջակցությամբ:
Իմ միտքը լիքն է սիրով, և Ես
իմ սանձն ատելության ձեռքը չեմ տա:
Ընդհակառակը, Ես կապրեմ,
ճառագելով ավազակի հանդեպ
Տիեզերական սիրո մասին մտքեր
և կփորձեմ դրանք կյանքի կոչել։
Թող ավազակի վրա նույնպես,
ինչպես ամբողջ աշխարհի,
Սլանան Իմ մեծ, վեհ և անսահման մտքերը
տիեզերական սիրո մասին:
Այո, ես պետք է ապրեմ,
այդ մտքերը ճառագելով,
Ազատ անբարյացկամությունից
և բարի մտադրություններով»:
Ահա թե ինչի դուք պետք է
սովորեցնեք ձեզ, վանականներ":
Եվ մի՞թե Հիսուս անունով մարդը չի,
որ ձեզ պատգամ է թողել.
"Սիրեցե՛ք ձեր թշնամիներին,
ձեզ ատողներին բարություն արե՛ք,
Ձեզ նեղողների համար աղոթե՛ք":
Եվ մի՞թե Հիսուս չի ասում.
"Ով խփում է քո մի ծնոտին,
նրան մյուսն էլ մոտեցրու":
Նշանակում է, Դու ասում ես,
որ Բուդդան ու Հիսուս նույնպես
Տիեզերական Այլ Տարածքների
Բարձրզարգացած Էություննե՞ր էին:
Ես ասում եմ, որ այն ժամանակներում
մարդկային մշակույթի սահմաններում
Չափազանց լայնորեն ընկալվել էին
այդ գաղափարները:
Եվ նույնիսկ հիմա:
Ճիշտ է... նույնիսկ հիմա:
Իսկ նրանք, ովքեր այդ ասացին,
Ոգեշնչված էին ի վերու:
Եվ ուրեմն, Բարձրզարգացած
Էություննե՞ր էին նրանք, թե ոչ:
Չի լինի ոչ մի օգուտ,
եթե մենք սկսենք թվարկել
Մարդկային պատմության մեջ
բոլոր այն անհատներին,
Որոնք ոգեշնչում են ստացել
Երկրի վրա մարմնավորված
Բարձրզարգացած Էություններից, -
կամ նույնիսկ իրենք էլ
Պատկանել են նրանց թվին:
Ես հարցնում եմ այն պատճառով,
որ մեր զրույցից քաղած
Տեղեկություններից ելնելով
ոմանք կարող են ենթադրել,
Որ անցյալի մեծ ուսուցիչները՝
Լաո-ձին ու Սոկրատեսը,
Բուդդան ու Հիսուսը...
Հիլդեգարդա Բինգենացին
Եվ Յուլիանա Նորվիգացին,
նաև շատ այլ ուսուցիչներ, -
Նրանք բոլորը եղել են
Այլտարածքային Էություններ։
Դու սա՞ ի նկատի ունես:
Տեսնու՞մ ես, թե մենք որքան
նրանց ուղերձներից հեռացանք:
Ասես, եթե նրանք լինեին
Բարձրզարգացած Էություններ,
Որոնք մեր տարածք են եկել,
որ մարդկությանը օգնեն,
Կամ ոգեշնչված են եղել
այդպիսի Էություններով,
Դա նշանակում է, որ այն
զարմանալի օրինակը,
Որը նրանք նվիրվածորեն
ձեզ ի ցույց են ներկայացրել,
Կամ մատուցել են ձեզ իրենց
անհատակ իմաստուն ուսմունքը, -
Դուք պետք է դժկամորեն
կամ ինչ-որ այլ կերպ ընդունեք:
Ինչու՞ ցանկացած ուղերձի
կամ օրինակի ծագումը
Կարող է ավելի մեծ
նշանակություն ունենալ,
Քան շատ ավելի կարևոր բան.
նրա իմաստը, բովանդակությունը:
Բարձրզարգացած էությունների կողմից
ոգեշնչող օգնությունը
Բարեփոխական ընթացքում պետք է
ձեզ մղի ոչ թե նրան,
Որ դուք կասկածի տակ դնեք
ձեր անցյալը, այլ նրան,
Որպեսզի արարեք ի վերջո
ձեր հիանալի ապագան:
Ճշմարտությունը ճշմարտություն է՝
անկախ նրա աղբյուրի:
Լավ, եկ չխոսենք
հեռու անցյալի մասին:
Ասա մեկ այլ բան.
մարմնավորվա՞ծ են արդյոք
Այդ արարածները
մեր մոլորակի վրա հիմա:
Եվ այս հարցի մեջ էլ չկա
ոչ մի գործնական իմաստ:
Եթե Ես ասեմ. "Այո", -
դու անմիջապես կուզենաս
Պարզել, թե կոնկրետ ո՞վ:
Եթե քեզ ասեմ. "Ոչ։
Ոչ, ձեր պատմության
տվյալ փուլի վրա", -
Դու կսկսես պարզել,
թե ով է ձեր անցյալում
Եղել Բարձրզարգացած
վերջին մարմնավորվածը:
Ամեն դեպքում, եթե դուք
ճշգրտորեն իմանաք,
Որ մարդկանցից ինչ-որ մեկը,
անցյալում կամ ներկայում,
Իրոք, հանդիսանում է
Այլ Տարածքներից եկած
Արթնացած ինչ-որ տեսակ,
Դա կարող է բերել նրան,
որ ոմանց գիտակցության մեջ
Այդ վեհ էությունների
կարևորագույն ուղերձները
Կկորցնեն իրենց կշիռը...
Կամ էլ, ընդհակառակը,
ոմանք կսկսեն չափազանցված
Նշանակություն վերագրել
ամեն խոսքի, որն ասել
Կամ գրել է այդ էությունը,
ինչի արդյունքում նա
Ձեր հերթական կուռքը կդառնա,
որին կարելի է հավատալ։
Փոխարենը, որ ի վերջո
ինքներդ ձեզ հավատաք:
Ճիշտ որ,
հենց թիրախին խփեցիր:
Քանզի այդպիսին է իրավիճակը:
Բարձրզարգացած Էությունների համար
ոչ մի իմաստ չէր լինի
Օգնել մարդկությանը, եթե նրանք
պետք է հասնեին միայն նրան,
Որ սովորեցնեին մարդկությանը
օգնություն փնտրել դրսից:
Իմաստն այն է, որ մարդկությունը
հասնի գիտակցմանն այն բանի,
Թե Ով Է Ինքն Իրականում,
այլ ոչ այն, որ բացահայտի,
Թե ով է ինչ-որ մեկ ուրիշը
և ինչ է այստեղ անում։
Ճիշտ որ... դա արդեն արել են
մեր բոլոր կրոնները:
Կարիք չկա նորից
զբաղվել դրանով:
Իրոք որ:
Բարձրզարգացած Էությունների
առաքելության նպատակն այն չէ,
Որ նսեմացնեն մարդկությանն
իրենց մեծությամբ, այլ այն,
Որպեսզի օգնեն մարդկությանը
հասնել այդ մեծությանը,
Ժամանակ առ ժամանակ օգնելով
ձեզ ստուգված խոսքով կամ գաղափարով, -
Իսկ դուք արդեն տնօրինեք այն
ըստ ձեր հայեցողության:
Այդ պատճառով ասված է.
"Եթե տեսնում ես Բուդդային,
Ուրեմն որքան ուժ ունես,
պետք է փախչես նրանից"։
Երբեք այդ ասացվածքը
ես հստակորեն չեմ հասկացել:
Եթե ինչ-որ մեկը
Բուդդայի տեսք ունի,
Քայլում է Բուդդայի պես,
խոսում է Բուդդայի պես,
Նշանակում է, նա
ոչ մի Բուդդա էլ չէ,
Այլ ընդօրինակող ընդամենը,
որը ձգտում է գրավել
Քո ուշադրությունը
և խլել քո մեծարանքը:
Իսկական Բուդդան քեզանից
ոչինչ չէր սպասի,
Եվ ամենաքիչը՝
Իր մեծության ճանաչումը:
Նա մի բան է միայն
ցանկանում. որպեսզի
Դու գիտակցես քեզ
և քո իրականությունը:
Ա՛յ Քեզ բան: Ես հասկացա՛:
Եվ սա ևս մեկ
սքանչելի պատասխան էր
Հարցի, որը տվեցի Քեզ
որոշ ժամանակ առաջ, -
Այն մասին, թե ինչպես
ես և ուրիշ նրանք,
Ով կորոշի միջնորդել
մարդկության արթնացմանը,
Զերծ մնան վերամբարձությունից
և ինքնամեծարման հանդեպ հակումից:
Նույնիսկ եթե մեր էգոն
սկսի մեզ տանել դեպի այդ,
Պետք է միացնել գիտակցվածությունը
և հասկանալ, որ դա
Արմատապես հակասում է
խնդիրներին, որոնք մենք,
Ընդունելով Երրորդ Հրավերը,
մտադրվել ենք լուծել:
Կատարելապես ճիշտ է:
Եվ այդ նույն պատճառով,
Եթե մենք բացահայտենք,
թե անցյալում ապրած
Կամ ներկայում գոյատևող
մարդկանցից իրականում
Ովքեր են, որ եղել են
Բարձրզարգացած Էություններ,
Դա նույնպես կհակասի
նրանց այցելությունների
Նպատակներին: Եվ ուրեմն,
եկ այդ մասին չխոսենք։
Ես արդեն հասկացա:
Եվ չեմ ջանա այլևս
դուրս կորզել Քեզանից
Այդ տեղեկությունները,
չնայած պետք է խոստովանեմ,
Որ Դու բորբոքեցիր
իմ հետաքրքրասիրությունը:
Քեզ ավելի օգտակար է
ուղղել հետաքրքրասիրությունդ
Նրան, թե Երկրի Բնակչությունը
երբ կորոշի ապրել որպես
Լիովին արթնացած տեսակ:
Եվ Բարձրզարգացած Էություններն էլ
շատ գոհ կլինեին, եթե
Դուք կենտրոնացնեիք ձեր միտքը
հենց այդ հարցի վրա:
Էջանիշներ