User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Գաղթականի, Բարեկամի և Sambitbaba-ի համատեղ պատմվածքը v2.0

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գաղթականի, Բարեկամի և Sambitbaba-ի համատեղ պատմվածքը v2.0

    Ինչքան հասկացա, նորից եք ուզում նույն կազմով պատմվածք գրել

    Ահա ձեզ նոր թեմա։

    @Գաղթական-ը սկսում է, @Բարեկամ-ը շարունակում է, @Sambitbaba-ն էլ ավարտում:


    Նախագիծը քննարկելու համար մտեք էստեղ, նոր համատեղ պատմվածք գրելու համար գրանցվեք էստեղ:

    Քննարկումները կարող ենք սկսել, երբ պատմվածքի երեք հատվածն էլ տեղադրված լինի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (14.08.2020)

  3. #2
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԼԵՌՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ


    Աչքերը դանդաղ բացեց..
    Պառկած էր:
    ՈՒժեղ գլխացավ ուներ:
    Փորձեց շարժվել, բայց նույն պահին թվաց, թե մարմինը հազար տեղից ասեղներով ծակեցին:
    Խորը տնքոց դուրս ժայթքեց զորեղ կրծքից:

    - Ջոաշի՜մ, մոն ամոուղ, արթնացա՞ր..

    Մահճակալի կողքին նստած շիկահերը տեղից վեր ցատկեց ու, մոտ վազելով, ճերմակ ափը հպեց ճակատին:
    Բալզակյան տարիքի կինն ուներ մինչև ուսերը հասնող գանգուր վարսեր ու շքեղ իրան:
    Հագին լազուրագույն թեթև սարաֆան էր:
    Բայց ո՞վ է նա.. դեմքն այնքան ծանոթ է.. բայց.. ոչինչ չի հիշում.. ՈՉԻՆՉ չի հիշում..

    - Մոն ամոուղ, ինչո՞ւ չես պատասխանում, ինչպե՞ս է ինքնազգացողությունդ..
    - Որտե՞ղ եմ ես.. և ո՞վ ես դու..
    - Մի անհանգստացիր սիրելիս: Բժիշկը զգուշացրել էր, որ, ամենայն հավանականությամբ, քեզ մոտ պոստտրավմատիկ ամնեզիա է լինելու: Եվ դա նորմալ է այն ամենից հետո` ինչ քեզ հետ պատահել է..
    - Իսկ ի՞նչ է ինձ հետ պատահել..
    - Մոն ամոուղ, արի հետո խոսենք դրա մասին.. Հիմա քեզ շատ հանգիստ է պետք.. Կանչեմ բժիշկին..

    ..Երբ նորից արթնացավ, արդեն խորը գիշեր էր պատուհանը ցույց տալիս:
    Շիկահեր գեղեցկուհին` կողքի բազկաթոռի մեջ ընկղմված, գիրք էր կարդում:
    Գլուխն առաջվա պես ահավոր ցավում էր:

    - Ջո՜ւր
    - Հիմա սիրելիս..

    Հետո գեղեցկուհին պատմեց, որ հիշողության վերականգնումը կարող է տևել ինչպես մի քանի օր, այնպես էլ` շաբաթներ:
    Իրենք ամուսնացած էին և ունեին մի տղա ու մի աղջիկ: Ինքը ֆրանսիացի ազնվական էր ու մեծահարուստ Լե Գրանդ տոհմից: Իր անունը Ջոաշիմ էր, կնոջինը` Անտուանետտա:
    Երիտասարդ տարիքում պրոֆեսիոնալ սպորտսմեն է եղել, դրա համար էլ` նման թիկնեղ ու մկանուտ մարմնով է օժտված:
    Դեպքի օրը` վերջին անգամ իրեն տեսել են կեսօրին` իր գլխավորած ընկերության գրասենյակից քարտուղարուհու հետ դուրս գալուց, իսկ երեկոյան էլ գտել են վթարի ենթարկված մեքենայում` անգիտակից վիճակում:
    Որովայնի հատվածում հրազենային վիրավորում կա, գլխին էլ` բութ գործիքով հարվածի հետքեր:
    Քարտուղարուհու հետքերն իսպառ կորել են, ինչպես նաև` մի մեծ փաթեթ կարևորագույն փաստաթղթեր ու արժեթղթեր:
    Դրա համար էլ շատ կարևոր է, որ նա ժամ առաջ փորձի հիշել կատարվածն ու քարտուղարուհու գտնվելու հնարավոր վայրը հայտնի քննությանը..

    Ողջ այս պատմությունն իրեն ոչինչ չհիշեցրեց, ինչպես նաև` քարտուղարուհու նկարը, որից իրեն նայող կեռ հոնքերով ու արծվաքիթ կապուտաչյայի տեսքից միայն սուր ծակոց զգաց կրծքավանդակում..

    Հաջորդ օրն առավոտյան Անտուանետտան խնդրեց իրեն ներել` պետք է տուն գնար անքուն գիշերից հետո իրեն կարգի բերելու ու մի քիչ թարմանալու:
    Բայց իր մոտ թողնելով հեռախոսը` պահանջեց շտապ զանգել` հենց մի բան հիշի:

    Գլուխն առաջվա պես ցավում էր:
    Առավել ևս` դրանում մերթընդմերթ առկայծող հիշողության բլիցերից ու իրար հետ դժվար կապվող տեսարաններից..

    Հայացքը պատուհանին հառած ու մտքերում խորասուզված` չէր էլ նկատել, թե ինչպես է բուժքույրը ներս մտել.
    - Կոմանդո՞ռ.. էս ի՞նչ օրն ես ընկել..

    Միանգամից չհասկացավ հարցը..
    Իսկ բուժքույրը` անհանգիստ շուրջը նայելով, շարունակեց.
    - Պետք է շտապ հեռանալ էստեղից: Հայտնի չի, թե երբ կսկսի վերականգնվել հիշողությունդ ու թե ինչ կանեն քեզ հետ` դրանից հետո..
    - Սպասիր, սպասիր.. դու փաստաթղթերի հետ անհայտացած քարտուղարուհիս չե՞ս..
    - Չգիտեմ, թե քեզ ինչեր են պատմել, բայց ես քո օգնականն եմ Կոմանդոռ: ՈՒ մեզ վրա հարձակում են իրականացրել նրանք` ովքեր այս պահին էլ սրահից հետևում են հիվանդասենյակիդ:
    - Ո՞վ է հարձակվել և ինչո՞ւ ես ինձ Կոմանդոռ կոչում: Ես Ջոաշիմ Լե Գրանդն եմ ու ես..
    - Ոչ: Դու Հովակիմ Պատվականյանն ես` Պաշտպանության Բանակի սպա ու հետախույզ: Մեզ հույժ գաղտնի առաջադրանքով գործուղել են Ֆրանսիա` տեղում երրորդ երկրի կողմից մեր հանդեպ նախապատրաստվող հրեշավոր սադրանքը կանխելու: Մնացածը հետո.. Հիմա շտապել է պետք..
    - Բայց..
    - Ոչ մի բայց: Դեզդեմոնան ամեն րոպե կարող է վերադառնալ: Քեզ գանգուղեղի ռենտգեն է նշանակված, ես էլ` բուժքույրի հագուստով եմ: Առանց կասկածներ հարուցելու` քեզ սայլակով կուղեկցեմ ռադիոլոգիայի բաժանմունք: Էնտեղ մեր մարդը մեզ է սպասում, կփոխվես ու կպոկվենք պոչից..
    - Իսկ ինչո՞ւ ես քեզ պիտի վստահեմ:
    Կապուտաչյա սևահերը ժպտաց.
    - Դե գիտե՞ս Կոմանդոռ` կլասիկայի ժանրով կարող էի քեզ հիշեցնել հետույքիդ մեծ խալի մասին, որն անզեն աչքով դժվար է նկատել, բայց կվարվենք էսպես.

    Գրպանից գրիչ հանելով արագ ինչ-որ բան գրեց թղթի վրա ու, այն ծալելով, նայեց ուղիղ աչքերին.
    - Ե՞րբ արևը մայր կմտնի արևելքում.
    - Երբ որ այրուձին լքի իր լեռները, - իրենից անկախ արագ պատասխանեց Կոմանդոռը
    Սևահերը` ծալած թուղթը պարզելով, լայն ժպտաց.
    - Բաներ կան, որ երբեք չեն ջնջվում հիշողությունից.. Դա մեր գաղտնաբառն է..

    Թղթի վրա մեսրոպատառ գրված էր «Այրուձին իր լեռները լքողը չի»..
    Առանց ժամանակ կորցնելու փույթով դուրս եկան հիվանդասենյակից...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.08.2020), unknown (17.08.2020), Varzor (15.08.2020), Բարեկամ (28.08.2020), Դեղին մուկիկ (15.08.2020), Ուլուանա (01.09.2020)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այն պահից, երբ գաղտնաբառը հնչեց մայրենի հայերենով, Հովակիմի հիշողությունը, լեգոյի հավաքվող խորհանարդիկների պես՝ միայն թե րոպեների ընթացքում, վերականգնվեց բռնկվող պատկերների հաջորդական շարքի, որտեղ ինքն ու Հռիփսիմեն ինքնաթիռում են, ապա Շառլ դը Գոլում նրանց դիմավորում է պարոն Հակոբը, զրահապատ Կադիլակը ճեղքում է Շանզելիզեյի ծանրաբեռնված երթևեկությունը, ապա պարոն Հակոբի կարմիր մահոգանիից թանկարժեք կահույքով գրասենյակում են, Հակոբը՝ մի ձեռքին դանդաղ խաղացնում է չորացրած նուռիկներով թզբեհը, մյուսով՝ մատների արանքում ծխացող սիգարն է խորը ներս քաշում, փաստաթղթերի փաթեթ ու հրահանգներ, Հովակիմն ու Հռիփսիմեն Կադիլակի մեջ են կրկին՝ դեպի օդանավակայան, Հակոբը շրջվում է ու մեղմ ժպտում՝ «Ձեզի ե՞րբ կը սպասեն հոն», «Երբ արևը մայր կմտնի արևելքում»՝ ի պատասխան ժպտում է Հռիփսիմեն, «Հաբա այրուձի՞ն»՝ հետաքրքրվում է Հակոբը։ «Այդ ժամանակ այրուձին պիտի լքած լինի լեռները», դանդաղ արտաբերում է Հռիփսիմեն՝ շեշտակի նայելով Հակոբի բազմանշանակ ժպտացող աչքերին, որից հետո ևս մի բռնկում․․․ և Հովակիմն արդեն ոչինչ չի հիշում։

    Հովակիմը մտքերից սթափվեց ռադիոլոգիայի բաժանմունքում։

    «Կոմանդո՛ռ, արա՛գ», Հռիփսիմեն հագուստի կապոցը նետեց պատգարակին։ Հովակիմը փորձեց վեր կենալ, բայց հազիվ կարողացավ նստել միայն․ անտանելի գլխացավին գումարվել էր վերահաս գլխապտույտը։

    Դռան մյուս կողմում ինչ-որ աղմուկ էր, կանացի վրդովված ձայն, ապա կողպված դուռը տեղի է տալիս ու ներս է խուժում գանգրա-շիկահեր գեղեցկուհին․ «Ջոաշի՜մ, մոն ամու՜ղ, այս ի՜նչ է կատարվում, քեզ ո՞վ է թույլատրել շարժվել տեղիցդ»։

    Հովակիմն անհանգիստ նայեց շուրջը․ Հռիփսիմեն անհետացել էր։ Շիկահերը տագնապած դեմքով մոտեցավ տղամարդուն և ճերմակ ափն արդեն սովոր շարժումով հպեց ճակատին։ «Դեզդեմոնա, պետք չէ․․․», Հովակիմը խոժոռված հեռացրեց կնոջ ձեռքը ճակատից, և անհանգիստ հայացքով սկսեց փնտրել բուժքրոջը։ «Դեզդեմոնա՞», շիկահերի խոշոր, ազնվազարմ աչքերն լայնացան զարմացած, «Դա քո քարտուղարուհու անունն է։ Ինչպե՞ս հիշեցիր նրան։ Սպասիր, ո՞վ է քեզ բերել այստեղ, այս ի՞նչ հագուստ է, ի՞նչ է կատարվում այստեղ»։

    Հովակիմը պապանձվել էր։

    «Դե լավ, բավական է, բժիշկը վաղուց մեզ է սպասում, անհարմար է։ Այսօր պիտի որոշվի գլխիդ վիրահատության հարցը», և շիկահերը զգույշ պառկեցրեց Հովակիմին պատգարակին ու հրելով՝ շտապ քայլերով հասցրեց հետ՝ հիվանդասենյակ։

    «Դու ինձ տխրեցնում ես, սիրելիս», շիկահերը մռայլ էր, «երևում է՝ գլխավոր բժիշկն իրավացի էր․ վիրահատությունն անխուսափելի է։ Բայց դու մի մտահոգվիր, գիտես, որ ես ամեն ինչ կանեմ քեզ համար, հրավիրել եմ լավագույն վիրաբույժներից մեկին։ Բժիշկն ասաց, որ նման վիրահատությունները 95% բարի ելք են ունենում։ Այ շուտով գալու է, անձամբ կբացատրի։ Իսկ մինչ այդ սիրելիս, մմմ․․․ գիտեմ, ամենահաճելի բանը չէ այս պահին, բայց ինքդ էլ հասկանում ես, ամեն ինչ կարող է պատահել, և կարգն է այդպես, ժառանգության հետ կապված այս թուղթը ստորագրել է պետք։ Մենք հո չե՞նք ուզենա, որ Լե Գրանների տոհմի հարստությունը բաժին դառնա ինչ-որ կազմակերպությունների, մանավանդ այն բանից հետո, երբ այդպես անհասկանալի անհետացան ընկերությանդ կապիտալի հետ կապված այդ կարևոր փաստաթղթերը, ու դու էլ հայտնվեցիր այս վիճակում, ով գիտե, էլ ինչեր կսարքեն մեր գլխին, ու որպես հատուցում ստիպված կլինենք վճարել մեր ընտանեկան կապիտալով․․․»։

    Մինչ շիկահերը առանց դադարի խոսում ու Հովակիմի առաջ դնում էր ժառանգության թղթերը՝ ստորագրելու, հիվանդասենյակի դուռն անձայն բացվեց և ներս մտավ բժիշկը։
    «Ահա և բժի՛շկը», ուրախ բացականչեց կինը, «Համեցեք մըսյո Ժաք, մենք Ձեզ էինք սպասում»։

    Մըսյո Ժաքը բարեհամբույր նայեց Հովակիմին և ծանոթ ժպտաց։
    «․․․Պարոն Հակո՜բ․․․», Հովակիմը կորցրեց խոսելու ունակությունը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.08.2020, 08:09: Պատճառ: Վրիպակի ուղղում հեղինակի խնդրանքով

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.08.2020), Varzor (01.09.2020), Գաղթական (31.08.2020), Դեղին մուկիկ (31.08.2020), Ուլուանա (01.09.2020)

  7. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովակիմն ակնթարթորեն ամեն ինչ հիշեց: Նույնիսկ մահոգանիի առանձնահատուկ հոտն այնպես հարվածեց քթին, ասես պարոն Հակոբի գրասենյակը չէր էլ լքել:

    Նախնական պայմանավորվածության համաձայն, օդանավակայանում Հովակիմը մենակ դուրս եկավ ինքնաթիռից, իսկ Դեզդեմոնան ինքնուրույն և աննկատելի պետք է հասներ քաղաք: Այն, ինչ ձեռնարկել էր Պաշտպանության Բանակը, չափաձանց կարևոր գործ էր, և Կոմանդոռը որոշեց, որ ավելի լավ է, որ Նույնիսկ Հռիփսիմեից ու Հակոբից էլ գաղտնի, մի օգնական ունենա: Իսկ Դեզդեմոնան… ավելի ճիշտ Գիսանեն… Տարիներ առաջ Հովակիմը փրկել էր դեռևս փոքրիկ աղջնակին Սումգաիթի սարսափներից և այն ժամանակներից ի վեր հովանավորում էր նրա կյանքը: Կորցնելով բոլոր հարազատներին, Գիսանեն հոր պես սիրում քր Հովակիմին և անմնացորդ հավատարիմ էր նրան: Իր գործունեության պատճառով Հովակիմն իրենց կապը գաղտնի էր պահում, այնպես որ, նրանց իրական հարաբերությունների մասին Նույնիսկ Անտուանետտան ոչինչ չգիտեր:
    Օդանավակայանից մինչև գրասենյակ ամբողջ ճանապարհին պարոն Հակոբը, չորացրած նուռիկներով թզբեհի կտկտոցի նվագակցության տակ պատմում էր, թե ինչ է անհրաժեշտ անել և ինչպես, իսկ գրասենյակում արդեն ուղղակի ներկայացում է խաղացվելու, քանի որ ամբողջ գրասենյակը լեփ-լեցուն է հակառակորդի միկրոֆոններով ու կամերաներով: Դա հարմար է. Թող մտածեն, որ ամեն ինչ իրենց հսկողության տակ է:

    - Աչքիդ լույսին պես պահիր սա, Հովակիմ, - պարոն Հակոբը նրան մեկնեց փոքրիկ կուտակիչը: - Ամմեն իրական ֆայլեր հոս են: Թուղթերը, որ քեզ օֆիսին մեջը կուտամ, կեղծ զիբիլ կպարունակեն, անոնք շանորդիների աչքը շեղելու համար են: Ճանապարհին, եթե արկած մը պատհեցավ, թող կարծեն, թե ամեն բան ադ թուղթերուն մեջն է: Զգույշ եղիր, տղաս: Մենք մեր գործը պետք է ավարտին հասցուցենք: Անհնար է, որ մեր սրբազան տաճարին մեջ թուրքերը նամազ երգեն:

    Ներկայացումը խաղացվեց: Գրասենյակից առաջինը դուրս եկավ Հովակիմը, և մինչև Հակոբն ու Հռիփսիմեն դուրս կգային, կանչեց տաքսի:

    - Ու՞ր ենք գնում, շեֆ, - վեր բարձացրած մուգ ակնոցների տակից նրան էին նայում Դեզդեմոնայի կանաչ աչքերը:
    - Օդանավակայան, - տեղավորվելով հետևի նստարանին, ասաց Հովակիմն ու աննկատելի վարորդի ձեքը խոթեց փոքրիրկ կուտակիչը:
    - Օդանավակայան, - կրկնեց Դեզդեմոնան, և, մինչև մյուս երկուսը կզբաղեցնեին իրենց տեղերը, ձեռքի պարունակությունը հասցրեց կորցնել հարգանքի արժանի չափերի կրծկալի խորխորատներում:

    - - - - - - -

    - Ջոաշիմ, մոն ամուր…

    Հովակիմը սթափվեց: Պարոն Հակոբը, սպիտակ խալաթը հագին, ինչ-որ բան էր ասում:

    - Իրո՞ք, բժիշկ… Օ՜, ինչ լա՜վ է, իչ լա՜վ է… Լսու՞մ ես, մոն ամուր, բժիշկն ասում է, որ վիրահատության կարիք չկա, և դու կարող ես նույնիսկ տուն վերադառնալ:

    Հովակիմը նայեց Հակոբին: Վերջինս ժպտում էր: Հովակիմը հասկացավ, որ ամեն ինչ բարեհաջող է ընթացել: Ներս մտավ Հռիփսիմեն.

    - Ավտոմեքենան պատրաստ է: Ես ձեզ կուղեկցեմ օդանավակայան:
    - Օ՜, մոն ամուր, - գոչեց Անտուանետտան: - Մենք վերադառնում ենք Փարիզ…
    - Ոչ, - տիկին, արձագանքեց պարոն Հակոբը, - դուք գնում եք ձեր նոր տուն: Ձեր զավակներն արդեն ճանապարհին են:

    Հետո թեքվեց դեպի Հովակիմը և աչքով արեց.

    - Այրուձին ալ հոն ձեզ կսպասե…

    Քանի Անտուանետտան տեղավորվում էր ավտոմեքենայի մեջ, Հռիփսիմեն ցածր ձայնով ֆշշացրեց.

    - Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, ինչպե՞ս ֆայլերը տեղ հասան...
    - Տաքսու վարորդը՝ Դեզդեմոնան էր, - ժպտաց Հովակիմը:
    - Կոմանդո՜ռ...

    - - - - - - -

    Հովակիմը բացեց աչքերը: Սպիտակ խաղաղություն էր սենյակում: Բաց պատուհաննրի առջև զովարար զեփյուռից թեթև պարում էին թափանցիկ վարագույրները:
    Պառկած անկողնում, նա երկար ուսումնասիրում էր անծանոթ սենայկը: Տեղ էին հասել ուշ գիշերը, հոգնած, իսկ հիմա սենյակը շատ ավելի հրապուրիչ տեսք ուներ: Դրսից լսվում էր երեխաների ճռվողյունը:
    Հովակիմը վեր կացավ և դուրս եկավ սարի լանջին նայող պատշգամբը: Ներքևում հսկայական բակ էր, որը ցանկապատով ավարտվում էր համարյա անդունդի եզրին: Կանաչի վրա վազվզում էին որդին և դուստրը, իսկ փորքիկ սեղանի շուրջ, ծղոտե բազկաթռներին նստած, իրենց առավոտյան սուրճն էին խմում Անտուանետտան և Գիսանեն:
    Ամենուր Զանգեզուրի վեհ սարեն էին: Երեսուն տարի անց Հովակիմը վերջապես վայելում էր սիրելի հայրենիքը:

    Հեռվում, ձորի մեջ, ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը: Ձեռքի ափով պաշտպանվելով արևից, Հովակիմը նայեց այն կողմ:

    Զանգեզուրի պահապան սարերի շուրջպարով պաշտպանված, հեռու ձորի փոքրիկ մարգագետնի վրա, արևի շողերի տակ փայլում էր Տրդատ ճարտարապետի անկրկնելի ստեղծագործությունը, Սուրբ Սոֆիայի տաճարի հիասքանչ գմբեթը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (01.09.2020), Գաղթական (01.09.2020), Դեղին մուկիկ (01.09.2020)

  9. #5
    Լիարժեք անդամ Դեղին մուկիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2017
    Գրառումներ
    99
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ շնորհակալություն երեք հեղինակներին։ Շատ խոստումնալից սկիզբ, նույնքան հետաքրքիր շարունակություն և հեփփի էնդով գեղեցիկ ավարտ։ Ինձ դուր եկավ։ Դրական կողմերը շատ էին։ Հատկապես ստացված էր սահուն շարադրանքը, որը միացնում էր երեքին էլ, կարծես մեկ հեղինակ լիներ (ի դեպ՝ կարելի է երրորդ անգամ էլ փորձել, ձեզ մոտ հիանալի համագործակցություն է ստացվում)։ Բայց քանի որ դրական կողմերն ակնհայտ են, շատ չեմ կենտրոնանա դրանց վրա, հաստատ էլի ասողներ կլինեն, և կնշեմ մի քանի թերի կողմեր։ Նախ մի քիչ խառն էր Դեզդեմոնա֊Անտուանետտայի կերպարը։ Սկզբում թվաց՝ նրանք նույնն են, իրական անունը Դեզդեմոնա է, որը Հովակիմի թշնամիների մոտ է աշխատում, և հիշողությունը կորցրած հերոսին ներկայանում է իբրև նրա կին։ Սակայն հետո պարզվեց, որ նրանք տարբեր մարդիկ են և երկուսն էլ դրական կերպարներ են։ Իսկ մյուս թերությունը (ինձ համար է այդպես , շատ հնարավոր է ՝ ուրիշների համար դա առավելություն լինի) կոնկրետ կերպարներով բացասական հերոսների բացակայությունն է։ Հույս ունեի, որ գոնե պարոն Հակոբը բացասական կլիներ, բայց սխալվում էի))) Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես նշեցի, ինձ համար հետաքրքիր էր, կարելի է նույնիսկ մի քիչ մշակել և ֆիլմի սցենար դարձնել։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.09.2020), Varzor (02.09.2020), Գաղթական (02.09.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •