User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Գաղթականի, Բարեկամի և Sambitbaba-ի համատեղ պատմվածքը v2.0

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այն պահից, երբ գաղտնաբառը հնչեց մայրենի հայերենով, Հովակիմի հիշողությունը, լեգոյի հավաքվող խորհանարդիկների պես՝ միայն թե րոպեների ընթացքում, վերականգնվեց բռնկվող պատկերների հաջորդական շարքի, որտեղ ինքն ու Հռիփսիմեն ինքնաթիռում են, ապա Շառլ դը Գոլում նրանց դիմավորում է պարոն Հակոբը, զրահապատ Կադիլակը ճեղքում է Շանզելիզեյի ծանրաբեռնված երթևեկությունը, ապա պարոն Հակոբի կարմիր մահոգանիից թանկարժեք կահույքով գրասենյակում են, Հակոբը՝ մի ձեռքին դանդաղ խաղացնում է չորացրած նուռիկներով թզբեհը, մյուսով՝ մատների արանքում ծխացող սիգարն է խորը ներս քաշում, փաստաթղթերի փաթեթ ու հրահանգներ, Հովակիմն ու Հռիփսիմեն Կադիլակի մեջ են կրկին՝ դեպի օդանավակայան, Հակոբը շրջվում է ու մեղմ ժպտում՝ «Ձեզի ե՞րբ կը սպասեն հոն», «Երբ արևը մայր կմտնի արևելքում»՝ ի պատասխան ժպտում է Հռիփսիմեն, «Հաբա այրուձի՞ն»՝ հետաքրքրվում է Հակոբը։ «Այդ ժամանակ այրուձին պիտի լքած լինի լեռները», դանդաղ արտաբերում է Հռիփսիմեն՝ շեշտակի նայելով Հակոբի բազմանշանակ ժպտացող աչքերին, որից հետո ևս մի բռնկում․․․ և Հովակիմն արդեն ոչինչ չի հիշում։

    Հովակիմը մտքերից սթափվեց ռադիոլոգիայի բաժանմունքում։

    «Կոմանդո՛ռ, արա՛գ», Հռիփսիմեն հագուստի կապոցը նետեց պատգարակին։ Հովակիմը փորձեց վեր կենալ, բայց հազիվ կարողացավ նստել միայն․ անտանելի գլխացավին գումարվել էր վերահաս գլխապտույտը։

    Դռան մյուս կողմում ինչ-որ աղմուկ էր, կանացի վրդովված ձայն, ապա կողպված դուռը տեղի է տալիս ու ներս է խուժում գանգրա-շիկահեր գեղեցկուհին․ «Ջոաշի՜մ, մոն ամու՜ղ, այս ի՜նչ է կատարվում, քեզ ո՞վ է թույլատրել շարժվել տեղիցդ»։

    Հովակիմն անհանգիստ նայեց շուրջը․ Հռիփսիմեն անհետացել էր։ Շիկահերը տագնապած դեմքով մոտեցավ տղամարդուն և ճերմակ ափն արդեն սովոր շարժումով հպեց ճակատին։ «Դեզդեմոնա, պետք չէ․․․», Հովակիմը խոժոռված հեռացրեց կնոջ ձեռքը ճակատից, և անհանգիստ հայացքով սկսեց փնտրել բուժքրոջը։ «Դեզդեմոնա՞», շիկահերի խոշոր, ազնվազարմ աչքերն լայնացան զարմացած, «Դա քո քարտուղարուհու անունն է։ Ինչպե՞ս հիշեցիր նրան։ Սպասիր, ո՞վ է քեզ բերել այստեղ, այս ի՞նչ հագուստ է, ի՞նչ է կատարվում այստեղ»։

    Հովակիմը պապանձվել էր։

    «Դե լավ, բավական է, բժիշկը վաղուց մեզ է սպասում, անհարմար է։ Այսօր պիտի որոշվի գլխիդ վիրահատության հարցը», և շիկահերը զգույշ պառկեցրեց Հովակիմին պատգարակին ու հրելով՝ շտապ քայլերով հասցրեց հետ՝ հիվանդասենյակ։

    «Դու ինձ տխրեցնում ես, սիրելիս», շիկահերը մռայլ էր, «երևում է՝ գլխավոր բժիշկն իրավացի էր․ վիրահատությունն անխուսափելի է։ Բայց դու մի մտահոգվիր, գիտես, որ ես ամեն ինչ կանեմ քեզ համար, հրավիրել եմ լավագույն վիրաբույժներից մեկին։ Բժիշկն ասաց, որ նման վիրահատությունները 95% բարի ելք են ունենում։ Այ շուտով գալու է, անձամբ կբացատրի։ Իսկ մինչ այդ սիրելիս, մմմ․․․ գիտեմ, ամենահաճելի բանը չէ այս պահին, բայց ինքդ էլ հասկանում ես, ամեն ինչ կարող է պատահել, և կարգն է այդպես, ժառանգության հետ կապված այս թուղթը ստորագրել է պետք։ Մենք հո չե՞նք ուզենա, որ Լե Գրանների տոհմի հարստությունը բաժին դառնա ինչ-որ կազմակերպությունների, մանավանդ այն բանից հետո, երբ այդպես անհասկանալի անհետացան ընկերությանդ կապիտալի հետ կապված այդ կարևոր փաստաթղթերը, ու դու էլ հայտնվեցիր այս վիճակում, ով գիտե, էլ ինչեր կսարքեն մեր գլխին, ու որպես հատուցում ստիպված կլինենք վճարել մեր ընտանեկան կապիտալով․․․»։

    Մինչ շիկահերը առանց դադարի խոսում ու Հովակիմի առաջ դնում էր ժառանգության թղթերը՝ ստորագրելու, հիվանդասենյակի դուռն անձայն բացվեց և ներս մտավ բժիշկը։
    «Ահա և բժի՛շկը», ուրախ բացականչեց կինը, «Համեցեք մըսյո Ժաք, մենք Ձեզ էինք սպասում»։

    Մըսյո Ժաքը բարեհամբույր նայեց Հովակիմին և ծանոթ ժպտաց։
    «․․․Պարոն Հակո՜բ․․․», Հովակիմը կորցրեց խոսելու ունակությունը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.08.2020, 08:09: Պատճառ: Վրիպակի ուղղում հեղինակի խնդրանքով

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.08.2020), Varzor (01.09.2020), Գաղթական (31.08.2020), Դեղին մուկիկ (31.08.2020), Ուլուանա (01.09.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •