Հին փիլիսոփաներից մեկն ասում էր, թե դու այն էս՝ ինչ ուտում ես: Ստեղ մեծ ճշմարտություն բայց համ էլ մեծ անճշմարտություն եմ տեսնում, ու պարզ էլ չի, թե որն ա գերակա: Ուզում եմ քննարկենք, հասկանանք, ի՞նչ կապ կա մարդու արտաքինի ու վարքի մեջ, որի՞ց ա որը ծնվում, կամ ո՞րն ա որին թելադրում:
Սովորաբար, երբ մենք մի մարդ ենք տեսնում, որն ունի հաստատակամություն արտահայտող դիմագծեր, խոշոր մարմին, մտածում ենք, որ մարդը ուժեղ ու հաստատակամ մարդ ա: Ու հիմնականում չենք էլ սխալվում: Մնացած բոլոր դեպքերում էլ, ինչ կա արտաքինում՝ սովորաբար նույնն էլ բնավորության ու վարքի մեջ ա: Բացառություններ իհարկե կան: Բայց ես չեմ հասկանում, բնությունից տրված մարմինն ա իրան դարձրել հաստատակամ, թե էգոն էր հաստատակամ, որը մարմնին տվեց իրան բնորոշ էդ տեսքը:
Բացատրեմ, թե ինչի եմ կասկածում, թե միտքը բերում ա մարմին:
1. Դու այն ես՝ ինչ ուտում ես. առողջ սնվող մարդը ունենում ա առողջ մարմին, իսկ առողջ սնվելը գալիս ա առողջ մտքից:
2. Եթե միտքդ առողջ ա, ապա հաստատ կձգտես ձերբազատվել նստակյաց կյանքից ու կունենաս նաև զարգացած մկաններ:
3. Առողջ մտքի շնորհիվ մենք կարող ենք անիմաստ բաների վրա չծախսել մեր նյարդերը, ժամանակը, որը նույնպես ֆիզիկական առողջության երաշխիք ա:
4. Հաճախ մենք հանդիպում են մարդկանց, ովքեր ավելի մեծ են երևում քան կան: Մեծամասամբ նրանք լինում են 17 տարեկան աղջիկներ, ովքեր ունեն 30 տարեկան, տանջված կյանքով ապրած կնոջ տեսք: Երբ խորանում ես, իրանք հենց էդ մտածելակերպով էլ ապրում են (չենք մոռանում բացառությունների մասին): Այսինքն երբ հանդիպում եմ մարդու, ով ավելի մեծ ա երևում, քան կա՝ պարզվում ա, որ էդ մարդը շատ սխալ ձևով զարգացած էգոյի տեր ա ու ինքը կարելի ա ասել բուժման կարիք ունի: Բուժման, որովհետև տարիքից մեծ երևալը առողջ երևույթ չի:
Բայց անկախ էս չորս կետերից, արգումենտը, թե կա ի ծնե մարմին, որը քո որոշմամբ չի տրվել ոչ պակաս հիմնավոր ա թվում: Ու եթե բնությունը քեզ տվել ա առողջ, մկանոտ մարմին, դու անկախ քեզնից սիրելու ես վազել: Եթե չի տվել, բնականաբար դա քեզ չի գրավելու: Ստեղ արդեն գալիս ենք, որ մարմինը թելադրեց բնավորություն:
Հասուն, ուրբանիզացված մարդու արտաքինը մի քանի գործոնների կոմպլեքս ա.
- Բնությունից տրված մարմին
- Հագուստ
- Սանրվածք
- Շպար, եթե շպարվում ա
- Տատուներ, եթե ունի
- Պիրսինգներ, եթե ունի
Ամեն ինչի հիմքը իհարկե մարմինն ա, որի վրա կառուցվում ա մնացածը: Բայց երբ գնում ես ոճաբանի մոտ՝ ինքը ոճդ կառուցում ա մարմնի ձևի վրա հենվելով, այլ ոչ թե ինչ մտքով կանցնի: Այսինքն անգամ մարդու ներկայանալու ատրիբուտները (երկրորդ ու մնացած կետերը) կախված են մարմնի ու դեմքի տեսակից: Եթե մարդու միտքը ավելի ուրիշ տեղում ա քան մարմինը, ինքը կարա ատրիբուտների միջոցով իրան տանի դեպի դա (խիստ սահմանափակված ձևով), բայց եթե իրա միտքը ձևավորվել ա մարմնի հիման վրա ուրեմն էլ ո՞նց իրա միտքը ուրիշ լինի:
Ցեր գարձիքը
Էջանիշներ