User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Արտաքին և վարք - հարաբերակցություն

  1. #1
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Արտաքին և վարք - հարաբերակցություն

    Հին փիլիսոփաներից մեկն ասում էր, թե դու այն էս՝ ինչ ուտում ես: Ստեղ մեծ ճշմարտություն բայց համ էլ մեծ անճշմարտություն եմ տեսնում, ու պարզ էլ չի, թե որն ա գերակա: Ուզում եմ քննարկենք, հասկանանք, ի՞նչ կապ կա մարդու արտաքինի ու վարքի մեջ, որի՞ց ա որը ծնվում, կամ ո՞րն ա որին թելադրում:

    Սովորաբար, երբ մենք մի մարդ ենք տեսնում, որն ունի հաստատակամություն արտահայտող դիմագծեր, խոշոր մարմին, մտածում ենք, որ մարդը ուժեղ ու հաստատակամ մարդ ա: Ու հիմնականում չենք էլ սխալվում: Մնացած բոլոր դեպքերում էլ, ինչ կա արտաքինում՝ սովորաբար նույնն էլ բնավորության ու վարքի մեջ ա: Բացառություններ իհարկե կան: Բայց ես չեմ հասկանում, բնությունից տրված մարմինն ա իրան դարձրել հաստատակամ, թե էգոն էր հաստատակամ, որը մարմնին տվեց իրան բնորոշ էդ տեսքը:

    Բացատրեմ, թե ինչի եմ կասկածում, թե միտքը բերում ա մարմին:

    1. Դու այն ես՝ ինչ ուտում ես. առողջ սնվող մարդը ունենում ա առողջ մարմին, իսկ առողջ սնվելը գալիս ա առողջ մտքից:
    2. Եթե միտքդ առողջ ա, ապա հաստատ կձգտես ձերբազատվել նստակյաց կյանքից ու կունենաս նաև զարգացած մկաններ:
    3. Առողջ մտքի շնորհիվ մենք կարող ենք անիմաստ բաների վրա չծախսել մեր նյարդերը, ժամանակը, որը նույնպես ֆիզիկական առողջության երաշխիք ա:
    4. Հաճախ մենք հանդիպում են մարդկանց, ովքեր ավելի մեծ են երևում քան կան: Մեծամասամբ նրանք լինում են 17 տարեկան աղջիկներ, ովքեր ունեն 30 տարեկան, տանջված կյանքով ապրած կնոջ տեսք: Երբ խորանում ես, իրանք հենց էդ մտածելակերպով էլ ապրում են (չենք մոռանում բացառությունների մասին): Այսինքն երբ հանդիպում եմ մարդու, ով ավելի մեծ ա երևում, քան կա՝ պարզվում ա, որ էդ մարդը շատ սխալ ձևով զարգացած էգոյի տեր ա ու ինքը կարելի ա ասել բուժման կարիք ունի: Բուժման, որովհետև տարիքից մեծ երևալը առողջ երևույթ չի:

    Բայց անկախ էս չորս կետերից, արգումենտը, թե կա ի ծնե մարմին, որը քո որոշմամբ չի տրվել ոչ պակաս հիմնավոր ա թվում: Ու եթե բնությունը քեզ տվել ա առողջ, մկանոտ մարմին, դու անկախ քեզնից սիրելու ես վազել: Եթե չի տվել, բնականաբար դա քեզ չի գրավելու: Ստեղ արդեն գալիս ենք, որ մարմինը թելադրեց բնավորություն:

    Հասուն, ուրբանիզացված մարդու արտաքինը մի քանի գործոնների կոմպլեքս ա.

    • Բնությունից տրված մարմին
    • Հագուստ
    • Սանրվածք
    • Շպար, եթե շպարվում ա
    • Տատուներ, եթե ունի
    • Պիրսինգներ, եթե ունի


    Ամեն ինչի հիմքը իհարկե մարմինն ա, որի վրա կառուցվում ա մնացածը: Բայց երբ գնում ես ոճաբանի մոտ՝ ինքը ոճդ կառուցում ա մարմնի ձևի վրա հենվելով, այլ ոչ թե ինչ մտքով կանցնի: Այսինքն անգամ մարդու ներկայանալու ատրիբուտները (երկրորդ ու մնացած կետերը) կախված են մարմնի ու դեմքի տեսակից: Եթե մարդու միտքը ավելի ուրիշ տեղում ա քան մարմինը, ինքը կարա ատրիբուտների միջոցով իրան տանի դեպի դա (խիստ սահմանափակված ձևով), բայց եթե իրա միտքը ձևավորվել ա մարմնի հիման վրա ուրեմն էլ ո՞նց իրա միտքը ուրիշ լինի:


    Ցեր գարձիքը

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.08.2020), Peace (30.07.2020), Sambitbaba (01.08.2020), Արշակ (27.07.2020), Ուլուանա (01.08.2020)

  3. #2
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վարքի ու արտաքինի մեջ ուղղակի ու անուղղակի կապ կա: Արտաքինը թարգմանում է որոշ բաներ, լեռներ ձորեր կտրելով է, որ ընկալում ես թարգմանության ճշգրտությունը :

    Ավելի պատկերական լինլու համար բնութագրեմ. նույնն է, ինչ-որ խանութից ապրանք գնելը: Նայում ես տեսքին, հավանաբար կարդում միջի բրոշուրը, անելիք չանելիքներին ծանոթանում, գնում ես, օգտագործելուց հետո համեմատական տանում: Օրինակ, եթե գրված է ոչ կպչուն թավա, տեսքից էլ այդպես է թվում, ամպայման չէ, որ այն լինի ոչ կպչուն:
    Վերջին խմբագրող՝ Peace: 30.07.2020, 19:25:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.08.2020), Հարդ (01.08.2020)

  5. #3
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Կապ կա, բայց ո՞րն ա էլի որին դոմինանտ

  6. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կապ կա, բայց ո՞րն ա էլի որին դոմինանտ
    Ընտրության հարց է: Որը որ ինքդ ընտրես, այն էլ կլինի դոմինանտ:

    Ըստ իս, Հարդ ջան, ամեն ինչ կախված է մարդու աշխարհընկալումից: Եթե ինձ հարցնես, ես իմ տանիքից կասեմ, որ մարդու մարմինն այնպիսին է, ինչպիսին դարձել է, որպեսզի համապատասխանի այն փորձին, որն ընտրել է ապրել հոգին իր ներկա կյանքի ընթացքում: Ու եթե նա ընտրել է իր այս կյանքում ապրել հաշմանդամի փորձ, դժվար թե նրա մարմինը մուսկուլոտ լինի:

    Էն փիլիսոփայի կարծիքի հետ էլ համաձայն չեմ, եթե պարզ նայում ենք խնդրին (եզրակացությունն ինքը չհետաքրքրեց, այդ պատճառով խորանալու ցանկություն էլ չկա): Նրա ասելով դուրս է գալիս, որ բուսակերը պետք է թարխունի տեսք ունենա, իսկ մսակերը կովի՞... Չէ՞ որ հիմնականում մարդիկ ուտելու իրենց նախընտրությունները կատարում են արդեն հասուն տարիքում, բայց հասուն տարիքում էլ, սովորաբար իրենց մանկական արտաքինից առանձնապես չեն տարբերվում:

    Բայց ամեն դեպքում ավելի շատ երևի այո, միտքն է բերում մարմնին, որովհետև արարման առաջին քայլը հենց միտքն է, իդեան: Հեծանիվը երբեք չէր կարող հեծանիվ լինել, եթե մեկը հեծանիվ հնարելու միտքը չունենար:
    Նույնն էլ մարդու դեպքում է:

    Ասածդ ուրբանիզացված մարդու մարմինն էլ, նորից, կարծում եմ մտքի արդյունք է:

    Ամենակարևորը հիշատակածդ առաջին կետն է:
    Եթե դու համարում ես, որ այդ մարմինը քեզ տվել է բնությունը, իսկ դու այն չէիր ուզում, ուրեմն կարող է չսիրես բնության այդ "նվերը" քեզ ու լիքը ջանք թափես այն ինչ-որ կերպ քո ցանկացածը դարձնելու համար: Այդ պատճառով էլ հիշատակածդ մնացած կետերը կամաց-կամաց սկսում են կյանքդ մտնել:
    Բայց եթե դու համարում ես, որ բնությունը ոչ թե նվիրել է քեզ քո մարմինը, այլ կատարել է քո պատվերը, որ դու հենց այդպիսին ես պատվիրել այն քեզ համար, ուրեմն ավելի մեծ հավանականություններ ունես սիրել քո մարմինն ինչպիսին այն կա, իր իսկական գեղեցկության մեջ, և ավելորդ զարդարանք արդեն հնարավորինս քիչ կհորինես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.08.2020), Հարդ (02.08.2020)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հախուռն միգրացիաների ու ինֆորմացիոն բուռն հոսքերի դարաշրջանում մարդիկ արդեն ահագին խառնվել-միքսվել, հիբրիդացել ու մուտացվել են, հետևաբար արտաքինից բխող ստերեոտիպային դատողությունները մանրից, կամ գուցե խոշորից դառնում են ոչ ակտուալ։ Մեկը Կալիֆոռնիայում արտաքինից որևէ դատողություն անելը արդեն երկնիշ սխալանք ունի։ Էս էն դարն ա, որ գիտնականը կարող է քրջերով ու տատույով լինել, մուրացկանը՝ կոստյումով ու խնամով հարդարված մորուքով, Նահանգների Սպիտակ Տան մամուլի խոսնակը դնովի թարթիչներով շիկահեր պարմուհի է, սակայն բավականին բարձր IQ-ով, Կալիֆոռնիայի նահանգապետը ոնց որ թմրադեղերի առաքիչ լինի, այն էլ ձախողակ, մի խոսքով թացն ու չորը խառնվել են իրար։ Ասածս ինչ է՝ արտաքինի ու վարքի կապը հիմա անըմբռնելի ու անհուսալի ատրիբուտ է, կարելի է անտեսել։ Առավել ևս պոլիտ-կոռեկտության մեր դարաշրջանում, որտեղ ցանկացած ֆիզիկական հատկանիշի բարձրաձայնում վերագրվում է ռասիզմին, հետևաբար էս թեման ևս ռասիստական է, առաջարկում եմ փակել
    Si vis pacem, para bellum

  9. #6
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կապ կա, բայց ո՞րն ա էլի որին դոմինանտ
    Սկզբից ձո՞ւն ա եղել, թե՞ հավը..
    Փորձում եմ թեմայի իմաստը հասկանալ` մոտս էդքան էլ հաջող չի ստացվում ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. #7
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտրության հարց է: Որը որ ինքդ ընտրես, այն էլ կլինի դոմինանտ:

    Ըստ իս, Հարդ ջան, ամեն ինչ կախված է մարդու աշխարհընկալումից: Եթե ինձ հարցնես, ես իմ տանիքից կասեմ, որ մարդու մարմինն այնպիսին է, ինչպիսին դարձել է, որպեսզի համապատասխանի այն փորձին, որն ընտրել է ապրել հոգին իր ներկա կյանքի ընթացքում: Ու եթե նա ընտրել է իր այս կյանքում ապրել հաշմանդամի փորձ, դժվար թե նրա մարմինը մուսկուլոտ լինի:
    Այսինքն դու գտնում ես, որ մարմինը ապրելակերպով հնարավոր ա ամբողջությամբ փոխե՞լ: Եթե քեզ ճիշտ եմ հասկանում, ուր


    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն փիլիսոփայի կարծիքի հետ էլ համաձայն չեմ, եթե պարզ նայում ենք խնդրին (եզրակացությունն ինքը չհետաքրքրեց, այդ պատճառով խորանալու ցանկություն էլ չկա): Նրա ասելով դուրս է գալիս, որ բուսակերը պետք է թարխունի տեսք ունենա, իսկ մսակերը կովի՞... Չէ՞ որ հիմնականում մարդիկ ուտելու իրենց նախընտրությունները կատարում են արդեն հասուն տարիքում, բայց հասուն տարիքում էլ, սովորաբար իրենց մանկական արտաքինից առանձնապես չեն տարբերվում:
    Չէ ինչի հենց բառացիորեն թարխունի տեսք պիտի ունենա Բայց մենք տեսնում են չէ, որ բուսակեր մարդը սովորաբար գեր չի լինում, իսկ առավոտից իրիկուն խոզի միս ուտող մարդու դեմքին ոնց որ ճարպի շերտեր լինեն:

  11. #8
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հախուռն միգրացիաների ու ինֆորմացիոն բուռն հոսքերի դարաշրջանում մարդիկ արդեն ահագին խառնվել-միքսվել, հիբրիդացել ու մուտացվել են, հետևաբար արտաքինից բխող ստերեոտիպային դատողությունները մանրից, կամ գուցե խոշորից դառնում են ոչ ակտուալ։ Մեկը Կալիֆոռնիայում արտաքինից որևէ դատողություն անելը արդեն երկնիշ սխալանք ունի։ Էս էն դարն ա, որ գիտնականը կարող է քրջերով ու տատույով լինել, մուրացկանը՝ կոստյումով ու խնամով հարդարված մորուքով, Նահանգների Սպիտակ Տան մամուլի խոսնակը դնովի թարթիչներով շիկահեր պարմուհի է, սակայն բավականին բարձր IQ-ով, Կալիֆոռնիայի նահանգապետը ոնց որ թմրադեղերի առաքիչ լինի, այն էլ ձախողակ, մի խոսքով թացն ու չորը խառնվել են իրար։ Ասածս ինչ է՝ արտաքինի ու վարքի կապը հիմա անըմբռնելի ու անհուսալի ատրիբուտ է, կարելի է անտեսել։ Առավել ևս պոլիտ-կոռեկտության մեր դարաշրջանում, որտեղ ցանկացած ֆիզիկական հատկանիշի բարձրաձայնում վերագրվում է ռասիզմին, հետևաբար էս թեման ևս ռասիստական է, առաջարկում եմ փակել
    Կալիֆոռնիայում կարող ա և էս դեմքով մարդը բարեգործական հիմնադրամի տեր լինի, չգիտեմ, բայց կոնկրետ Հայաստանում էն ինչ տեսնում ենք, դա էլ կա հիմնական տոկոսում:



    հետևաբար էս թեման ևս ռասիստական է, առաջարկում եմ փակել
    Արի ակումբը համաշխարհային դալբայոբիզմին չմիացնենք

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.08.2020)

  13. #9
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբից ձո՞ւն ա եղել, թե՞ հավը..
    Փորձում եմ թեմայի իմաստը հասկանալ` մոտս էդքան էլ հաջող չի ստացվում ))
    Ինչ ասեմ, Գաղթական ջան, առաջին գրառման մեջ սաղ բացատրել եմ )))

  14. #10
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արտաքին և վարք - հարաբերակցություն

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ ասեմ, Գաղթական ջան, առաջին գրառման մեջ սաղ բացատրել եմ )))
    Հարղ ջան, վերնագրից կարծեցի, թե թեմայում խոսք է գնալու առաջնահերթության մասին՝ արտաքի՞նն է ավելի կարևոր, թե՞ վարքը:
    Մոտավորապես՝ «դիմավորում են հագուկապով, ճանապարհում են խելքով» հայտնի ռուսական ասացվածքը քննարկելու պես:

    Բայց փաստորեն ուղղակի քննարկվում է, թե որն է որից ավելի շատ ազդվել..
    Իմա՞ստը )))
    Ասենք պարզացիք, որ արտաքինն է ավելի շատ ազդվում կենսակերպից (կամ հակառակը), ի՞նչ կտա դա:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. #11
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարղ ջան, վերնագրից կարծեցի, թե թեմայում խոսք է գնալու առաջնահերթության մասին՝ արտաքի՞նն է ավելի կարևոր, թե՞ վարքը:
    Մոտավորապես՝ «դիմավորում են հագուկապով, ճանապարհում են խելքով» հայտնի ռուսական ասացվածքը քննարկելու պես:

    Բայց փաստորեն ուղղակի քննարկվում է, թե որն է որից ավելի շատ ազդվել..
    Իմա՞ստը )))
    Ասենք պարզացիք, որ արտաքինն է ավելի շատ ազդվում կենսակերպից (կամ հակառակը), ի՞նչ կտա դա:
    Դե արի Չուկին խնդրենք հոգեբանության ու փիլիսոփայության բաժինը փակի չտանջվենք

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.08.2020)

  17. #12
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե արի Չուկին խնդրենք հոգեբանության ու փիլիսոփայության բաժինը փակի չտանջվենք
    Օքեյ, լավ
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •